TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ 25-ամյակի առթիվ

10:53 20.07.2018

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի՛  աշխատակիցներ, Իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ նախարարության հիմնադրման 25-ամյակի առթիվ։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ որպես յուրաքանչյուր […]

̰
Ի՞նչն է Արթուր Բաղդասարյանին այդքան հաճախ տանում Ռուսաստան. «Հրապարակ»

10:47 20.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրերս մոսկովյան հերթական վոյաժից վերադարձած Արթուր Բաղդասարյանն ակտիվորեն լծվել է Երևանի ընտրությունների գործին: Թիմը որոշել են երիտասարդացնել: Մեր աղբյուրը նշեց, որ թիմում թևավորված են Արթուր Բաղդասարյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցում արած հավակնոտ հայտարարությունից՝ ԱԺ-ում 49+1 տոկոս գրավելու մասին․ «Երևանն էլ կգրավենք»: Մենք հետաքրքրվեցինք ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շագելդյանից՝ ի՞նչն է ՕԵԿ […]

̰
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ

10:15 20.07.2018

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում արձանագրվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մասնավորապես, հասարակական կազմակերպության հետ կնքվել է 67 մլն. դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր, որով ՀԿ-ն մատուցել է 2 տեսակի ծառայություն: Սկսած 2017թ. մայիս ամսից նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի էժան գներով. առաջին […]

̰
«Ալֆա-Ֆարմ»-ը վաճառում է որպես օգնություն ստացված դեղեր. «Ժամանակ»

09:57 20.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հավաստի տեղեկություններով՝ «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցը զբաղվում է չգրանցված դեղերի վաճառքով. անգամ որպես օգնություն ստացված դեղեր կարելի է գտնել «Ալֆա-Ֆարմ»-ի դեղատներում, այն էլ` բավական թանկ գնով: Օրինակ՝ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծվող «Ադվիլ» դեղահաբերը կարելի է հայտնաբերել միայն վերոնշյալ դեղատների ցանցում: Նշենք, որ երևանյան դեղատներում իբրև օգնություն ներկրվող դեղեր վաճառելն օրինաչափ է դարձել, […]

̰
«Հեռացե՛ք, հիմա որոշումներ կայացնողը ես եմ». Կոտայքի մարզպետը՝ գյուղապետերին. «Ժամանակ»

09:45 20.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի գյուղապետերին «չորով» հրահանգում է հրաժարվել պաշտոններից: Օրերս նա իր մոտ է հրավիրել մի շարք ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական գյուղապետերի և խստիվ կարգադրել, որպեսզի հրաժարականների դիմումներ ներկայացնեն: Բալահովիտ, Սոլակ, Կոտայք, Մրգաշատ, Գեղաշեն գյուղերի գյուղապետերին Պետրոսյանը խստիվ կարգադրել է ոչ մի տեղ չխոսել այն մասին, որ ինքն […]

̰
Մեկ ամիս է՝ Լիսկան տղաների հետ արտերկրում է. «Հայկական ժամանակ»

09:30 20.07.2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ 1 ամիս առաջ մամուլում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումներից հետո իր տղաների հետ լքել է երկիրը: Նշվում էր, որ Խաչատրյանը գնացել է Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ ժամանակին սովորել էր իր տղաներից մեկը: ՀԺ-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանի ազգականը հաստատեց, որ […]

̰
ԱԺ–ն չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ կանցկացվեն արտահերթ ընտրություններ. փոխվարչապետ

09:18 20.07.2018

Շարունակվում է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Իր այցի շրջանակում Հայաստանի փոխվարչապետը շարունակեց հանդիպումներ ունենալ ամերիկացի կոնգրեսականների հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ: Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր […]

̰
Հրդեհ Դաշտ գյուղում

09:03 20.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 06:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:34-ին: Տուժածներ չկան: Ննջասենյակներում (30 քմ) այրվել է 2 մահճակալ, կենցաղային իրեր, գույք և փայտյա հատակն ամբողջությամբ:

̰
Քոչարյանի որդու բաջանաղը՝ ՊԵԿ-ում վարչության պետ․ «Հրապարակ»

08:48 20.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործի շրջանակներում հրավիրում է հարցաքննության՝ որպես վկա, նրա որդու քենակալը (բաջանաղը՝ Վլադիմիր Բադալյանի երկրորդ փեսան)՝ Արմեն Միրզոյանը, նշանակվում է ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ: Արմեն Միրզոյանը Երևանի նախկին քաղաքապետ Աշոտ Միրզոյանի որդին է։ Այս փաստը, իհարկե, այնքան էլ արտառոց չէր լինի, եթե նշանակումից ընդամենը […]

