TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+14.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Իսրայելում անցկացվել է ցույց ընդդեմ հրեական պետության մասին օրենքի

10:13 12.08.2018

Թել Ավիվում անցկացվել է ցույց ընդդեմ ազգային հրեական պետության մասին օրենքի։ Բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր մարդիկ։ Ակցիայի մասնակիցները վախենում են հնարավոր ազգային խտրականությունից։ Ըստ Կնեսետի  կողմից ընդունված օրենքի՝ ազգային ինքնորոշման իրավունք ունի միայն Իսրայելի հրեական բնակչությունը։ Ցուցարարներն արաբերենով և եբրայերենով բղավել են «Հավասարություն»։ Ավելի վաղ մի շարք պաշտոնաթող բարձրաստիճան քաղաքական գործիչներ և անվտանգության ուժերի […]

̰
Ներգաղթյալների հարցով համաձայնագիրը կենսունակ չէ․ Մերկել

09:56 12.08.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անկենսունակ է համարում ԵՄ-ում գործող Դուբլինյան համաձայնագիրը, որը ենթադրում է՝ փախստականի համար պատասխանատու է ԵՄ այն երկիրը, որտեղ նա առաջին անգամ հատել է միության արտաքին սահմանը։ «Տեսականորեն ոչ մի ներգաղթյալ կամ փախտական չպետք է հասնի Գերմանիա»,-ասել է Մերկելն Իսպանիայի վարչապետ  Պեդրո Սանչեսի հետ իսպանական Սանլուկար-դե-Բարամեդա քաղաքում ունեցած հանդիպման ժամանակ, փոխանցում է […]

̰
Այսօր Խաղողօրհնեքի՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է

09:46 12.08.2018

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղաղօրհնեքը նշում է օգոստոսի 12-ին։ Սա Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից չորրորդն է։ Ըստ ավանդույթի՝ մինչ տոնն արգելվում է խաղող ուտել, որը տոնակատարության գլխավոր խորհրդանիշն է։ Վերափոխման տոնին՝ պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը […]

̰
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է մոտակա ձորակը. կան տուժածներ

09:34 12.08.2018

Օգոստոսի 12-ին՝ ժամը 01:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ 4 քաղաքացի արգելափակված են ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 139 կմ-ին «RENO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., […]

̰
Փրկարարները գտել են Ջուխտակ վանքի տարածքում մոլորված քաղաքացուն

09:22 12.08.2018

Օգոստոսի 11-ին՝ ժամը 20:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է մոլորվել է Տավուշի մարզի Ջուխտակ վանքի տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից: Ժամը 01:22-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: […]

̰
Փրկարարները կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանության փորձը

09:10 12.08.2018

Օգոստոսի 12-ին` ժամը 07:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը: Դեպքի վայրում հոգեբանական աջակցության […]

̰
Ուրեկիում փրկարարները 9-ամյա հայ տղայի են փրկել

01:00 12.08.2018

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ Ուրեկիում փրկարարները փրկել են 9-ամյա հայ տղայի կյանքը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ ՀՀ քաղաքացի, 9-ամյա Գևորգը ծովում 50 մ խորության վրա է եղել և չի կարողացել ափ վերադառնալ: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ևս մեկ անգամ զգուշացնում է ծովափում հանգստացողներին, որ Սև ծովում 4 բալանոց փոթորիկ է: Ալիքների բարձրությունը հասնում […]

̰
Իրանի ԱԳՆ-ը կոչ է արել ԱՄՆ-ին «բուժվել» պատժամիջոցներից ունեցած կախվածությունից

00:46 12.08.2018

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է «բուժի իր կախվածությունը պատժամիջոցներից», և եթե Վաշինգտոնը չփոխի իր վարքը, ապա «աշխարհը կմիավորվի և կստիպի նրան անել դա»։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցնծությունը, թե տնտեսական դժվարություններ է պատճառում ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային, ամոթալի է»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։ ԱՄՆ նախագահն ուրբաթ հայտարարել էր, […]

