10:59 10.08.2018
Օգոստոսի 10-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կնվազի ևս 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 10-11-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների […]
10:50 10.08.2018
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետագա ուժեղացումը կգնահատվի որպես տնտեսական պատերազմի հայտարարում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Այդ պատերազմին անհրաժեշտ կլինի արձագանքել տնտեսական, քաղաքական, անհրաժեշտության դեպքում՝ այլ մեթոդներով: Մեր ամերիկացի գործընկերները պետք է դա հասկանան»,- ասել է Մեդվեդևը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ տնտեսական պատժամիջոցներն ի վերջո անդրադառնում են տնտեսության, արժույթների փոխարժեքի տատանման […]
10:37 10.08.2018
Երուսաղեմի հնագույն տաճարի մոտ հնագետները հայտնաբերել են հելլենիստական ժամանակաշրջանի ոսկե ականջօղ։ Այծքաղի գլխի տեսքով ականջօղը, ինչպես ենթադրվում է, պատկանել է այն ժամանակվա Երուսաղեմի բնակչության ամենահարուստ շերտի ներկայացուցչին։ Զարդն ավելի քան 2200 տարվա պատմություն ունի։ Այս մասին հայտնել է Հնությունների հարցերով իսրայելական վարչությունը։ Զարդը գտնվել է Երուսաղեմի հնագույն Դավիդա շրջանում։ Ականջօղից բացի, հնագետները գտել են ոսկե […]
10:26 10.08.2018
iPhone-ի բոլոր երեք նոր մոդելները կստանան դեմքի ճանաչման Face ID համակարգ։ Այս մասին հայտնում է Loup Ventures պարբերականը՝ հղում անելով Apple-ի մատակարար Lumentum-ին։ Ամերիկյան կորպորացիան այդ հնարավորությունը համարում է օգտատերերի համար ամենագրավիչը։ Նշենք, որ համակարգն աշխատում է առանձին ներկառուցված տեսախցիկի օգնությամբ, որի միջոցով էլ սմարթֆոնը ճանաչում է օգտատիրոջ դեմքը։
10:15 10.08.2018
Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ և դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես […]
10:09 10.08.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տևական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Արտաշատ համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին և բոյկոտում են: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Արտաշատի ավագանու նիստերն ավելի քան երկու ամիս է` չեն կայանում: Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ այս տարեսկզբից գումարվել է ընդամենը […]
09:55 10.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս լարվել են Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանի և ՔՊ-ական փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանի հարաբերությունները: Բանն այն է, որ փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը վերջերս խորհրդակցության է հրավիրել համայնքապետերին, որոնք ունեն բյուջեի ցածր կատարողական: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխմարզպետը գյուղապետերից պահանջել է հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները և վերջնաժամկետ է սահմանել մինչև օգոստոսի 15-ը, որպեսզի […]
09:51 10.08.2018
Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի երկօրյա այցը կլինի բավականին հագեցած, հանդիպումներով լի ինչպես բնակչության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի գործարարների հետ։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։ Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում հանդիպումներն են Իջևան, Դիլիջան […]
09:45 10.08.2018
Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հարցերը: «Կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
09:36 10.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավտոճանապարհին՝ «Հայկական խոհանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., […]
