09:17 11.08.2018
Նորագույն հետազոտական Parker Solar Probe զոնդն օգոստոսի 10-ին կսկսի իր ուղին դեպի Արև։ Այն իր հետ կտանի Երկրի բնակիչների 1․1 մլն անուններով չիպը։ Այս մասին հայտնում է ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը։ Սարքի գործարկումը կիրականացնի Delta IV Heavy հրթիռակիրը։ Քիչ անց այն կմեկնարկի Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։ Parker զոնդն անվանակոչվել է՝ ի պատիվ աստղաֆիզիկոս Յուջին Փարքերի, ով […]
09:00 11.08.2018
Գերմանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում թուրքական լիրայի արժեզրկման թեման: Շատերը վերլուծում են, թե ինչ նպատակ է հետապնդում սեպտեմբերի վերջին կայանալիք Էրդողանի պաշտոնական այցը Գերամանիա։ Գերմանական թերթերից «Berliner Zeitung»-ը հրապարակել է «Թուրքիայի տնտեսության վիճակը» հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվում այդ թեմային։ Նշվում է, որ նման պայմաններում Թուրքիան Գերմանիայից օգնություն է խնդրելու՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում թուրք-գերմանական […]
08:50 11.08.2018
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի փակուղու թիվ 8 շենքի 1-ին հարկում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
08:39 11.08.2018
Բուխարեստի Հաղթանակի հրապարակում ժանդարմերիայի և հակակառավարական ցույցի մասնակիցների ընդհարման հետևանքով 440 մարդ է տուժել։ 65 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Agerpres-ը։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը գործի է դրել ջրցան մեքենաներ և կիրառել արցունքաբեր գազ։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 247 վիրավորի մասին։ Հակակառավարական ցույցի մասնակիցները պահանջել են արձակել գործող կառավարությունն ու արտահերթ […]
08:20 11.08.2018
Վերանորոգումից հետո չինուհու iPhone 6-ը պայթել է։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերանորոգման կետից սմարթֆոնը վերցնելուց հետո կինը տուն էր վերադառնում։ Մեքենայի առջևի վահանակին դրված սմարթֆոնը պայթել ու բռնկվել է։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Վարպետները փոխել էին iPhone 6-ի մարտկոցը։ Նշվում է, որ պայթյունի պատճառը հավանաբար եղել է անորակ մարտկոցը։
08:06 11.08.2018
Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միանգամից 50 անվանական աստղեր։ Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, կեղծ աստղերը տեղադրել է փողոցային նկարիչը, ով ցանկացել է անհայտ մնացել։ Հուլիսի վերջին վանդալները քլունգով ոչնչացրել էին Թրամփի աստղը։ Ծառուղում նոր աստղեր ավելացրած նկարիչը հայտարարել էր, որ ապագայում յուրաքանչյուր ոչնչացված աստղի փոխարեն կհայտնվեն մի քանի տասնյակ […]
07:54 11.08.2018
Բրիտանական Սոլսբերի քաղաքի՝ ռազմական սարքավորումներ արտադրող գործարանում պայթյուն է որոտացել։ Ինչպես գրում է The Sun-ը, տեղի ունեցածի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել ինքնաթիռների ու նավերի համար սարքավորումներ արտադրող ձեռնարկությունում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Այն արդեն հասցրել են մարել։ Հաղորդվում է մեկ տուժածի մասին, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Պայթյունի […]
07:47 11.08.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Չիլիի նախկին նախագահ Միշել Բաչելետի թեկնածությունը մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարի պաշտոնում։ Նա նշանակվել է 4 տարի ժամկետով։ Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ որոշումն ընդունվել է կոնսենսուսով։ Չիլիի նախկին նախագահը կդառնա թվով 7-րդ հանձնակատարը։ Ներկայիս հանձնակատարը լիազորությունները վայր կդնի ամսվա վերջին։ Միշել Բաչելետը երկու անգամ զբաղեցրել է Չիլիի նախագահի պաշտոնը՝ […]
07:35 11.08.2018
