09:03 14.08.2018
Լուրեր են շրջանառվում, որ իրավապահ համակարգին այս ընթացքում ամեն ինչով աջակցում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը, ով քաջատեղյակ է Հայաստանում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի դոսյեներից և լավ գիտի, թե ում տակ ինչ կա, ում ինչ գործով կարելի է «բռնել»։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ «Մեզ ասացին, որ Հովսեփյանը նոր իշխանությունների […]
08:58 14.08.2018
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (1935թ.) դին: Փրկարարները ջրավազանից դուրս են […]
08:46 14.08.2018
Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի։ Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տե՛ր կանգնիր երկրիդ, դոլարն ու ոսկին փոխանակիր» կոչին՝ Անկարայի բնակիչները հավաքվել են Ուլուս թաղամասում և ակցիա իրականացրել ընդդեմ ամերիկյան արժույթի։ Ակցիայի կարգախոսն է «Դոլարը` գետնին, լիրան՝ գրպանում»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հավաքվածներից ոմանք ցուցադրաբար պատռել և գետին են նետել իրենց […]
08:33 14.08.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հերթական անգամ հիշեցրել է, որ որևէ մեկը չի կարող ծնողին և երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ, եթե ծնողական խորհուրդը չի հավաքվի ու միասին չի որոշի, որ ցանկալի է՝ հագուստը լինի սև ու սպիտակ։ Մանրամասները՝ տեսանյութում
08:19 14.08.2018
Ամերիկյան Յուտա նահանգի Փեյսոն քաղաքի բնակիչը թեթևշարժիչային «Cessna 525» ինքնաթիռով մխրճվել է իր առանձնատան մեջ, որտեղ գտնվել են նրա կինն ու երեխան։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը՝ Դուեյն Յուդը, մահացել է։ Նրա կնոջն ու երեխային հաջողվել է ողջ մնալ։ Տունը լրջորեն վնասվել է։ Ինքնաթիռի հարվածից հետո այնտեղ հրդեհ է […]
08:06 14.08.2018
Սաստիկ հրդեհ է բռնկվել շվեդական Գյոտեբորգ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ։ Կրակի ճիրաններում է հայտնվել 14 մեքենա։ Ներկա պահին հայտնի չէ, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ։ Վիրավորների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Միջադեպի մասին հայտնում է BNL News-ի թվիթերյան էջը։ https://twitter.com/V_of_Europe/status/1029103967966580736
07:54 14.08.2018
2019 ֆինանսական տարվա ամերիկյան պաշտպանական բյուջեն, որը երեկ է ստորագրվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, նախատեսում է ամերիկյան պետական հաստատությունների կողմից չինական «ZTE» և «Huawei» ընկերությունների սարքավորումների գնման և գործածման համար արգելքի սահմանում։ Արգելքն ուժի մեջ կմտնի փաստաթղթի ստորագրումից 1 տարի անց, փոխանցում է TASS գործակալությունը։ Վերոնշյալ երկու ընկերությունների հեռահաղորդակցական սարքավորումներից բացի, կարգելվեն նաև չինական «Hytera […]
22:23 13.08.2018
Օգոստոսի 13-ին՝ ժամը 17:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10/2 հասցեում գտնվող «Կոմպրեսատորների» գործարանում: Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ ետ են […]
22:15 13.08.2018
Օգոստոսի 13-ին՝ ժամը 17։08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Հ., ծնված 1985թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]
22:09 13.08.2018
Օգոստոսի 13-ին՝ ժամը 17:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1982թ.) բախվել է «Ford» մակնիշի կայանած ավտոմեքենային. կան տուժածներ և […]
21:44 13.08.2018
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման և […]
21:30 13.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին: ԱՀ նախագահը կարևորել է նախագծի իրականացումն՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին […]
21:21 13.08.2018
Օգոստոսի 14-ին՝ ժամը 12:00–ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի լրագրողների հետ։ Այս մասին տեղեկացնում է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Մամուլի ասուլիսը տեղի կունենա «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնում։
20:32 13.08.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական բաժնից, ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթության և գիտության ոլորտում հայ-սիրիական հարաբերությունների արդյունավետ փորձ կա. «Ինքս ժամանակին սովորել եմ Դամասկոսում` խորացնելով արաբերենի իմացությունները: Բարեկամական վերաբերմունքը, որ տեսել եմ այնտեղ, […]
20:23 13.08.2018
Օգոստոսի 13-ին մեկնարկել է 2018թ.-ի նոր ուսումնական փուլը: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներն ստուգելու, մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների դասացուցակով նախատեսված միջոցառումների անցկացումը ճիշտ կազմակերպելու և օգնություն ցուցաբերելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր:
20:14 13.08.2018
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը հեռախոսազրույց է ունեցել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանի հետ և խնդրել, որ մինչև աշխատանքային խմբի ուսումնասիրության ավարտն աշխատակիցները չազատվեն աշխատանքից: Ալոյանը խոստացել է մինչև վաղը հարցը քննարկել տնօրենների խորհրդի նիստում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS. am-ը հայտնել էր, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման դեմ բողոքող Ամուլսարի շրջակա […]
