TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կորեաները պայմանավորվածություն են ձեռք բերել հերթական գագաթնաժողովի շուրջ

10:50 13.08.2018

Հյուսիսային  և Հարավային Կորեաների ղեկավարների այս տարվա երրորդ գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերին, Փհենյանում: Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը: Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախարարական մակարդակով բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել ապառազմականացված գոտու Փանմունջոմ բնակավայրում: Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի ղեկավարների առաջին երկու հանդիպումներն անցկացվել են ապրիլին և մայիսին:

̰
«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները կայցելեն «Թումո» և «Լոֆթ»

10:45 13.08.2018

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների մի մասն օգոստոսի 13-ին կայցելի «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն», մյուս մասը՝ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է հայրենադարձների հետ հանդիպում:

̰
Արտաշատում առևտրականները բողոքի ակցիա են անցկացնում

10:41 13.08.2018

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի առևտրականներն այսօր վաղ առավոտից դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով հարկային մարմնի աշխատանքից: «Ամբողջ քաղաքը տեռոր են անում, 13-14 հոգով մտնում են ստուգման: 300 հազար դրամի ապրանք ունեցող խանութի վրա 500-600 հազար դրամի տուգանք են դնում: Հանձնարարականով գալիս են, որ ՀԴՄ ստուգեն, բայց որ դա չի լինում, աշխատուժն են ստուգում՝ առանց հանձնարարականի: Ամեն […]

̰
Մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ պետությունը միլիոնավոր դրամներ է խնայում. Մխիթար Հայրապետյան

10:28 13.08.2018

Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունն առաջ է բերել Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ: Հանրապետությունում և սփյուռքում նոր ու դրական տրամադրություններ են տիրում, մեծացել են սպասումները, և այս ամենը պետք է վերածել շոշափելի արդյունքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններին, նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: – Արդեն շուրջ […]

̰
WhatsApp-ը կհրաժարվի նամակագրության ծածկագրումից

10:14 13.08.2018

WhatsApp մեսենջերում այլևս չի կիրառվի օգտատերերի նամակագրության ծածկագրման տեխնոլոգիան: Ինչպես նշում է RIA Novosti-ն, տեխնոլոգիայից հրաժարվել հարկադրել է Facebook ընկերությունը, որը փաստացի տնօրինում է մեսենջերը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր հերթին հայտարարել է, որ սոցցանցերի հանդեպ նման պահանջն առաջադրել են ամերիկյան իշխանությունները: Ծածկագրման տեխնոլոգիայից հրաժարվելը նշանակում է, որ հատուկ ծառայությունները կարող են առանց խոչընդոտի հասանելիություն […]

̰
SHANTNEWS

09:59 13.08.2018

̰
Հունական «ոսկե» վիզաներն ամենապահանջվածն են Եվրոպայում

09:48 13.08.2018

Այս տարի Հունաստանում ներդրումների դիմաց օտարերկրացիներին տրամադրվել է բնակության 2,968 թույլտվություն: Այսպիսի ցուցանիշը վկայում է այն մասին, որ «ոսկե» վիզաների հունական ծրագիրը մեծ ժողովրդականություն է վայելում Եվրոպայում: Նման տվյալներ է հրապարակել Enterprise Greece ներդրումային գործակալությունը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը: Ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր բնակության թույլտվություն է տրամադրվել 20,456 օտարերկրացու: «Ոսկե» վիզաների […]

̰
Ամուլսարի ճանապարհների շրջափակման դեմ բողոքող բնակիչները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ

09:32 13.08.2018

Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք նաև հայտարարություն են տարածել լրատվամիջոցների համար, որում ասված է. «Մենք՝ Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների հազարից ավելի բնակիչներ արդեն երկրորդ անգամ դիմել ենք վարչապետին և կառավարությանը՝ կոչ անելով միջամտել՝ վերջ տալու Ամուլսարի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

09:15 13.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նուբարաշեն 11փ. 5, 6, 7, 9, 10-16, Արցախի փ. 4, 6, 6/1, 6Ա, Բ շենքերը, Թբիլիսյան խճ. 26/5, 29/3, 33, 35/1, 35/2, Մամիկոնյանց փ. 47, 47/1, 49, 49/1, Զարուբյան փ. 10/1, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:02 13.08.2018

