TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Չի բացառվում՝ Մարուքյանը վիրավորված լինի թե՛ Փաշինյանից, թե՛ «Ելքի» հետ կապված նրա հեռահար պլաններից․ «Փաստ»

08:45 25.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել «Ելք» դաշինքի շուրջ: Արդեն բավական ժամանակ է, ինչ հստակ է, որ Նիկոլ Փաշինյանին այլևս պետք չեն ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցությունը, որոնց փաստացի նա դիտարկում է որպես բալաստ՝ վստահ լինելով, որ միայնակ էլ կհասնի ոչ պակաս հաջողության: Սա, իհարկե, որպես դաշինք, սակայն չի բացառվում, որ վարչապետին այս […]

̰
Գարեգին Բ-ն լիարժեք չի վայելել հանգիստը․ նա սկսել է ավելի հաճախ շփվել հավատացյալների հետ․ «Հրապարակ»

08:37 25.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով այսօր «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա ևՍուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում կրկին բողոքի ակցիա կիրականացնի, որի մեկնարկը կտրվի երեկոյան ժամը 7-ին։ Շարժումը կաթողիկոսի հրաժարականն է ակնկալում, ապա՝ նոր ընտրություններ։ Մենք տեղեկացանք, որ բողոքի ալիքի պատճառով վեհափառը լիարժեք չի վայելել հանգիստը և Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքից նախատեսվածից […]

̰
Google-ը Gmail-ում գործարկել է ինքնաոչնչացվող նամակների գործառույթ

08:29 25.08.2018

Google-ն իր էլեկտրոնային փոստային Gmail ծառայությունում գործարկել է ինքնաոչնչացվող նամակների գործառույթ։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։ Այժմ գաղտնի նամակագրության ռեժիմում նամակներն ընթերցվելուց հետո ավտոմատ կերպով կջնջվեն։ Ուղարկողն ունի ջնջման ամսաթիվ նշելու հնարավորություն։ Այդ դեպքում ստացողը չի կարող վերաուղարկել, պատճենել, տպել կամ ներբեռնել նամակի բովանդակությունը, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ընկերությունը, սակայն, չի երաշխավորում, որ նամակագրության […]

̰
ԱՄՆ-ը ՌԴ-ին նախազգուշացրել է Ասադի զորքերին հասցվելիք հզոր հարվածի մասին․ Bloomberg

08:10 25.08.2018

Վաշինգտոնը պատրաստ է սիրիական կառավարական ուժերին նախկինից ավելի հզոր հարված հասցնել, եթե նրանք քիմիական զենք կիրառեն։ Այս մասին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ Ժնևում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով 4 աղբյուրի։ Աղբյուրները հայտել են, որ ամերիկյան իշխանությունները տեղեկություններ ունեն […]

̰
ԱՄՆ-ը քննադատել է Իրանին ֆինանսական օգնություն հատկացնելու ԵՄ-ի որոշումը

07:57 25.08.2018

Իրանին 20․7 մլն դոլար հատկացնելու ԵՄ-ի որոշումը «սխալ ժամանակներում սխալ ազդանշան է»։ ԱՄՆ-ը և  ԵՄ-ը պետք է համատեղ օգնեն շարքային իրանցիներին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Իրան-Եվրոպա տնտեսական և ոլորտային հարաբերությունների ընդլայնման համար միջոցների հատկացման մասին հայտարարվել էր օգոստոսի 23-ին, փոխանցում է RIA Novosti-ն։ Վաշինգտոնում հաստատում են, որ հատկացված միջոցներն Իրանի ժողովրդին օգնելու […]

̰
Հայտնի է դարձել, թե երբ և որտեղ կհուղարկավորեն Քոֆի Անանին

07:43 25.08.2018

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, Գանայում։ Այս մասին հայտնել է աֆրիկյան երկրի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Անանին կհուղարկավորեն Գանայի մայրաքաղաք Ակկրայի զինվորական նոր գերեզմանատանը։ Քոֆի Անանը մահացել է օգոստոսի 18-ին, կյանքի 81-րդ տարում։ Նա գլխավորել է ՄԱԿ-ը 1997-2006 թթ և եղել կառույցի 7-րդ գխավոր քարտուղարը։ 2001 […]