20:08 13.08.2018
Օգոստոսի 12-ին` ժամը 20:10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում լսվել է կրակոցի ձայն, որից հետո այդ վայրում հավաքված անձինք փախել են: Ոստիկանները դեպքի վայրում իրականացնում էին համապատասխան աշխատանք, երբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է […]
19:37 13.08.2018
Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ մոտ 20 րոպե խոսվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) միլիոնների մասին։ Ներկայացվում է նաև, թե նրան պատկանող կառույցներից որը ում անունով է գրանցված։ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից։
19:15 13.08.2018
Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 9-ի ԲԴԽ-32-Ո-78 որոշմամբ՝ Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում են Դատական դեպարտամենտից: Կարեն Փոլադյանի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև՝ Ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում: 1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում: 1999-2001թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, պահեստազորի ավագ: 2001-2003թ.թ. սովորել և ավարտել […]
19:06 13.08.2018
Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը: Ինչպես հայտարարել էր բնապահպանության նախարարը մեկ ամիս առաջ՝ Հայաստանում աստիճանաբար կկրճատվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը։ Պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը։ Ծրագրի շրջանակներում Թալինի քաղաքապետարանը, բնապահպանության նախարարության հետ համատեղ, իրականացրել է առաջին հանրային լսումը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, որը […]
18:53 13.08.2018
Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 29-րդ կմ-ում՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, օգոստոսի 13-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։ Ճանապարհահատվածը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
14:12 13.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ս.-ին և հայտնաբերել վարտիքում թաքցված 1 բջջային հեռախոս: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
13:19 13.08.2018
Արարատի մարզի Այնթափ համայնքի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում յուրացման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ դպրոցի տնօրեն Ա. Ս.-ն առաջարկել է Ս. Ի-ն 2014 թվականի հունիսին կնքել դպրոցում որպես պահակ աշխատանքի անցնելու վերաբերյալ աշխատանքային պայմանագիր։ Վերջինս, Ա. […]
12:20 13.08.2018
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական […]
12:17 13.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են բաժանվել զորակոչիկներին ու նրանց ազգականներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Տեղեկատվական թերթիկում ներկայացված են, թե ինչ իրավունքներ ունեն զորակոչիկները բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինչպես կարող են դիմել Պաշտպանին, ինչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, երբ կարող է այն դադարեցվել […]
12:13 13.08.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 13-ի ժամը 10:40-ի դրությամբ՝ Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածում իրականացվում են պայթեցման նախապատրաստական աշխատանքներ, ինչի հետևանով ավտոճանապարհը մոտ 5 ժամ փակ է լինելու:
11:48 13.08.2018
Օգոստոսի 13-ին՝ ժամը 09:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի […]
11:38 13.08.2018
Դիլիջանի գարեջրի գործարանն սկսել է աշխատանքները մեկ տարի առաջ, և կատարված ներդրումների ծավալը հասնում է 5 մլն դոլարի: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաղորդվել է գործարան նրա այցելության ժամանակ: Ժամանակակից հոսքագծերով համալրված գործարանում աշխատում է 120 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 90 հազար դրամ: Արտադրված գարեջրի մի մասն իրացվում է տեղական, իսկ մյուսը՝ ռուսական շուկայում: Գործարանի […]
11:27 13.08.2018
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի է ունեցել պատանեկան ճամբարի բացումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Նարինե Աղաբալյանը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում շեշտել է, որ համատեղ ջանքերով կյանքի է կոչվում նոր Հայաստանի նոր ճամբարի մոդելը, որի նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի պատանիների սերտ շփումն է. «Ճանաչելով միմյանց՝ մենք […]
10:59 13.08.2018
Իսպանիայի Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար մարզ) համերգի ժամանակ փայտե հարթակի փլուզման հետևանքով ավելի քան 260 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Faro de Vigo պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան, O Marisquiño փառատոնի շրջանակում անցկացվող համերգի ժամանակ: Փայտե հարթակը չի դիմացել ծանրաբեռնվածությանն ու փլուզվել է: Բազմաթիվ մարդիկ հայտնվել են ջրում: Բոլոր տուժածները […]