Հյուսիսային Կորեան մերժել է միջուկային զինաթափման ԱՄՆ-ի բոլոր առաջարկները, այդ թվում երկիրը հրաժարվել է միջուկազերծման հստակ ժամանակային գրաֆիկի ստեղծումից։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Փհենյանը Վաշինգտոնի առաջարկներն անվանել է «գանգստերային» և պահանջում է ամերիկյան պատժամիջոցների նախնական չեղարկում։ Հյուսիսային Կորեան խոստանում է խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո անցնել զինաթափման։
07:27 11.08.2018
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ վիրավորվել է 247 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի News.ro կայքը։ Բոլոր տուժածները, այդ թվում ժանդարմերիայի 9 ներկայացուցիչները, բուժօգնություն են ստացել հենց ակցիայի ժամանակ։ 16 մարդ, այդ թվում 4 իրավապահներ, հոսպիտալացվել են։ Հակակառավարական ցույցի մասնակիցները պահանջել են արձակել գործող կառավարությունն ու արտահերթ ընտրություններ անցկացնել։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահ […]
07:14 11.08.2018
Իրանը 2018 թվականին առաջին անգամ բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռի արձակումն իրականացվել է Ջասկա քաղաքի մոտ։ Հրթիռը թռել է Օրմուզի նեղուցի վրայով մոտ 160 կմ՝ մինչև իրանական անապատում գտնվող զորակայան։ Արձակումը նկատվել է ամերիկյան արբանյակների կողմից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ […]
01:00 11.08.2018
Օգոստոսի 10-ին՝ժամը 16:49-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ՄԱԶ» (վարորդը՝ Գ. Հ. ծնված 1984թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Կ. Շ., ծնված 1978թ.) մակնիշերի ավտոմեքենաները․ […]
00:52 11.08.2018
Բրազիլական Մինաս-Ժերայս նահանգի Իպատինգա քաղաքի գործարանում որոտացած հզոր պայթյունի հետևանքով մոտ 30 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես հայտնում է Globo հեռուստաալիքը, պայթել են գազի պահման տարաները։ Աշխատակիցները տարհանվել են։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակը կյանքի համար վտանգ չի ներկայացնում, սակայն նշվում է, որ տուժածներից մեկը շմոլ գազից ուժեղ թունավորում է ստացել։ Պայթյունը լսվել է քաղաքի […]
00:46 11.08.2018
Armlur-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ է մահացել: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածն Արտաշես Հովհաննիսյանն է: Ըստ ՔԿՀ-ում տարածված տեղեկությունների՝ նա մահացել է սրտի կաթվածից: Դեռևս 2015 թվականին Արտաշես Հովհաննիսյանը «Դրո» ահաբեկչական խմբի գործով մահապատժի, ապա ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ միասին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակել իրեն:
00:35 11.08.2018
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Տավուշ տեքստիլ» ընկերության՝ Բերդի արտադրամասում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել արտադրամասում, ծանոթացել բանվորական ձեռնոցների արտադրության գործընթացին: Տեղեկացվել է, որ, ընդհանուր առմամբ, մարզում «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերում աշխատում է 520 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 145 հազար դրամ: Ընկերությունը նախորդ տարվա ընթացքում իրականացրել է […]
00:28 11.08.2018
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։ Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արծվիկ Մինասյանը կարևորել է հայ-բելառուսական առևտրատնտեսական կապերը։ Նախարարը նաև նշել է այն մեծ պոտենցիալը, որը կա և կարող է նոր մակարդակի բարձրացնել երկու բարեկամ և գործընկեր երկրների […]
00:17 11.08.2018
Օգոստոսի 10-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց Կենտրոնական ապարատի և տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ: Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդրին և հիմնականում դրական գնահատելով օպերատիվ ծառայությունների կատարած աշխատանքը` հանձնարարեց անհետաձգելի միջոցներ ձեռնարկել նախկինում կատարված ծանր և առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ոստիկանության պետն ընդգծեց ապօրինի […]