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշենի խճուղու թիվ 2 հասցեում՝ 3000 քմ, Բուսաբանական այգում՝ մոտ 300 քմ և ջերմահարվել 5 դեկորատիվ ծառ, Զվարթնոց օդանավակայանի […]

̰
Ուժգին հրդեհ Թայվանի հիվանդանոցում․ կան զոհեր ու վիրավորներ

08:48 13.08.2018

Անցած գիշեր Թայվանի հյուսիսային Սինբեյ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհը 9 մարդու կյանք է խլել, ևս 16 մարդ վիրավորվել է։ Տուժածներից 10-ը գտնվում են ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է Taiwan News-ն իր թվիթերյան էջում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները տարհանել են ավելի քան 30 մարդու։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել էր շենքի 7-րդ հարկում։ Հրդեհի […]

̰
Քենիայում գետաձին 2 մարդու է «սպանել»

08:35 13.08.2018

Քենիայի Նայվաշա լճում գետաձին 2 մարդու է «սպանել»։ Այս մասին հայտնում է Times-ը։ Սկզբում կենդանու զոհն է դարձել տեղացի ձկնորսը, իսկ այնուհետև գետաձին հարձակվել է չինացի զբոսաշրջիկների վրա, որի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը` հոսպիտալացվել։ Գետաձիերը համարվում են Աֆրիկայի ամենավտանգավոր վայրի կենդանիներից՝ փղերի ու բիզոնների հետ միասին։

̰
Երկրաշարժ Չինաստանում․ կան վիրավորներ

08:22 13.08.2018

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է 8 վիրավորի մասին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են տեղի իշխանությունները։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ 5 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Յույսի շրջանը։ Ստորգետնյա ցնցումը զգացվել է տեղի ժամանակով 1:44-ին (Երևանի ժամանակով 21:44-ին)։ Սեյսմոլոգները երկրաշարժից հետո գրանցել են տարբեր մագնիտուդներով ավելի քան 120 հետցնցում։ Ստորգետնյա ցնցումների […]

̰
Հունական Էվբեյա կղզում անտառային հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

08:09 13.08.2018

Հունական Էվբեյա կղզու Դիրֆիոն-Մեսապիոն քաղաքում անտառային հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Բնակիչներին կոչ է արվել հետևել ոստիկանության և հրշեջ ծառայության հրահանգներին։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական Հունաստանի նահանգապետ Կոստաս Բակոյանիսը։ Կրակի հիմնական օջախը գտնվում է Կոնդոդեսպոտի բնակավայրի շրջանում։ Այստեղ հրդեհը վերահսկողության տակ վերցնել չի հաջողվում, տեղի բնակիչները տարհանվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 186 […]

̰
ԱՄՆ-ը վախենում է ռուս-գերմանական համագործակցությունից. Բունդեսթագի պատգամավոր

07:58 13.08.2018

ԱՄՆ-ը մշտապես վախեցել է ռուսական ռեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների միավորումից։ Այս մասին Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում ասել է Բունդեսթագի պատգամավոր Սառա Վագենկնեխտը։ Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալով ԱՄՆ-ը դիմել է շահերի պաշտպանության ագրեսիվ միջոցների, որոնք կարևորագույն հարցերում հակասում են եվրոպական կողմի դիրքորոշումներին։ «Ռեսուրսների համար իր պատերազմներով ԱՄՆ-ն ապակայունացրել է Մերձավոր Արևելքը և շարունակում […]

̰
Թմրամիջոցների դեմ պայքարող արգենտինացի ոստիկանների մոտ կոկաին է հայտնաբերվել

07:47 13.08.2018

Արգենտինայում թմրամիջոցների դեմ պայքարի բաժանմունքի ոստիկանների զրահաբաճկոններում կոկաին է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը։ Կոկաինով 160 փաթեթները հայտնաբերվել են Արգենտինայի Լա-Մատանսա քաղաքի ԱՆ թմրամիջոցների դեմ պայքարի բաժանմունքում կատարված խուզարկությունների արդյունքում։ Հատուկ ծառայությունները բաժանմունքի շենքում հավելյալ խուզարկություններ են անցկացնում։ Խուզարկությունների արդյունքում 4 իրավապահ է հեռացվել։ Բաժանմունքի բոլոր աշխատակիցներին կպարտավորեցնեն նարկոթեստ անցնել, փոխանցում է […]