̰
ԱՄՆ-ում հսկա արջը ներխուժել է գրող Ստիվեն Քինգին ոգեշնչած հյուրանոց

07:35 25.08.2018

Ամերիկյան Կոլորադո նահանգում վիթխարի սև արջը մուտք է գործել հյուրանոց, որը ոգեշնչել էր գրող Ստիվեն Քինգին ստեղծելու «Փայլատակություն» վեպը։ Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը։ Կադրերում երևում է, թե ինչպես է գազանը շրջում նախասրահում, բարձրանում սեղանի վրա և ուշադիր զննում հյուրանոցի աշխատակցին։ Հետաքրքրասիրությունը բավարարելուց հետո արջն անտառ է վերադարձել։ Այս մասին […]

̰
Թրամփն անվանել է ԱՄՆ-ի լավագույն բարեկամին

07:24 25.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիան անվանել է ԱՄՆ-ի լավագույն դաշնակիցը։ Այս մասին նա գրել է ավստրալացի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված շնորհավորանքում։ «Շնորհավորում եմ Ավստրալիայի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին։ Չկան ավելի լավ բարեկամներ, քան ԱՄՆ-ն ու Ավստրալիան են»,-գրել է Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում։ Օգոստոսի 24-ին Մորիսոնը դարձել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար և […]

̰
ԱՄՆ-ում հայտնաբերվել է թմրավաճառների՝ KFC-ի ռեստորանից Մեքսիկա ձգվող թունել 

07:12 25.08.2018

ԱՄՆ-ում հայտնաբերվել է թունել, որը միացրել է ամերիկյան Արիզոնա նահանգի Սան Լուիս քաղաքում KFC-ի լքված ռեստորանը մեքսիկական սեփական տան հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ թունելի երկարությունը կազմում է 180մ։ Իրավապահներն այն  հայտնաբերել են լված շինության սեփականատիրոջը հետևելու արդյունքում։ Նա ձերբակալվել է, երբ մեքենայում հայտնաբերվել է թմրամիջոցների վիթխարի խմբաքանակ՝ մոտ 1 մլն դոլար […]

̰
Ի պատիվ Մերկելի` Փաշինյանի անունից տրվել է պաշտոնական ընթրիք

01:10 25.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատվին տրված […]

̰
Ֆինլանդիայում ավտոբուսն ընկել է կամրջից. կան զոհեր և վիրավորներ

00:59 25.08.2018

Ֆինլանդիայում ուղևորատար ավտոբուսն ընկել է կամրջից ու հայտնվել երկաթգծի վրա: Վթարը տեղի է ունեցել Կուոպիո քաղաքի մոտակայքում: Նախնական տվյալներով՝ զոհվել է 4, վիրավորվել` 19 մարդ։ Տուժածներից 4-ի մոտ առկա են լուրջ վնասվածքներ։ Այս մասին հայտնում է տեղի Yle պարբերականը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության՝ արգելակների խափանման պատճառով: Ականատեսների վկայությամբ՝ ավտոբուսն ընթացել է […]

̰
Փաշինյանի ու Մերկելի զբոսանքը երեկոյան Երևանում

00:44 25.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու այլ բարձրաստիճան այրեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զբոսանք են կատարել երեկոյան Երևանում։ Զբոսանքից տեսանյութ է հրապարակվել Հայաստանի կառավարության Youtube-ի պաշտոնական ալիքում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է Հյուսիսային պողոտայում Մերկելի հետ շրջելիս։ Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան […]

̰
Հայ քաղբանտարկյալի պատրաստած խաչը՝ Կարմիր խաչի ժնևյան թանգարանում

00:23 25.08.2018

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) KolbaLab լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանը հրապարակել է Հայաստանում պատրաստված խաչի լուսանկար։ Այն ցուցադրված է Ժնևում՝ Կարմիր խաչի թանգարանում։ «Ժնևյան թանգարանում այս խաչի կողքին կա գրություն՝ «Հայաստան, 1999 թ․»»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանը։ Մարինայի ունեցած տեղեկություններով՝ թանգարանում ներկայացված խաչը պատրաստված է հայ քաղբանտարկյալի կողմից։