00:05 11.08.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցված համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ:
23:53 10.08.2018
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի Խանջյան փողոցում քաղաքացին ընկել է արտեզյան ջրի համար փորված փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել Ժ. Բ.-ին (ծնված 1947 թ.) փոսից (մոտ 20մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել […]
23:30 10.08.2018
Արմավիրի մարզում ավազակային հարձակման մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ձերբակալվածների պահման վայրում 26-ամյա Հովհաննես Աֆրիկյանը պոկել է խցի ռադիոընդունիչի ալեհավաքը և դրանով կատարել ինքնավնասումներ, ապա՝ այրել ներքնակն ու սավանը: Ձերբակալվածն ստացել է աջ դաստակի շրջանի քերծվածքներ, աջ ուսային գոտու սալջարդ, կրծքավանդակի ձախ շրջանի քերծվածք և վերին աջ վերջույթի այրվածք: Փաստի […]
23:20 10.08.2018
Օգոստոսի 10-ին՝ ժամը 17:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդը՝ Մ. Թ., ծնված 1983թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1994թ․) մակնիշերի […]
23:13 10.08.2018
Օգոստոսի 10-ին` ժամը 18:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Քանաքեռ ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Պարզվել է, որ Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ բուսածածկույթ: Դեպքի վայրում են […]
23:08 10.08.2018
Մոսկվայում 99 տարեկան հասակում մահացել է ՈԴ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը: Այդ մասին հայտնում է Gazeta-ն: 1944 թվականից նկարիչը բնակվում և ստեղծագործում էր Մոսկվայում: Մահը վրա է հասել սրտի աշխատանքի կանգի պատճառով: Նիկողոսյանի հայտնի քանդակներից են Երևանի՝ Միքայել Նալբանդյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի հուշարձանները:
22:55 10.08.2018
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավի ձեռքբերման հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով՝ 2017 թվականին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն՝ հիմնադրամի կողմից ՀՀ երրորդ նախագահին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավը նվիրելու […]
22:49 10.08.2018
Օգոստոսի 10-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստուգայց-շրջագայության ընթացքում նկատել են, որ Երևանյան խճուղու Իվանի խաչմերուկ կոչվող տարածքում հրավառություն է կատարվում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանները անհապաղ մեկնել են նշված տարածք և հայտնաբերել հրավառություն կատարած տղամարդուն , որը խախտել էր լռությունն ու 23։00-ից հետո հրագործական արտադրանք օգտագործել: Քաղաքացին հայտնել […]
22:34 10.08.2018
Ժողովրդին կամք պարտադրողների ժամանակներն անցել են, այսուհետ քաղաքացիների կամքն է պարտադրվելու։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը։ «Այսօր իշխանությունը դուք եք, կառավարությունն ընդամենը ձեր ծառան է, չկասկածեք, որ կառավարությունն անմնացորդ ծառայելու է ձեզ։ Հղփացած, թալանող պաշտոնյաների ժամանակներն անցել են. ով կփորձի ժողովրդին որպես ծառա ներկայացնել, իսկ իրեն՝ տիրակալ, նրա տեղը քաղաքականության […]
22:20 10.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից: Մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին […]
22:19 10.08.2018
Ոստիկանության Էրեբունու բաժնում որպես անհետ կորած որոնվում է Սուսաննա Մովսիսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: 15-ամյա աղջկա գտնվելու վայրի մասին տեղեկություն իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 45 02 02 հեռախոսահամարներով:
22:11 10.08.2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջին փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի հայ-ճապոնական փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել՝ շեշտակիորեն ավելացնելով համագործակցության ծրագրերը։ Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը […]