22:29 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը: Այս մասին նա հայտարարել է Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդներն այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել` սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- […]
22:18 23.08.2018
Օգոստոսի 22-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցում վիճաբանություն է: Նշված փողոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 9-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Նորաշեն գյուղի բնակիչներ Գրիգոր Թ.-ն, Աննա Ս.-ն և Հայկազ Ս.-ն հարվածներ են հասցրել երկու քաղաքացու, որոնցից մեկը դիմել է Նորաշենի […]
22:10 23.08.2018
Ռազմական ոստիկանությունը կաշառքի դեպք է բացահայտել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՌՈ է հրավիրվել ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար մայոր Ա. Խաչատրյանը: Նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, ըստ որի, ՀՀ […]
11:00 23.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ-ից հայտնում են, որ դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը վերանայելու […]
10:51 23.08.2018
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ գերմանական ընկերությունների բիզնեսը դինամիկ զարգացում է ապրում։ Օգոստոսի 23-25-ն Անդրկովկասի այդ երեք երկրներ կայցելի կանցլեր Անգելա Մերկելը։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Երեք երկրների հետ առևտրի ծավալն աճել է 17.1 տոկոսով և հասել 1.2 միլիարդ եվրոյի։ Առավել շատ՝ 41 տոկոսով` մինչև 171 մլն եվրո աճել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի հետ: Առևտրի […]
10:34 23.08.2018
Օգոստոսի 22-ին Արագածոտնի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել. ժամը 16։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են խոտածածկույթում եղած ոչ պիտանի՝ մոտ 150 անվադողերի հրդեհի հետևանքով առաջացած խոշոր օջախի տարածումը, ապա մարել այն։ […]
10:30 23.08.2018
Ռուսական «Ձայնը» հեռուստանախագծի հայազգի մասնակից Արմեն Ավջանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Մոսկվայում կողոպտել են իրեն։ Ավջանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, երբ Մոսկվայի կենտրոնի սրճարաններից մեկից ուղևորվում էր Նագորնայա փողոց։ Վճարելուց հետո տաքսիստը չի վերադարձրել ուղեբեռը, որում եղել է ջութակ, հագուստ, բարձրախոս։ Փաստի առթիվ ստուգում է անցկացվում։
10:22 23.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում գնալով նվազում է ցորենի բերքատվությունը, դրա հետևանքով՝ ինքնաբավության մակարդակը: «Ժողովուրդ» օրաթերթը Վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ 2017 թ.-ի ընթացքում Հայաստանում գյուղացիները նախորդ տարվա համեմատ 171 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Նկատենք, որ ցորենի բերքատվությունը 2011 թվականից սկսած աճել է 2015 թվականը ներառյալ, բայց 2016-ից սկսած այն նվազել է: Իսկ […]
10:13 23.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔԿԱԳՎ նախկին պետը բողոքարկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 2018 թ.-ի օգոստոսի 1-ի կարգադրությունը՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի […]
10:05 23.08.2018
Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը, գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի, օգոստոսի 22-ին այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, […]
10:00 23.08.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման ուղի ոտք դնելու 28-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության […]
09:53 23.08.2018
Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի մոտակայքում՝ 5000 քմ, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գերեզմանատանն այրվել է 800 քմ, Հրազդան-Հանքավան 1-ին կմ-ի […]
09:42 23.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու, քանի որ «Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ծրագիրն իրագործած դեսպանները չեն կարող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն իրականացնել»։ Երեկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ հեռանում է, թեև իրականում իշխանությունն է հրաժարվում նրա ծառայություններից։ Մեր աղբյուրներն ասում են, որ արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվելու են տարբեր […]
09:31 23.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր կառավարության օրոք Ֆինանսների նախարարությունն աշխատում է չավելացնել Հայաստանի արտաքին պարտքը, հնարավորինս քիչ վարկեր վերցնել, հրաժարվում է միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող աջակցությունից: Որոշ դեպքերում նույնիսկ կասեցվում են նախորդ կառավարության կողմից նախապատրաստված վարկային ծրագրերը: Մեր տեղեկություններով, վերջերս մի այդպիսի ծրագիր է կասեցվել, որը պետք է իրագործվեր մոտ 1 մլն դոլարի վարկային միջոցներով: […]
09:22 23.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում դեռևս չի հարցաքննվել 2008թ. այդ իրադարձությունների օրերին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը, որ հիմա հափշտակության և ապօրինի զենք-զինամթերք պահպանելու մեղադրանքով մեկ այլ գործով գտնվում է կալանքի տակ: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշել է. «Իմ մասնակցությամբ, ոչ, այդ […]
09:15 23.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ազատության պող. 14, Դավիթ Անհաղթի փ. 2, 4, Կիևյան փ. 4/2-4/4 շենքերը, Կիևյան 2-րդ նրբ. 29/3-32Ա սեփական տները, Դ. Վարուժան, Շրջանային, Ա. Վեգներ, Հովնաթան, Վանտյան փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Սարի […]