̰
Իրանի գերագույն առաջնորդը տնտեսական պատերազմին դիմակայելու կոչ է արել

00:31 12.08.2018

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին «արագ և արդար» գործողությունների կոչ է արել՝ երկրում տնտեսական պատերազմին դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեկ Ամոլի Լարիջանին նամակ էր գրել գերագույն առաջնորդին, որում ասվում էր այն մասին, որ թշնամին տնտեսական պատերազմ է սանձազերծել իրանցի ժողովրդի դեմ, և խնդրել էր տալ […]

̰
Թուրքիան պատրաստվում է ՌԴ-ի հետ անցում կատարել ազգային արժույթով հաշվարկների

00:14 12.08.2018

Թուրքիան պատրաստվում է ազգային արժույթով հաշվարկների անցում կատարել իր խոշորագույն առևտրային գործընկերների հետ, որոնց թվում են Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և Ուկրաինան։ Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Anadolu գործակալությունը։ Նա պարզաբանել է, որ Անկարան չի ընդունի աշխարհակարգը, որի դեպքում երկրի վրա ճնշում են գործադրում պատժամիջոցներ սահմանելու սպառնալիքով։ Էրդողանի խոսքով՝ […]

̰
Սիրիայում ռուսական ավիաբազայի վրա հարձակում է կատարվել

00:01 12.08.2018

Սիրիական անօրինական զինված կազմավորումները փորձել են անօդաչուի օգնությամբ հարձակվել ռուսական «Խմեյմին» ավիաբազայի վրա։ Այս մասին հատարարել է  Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանկովը։ «Օգոստոսի 11-ին՝ օրվա մութ ժամերին, ավիատարածքի վերահսկման միջոցներով հայտնաբերվել  է հարվածային հանդերձավորմամբ անօդաչու թռչող սարք, որն արձակվել էր Իդլիբի դեէսկալացիոն գոտու տարածքից»,-ասել է նա։ Օդային թիրախը ոչնչացվել է զենիթային կրակային […]

̰
Քեռու փողոցում տուն է այրվել

23:43 11.08.2018

Օգոստոսի 11-ին՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քեռու փողոցի տներից մեկում: Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 17:40-ին: […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է Միխայիլ Գալուստյանի հետ

23:29 11.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Մոսկվայում է: «Միջազգային բանակային խաղեր 2018» մրցախաղերի շրջանակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՌԴ ԶՈԻ զինվորական և ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոն: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նախարար Տոնոյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է «Պատրիոտի» ներկայացուցիչների հետ՝ ի դեմս Ալեքսանդր Բոչանցևի և […]

̰
Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» ԲԿ

23:14 11.08.2018

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում […]

̰
«Բանանցի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

23:09 11.08.2018

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Արցախի» դեմ հանդիպումից հետո հայտնել է պաշտոնը լքելու մասին։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: «Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումն էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել, և […]

̰
Կառավարությունն ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն երկիրը․ Փաշինյան

22:55 11.08.2018

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր […]

̰
ՄԻԵԴ-ի վճռով Բնապահպանության նախարարության նախկին աշխատակցին կվճարվի 3000 եվրո

22:47 11.08.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս հրապարակել է «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը։ Նշենք, որ ՄԻԵԴ 3-րդ հոդվածը սահմանում է խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում: 1958 թվականին ծնված, Երևանի բնակիչ Աիդա Հովհաննիսյանը պնդել է, որ իր վերադասներն […]

̰
Տպավորություն ունեմ, որ ԵՄ գործընկերների հետ աշխատանքը կառուցողական է. վարչապետ

22:35 11.08.2018

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, կառավարության ներկայացուցիչները ներկայում աշխատում են ԵՄ գործընկերների հետ: Այսօր այս մասին Դիլիջանում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր բրյուսելյան այցից հետո խոսվում է, թե Հայաստանն աջակցություն է ակնկալում ԵՄ-ից: «ԵՄ գործընկերների հետ աշխատանքն ընթանում է, տպավորություն ունեմ, որ այն կառուցողական բնույթ ունի: Հույս ունենք արդյունավետ կլինի»,- […]

̰
ՊՆ Նոր Նորքի զինկոմի տեղակալը մեղադրվում է կաշառք վերցնելու և ապօրինի զենք պահելու մեջ

10:59 11.08.2018

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ: Այս մասին հայտնում է Դատական տեղեկատվական համակարգը: ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալ Հայկ Գագիկի Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, […]

