TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Գյումրիում սպանության փորձի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. կասկածյալը ձերբակալվել է

18:41 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձը: Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Գյումրի քաղաքի Մենդելեևի փողոցի տներից մեկում էլեկտրական ջեռուցիչով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու գլխին, այնուհետև խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել […]

̰
Ջենովայում կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 22-ի

18:07 14.08.2018

Իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտարարել է Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով փոխնախարար Էդոարդո Ռիկսին: Նրա խոսքերով՝ ևս 8 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Rainews24 հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառ կարող է հանդիսացած լինել կայծակի հարվածը: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 11 զոհի մասին: Մեքենաներն […]

̰
Բացահայտվել է Ֆիզիկայի ինստիտուտի կոնստրուկտորի՝ 1990թ. տեղի ունեցած սպանությունը. ՔԿ

17:50 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 1990թ. տեղի ունեցած սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ 1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս […]

̰
Վանդալ ծառահատողները հայտնաբերվել են

17:39 14.08.2018

Օգոստոսի 13-ի գիշերը «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 9-րդ և 11-րդ պահաբաժնի տարածքում՝ Պարզ լիճ տանող ճանապարհի եզրին, անհայտ անձանց կողմից հատվել էր տարբեր տեսակի և տրամագծի թաց, կանգուն 21 ծառ: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով: Իսկ […]

̰
Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

17:11 14.08.2018

Քիչ չեն դեպքերը, երբ «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանները ոչ միայն թմրանյութ, այլև զենք-զինամթերք են հայտնաբերում: Այդպես եղավ օգոստոսի 13-ին: Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում ստացվեց, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել: Հիշյալ փաստի […]

̰
Հարուցվել է քրգործ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ. ՔԿ

17:06 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ՎՔՆ ծառայության նախկին պետը, կոչումով կապիտան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասի մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող բենզոագրեգատներին հատկացվող 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ, ինչի կապակցությամբ կազմել […]

̰
Վրաերթ Դիլիջանում. 35-ամյա կինը մահացել է

17:02 14.08.2018

Օգոստոսի 13-ին` ժամը 21։00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել 35-ամյա Ռոզա Վիրաբյանին և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա, գիտակցության չգալով, մահացել է: ՀՀ ոստիկանության հաղորդմամբ՝ կատարվում է քննություն։

̰
Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել

16:38 14.08.2018

Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզման հետևանքով 11 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները: Մեքենաներն ընկել են 70 մետր բարձրությունից: Վնասվել է առնվազն 20 տրանսպորտային միջոց: Նշվում է, որ կամուրջը կառուցվել է 1960-ականներին, վերանորոգվել 2016 թվականին: Դեպքի վայրից լուսանկարներ են հայտնվել սոցցանցերում: Ականատեսների հաղորդմամբ՝ բացակայում է կամրջի մոտ 200 մետրանոց հատվածը: Փլուզման հատվածում […]

̰
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6%

16:28 14.08.2018

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2018 թ. հուլիսին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.6% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշակիորեն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.3%: Միևնույն ժամանակ, բնականոն գնաճը հուլիսին փոքր-ինչ նվազել է՝ դեռևս […]

̰
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք

15:54 14.08.2018

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում  հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, որից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով: Սյս մասին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման 18 դեպքը բացահայտվել […]

̰
Ասուլիսի տապալումն ընդդիմախոսների ազատ արտահայտումը խոչընդոտելու ճարահատյալ փորձ էր. Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

14:51 14.08.2018

Այսօրվա միջադեպը եկավ հաստատելու, որ իշխանություններն ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ։ Հայտարարությունը մեջբերում ենք ստորև. «Ինչպես գիտեք, այսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Չարաշահումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում

13:11 14.08.2018

Քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2013-2018 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով նպաստառու բնակիչները հաշվառվելու օրվանից, ընտանեկան նպաստը չդադարեցնելու համար, տարբեր ժամանակահատվածներում նպաստի գումարից մաս-մաս, միջնորդի միջոցով, գումարներ են փոխանցել գործակալության աշխատակիցներին: Չարաշահումների հետևանքով տուժած քաղաքացիներին հորդորում ենք սեղմ ժամկետում դիմել ոստիկանության Վարդենիսի կամ քննչական բաժիններ:

̰
Ցուցարարներն ուղևորվում են գլխավոր դատախազության շենք

13:04 14.08.2018

Ցուցարարներն ուղևորվում են գլխավոր դատախազության շենք։ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը, ով ակցիայի մասնակիցների հետ ներխուժեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի համար նախատեսված դահլիճ, հանդես եկավ հայտարարությամբ. «Իշխանությունները Հայաստանում գործում են իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակում և դրա շրջանակում փորձում են իրականացնել արդարադատություն: Բայց բացի իշխանություններից՝ Հայաստանում կան ազատ, անկախ քաղաքացիներ, ովքեր ամեն վայրկյան կարող են արդարադատության […]

̰
Ինչպե՞ս են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Վարագ Սիսեռյանն ուշացել ինքնաթիռից. «Հրապարակ»

12:19 14.08.2018

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն և հարթ չի անցել։ «Մեզ հասած լուրերով՝ փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչ թռիչքը հանգրվանել են Մոսկվայի օդանավակայանի VIP սպասարկման սրահում, որտեղ պետք է մի քանի ժամ անցկացնեին՝ մինչև Լոնդոն թռչող ինքնաթիռը նստելը։ Բայց երիտասարդները, հավանաբար, շատ են ոգևորվել իրենց անսպասելի հաջողություններից և […]

̰
ՀՀ տարածք ադրբեջանական ծագման ձմերուկ չի ներմուծվել. ՍԱՊԾ

11:56 14.08.2018

Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է` ունի ադրբեջանական ծագում: ՍԱՊԾ-ից տեղեկացնում են, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը […]

̰
SHANTNEWS

11:53 14.08.2018

̰
ԿԳ նախարարի հրամանով հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը

11:34 14.08.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաձայն հրամանի` տարրական դպրոցում (առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ) դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ: […]

̰
Ստեղծվել է վարչապետին կից պետական պարգևների շնորհման խորհրդակցական հանձնաժողով

11:29 14.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետին կից պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ՀՀ փոխվարչապետը, վարչապետի խորհրդականը, ՀՀ առողջապահության, արդարադատության, արտաքին գործերի, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության, սփյուռքի նախարարներն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության քննարկումը հրապարակային չի լինի. ԱԳՆ

11:25 14.08.2018

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն աշխատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու ուղղությամբ, սակայն գործընթացը հրապարակային չի լինելու։ Քննարկումներ լինելու են, և հանրությունը տեղեկացվելու է միայն վերջնական արդյունքների մասին։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Նրա խոսքով`Հայաստանը փորձում է անել այնպես, որ ներքին արդարադատության խնդիրները չազդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության աշխատանքի վրա։

̰
Լարսում հերթը նվազել է. ԱԳՆ

11:20 14.08.2018

Լարսում հերթը նվազել է: Այսօրվա դրությամբ ոուսական կողմում՝ Լարսի անցակետի ուղղությամբ, կա 300 մեքենա: Հերթը ձգվում է մոտ 3,5 կիլոմետր։ Վրացական կողմում այդ հերթը ձգվում է 3 կիլոմետր։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, օգոստոսի 6-ին Վերին Լարս մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների […]

̰
Չինաստանը շտապօգնության 200 մեքենա կտրամադրի. ԱԳՆ

11:13 14.08.2018

Մեկնարկել է Չինաստանից Հայաստանին շտապօգնության 200 մեքենաների տրամադրման ծրագիրը։ Դրանք տրամադրվելու են անհատույց։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ այդ մեքենաները բաժանվելու են Հայաստանի համայնքներին։

̰
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

11:11 14.08.2018

Օգոստոսի 14-ին` ժամը 09:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, […]