09:07 23.08.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգելքի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է: Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու […]
09:00 23.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան: Թեև դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով Վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են […]
08:45 23.08.2018
«Մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում Բելգիայի թագավորը՝ ընտանյոք հանդերձ: Այցը մասնավոր է՝ հանգստի նպատակով, և արքայական ընտանիքի որոշմամբ՝ կոնֆիդենցիալ: Նրանք, մեզ հասած տեղեկություններով, հանգրվանել են «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում, մնալու են մոտ 10 օր և ոչ մի պաշտոնական հանդիպում չեն ունենալու: Ծրագիրը բացառապես մշակութային է՝ Տաթև, Էջմիածին և այլն: Իսկ երեկ արքայական ընտանիքն այցելել […]
08:41 23.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԵԿՄ արտահերթ համագումարի օրը դեռ անորոշ է, չնայած նախապես ասվում էր, որ տեղի կունենա սեպտեմբերի վերջին, սակայն երեկ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը չբացառեց, որ հոկտեմբերի սկզբին լինի: Դա պայմանավորված է Երևանի ընտրություններով, որին մասնակցում է նաև ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը: Այս արտահերթ համագումարը նախկինների պես «ներկայանալի» չի լինի. […]
08:37 23.08.2018
Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվողները պետք է ունենան ID քարտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1973785465976439&id=204697426218594&__xts__[0]=68.ARBhiUZyllPeNjRJNVHEWbDKTiueWqzJAcHO4lX8Dyu3zi_g4YZhIjYhnW8xcd4-Rg7p6Nd6whlrje2U2aHS94ZKBC_MY-ep8JTH8nMFodebK2CtUdF68DZdRc4AWxy7hSa3wbw&__tn__=-R
08:24 23.08.2018
Բելգիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ռեստորանի այցելուների վրա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Մորեսնե-Շապել բնակավայրում։ Տղամարդը ներխուժել է ռեստորան ու դանակի հարվածներ հասցրել մի քանի այցելուի։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով զոհվել են 2 կանայք և չարագործն անձամբ։ Եվս մի քանի անձինք վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Նախնական տվյալներով՝ […]
08:13 23.08.2018
Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է թմրանյութերի դեմ պայքարել դրանց ապաքրեականացման ճանապարհով։ Համապատասխան մոտեցումը նա կներկայացնի ՄԱԿ-ում։ Այս մասին հայտնել է Օլգա Սանչես Կորդերոն, ով նոր կառավարությունում զբաղեցնում է ՆԳ նախարարի պաշտոնը։ «Մենք ցանկանում ենք ՄԱԿ-ում պարզաբանում ներկայացնել՝ հասնելու համար երկրում քրեական հետապնդումից թմրանյութերի դուրսբերմանը, մենք նաև մտածում ենք միջազգային համաժողովի գումարման […]
07:58 23.08.2018
Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ ի տարբերություն այն սահմանափակող միջոցառումների, որոնք գործել են մինչև ատոմային գործարքի կնքումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ այս անգամ որևէ բացառություն չի լինի, այդ թվում` բիզնեսի ոլորտում։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Իրանի հետ համագործակցել չի ստացվի նույնիսկ […]
07:46 23.08.2018
Facebook սոցցանցի վարչակազմը 2018 թվականի մարտին արգելափակել է ավելի քան 400 հավելված՝ օգտատերերի տվյալների հնարավոր նոր արտահոսքի պատճառով։ Միջոցառումներն ընդունվել են բրիտանական Cambridge Analytica ընկերության հետ սկանդալի ֆոնին, որը տեղեկություններ է ստացել օգտատերերի մասին։ Օգոստոսի 22-ին տարածված հաղորդագրությունում նշվում է, որ սոցցանցն սկսել է մանրակրկտորեն ստուգել հավելվածները։ «Մեր հետաքննության մեկնարկի պահից մենք ուսումնասիրել ենք հազարավոր […]
07:28 23.08.2018
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը 2016 թվականի ընտրություններում իր միակ սխալն է համարում անսպասելի հաղթանակը «անազնիվ» դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ «Միակ բանը, որը ես այնպես չեմ արել, հաղթանակն էր ընտրություններում, որը, ինչպես սպասվում էր, պետք է լիներ Հիլարի Քլինթոնինն ու դեմոկրատներինը։ Խնդիրն այն է, որ նրանք մոռացել են ընտրարշավ անցկացնել բազմաթիվ նահանգներում»,-գրել է Սպիտակ տան […]
07:13 23.08.2018
SNL ամերիկյան ազգային լաբորատորիան YouTube-ում տեղադրել է տեսանյութ, որում 4-րդ սերնդի «F-15E Strike Eagles» կործանիչը նետում է «B61-12» միջուկային ռումբը։ Նշվում է, որ նետված ռումբը չի ունեցել միջուկային մարտական լիցք։ Թեստային նետումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 11-ին, Նևադա նահանգի Տոնոպա զորակայանից։ Կործանիչները նետել են «B61-12» երկու ռումբ՝ միջին և փոքր բարձրությունից։ SNL լաբորատորիան […]
01:00 23.08.2018
Շվեյցարական Credit Suisse բանկը սառեցրել է Ռուսաստանի հետ կապ ունեցող մոտ 5 մլրդ դոլարի ակտիվներ՝ խուսափելու համար ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնվելուց։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սահմանափակող միջոցների տակ հայտնված ակտիվների տերերի անունները չեն նշվում։ Վարկային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ բանկը համագործակցում է այն երկրների միջազգային կարգավորիչ մարմինների հետ, որտեղ աշխատանք է իրականացնում՝ ապահովելու […]
00:46 23.08.2018
Էլբրուսում կայծակը հարվածել է ալպինիստներին, նրանցից մեկը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել ծովի մակարդակից մոտ 4300 մետր բարձրության վրա։ ՌԴ ԱԻՆ բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատի տվյալներով՝ լիցքը մահացու է դարձել Բրյանսկի՝ 1986 թվականին ծնված բնակչի համար։ Երկրորդ մարզիկին ներկայում օգնություն է ցուցաբերվում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։