TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

«Սասնա ծռերը» Փաշինյանին համարում են «Սերժի մարդը». «Ժողովուրդ»

10:05 24.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է ևս մեկ կուսակցություն` «Սասնա ծռեր» անվամբ: Երեկ այդ մասին հայտարարեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Նրանք նշել են, որ այդ կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հավակնելու են քաղաքական դաշտում ունենալ լուրջ դերակատարություն: Ու թեև երեկ Ժիրայր Սեֆիլյանը պնդում էր` իրենք նեցուկ են լինելու Փաշինյանի կառավարությանը, Վարուժան Ավետիսյանը, […]

̰
SHANTNEWS

09:59 24.08.2018

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

09:52 24.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վրացական փ. 7, Հր.Քոչարի փ. 171, Նաիրի Զարյան փ. 3, 4 շենքերը և Նաիրի Զարյան փ. 2-18 սեփական տները, Ուլնեցի փ. 3-րդ փակ. 1, 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերը և […]

̰
Սամվել Բալասանյանն իրավապահներին փող է տվել՝ ստանալով տեղեկություն իր հակառակորդների մասին․ «Ժողովուրդ»

09:41 24.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին իշխանությունների օրոք գործարարները պարտադրված են եղել որոշակի գումարներ վճարել նաև իրավապահներին: Այդպես նրանք ապահովագրել են իրենց բիզնեսը մարզային իրավապահների հնարավոր հետապնդումներից: Այդ «համագործակցության» արդյունքում նաև ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ իրավապահները գործարարներին պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մասնավորապես նման մի […]

̰
Մարզպետը լծվել է «Ավշար»-ի տերերից մարզը վերցնելու գործին․ «Հրապարակ»

09:30 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ և աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ և այլն։ Մեր տեղեկություններով, սև ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն` այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։ Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի […]

̰
Վլադիմիր Գասպարյանի դեմ կարող է քրգործ հարուցվել․ «Ժողովուրդ»

09:22 24.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սև-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին Hetq լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով […]

̰
Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել․ «Ժողովուրդ»

09:14 24.08.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, և պարտավորեցնել որպես հետևանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: Հայցվոր կողմի […]

̰
Չորս անշարժ գույք՝ փոխնախարարի հայտարարագրում․ «Փաստ»

09:12 24.08.2018

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Ավանեսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, հողամաս, այգետնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս և 850 […]

̰
Երևանում երիտասարդն ածելիով վնասել է դաստակները

08:58 24.08.2018

Օգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին փորձում է ածելիով վնասել դաստակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են դաստակները վնասված Ս. Ս.-ին (1990թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ս.-ը հոսպիտալացվել […]

̰
Նոր քաղաքական խմորումներ Ղարաբաղում. «Հրապարակ»

08:55 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում ևս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձևավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձևավորվեց […]

̰
ԱԺ փոխնախագահների համար 4 նոր Toyota Camry ձեռք կբերեն, հնարավոր է՝ նրանք չհասցնեն վայելել դրանք. «Հրապարակ»

08:48 24.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երևան» ընկերության հետ։ Գնումը տեղի է ունենալու ԱԺ աշխատակազմի բյուջեի տնտեսումներից։ Մեքենաներից 3-ը կտրամադրվեն ԱԺ 3 փոխնախագահներին, 4-րդը կմնա «պահեստային»՝ հյուրերին սպասարկելու համար։ 2018 թ․, լրիվ նոր դիզայնով Camry-ները, սակայն, կբերվեն մոտ 6 ամիս անց։ Դեռ կառավարությունը պետք […]

̰
Հրդեհի բռնկմամբ ավտովթար՝ Նորագավիթում․ կան տուժածներ

08:37 24.08.2018

Օգոստոսի 24-ին՝ ժամը 01:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Ինդոնեզիայում սև նիկաբներով ու «ինքնաձիգներով» երեխաներին դուրս են բերել շքերթի

08:27 24.08.2018

Ինդոնեզիայում մանկապարտեզի սաներին սև կոստյումներ են հագցրել, որոնք վիրտուալ տիրույթում համեմատվել են գրոհայինների հագուստի հետ։ Այս մասին հայտնում է The Straits Times պարբերականը։ «Ինքնաձիգներով» զինված երեխաներին օգոստոսի 17-ին շքերթի են դուրս բերել Պրոբոլինգո քաղաքում՝ Անկախության օրվա առթիվ։ Միջոցառման լուսանկարները համացանցում առաջացրել են ոչ միանշանակ արձագանք։ Մանկապարտեզի ղեկավարությանը մեղադրել են բռնություն ու ծայրահեղականություն քարոզելու մեջ։ Օգոստոսի […]

̰
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

08:10 24.08.2018

Կորեայի Հանրապետության Վերաքննիչ դատարանը երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին դատապարտել է 25 տարվա բանտարկության։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Դատախազության տվյալներով՝ Պակ Կին Հեն իր ընկերուհու՝ Չհվե Սուն Սիլի հետ մսխել է տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Ապրիլին ցածր ատյանի դատարանը նախկին նախագահին դատապարտել էր 24 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն սկսել էր քննել գործը դատախազների […]

̰
ԱՄՆ-ում գրանցվել է McDonald’s-ի աղցաններից թունավորման ավելի քան 500 դեպք

07:58 24.08.2018

ԱՄՆ-ում գրանցվել է McDonald’s-ի աղցաններից թունավորման ավելի քան 500 դեպք։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի որակի սանիտարական վերահսկման ամերիկյան վարչությունը։ Բոլոր դեպքերում հիվանդների մոտ ախտորոշվել է ցիկլոսպորոզ, որի հարուցիչ է հանդիսանում Cyclospora cayetanensis մակաբույծը։ Վարակի ախտանշաններ են համարվում փորլուծությունը, հոգնածությունը, ախորժակի կորուստը, ջերմությունը և սրտխառնոցը։ Թունավորման դեպքերն արձանագրվել են 16 նահանգներում։

̰
Իտալիան սպառնում է դադարեցնել ԵՄ անդամավճարները

07:50 24.08.2018

Իտալիայի փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն սպառնացել է դադարեցնել անդամավճարները ԵՄ բյուջեում, եթե Բրյուսելը հստակ որոշումներ չընդունի՝ կապված սուր իրավիճակի հետ, որն առաջացել է իտալական առափնյա պահպանության «Diciotti» նավի շուրջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ Diciotti-ի նավաստիներն օգոստոսի 15-ին տախտակամած են բարձրացրել 177 ներգաղթյալի, որոնց նավը վթարվել էր Միջերկրական ծովի Մալթայի տարածքային […]

̰
Լոնդոնը հաշվարկել է Brexit-ի վնասի չափը՝ առանց ԵՄ-ի հետ գործարքի

07:39 24.08.2018

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն առանց լիարժեք առևտրային համաձայնագրի կարժենա թագավորությանը 80 մլրդ ֆունտ սթեռլինգ։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը համապատասխան ծանուցումն ուղարկել է խորհրդարանի գանձապետական կոմիտեի նախագահ Նիկի Մորգանին։ «Կառավարությունը կանխատեսում է աղետալի հարված տնտեսությանն ու մեր քաղաքացիների կենսամակարդակին՝ Brexit-ի վերաբերյալ գործարքի բացակայության դեպքում, վնասի չափը կկազմի 80 մլրդ ֆունտ (102,5 մլրդ դոլար)»,- […]