09:25 10.08.2018
Օգոստոսի 9-ին` ժամը 06:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան […]
09:17 10.08.2018
Լաս Վեգասում ոստիկանությունը ձերբակալել է միլիարդատեր, կիսահաղորդիչներ արտադրող «Broadcom» ընկերության համահիմնադիր Հենրի Նիկոլաս III-ին։ Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, տղամարդուն կասկածում են թմրանյութերի՝ հերոինի, կոկաինի, մետամֆետամինի և էքստազիի առևտրի և տարածման մեջ։ Ոստիկանության աշխատակիցները թմրանյութերը հայտնաբերել են հյուրանոցի համարում։ Նրանց կանչել էին հյուրանոցի անվտանգության աշխատակիցները։ Ձերբակալվել է նաև միլիարդատիրոջն ուղեկցող կինը՝ Էշլի Ֆարգոն։ Ավելի […]
09:08 10.08.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ազատության 2-րդ նրբ. 2-5, 5Բ շենքերը, Ազատության փ. 5-8 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բագրատունյաց փ.33, 35 43, 47, Գարեգին Նժդեհի փ. 21, Մայիսի 9-րդ փ. 2, 3, 5, 7, […]
08:56 10.08.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս օրերին ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, […]
08:47 10.08.2018
Շվեյցարիայում սելավի հոսքն իջել է լեռներից և ծածկել փոքր քաղաք Շամոզոնը։ Բնության երևույթի տեսանյութը համացանցում տեղադրել են ականատեսները։ Կադրերում երևում է, թե ինչպես է ցեխի և քարերի զանգվածն իջնում գետի հունով, իսկ այնուհետև դուրս գալիս ափերից ու ճանապարհ փակում։ Այլ վայրում, հանդիպելով կամրջի տեսքով խոչընդոտի, ցեխի զանգվածն օդ է շպրտվում շատրվանի նման։ Բնության տարերից ոչ […]
08:37 10.08.2018
Եգիպտոսի բուրգային Սաքքարա համալիրում պեղումների ժամանակ հետազոտողները գտել են ավելի քան 3200 տարվա պանիր։ Այս մասին գրում է Al Youm as Sabia-ն։ Պարբերականի հաղորդմամբ՝ իտալացի հնագետները պանրի մնացորդները հայտնաբերել են դամբարաններից մեկում։ Փորձագետները հաստատում են, որ պանիրը պատրաստվել է մ․թ․ա․ 1290-1213 թթ․-ին։ Մթերքի ստեղծման համար օգտագործվել է միաժամանակ այծի, ոչխարի և կովի կաթ։ Գիտնականները պանրում հայտնաբերել […]
08:28 10.08.2018
ԱՄՆ ռազմաօդային ուժերի խոշորագույն տրանսպորտային «Lockheed C-5 Galaxy» օդանավը վթարային վայրէջք է կատարել Տեքսասի Սան Անտոնիո բազայում։ Թռիչքի առավելագույն՝ 380 տոննա զանգվածով օդանավի առջևի շասսիները չեն բացվել, ինչի արդյունքում այն վայրէջք է կատարել «քթի վրա»։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում։
08:09 10.08.2018
Այս տարի Եվրոպայի երկրներում անոմալ շոգ ամառ էր։ Տարածաշրջանի հարավում և հյուսիսում ջերմաստիճանը հասել է ռեկորդային մակարդակի։ Գերմանացի աստղագնաց Ալեքսանդր Գերսթը Միջազգային տիեզերակայանից նկարահանել է Գերմանիայի տարածքը, հայտնում է Deutsche Welle-ն։ Նրա լուսանկարներում երևում է արևից այրված բնապատկեր Քյոլնի շուրջ՝ Ռեյն գետի ափին, այնուհետև նա զետեղել է 2014 թվականին թվագրվող՝ կանաչ դաշտերի լուսանկարներ, որոնք տպավորիչ […]
07:55 10.08.2018
Ավստրալական լողափերից մեկում հայտնաբերվել են նախապատմական հսկայական շնաձկան ատամներ։ Մասնագետների գնահատականներով՝ այդ գիշատիչը սպիտակ շնաձկից կրկնակի մեծ է եղել․ երկարությունը կարող է հասնել ավելի քան 8 մետրի։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։ Եզակի նմուշը Յան Ջուկում (Մելբուռնից 100 կմ հեռու) գտել է հնագետ Ֆիլիպ Մալալին։ Գիշատչի ատամների չափը գերազանցում է 7 սմ-ն։ Կենդանին ապրել է […]
07:38 10.08.2018
