00:31 23.08.2018
«Forbes» ամսագիրը հրապարակել է 2018 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզուհիների ցանկը։ Պրոֆեսիոնալ սպորտը ներկայացնող աշխարհի ամենահարուստ կանանց վարկանշային աղյուսակն այս տարի գլխավորել է ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, ով ծագումով հայ, ՏՏ ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի կինն է։ Դստեր ծննդից հետո այս տարվա ձմռանը մեծ սպորտ վերադարձած ամերիկուհու եկամուտը վերջին 12 ամսում կազմել է 18․1 մլն դոլար։ Դրանից […]
00:14 23.08.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-24-ը Լոռիում և Տավուշում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի […]
23:59 22.08.2018
Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է 2018 թվականի աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: TASS գործակալության փոխանցմամբ՝ ցուցակի առաջին հորիզոնականում է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ով վերջին 1 տարում վաստակել է 239 միլիոն դոլար: Նրան հաջորդում է Դուեյն Ջոնսոնը, ով վաստակել է 124 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունին (կրտսեր)՝ 81 միլիոն դոլար […]
23:48 22.08.2018
Թուրք զինվորականներին քաղաքական ապաստան տալու վերաբերյալ Հունաստանի Գերագույն դատարանի որոշման հետ կապված երկրի ԱԳՆ-ն արձագանքել է հետևյալ կերպ․ «Հունաստանի Գերագույն դատարանը հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեղավորներից Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տալու վերաբերյալ Հունաստանի կառավարության առարկությունը մերժելով՝ ստորագրություն դրեց սկանդալային որոշման տակ։ Հունաստանի Գերագույն դատարանի այս որոշումը հակասում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին և […]
23:26 22.08.2018
Օգոստոսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի Անտառային փողոցի մի բնակիչ կամավոր ոստիկանություն է հանձնել 7,62 մմ տրամաչափի կարաբին հրացան, նույն տրամաչափի ՊԿՏ գնդացիր, 7,62 մմ տրամաչափի 200 փամփուշտով շղթա, 16 հատ տրոտիլի փաթեթ, 2 մալուխ, 16 պայթուցիչ և 7070 տարբեր տրամաչափի փամփուշտ: Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել […]
23:10 22.08.2018
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվել է նաև օգոստոսի 20-21-ին: Հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան երկու տոննա 200 կիլոգրամ կանեփի` վայրի աճած զանգված: Տնամերձ մեկ հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 79 թուփ: Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է 430 գրամ մարիխուանա: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովի հանձնվել է մեկ հրացան, […]
22:59 22.08.2018
Օգոստոսի 21-ին գրպանահատության կասկածանքով երկու հոգու բերման են ենթարկել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները: Առաջին դեպքը տեղի էր ունեցել դեռևս օգոստոսի 12-ին: 50-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ երեկոյան` մոտ 19։00-ին, 58 համարի ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը: Կուտակային քարտերից զատ կնոջ կորուստը կազմել էր […]
22:50 22.08.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի ԱԳ նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ, ում որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ ուղեկցում էր Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորել է իր գործընկերների այցելությունը՝ որպես Ռուանդայից և Գաբոնից առաջին բարձրաստիճան այց […]
11:00 22.08.2018
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների ճգնաժամը կարող է վայրկենապես ավարտվել, եթե Թուրքիան ազատի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Թուրքական իշխանությունները մեծ սխալ գործեցին՝ ազատ չարձակելով պաստոր Բրանսոնին»,- հայտարարել է Բոլթոնը: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում ստեղծված ճգնաժամը «կարող է ավարտվել […]
10:54 22.08.2018
Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:52 22.08.2018
Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ: Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը […]
10:40 22.08.2018
«Չնայած «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ մեկ թիմով չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, սակայն պնդում են, որ դա դեռ չի գուժում «Ելք»-ի պառակտումը: Որոշ տեղեկություններով՝ սա մարտավարական քայլ է, որ Փաշինյանը յուրայիններով հնարավորինս լայն ներկայացվածություն ունենա քաղաքային իշխանությունում, և դա արվի դեմոկրատական տարբերակով: Իսկ հետագայում նրանք կոալիցիոն սկզբունքով կհամագործակցեն ավագանիում: Թեև եթե […]
10:27 22.08.2018
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը, ազատվելով Շվեդիայի հայոց հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Գերմանիայի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
10:12 22.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձևակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձևակերպել։ Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 […]
09:54 22.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվեց մարտի 1-ի գործի քննությունը, հերթով սկսեցին հարցաքննվել 2008թ. պետական պաշտոններ զբաղեցրած անձինք: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին այդ գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք քաղբանտարկյալ դարձան, անգամ դատապարտվեցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը նախկին քաղբանտարկյալներից, այժմ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանին հարցրել է` իրեն կանչե՞լ […]
09:45 22.08.2018