̰
Ջոն Լենոնին սպանողը 10-րդ անգամ մերժվեց վաղաժամ ազատ արձակման հարցում

07:26 24.08.2018

Ջոն Լենոնին սպանած Մարկ Դևիդ Չեպմենին կրկին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակելու հարցում։ Այս մասին հայտնում է New York Daily News պարբերականը։ Վաղաժամ ազատ արձակման հարցերով հանձնաժողովի կարծիքով՝ Չեպմենին ազատ արձակելը կարժեզրկի հանցանքի լուրջ բնույթը և կխաթարի հարգանքն օրենքի նկատմամբ։ Նշվում է, որ Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, խնդրել էր հանձնաժողովին ազատ չարձակել Չեպմենին։ 1980 […]

̰
Հունաստանում ինքնաթիռի տուրբինների օդի հոսքը «քշել» է 12-ամյա երեխային

07:12 24.08.2018

Հունական Սկիատոս կղզում թռիչքի պատրաստվող ինքնաթիռը 12-ամյա բրիտանացի դպրոցականին հիվանդանոց է «ուղարկել»։ Տղայի համար հոսպիտալացում է պահանջվել այն բանից հետո, երբ տուրբիններից առաջացած օդի վիթխարի հոսքը «քշել» է նրան։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, կղզու օդանավակայանում։ Airbus 320-ի թռիչքին մոտիկից հետևելու համար տղան հոր և այլ զբոսաշրջիկների հետ չափազանց շատ էր մոտեցել թռիչքավայրէջքային ուղուն։ […]

̰
Google-ը ջնջել է Իրանի հետ կապ ունեցող 58 օգտահաշիվ

01:08 24.08.2018

Ամերիկյան Google ընկերությունն իր ծառայություններից ջնջել է 58 օգտահաշիվ, որոնք կապ ունեն Իրանի հետ։ Նշվում է, որ ջնջված օգտահաշիվները մասնակից են եղել քաղաքականապես մոտիվացված խարդախ գործողությունների, որոնց նպատակն է օգտատերերի բանկային հաշիվների մուտքաբառերն ու գաղտնաբառերն ստանալը։ Դրանք կապված են եղել իրանական հեռուստառադիոհեռարձակող IRIB կորպորացիայի հետ։ Ջնջված էջերի թվում կան YouТube-ի 39 ալիքներ, Blogger.com-ում 6 բլոգներ […]

̰
Հրապարակվել է Մոսկվայում ոստիկանների վրա կատարված հարձակման տեսանյութը

00:51 24.08.2018

ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում երկու ոստիկանների վրա կատարված հարձակման տեսանյութը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում առանց ակնհայտ պատճառի կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով նրանցից մեկին։ Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպինների դեսպանատնից ոչ հեռու։ Հարձակվողը պատասխան կրակից վիրավորվել է։ Նշվում է, որ 31-ամյա հարձակվողը […]

̰
Պետդեպը չի բացառում պատժամիջոցները ողջ աշխարհում՝ ռուսական С-400-ների գնման համար

00:42 24.08.2018

ԱՄՆ-ը չի բացառում ողջ աշխարհում պատժամիջոցների սահմանումը՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։ «Մենք դեմ ենք ողջ աշխարհում մեր գործընկերների ու դաշնակիցների կողմից С-400-ների հնարավոր գնմանը»,- ասել է Նաուերթը ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև անհանգստություն է արտահայտել՝ կապված դեպի Թուրքիա С-400-ների մատակարարման հնարավոր արագացման հետ։ «Եթե դա […]

̰
Foreign Policy-ն կապ է գտել Սթիվ Ջոբսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և iPhone-ի թուրքական բոյկոտի միջև

00:25 24.08.2018

Ամերիկյան Foreign Policy պարբերականը հոդված է հրապարակել թուրքական տնտեսության, մասնավորապես երկրի ազգային արժույթի՝ լիրայի խնդիրների մասին։ Հոդվածագիր Էսթեր Օուենսը նշում է, որ չնայած թուրքական արժույթի փոխարժեքի անկման օբյեկտիվ պատճառներին, նախագահ Էրդողանն ու նրա դաշնակիցները դրանում մեղադրում են ԱՄՆ-ին, Apple-ին, «կեղծ նորություններին» և առաջարկում բոյկոտել ամերիկյան ապրանքները։ Ինչ վերաբերում է iPhone սմարթֆոնների բոյկոտին, ապա, ըստ ամենայնի, […]