Facebook-ի վարչակազմն արգելել է օգտատերերին սոցցանցում տեղադրել հրազենի գծագրերը, որը կարելի է ստեղծել եռաչափ տպիչի օգնությամբ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Ղեկավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ իրենք ջնջում են նման կոնտենտը՝ համապատասխան իրենց քաղաքականության։ Հեռացման ենթակա են նաև այն հղումները, որոնք տանում են գծագրեր պարունակող կողմնակի կայքեր։ 2013 թվականին Բարաք Օբամայի վարչակազմն «Defense Distributed» […]
07:27 10.08.2018
Հարավկորեական «Samsung» ընկերությունը ներկայացրել է «Galaxy Note 9» սմարթֆոնը։ Նորույթի համաշխարհային վաճառքը կսկսվի օգոստոսի 24-ին։ 512 ԳԲ հիշողության ծավալով մոդելի արժեքը կկազմի 1500 դոլար։ Մշակողները նշել են, որ ներկա պահին դա ընկերության ամենահզոր սմարթֆոնն է։ Սարքն ունի 6․3 դյույմ անկյունագծով էկրան (կետայնությունը՝ 2960х1440)։ Օպերատիվ հիշողության ծավալը բազային մոդելի համար կազմում է 6 ԳԲ, իսկ թոփայինների […]
07:14 10.08.2018
Գազայի հատվածի գրոհայինները պայմանավորվածության են եկել Իսրայելի հետ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, որոնք շարունակվել են վերջին 1,5 օրը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պայմանավորվածությունը, որը վերջ կդնի ռազմական գործողությունների սրացմանը, ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդությամբ։ Այն ուժի մեջ է մտել կեսգիշերից։ Դիմակայության վերջին 1,5 օրվա ընթացքում պաղեստինցի գրոհայինները մոտ 180 […]
01:00 10.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ծնողներին ԱՄՆ-ի քաղաքացիություն է շնորհվել։ Այս մասին հայտնում է NBC-ի թղթակից Քելլի Օ’Դոննելը թվիթերյան իր էջում։ Սպիտակ տունը դեռևս մեկնաբանությամբ հանդես չի եկել։ Ընթացիկ տարվա փետրվարին հայտնի էր դարձել, որ Մելանյայի ծնողները «Գրին քարտ» են ստացել։ Այդ լուրերը քննադատությունների տարափ ուղղեցին միգրացիոն կոշտ քաղաքականությամբ հանդես եկող նախագահի դեմ։ Ըստ գործող օրենքի՝ օրինական […]
00:50 10.08.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 9։00-ից մինչև օգոստոսի 11-ը՝ ժամը 8։00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
00:37 10.08.2018
Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել են զորացրված մի խումբ զինծառայողների, որոնք պահանջում են զինվորական գրքույքներում արձանագրել՝ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են 2016 թվականի ապրիլին տեղի […]
00:28 10.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 10:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
00:20 10.08.2018
Օգոստոսի 9-ին՝ ժամը 12:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձին և տեղափոխել […]
00:09 10.08.2018
Վալենսիայում անհայտ անձինք կողոպտել են պուերտոռիկացի երգիչ Դեդի Յանկիին, որը մեծ ճանաչում է ձեռք բերել «Despacito» հիթի շնորհիվ: Provincias պարբերականը հայտնում է շուրջ 2 մլն եվրո արժողությամբ ոսկյա զարդերի գողության մասին։ Կողոպտիչը մուտք է գործել երգչի հյուրանոցային համար՝ ձևացնելով, թե ինքը Յանկին է։ Նա խնդրել է հյուրանոցի աշխատակցին բացել պահարանը։ Չարագործը հեռացել է գողոնով՝ չթողնելով […]
00:00 10.08.2018
2009 թվականից սկսած մինչ այսօր ՀՀ ՊՆ ժամկետային զինառայողներն օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանությունների տարածքում իրականացնում են պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին «Հետք»-ին հայտնել են ՊՆ-ից: Տարիներ շարունակ գործել է պարտադիր զինվորական ծառայության մի տեսակ, երբ զինծառայողն իր ծառայությունն անցնում է այլ երկրում ՀՀ դեսպանության տարածքում: Նախարարությունից հայտնել են, որ ծառայության այս տեսակով որևէ «պատահական անձ» […]
23:50 09.08.2018
Գաղտնիք չէ, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ «Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային բանկի […]