̰
Լույս չի լինելու Երևանի որոշ հասցեներում և 4 մարզերում

08:40 20.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մ.Ավետիսյան 1-ին փ. 51 շենքը և 13գ-68բ սեփական տները; 2-րդ փ. 15, 15Ա, 17 , 17Ա շենքերը և 28-46 սեփական տները, Դրոյի փ. 15, 19 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Որոշվել է՝ Երևանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը․ «Հրապարակ»

08:32 20.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստան»-ում քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ, ապա իրենք կմասնակցեն մենակ։ Արդեն իսկ որոշվել է, որ ցուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, ով միակ կին պատգամավորն էր, որը ռեյտինգայինով Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հավաքել էր 4 հազար 500-ից […]

̰
Charlie Hebdo-ն ԱԱ-2018-ի հաղթողներին պատկերել է Մակրոնի տեսքով

08:19 20.07.2018

Ֆրանսիական երգիծական «Charlie Hebdo» շաբաթաթերթն իր համարի շապիկին պատկերել է Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի խաղացողներին, ովքեր անցած շաբաթ հաղթել են աշխարհի առաջնության եզրափակիչ՝ խորվաթների դեմ խաղում։ Թարմ համարի շապիկը հայտնվել է շաբաթաթերթի թվիթերյան էջում։ Այնտեղ ֆուտբոլիստները ներկայացված են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսքով։ Մինչ այդ, համացանցում հայտնվել էր կեղծ ծաղրանկար, որտեղ ֆուտբոլիստները պատկերված են կապիկի տեսքով։

̰
ԱՄՆ Միսսուրի նահանգում զբոսանավ է շրջվել․ կան զոհեր

08:00 20.07.2018

Ամերիկյան Միսսուրի նահանգի Թեյբլ Ռոք լճում զբոսանավ է խորտակվել։ Նավում գտնվել է 31 մարդ, այդ թվում` երեխաներ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Փրկարարների տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ DEVELOPING: Duck boat crashes on lake in southern Missouri; at least 6 dead, according to reports. https://t.co/UW3jA0wc5Z […]

̰
Պուչդեմոնն իր ձերբակալման հրամանի հետկանչն անվանել է իսպանական դատարանի թուլություն

07:47 20.07.2018

Կատալոնական կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկնաբանել է Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը՝ իր ձերբակալության եվրոպական հրամանի հետկանչի մասին։ «Ձերբակալության եվրոպական հրամանի հետկանչը դատական գործի վիթխարի թուլության ցուցադրում է»,- գրել է քաղաքական գործիչը Twitter-ում։ Նրա կարծիքով՝ կանխարգելիչ կալանքի չեղարկումը դարձել է ապացույց այն բանի, որ իսպանական արդարադատությունը սկսում է գործել որպես եվրոպական»։ Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել […]

̰
Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող 5 մարդ

07:35 20.07.2018

Թուրքիայի տարածքում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող 5 անձինք։ Ինչպես գրում է Daily Sabah-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին, ձերբակալությունները կատարվել են հուլիսի 4-ին, Ստամբուլում։ Ձերբակալվածների շարքում է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության Չեչնիայի Հանրապետության բաժնի նախկին ղեկավար Ասա Դուդուրկաևի դուստրը։ Հունիսին Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել էին «Իսլամական պետության» 14 կողմնակցի։ Նրանք […]

̰
Թրամփը հայտնել է Պուտինի «վատագույն թշնամին» դառնալու հնարավորության մասին

07:22 20.07.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ ՌԴ-ի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «վատագույն թշնամին», եթե երկու պետությունների ղեկավարներին չհաջողվի բարելավել հարաբերությունները։ «Ես կլինեմ Վլադիմիր Պուտինի վատագույն թշնամին, եթե ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները չկարգավորվեն»,- ընդգծել է Թրամփը CNBC-ի հետ հարցազրույցում։ Լիարժեք ձևաչափով Պուտինի ու Թրամփի առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին, Հելսինկիում։ Մոտ 4 ժամ տևած […]

̰
Թրամփը Պուտինին հրավիրել է ԱՄՆ

07:11 20.07.2018

Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը թվիթերյան իր էջում հայտնել է, որ այս աշնանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն։ ՌԴ նախագահին հրավերը փոխանցել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Նախագահ Թրամփը խնդրել է Ջոն Բոլթոնին հրավիրել նախագահ Պուտինին այցելելու Վաշինգտոն այս աշնանը։ Այդ հարցի քննարկումն արդեն ընթացքի […]

̰
Ծեծկռտուք Հաղարծինում

01:00 20.07.2018

Հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև: Շտապ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես և դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը […]

̰
ԱՄՆ սենատն ընդունել է բանաձև՝ օտարերկրացիների հարցաքննությունից պաշտպանելու մասին