̰
ՊՆ մի շարք աշխատակիցների աշխատավարձերը մոտ 30%-ով իջեցվել են. «Հրապարակ»

11:10 14.08.2018

«Պաշտպանության նախարարության մի շարք աշխա­տակիցներ՝ հիմնականում միջին օղակի (վարչության, բաժնի պետեր, տեղակալներ և այլն) հայտնվել են աշխատավարձի իջեցման փաստի առաջ: Մենք իմացանք, որ նրանց օրեր առաջ «աչքալուսանք» են տվել, որ տա­րիներ շարունակ «սխալ» աշխատավարձ են ստացել, և այժմ վերահաշվարկ է կատարվում: Եվ այսուհետ նրանք կստանան մոտ 30 տոկոսով պակաս, քան մինչ օրս ստացել են: Այս […]

̰
ՔԿՀ-ներում դատապարտյալները պահանջում են քրգործերն օբյեկտիվ քննել. «Ժողովուրդ»

10:58 14.08.2018

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորնե­րը պահանջում են իրենց դեմ հարուց­ված քրեական գործերն օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամ­կետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինքնասպան է […]

̰
Երկու շաբաթից Էջմիածինը կունենա հանգստի գեղեցիկ գոտի

10:45 14.08.2018

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկայում Էջմիածինը հենց մուտքի մոտ կունենա հանգստի գեղեցիկ գոտի: «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հայտնում եմ ձեզ, որ Մշակույթի պալատի հարակից տարածքը շուտով կբարեկարգվի, Վանա լճի մակետով կառուցված մեծ լողավազանը կհիմնանորոգվի, և դրանում կգործարկվի գունավոր ցայտաղբյուր: Մեր քաղաքը հենց մուտքի մոտ կունենա գեղեցիկ գոտի, որտեղ կկարողանան […]

̰
Սևանի հանրային լողափում ավազի մեջ մեքենա է արգելափակվել

10:24 14.08.2018

Օգոստոսի 14-ին՝ ժամը 02:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 3-րդ հանրային լողափից արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան:

̰
Վթար Իսակովի պողոտայում. ուղևորի դին գտնվել է մեքենայից 3մ հեռու

10:05 14.08.2018

Օգոստոսի 14-ին՝ ժամը 01:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը գտնվում է ավտոմեքենայից դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ո., ծնված 1989 թ.) բախվել է արտաքին լուսավորման […]

̰
ՌԴ-ն հայ իրավապահներին թույլ չի տալիս ձերբակալել Միքայել Հարությունյանին. «Հրապարակ»

09:56 14.08.2018

Պաշտպանության նախկին նա­խարար, ՀՀ նախկին ռազմա­կան տեսուչ Միքայել Հարությունյանը, ով հետախուզվում է Մարտի 1-ի գործով, գտնվում է Մոսկվայում: Լավատեղյակները պնդում են, որ հայ իրավապահները գիտեն նրա գտնվելու վայրը, բայց ձերբակալել չեն կարողանում: Բանն այն է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, և կասկած կա, որ պաշտոնական Մոսկվան թույլ չի տալիս նրան ձերբակալել: Այդ մասին գրում է […]

̰
ՀՔԾ-ն կստուգի շրջանառվող լուրերը, թե Մարտի 1-ին զորք է բերվել նաև Արցախից. «Ժողովուրդ»

09:22 14.08.2018

«Մարտի 1-ի դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլև զորք է բերվել նաև Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաև այս վարկածն ստուգի՝ ընդհուպ մինչև հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց: Այդ անձանց շարքում շրջանառվում է նաև Արցախի Հանրապետության ՊՆ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

09:13 14.08.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարկավագի փ. 127, 127/1, 129, 129/2, 129/3, 131 շենքերը, Քանաքեռ 14 և 15 փողոցները, Ազատության պող. 1, 3/1 շենքերը, Արաբկիր 47փ. 1-6; 49փ. 1-47 սեփական տները, Բաղրամյան պող. 25, 31 շենքերը, […]

̰
BACK_TO_TOP