̰
Ամերիկյան հրթիռային ականակիր նավը մուտք է գործել Սև ծով

07:36 13.08.2018

Ամերիկյան Carney ականակիր նավն օգոստոսի 12-ին մուտք է գործել Սև ծովի ջրեր։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ նավի նպատակն է «ծովում անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում գործընկերների ու դաշնակիցների նավատորմերի համատեղելիության ամրապնդման գործողությունների անցկացումը»։ «Carney-ի ժամանումը Սև ծով ցույց է տալիս մեր հանձնառությունը տարածաշրջանային […]

̰
Կանադայում կայծակի հարվածից անտառային հրդեհի ավելի քան 140 նոր օջախ է հայտնվել

07:25 13.08.2018

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ամպրոպից հետո անտառային հրդեհների նոր օջախներ են հայտնվել։ Global News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կայծակի հարվածներն ավելի քան 140 նոր օջախների առաջացման պատճառ են դարձել։ Ներկայում նահանգում ավելի քան 3000 հա մակերես ընդգրկող մոտ 600 օջախ կա։ Նահանգում տարհանվել են ավելի քան 900 տների բնակիչներ, կրակը ոչնչացրել է 30 շինություն։

̰
Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վերադառնալ «իրավական հուն»

07:14 13.08.2018

Թուրքիան կոչ է անում ԱՄՆ-ին վերադառնալ «իրավական հուն»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Մեզ մոտ չկա նման հասկացություն, ինչպիսին է իրավունքի նորմերի անտեսումը։ Մենք հրավիրում ենք ԱՄՆ-ին վերադառնալու իրավական հուն»,- ասել է Էրդողանն՝ ընդգծելով, որ Թուրքիան գործում է՝ ելնելով միջազգային համաձայնագրերից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ […]

̰
Ֆրանսիայում մեքենան մխրճվել է մզկիթի դռան մեջ

00:10 13.08.2018

Ֆրանսիայի Լիլ քաղաքում անհայտ անձը Mercedes մակնիշի մեքենայով մխրճվել է Ալ-Վիֆակ մզկիթի դռան մեջ, որից հետո դիմել փախուստի։ Այս մասին հայտնում է France 3-ը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Իրավապահներն արդեն պարզել են հարձակում գործած անձի ինքնությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վարորդը նախկինում դատվածություն է ունեցել։ Տղամարդու արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Voiture […]

̰
Ջերմուկում քայլերթ և ավտոերթ է անցկացվել՝ ի պաշտպանություն Ամուլսարի

00:01 13.08.2018

Ի պաշտպանություն Ամուլսարի՝ օգոստոսի 12-ին Ջերմուկում համերաշխության քայլերթ և ավտոերթ է անցկացվել: Ակցիային մասնակցել են Ջերմուկի, Գնդեվազի, ինչպես նաև Վայոց ձորի մարզի այլ համայնքների բնակիչները: «Այս քայլերթը նպատակ ունի մարդկանց մեջ ամրապնդելու այն գաղափարը, որ Ամուլսարը, միևնույնն է, հանք չի դառնալու, և մեր պայքարն ուղղված չէ անձերի դեմ։ Մենք սիրում և հարգում ենք մեր հայրենակիցներին՝ […]

̰
Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է մոլեգնում

23:45 12.08.2018

Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նշվում է, որ տվյալ գոտում օդի ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի։ Հրդեհը ծայր է առել Խալդիկա քաղաքից հյուսիս ընկած հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքներին այժմ մասնակցում են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներ։ Գործի է դրվել շուրջ 60 մեքենա, 6 ինքնաթիռ […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մոտոցիկլետը բախվել է կայանած մեքենային․ վարորդի վիճակը ծանր է