̰ ̰
Հովիկ Աբրահամյանի «Արտֆուդ»-ը՝ ֆինանսների նախարարության սև ցուցակում․ «Ժողովուրդ»

10:52 11.08.2018

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Պահածոների արտադրությամբ զբաղվող «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, այլ կերպ ասած` «Արտֆուդ»-ը, ավելի քան երկու ամիս է, ինչ չի կարողանում մասնակցել պետական գնումների գործընթացին։ Ասել է թե՝ «Արտֆուդ»-ը հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության սև ցուցակում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող […]

̰
Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել են նաև Ադրբեջանից. «Ժողովուրդ»

10:47 11.08.2018

«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում փախստականի կարգավիճակ է ստացել 52 անձ: Նրանց մեծամասնությունը Սիրիայից է՝ 20 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային տարբերակը Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացել է 12 հոգի Իրաքից, 12 հոգի էլ Եմենից: Եվ վերջապես, ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալու համար […]

̰
Սուտ հաղորդում տված անձանց մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

10:43 11.08.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը նոր թափ հաղորդեց նախկինում կարճված և կասեցված քրեական գործերի: Այս պատկերին զուգահեռ այս օրերին իրավապահ մարմիններին են դիմում քաղաքացիներ՝ այս կամ այն միջադեպի մասին հաղորդում հանցագործության մասին դիմում ներկայացնելով: Արդյունքում, իրավապահները քննություն են սկսել և պարզել, որ քաղաքացիները սկսել են ուրիշներին անհիմն մեղադրել […]

̰
«Շենգավիթ» ԲԿ-ն պարզաբանում է 41-ամյա կնոջ մահվան հանգամանքները

10:38 11.08.2018

«Շենգավիթ» բժշկական կենտրոնը Facebook սոցիալական ցանցում պարզաբանել է օգոստոսի 7-ին 41-ամյա կնոջ մահվան հանգամանքները։ «Օգոստոսի 7-ին պլանային կարգով հետազոտված և վիրահատության նախապատրաստված հիվանդ 41-ամյա Հ․Ա․-ն մահացել է վիրահատարանում՝ ընդհանուր անզգայացման առաջնային փուլում՝ մինչ վիրահատական միջամտության սկիզբը: Ընդհանուր անզգայացումից հետո տեղի է ունեցել սրտի հանկարծակի կանգ և մահվան հավանական նախնական պատճառը սրտամկանի լայնածավալ ինֆարկտն է, կամ […]

̰
Երևանում ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա

10:26 11.08.2018

Օգոստոսի 10-ին՝ ժամը 21:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառ է կոտրվել և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային […]

̰
Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

10:17 11.08.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցելու է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում «Տանկային բիաթլոն» մրցման եզրափակիչ փուլի, ինչպես նաև «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղերի հանդիսավոր փակման արարողության միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

̰
Վթար Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

10:08 11.08.2018

Օգոստոսի 10-ին՝ ժամը 21:47-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 520» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ.) և «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Տ. Ս.) ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել […]

̰
Սարդարապատ գյուղում քամին վնասներ է հասցրել

09:53 11.08.2018

Օգոստոսի 10-ին`ժամը 20:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը (70 քմ) քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի […]

̰
Հրդեհ Բալահովիտ գյուղում

09:46 11.08.2018

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է կիսակառույց շինություն և խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:03-ին, մարվել՝ 17:57-ին: Այրվել են  կիսակառույց շինության տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ, 5 […]

̰
Թրամփը երախտագիտություն է հայտնել Քանյե Ուեսթին աջակցության համար

09:38 11.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին իր քաղաքականությանն աջակցելու համար և նշել աֆրոամերիկացիների շրջանում գործազրկության մակարդակի նվազեցման մասին։ «Շնորհակալություն Քանյե Ուեսթին ճշմարտութունը պատմելու ցանկության համար։ Նոր հիանալի փաստ․ աֆրոամերիկացիների շրջանում գործազրկությունը մեր երկրի ողջ պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա է։ Ինձ համար դա մեծ  պատիվ է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան օգտահաշվում։ […]

̰
BACK_TO_TOP