00:48 20.07.2018

ԱՄՆ սենատն ընդունել է բանաձև, որը կոչ է անում Սպիտակ տանը պաշտպանել երկրի պաշտոնատար անձանց օտարերկրացիների հարցաքննություններից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հաղորդվում է, որ բանաձևն ընդունվել է՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի, որը վերաբերում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիների՝ փոխադարձ հիմքով հարցաքննություններին։ Բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ և ոչինչ չի պարտադրում Սպիտակ […]

̰
«Բանանց»-ը դուրս մնաց Եվրոպա լիգայից

00:35 20.07.2018

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում պայքարն ավարտել է Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից Երևանի «Բանանց»-ը։ Հայկական ակումբը «Սարաևո»-ի հետ խաղում պարտվել է 5։1 հաշվով։ Երևանում «Բանանց»-ը զիջել էր 1։2 հաշվով, իսկ արտագնա խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գնդակ են ուղարկել Այվազովի պաշտպանած դարպասը։  

̰
Վրաստանում ավտովթարից տուժած հայի վիճակը շարունակում է ծանր մնալ

00:25 20.07.2018

Վրաստանում երեկ՝ հուլիսի 18-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած հայի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։ Այս մասին «Ալիք մեդիա»-ին հայտնեցին Մցխեթայի բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է տուժածը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վթարը տեղի էր ունեցել 13:32-ի սահմաններում։ Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, […]

̰
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին

00:12 20.07.2018

Վրաստանում օգոստոսի 1-15-ը Վազիանի աերոդրոմի տարածքում կանցկացվեն «Ազնիվ գործընկեր 2018» բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետություններից շուրջ 3000 զինծառայողներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին։ Այս տարի զորավարժությունները կանցկացվեն «Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսով: «Ազնիվ գործընկեր» զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն արդեն չորրորդ անգամ: Այս տարի զորավարժությունները […]

̰
Լոռու մարզում փրկարարները գտել են Իսրայելի կորած քաղաքացուն

23:56 19.07.2018

Հուլիսի 19-ին` ժամը 21:58-ին, Իսրայելի քաղաքացի Ամիր Աֆսայից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Քոբեր և Այգեհատ գյուղերի միջակայքում մթության պատճառով մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն շարունակել ճանապարհը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22:30-ին Այգեհատ գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում […]

̰
Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը

23:48 19.07.2018

Թուրքիայում հուլիսի 18-ից դադարեցվել է շուրջ 2 տարի տևած արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը սահմանվել էր 2016թ ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր հետո՝ հուլիսի 21-ին։ Այնուհետև այն երկարաձգվել էր 7 անգամ։ Հուլիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ ընտրություններից առաջ  իշխանությունները խոստացել էին վերացնել արտակարգ դրությունը։ Վերջինիս վերացման կապակցությամբ Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ- CHP) Մերսինի […]

̰
Դոնալդ Թրամփն ամոթանք է տվել Թուրքիային

23:32 19.07.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է թուրքական դատարանի որոշմանը, որը նախօրեին երկարաձգել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։ Բրանսոնը  մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ «Ամերիացի հարգարժան հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելը Թուրքիայի համար ամոթ է: Նա արդեն շատ երկար ժամանակ է, ինչ կալանավորված […]

̰
Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ծառայում է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը․ Մարգվելաշվիլի

23:16 19.07.2018

Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանը, այդ թվում` ՌԴ հարավային սահմաններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Վրաստանի և Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հետևանքների մասին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։ «Վրաստանը նախկինի պես ձգտում է հակամարտությունների խաղաղ կարգավորման, սակայն անհնար է վերականգնել վստահությունը՝ տարածքային […]

̰
ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյին

22:53 19.07.2018

Հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց տարբեր բնագավառներում ՄԱԿ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակցությունն՝ ընդգծելով Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը համատեղ քայլերով էլ ավելի խորացնելու և ընդլայնելու դրա օրակարգը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով՝ […]

̰
Դանակահարություն Արարատում

22:41 19.07.2018

Հուլիսի 18-ին՝ ժամը 01։15-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդվել էր, որ տղամարդը վնասվածքն ստացել է նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում, իրենց տան բակում երկաթի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Արարատի բաժնում ստացված […]

̰
Ավտովթար Ծովակալ Իսակովի պողոտայում. կան տուժածներ

22:30 19.07.2018

Հուլիսի 19-ին` ժամը 15:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Hyundai […]

̰
Գյուղնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է հնարավոր օժանդակության ուղղությունները

22:25 19.07.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Վասիլիս Մարագոսը ներկայացրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում տրամադրվող հնարավոր օժանդակության […]

̰
BACK_TO_TOP