23:37 12.08.2018

Օգոստոսի 12-ին՝ ժամը 19:01-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նորավանքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Գ.) բախվել է կայանած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենային […]

̰
Լիլիթ Մակունցը Տավուշի մարզպետի հետ քննարկել է մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված անելիքները

23:32 12.08.2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Այս մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Այսօր աշխատանքային այցով նախարարի տեղակալ Վահե Բուդումյանի հետ եղանք Իջևանում, որտեղ տարբեր միջոցառումներով նշվում էր Երիտասարդների միջազգային օրը: Այցելեցինք մարզային գրադարան, Երկրագիտական թանգարան, եղանք մի շարք մշակութային հաստատություններում, զրուցեցինք ուսուցիչների հետ, մարզպետի հետ քննարկեցինք մշակութային […]

̰
ՌԴ-ն պատրաստ է պարզեցնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար

23:20 12.08.2018

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Անկարա կատարելիք այցի նախօրեին Մոսկվայում հայտարարել են Թուրքիայի որոշ կատեգորիաների քաղաքացիների համար վիզային ռեժիմի պարզեցման հնարավորության մասին։ «Ծրագրվում է քննարկել երկու երկրների քաղաքացիների ուղևորությունների ռեժիմի պարզեցման հեռանկարները»,-հայտնել է գերատեսչությունը։ ԱԳՆ-ում ուշադրություն են դարձրել Ռուսաստանից Թուրքիա զբոսաշրջիկների հոսքի աճին՝ նախկին սահմանափակումների հանումից և երկկողմ հարաբերությունների ակտիվացումից հետո։ Ուղևորության շրջանակում ծրագրված է Լավրովի […]

̰
Կանադայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել․ կա 5 վիրավոր

22:57 12.08.2018

Կանադայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռի վթարի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Էբոտսֆորդ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ)։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Ականատեսների վկայությամբ՝ 1930-ականների ինքնաթիռի օդաչուն կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավիատրանսպորտն ընկել է դաշտում։ Ինքնաթիռում գտնվել է 5 մարդ, նրանք բոլորը վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Տուժածներից 2-ը գտնվում են […]

̰
Նազարբաևը Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ թեման

22:32 12.08.2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցը, հայտնում է  ТАСС գործակալությունը։ Նազարբաևն ընդգծել է, որ քննարկման ենթակա բոլոր թեմաներից իրենց համար խնդիր է դարձել հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը։ Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում մահվան վերջին 2 դեպքերի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում քննություն է նախաձեռնվել

22:15 12.08.2018

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց մահվան վերջին երկու անհանգստացնող դեպքերի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքի ապահովումը գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո: Պոզիտիվ պարտականության ուժով պետությունը պարտավոր է ապահովել կյանքի արժանապատիվ պայմաններ ազատությունից զրկված անձի համար: Հետևաբար, […]

̰
Կյանքը, կենցաղը, մրցավազքն առաջացրել են բծեր, վախենում եմ հիասթափեցնել․ Փաշինյանի նամակը «Արթիկ» ՔԿՀ-ից

22:07 12.08.2018

«Վախ է մտել մեջս, ահավոր մի վախ: Վախենում եմ հիասթափեցնել… Ինձ պատառիկներ են հասնում ինտերնետային քննարկումներից, որոնց մասնակիցները կարծիքներ են արտահայտում իմ մասին: Դրանք բազմազան են, բազմաշերտ` ի սրտե բացասականից մինչև ի սրտե դրական: Վախս, ահա, այս վերջին խմբում գտնվող մարդկանց առջև է, ովքեր, մեղմ ասած` դրական կարծիքներ են արտահայտում իմ մասին: Մեղմ ասած: Կան […]

̰
Մյուս տարի կունենանք գյուղտնտեսությունների ապահովագրության համակարգ․ Արարատ Միրզոյան

21:31 12.08.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝  աշխատելու են, որպեսզի արդեն հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ։ Այս մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։ Վստահ ենք, որ կառավարությունը չպետք […]

̰
BACK_TO_TOP