Արգենտինայում կրակի են մատնել 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր Բուենոս Այրեսում գտնվող ՌԴ դեսպանատան շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Թմրանյութը ոչնչացվել է դիակիզարանում՝ երկրի անվտանգության հարցերով նախարար Պատրիսիա Բուլրիչի և ՌԴ դեսպան Դմիտրի Ֆեոկտստովայի ներկայությամբ։ «Դա շատ բարդ օպերացիա էր՝ փոխգործակցության բարձր մակարդակով։ Ռուս ոստիկանները եկել են 7 անգամ»,- ասել է […]
09:33 22.08.2018
«Հայաստանում բոլոր ընտրություններից առաջ բարձրաձայնվել է ընտրացուցակները մաքրելու խնդրի մասին, ընդ որում, միջազգային կառույցների մակարդակով: Մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2011թ. ի վեր իր բոլոր զեկույցներում անդրադարձել է այդ հարցին, սակայն նախկին իշխանություններն արել են ամեն ինչ, միայն թե այս ուղղությամբ չդիմեն ռեալ քայլերի: Հիմա, սակայն, նոր իշխանությունները որոշել են կոնկրետ քայլեր անել. երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ ոստիկանապետ […]
09:20 22.08.2018
Օգոստոսի 22-ին` ժամը 04։26-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս.-ն […]
09:15 22.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ «հայտարարագրման տվյալները թաքցնելու և ապօրինի հարստացման» մեղադրանք է առաջադրվել։ Հիշեցնենք՝ «Յանս» ռեստորանից հայտնաբերվել էին 1 մլն 100 հազար դոլար, 230 հազար եվրո, 36 մլն դրամ։ Օրեր առաջ Ռ․ Բեգլարյանը հրավիրվել է հարցաքննության, հարցրել են, թե ովքեր են այցելել «Յանս», նախագահականից զանգահարե՞լ են, […]
09:01 22.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը ևս կապվում է Գրիգորյանների հետ: […]
08:47 22.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ազատության պող. 11Ա, 12/1-12/4 շենքերը, Զարյան փ. 49-71 , 106-138 սեփական տները Ա.Ավետիսյան փ. 45-65 սեփական տները, թիվ 148 դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նուբարաշեն Բ թաղամասի թիվ 175 դպրոցի շենքը, […]
08:39 22.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանու ավագանու ընտրություններին ավանդական քարոզարշավ չի տանելու և պլանավորում է նոր տեխնոլոգիաներ կիրառել։ Մեր տեղեկություններով, քարոզարշավը մեծամասամբ անցկացվելու է «լայվերի» միջոցով, քանի որ թավշյա հեղափոխությունը ցույց տվեց այդ մեթոդի արդյունավետությունը։ Բակային հանդիպումներ գրեթե չեն լինի, փոխարենը ցուցակի առաջին տասնյակում հանգրվանածները «կգործուղվեն» մայրաքաղաքի տարբեր խնդիրների ուղղությամբ և դեպքի վայրում […]
08:30 22.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 10։00-17։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք, Ծակքար, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ից՝ ժամը 10։00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 12։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝ Սարահարթ և Սանահին թաղամասերի, Աքորի և Հագվի գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը […]
08:23 22.08.2018
ԱՄՆ Կոնգրեսը նահանգների իշխանություններին ընդհանուր առմամբ տրամադրել է 380 մլն դոլար՝ ընտրությունների անվտանգության ապահովման համար։ Այդ գումարի մոտ 2/3-ը կուղղվի կիբերանվտանգությանը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Այդ գումարից 135 մլն դոլարն ամերիկյան իշխանությունները մտադիր են ուղղել առաջիկա 5 տարում ընտրական գործընթացի կիբերանվտանգության ուժեղացմանը, ևս 102 մլն դոլար կուղղվի քվեարկության էլեկտրոնային ավտոմատների փոխարինմանը։ […]
08:13 22.08.2018
Գերմանիայում մայիսի դրությամբ աշխատանքի են տեղավորվել 8 երկրներից ավելի քան 300 հազար փախստականներ։ Այս մասին հայտնել է Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դետլեֆ Շելեն, փոխանցում է Deutsche Welle-ն։ Աշխատանքի տեղավորված փախստականների թիվը 103 հազարով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նրանց մեծ մասը՝ 238 մարդ, վճարումներ է անում կենսաթոշակային և բուժապահովագրության հիմնադրամներում։ Շելեն նշել է, […]
07:55 22.08.2018
Facebook-ը ներմուծում է օգտատերերի վարկանիշի գնահատման համակարգ, որը հատուկ սանդղակով կորոշի հուսալիության աստիճանը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Սանդղակը մշակվել է կեղծ նորությունների դեմ պայքարի շրջանակում, հայտնել է ընկերության՝ ապատեղեկատվության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Տեսա Լիոնսը։ Սոցցանցի ղեկավարությունը դեռևս չի հայտնում, թե ինչ չափորոշիչների հիման վրա պետք է որոշվի հուսալիության աստիճանը։
07:43 22.08.2018
Facebook ընկերությունը սոցցանցում կեղծ տեղեկատվության դեմ պայքարի շրջանակում ջնջել է մի շարք էջեր, որոնց թվում են նաև Ռուսաստանի և Իրանի հետ կապված օգտահաշիվներ։ «Այսօր մենք ջնջել ենք էջեր, խմբեր և օգտահաշիվներ Facebook-ում և Instagram-ում՝ ապակողմնորոշիչ գործողությունների համար։ Այդ գործունեության մի մասն իրանական, մյուս մասը ռուսական ծագում ունի»,-ասվում է ընկերության հայտարարությունում։ Հաղորդվում է, որ «իրանական» և «ռուսական» […]
07:29 22.08.2018
Վենեսուելայում տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մայրաքաղաք Կարակասում 200 մետրանոց անավարտ երկնաքերի վերջին 5 հարկերը թեքվել են 25 տոկոսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Նեստոր Ռևերոլը։ Նշվում է, որ մոտ 190 մ բարձրությամբ շենքում, որի շինարարությունը դադարել էր 1994 թվականին, երկար ժամանակ մարդիկ են ապրել, ինչի պատճառով երկնաքերն անվանվել է «ուղղահայաց […]
07:12 22.08.2018
Վենեսուելայի հյուսիսային Սուկրե նահանգում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ականատեսների տվյալներով՝ ցնցումներից հետո տների պատերը ծածկվել են վիթխարի ճաքերով և մասամբ փլուզվել։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00։31-ին։ Օջախը գտնվել է 112 կմ խորության վրա։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում։ […]