̰
Մերկելը Փաշինյանին հրավիրել է Գերմանիա

00:01 25.08.2018

Ավարտվեց ՀՀ վարչապետի անունից տրվող պետական ճաշը` ի պատիվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։ Կանցլերը, ի պատասխան վարչապետի խոսքին, շատ կարևոր շեշտադրումներ կատարեց հայ-գերմանական հարաբերությունների զարգացման իմաստով և ՀՀ վարչապետին պատասխան այցով հրավիրեց Գերմանիա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ նման բարձր մակարդակի այց՝ Գերմանիայի կանցլերի հրավերով, դեռևս չի եղել։ https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2121931867878529/?type=3&theater&ifg=1

̰
Հայ տղան, ում մայրը չի զանգահարի կես ժամը մեկ, հազվագյուտ օրինակ է․ Lenta.ru

23:56 24.08.2018

Ռուսական Lenta.ru առցանց պարբերականը հրապարակել է հոդված իր թղթակցի՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած ուղևորության և անծանոթների հետ հանդիպումների մասին։ Ուսումնասիրելով իրավիճակը Հայաստանում՝ թղթակից Ալյոնա Պետրովա-Վոդկինան եկել է եզրահանգման, որ հայ երիտասարդները սերտորեն կապված են իրենց մայրերի հետ, ովքեր կենցաղային աշխատանքներ են կատարում նույնիսկ չափահաս որդիների փոխարեն։ «Ընդհանրապես, հայ տղաներն ու նրանց մայրերն առանձին հետազոտության […]

̰
ՌԴ Կենտրոնական բանկում բռնկված հրդեհի դեմ պայքարել է 26 մարտական հաշվարկ

23:40 24.08.2018

Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ ԿԲ շենքում հրդեհ է բռնկվել, որի դեմ պայքարել է 26 մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է Известия-ն։ Բաց բռնկումը նկատվել էր շենքի 5-րդ հարկում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհը, որի մակերեսը կազմել է 30 քմ, մարվել է։ Հրդեհի բռնկման պատճառ է դարձել տեխնիկայի աշխատանքում առաջացած խոտանը։

̰
Հայ բռնցքամարտիկներին մեկ հաղթանակ է բաժանում երիտասարդների ԱԱ-ի մեդալից

23:16 24.08.2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տոնեցին: 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն առավելության հասավ վրացի բռնցքամարտիկի նկատմամբ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթեց Իրանի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մավրիտանիայի ներկայացուցչին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում։ Այսպիսով, Հայաստանի […]

̰
Ջիգարխանյանը պատմել է ազգանունը փոխելու առաջարկի մասին

23:07 24.08.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պատմել է դժվարությունների մասին, որոնց ստիպված է եղել բախվել Մոսկվայում կյանքի առաջին տարիներին՝ Երևանից տեղափոխվելուց հետո։ «Երբ 50 տարի առաջ Երևանից Մոսկվա տեղափոխվեցի, իմ ընկերներից մեկը խորհուրդ տվեց ինձ փոխել ազգանունս` կամ բարեհնչության համար, կամ էլի ուրիշ բանի համար։ Եվ այսպիսի տարբերակ մտածեցի. ջիգյար հայերեն նշանակում է լյարդ և ընկերս […]

̰
Թուրքիան հրավիրվել է մասնակցելու սիրիական հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովին

22:48 24.08.2018

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան սիրիական խնդիրը քննարկելու նպատակով Ժնև է հրավիրել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 11-12-ին ծրագրվող գագաթնաժողովի օրակարգում կլինի Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի հարցը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ակնկալվում է, որ Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք գագաթնաժողովում որոշում կկայացվի Սիրիայի նոր սահմանադրության […]