̰
Ճկուն ամերիկացին կարողանում է 180 աստիճանով պտտել ոտքերը

00:03 24.08.2018

ԱՄՆ Միչիգան նահանգի 57-ամյա բնակիչ Մոսես Լենհեմը հայտնի է դարձել իր արտասովոր ճկունության շնորհիվ։ Oddity Central պորտալի հաղորդմամբ՝ նա կարողանում է պտտել ծնկները 180 աստիճանով և հետընթաց քայլել: Նա ներկայում ամենից արագ հետընթաց քայլող մարդն է աշխարհում։ Այն, որ կարողանում է ծնկները պտտել, ամերիկացին բացահայտել է 14 տարեկանում։ Լենհեմին հաջողվում է դա առանց ցավի անել՝ […]

̰
Ալկոհոլային կախվածության պատճառով Բեն Աֆլեքը կրկին հայտնվել է վերականգնողական կենտրոնում

23:48 23.08.2018

Դերասան և կինոռեժիսոր Բեն Աֆլեքն ալկոհոլային կախվածությունից բուժվելուց մի քանի ամիս անց կրկին հայտնվել է վերականգնողական կենտրոնում։ Անանուն աղբյուրները People պորտալին հայտնել են, որ 46-ամյա աստղը սեփական ցանկությամբ է համաձայնել  թերապիայի հերթական կուրսն անցնել Մալիբուի կլինիկայում, քանի որ գիտակցել է, որ իրեն օգնություն է հարկավոր։ Աֆլեքին նկատել են նրա նախկին կնոջ՝ դերասանուհի Ջենիֆեր Գարների մեքենայում՝ […]

̰
Թուրքիայում թմրանյութ օգտագործողների նվազագույն տարիքը հասել է 9-ի

23:32 23.08.2018

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան վիճակագրական տվյալներ է ներկայացրել երկրում թմրանյութերի տարածվածության վերաբերյալ։ Աղբաբան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում թմրանյութերի օգտագործման նվազագույն տարիքը հասել է 9-ի։ Թուրքիայում սինթետիկ կանաբինոիդների (թմրանյութի տեսակ) օգտագործումը 5 տարում 15 անգամ ավելացել է։ Այսպիսով, երկրում թմրանյութեր օգտագործողների թիվը հասել է մի քանի միլիոնի։ Այս […]

̰
Մոսկվայում կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ․ կա տուժած

23:20 23.08.2018

Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով նրանցից մեկին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ՆԳՆ մոսկովյան վարչությանը։ Հարձակվողը պատասխան կրակից վիրավորվել է։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20։00-ին՝ Ֆիլիպինների դեսպանատնից ոչ հեռու։ Ինչպես հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից, տղամարդն առանց ակնհայտ պատճառի սկսել […]

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Մոսկվա

23:10 23.08.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարների քննարկման հիմնական թեման սիրիական հարցն է և Իդլիբում վերջին զարգացումները, հայտնում է Ermenihaber-ը։ Դեռևս նախորդ շաբաթ Մոսկվա էին այցելել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին կողմերն […]

̰
Քաղաքացին սպառնացել է ինքնասպանություն գործել

22:59 23.08.2018

Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և սպառնում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Ա. Ն.-ն (ծնված 1966 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և ցանկացել է […]

̰
Խաչատուրովը դատի է տվել Ստեփան Գրիգորյանին. Armtimes

22:42 23.08.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը հայց է ներկայացրել ընդդեմ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի: Armtimes-ը, հղում անելով Դատական տեղեկատվական համակարգին, հայտնում է, որ Խաչատուրովը պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջ է ներկայացրել: Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին, վերջինս, սակայն, օգոստոսի 16-ին հայցը վերադարձրել […]

̰
BACK_TO_TOP