̰
Մերկելը հաճույքով լուսանկարվել է քաղաքացիների հետ

22:35 24.08.2018

Գերմանիայի կանցլերը Հյուսիսային պողոտայում տասնյակ քաղաքացիների հետ հաճույքով լուսանկարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2140804296239954?__xts__[0]=68.ARAo5qneAAcDiPYWItDvZF07b3YKJGR1UKF5eI5lN2IpJ7XWD21sRyUuNMMjD-xPfc5ERN8rwUZjIoC1GUg7C2khdfCDls1autzuMoteTVXRDmX_vCtuIqBYqUzMzzySi5fRMo4&__tn__=-R

̰
Ռեստորանային համալիրում հետախուզվող է հայտնաբերվել

22:26 24.08.2018

ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 23-ին՝ ժամը 15։30-ին, Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2011թ. հունվարի 20-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի մեղադրանքով:

̰
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման հերթական ցուցանիշները

22:20 24.08.2018

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 23-24-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է մոտ երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ երեք հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի հիսունհինգ թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ հինգ գրամ մարիխուանա և մեթադոն տեսակի 210 թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ […]

̰
Հրդեհ Գորիսում․ տուժածներ չկան

22:12 24.08.2018

Օգոստոսի 24-ին`ժամը 14:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Տաթևգես»-ին հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 17:15-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խոտ գյուղի սկզբնամասում: Այրվել են մոտ 15 հա բուսածածկույթ, խաղողի 40 […]

̰
Ուրեկիում հայ ընտանիքին փրկել են խեղդվելուց

10:50 24.08.2018

Վրացական Ուրեկի հանգստավայրում փրկարարները ծովից դուրս են բերել խեղդվող 5 զբոսաշրջիկների, որոնցից 3-ը՝ ՀՀ քաղաքացիներ։ Փրկարարներն ափ են դուրս բերել հայ ամուսիններին և նրանց 15-ամյա դստերը, ովքեր լողալով հեռացել էին ափից և չեն կարողացել վերադառնալ։ Մյուս երկու զբոսաշրջիկները, որոնց համար օգնություն է պահանջվել, եղել են ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման […]

̰
Մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը համալրել նոր հուշարձաններով

10:50 24.08.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը համալրել նոր հուշարձաններով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով՝ այս համատեքստում ընթանում են լուրջ աշխատանքներ: «ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդամենը մի քանի հուշարձան ունենք գրանցված, ինչն աբսուրդային է: Այդ թիվը պետք է տասնապատկվի, հարյուրապատկվի, որովհետև մենք իրոք ունենք արժանի հուշարձաններ: […]

̰
Արտակ Զեյնալյանն ԱՄՆ դեսպանի հետ այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

10:40 24.08.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին և ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար […]

̰
Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում. «Հրապարակ»

10:30 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։ Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ […]

̰
ՊԵԿ-ը խուզարկություն է կատարել «Մարաթուկ» ընկերությունում․ ղեկավարն անպատշաճ վարք է դրսևորել

10:22 24.08.2018

«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է գտնվում ընկերության տնօրենը: […]

̰
Ավստրալիայի նոր վարչապետ է ընտրվել Սքոթ Մորիսոնը

10:15 24.08.2018

Ավստրալիայի Լիբերալ կուսակցության նոր ղեկավար, համապատասխանաբար նաև երկրի նոր վարչապետ է ընտրվել  գանձապետ Սքոթ Մորիսոնը: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Նա հաղթանակ է տարել կուսակցության խորհրդարանական խմբակցությունում կայացած ընտրություններում՝ հավաքելով 45 ձայն։ Նա առաջ է անցել մրցակիցներից՝ ներքին գործերի նախկին նախարար Փիթեր Դաթոնից և նախկին արտգործնախարար Ջուլիա Բիշոփից։

̰
Հայաստան առաքված ավիաբեռի մեջ խոշոր չափի զենք-զինամթերքի հայտնաբերման փաստով քրգործ է հարուցվել

10:12 24.08.2018

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 26-ին` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում խոշոր չափի զենք և զինամթերքի հայտնաբերման փաստով։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության պայքարի վարչությունում անհայտ անձի կողմից ստացվել է փոստային առաքանի, որն ուղարկվել է […]

̰
BACK_TO_TOP