TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ավանում անհայտ անձը զենքի սպառնալիքով խոշոր չափի գումար է հափշտակել փոխանակման կետից

11:58 22.07.2018

Երևանում տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում։ Ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին հասցեագրելով սպանության սպառնալիքներ՝ գումար է պահանջել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինված անձը փոխանակման կետի աշխատակից՝ 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար […]

̰
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը զավթել է 1․6  տոննա կոկաինով բեռնած զբոսանավ

11:50 22.07.2018

Բրիտանացի սահմանապահները  երկրի ափերի մոտ հայտնաբերել և կալանքի տակ են վերցրել 1․6 տոննա կոկաինով բեռնված զբոսանավ։ Նավը կալանքի տակ է վերցվել Քորնուոլ կոմսության ափերի մոտ կատարված «ռեյդի» ժամանակ։  Թմրանյութերի տեղափոխման փորձի կասկածանքով ձերակալվել են Նիդերլանդների քաղաքացիներ։ 59-ամյա Մաարտեն Փիթերսն ու 44-ամյա Էմիլ Շոմեյքերը դատարանի առաջ կկանգնեն օգոստոսի 20-ին, հայտնում է Euronews հեռուստաալիքը՝ հղում անելով Հանցավորության […]

̰
Մեծ Բրիտանիան սպառնացել է հրաժարվել Brexit-ի համար ԵՄ-ին հատկացվելիք վճարներից

11:22 22.07.2018

Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Լոնդոնն առանց առևտրային գործարքի ԵՄ-ին չի վճարի համաձայնեցված «փոխհատուցումը»։ Լոնդոնը նման քայլի կդիմի, եթե Բրյուսելը չհամաձայնի Brexit-ից հետո նոր առևտրային համաձայնագրի։ Այս մասին The Telegraph-ի հետ հարցազրուցում ասել է Brexit-ի հարցերով նոր նախարար Դոմինիկ Ռաաբը։ Ըստ ներկայիս պայմանավորվածությունների՝ Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ին 39 մլրդ […]

̰
Անհայտ անձը պատանդներ է վերցրել Լոս Անջելեսի Trader Joe’s  ցանցի խանութում

11:14 22.07.2018

Անհայտ անձը պատանդներ է վերցրել Լոս Անջելեսի Trader Joe’s  ցանցի խանութում։ CNN-հաղորդմամբ՝ մինչ սուպերմարկետում պատանդներ վերցնելը, տղամարդը փորձել է ավտոմեքենայով փախչել ոստիկաններից, սակայն վթարից հետո նա դուրս է թռչել մեքենայից, կրակ բացել իրավապահների ուղղությամբ ու թաքնվել խանութում։ Մոտ 3 ժամ տասնյակ մարդկանց պատանդած երիտասարդը գնդակահարել է մեկ մարդու և առանց դիմադրություն ցույց տալու հանձնվել ոստիկանությանը: Այս մասին […]

̰
Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել․ Ավինյան

10:48 22.07.2018

Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Երեկ «Ժամանակ» թերթը գրել էր, որ հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը […]

̰
Հրդեհ Դեբեդ գյուղում

10:30 22.07.2018

Հուլիսի 22-ին՝ ժամը 01:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դեբեդ գյուղի 3-րդ փողոցում չբնակեցված տուն է այրվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:07-ին, մարվել՝ 07:40-ին: Ամբողջությամբ այրվել է Դեբեդ գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկը՝ մոտ 150 քմ: Տուժածներ չկան:

̰
Ավտովթար Չեխով-Մանթաշյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

10:12 22.07.2018

Հուլիսի 21-ին՝ ժամը 21:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխով-Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 318» մակնիշի (վարորդը` Հ. Գ., ծնված 1978թ.) և «Mercedes G» մակնիշի (վարորդը` Ս. Ի., ծնված […]

̰
Միջազգային կոալիցիան հարձակվել է Սիրիայի արևելքի խաղաղ թաղամասերի վրա

10:00 22.07.2018

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելյան Բու-Քեմալ քաղաքի մերձակայքի խաղաղ թաղամասերին։ Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, գնդակոծման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Զոհերի հստակ թիվ չի հաղորդվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռաքքայում խաղաղ բնակիչների զանգվածային հուղարկավորման 3 վայրերի հայտնաբերման մասին։ Այնտեղ գտնվել են մոտ 1200 մարդկանց, հիմնականում կանանց ու […]

̰
Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում ավտոմեքենա է արգելափակվել

09:42 22.07.2018

Հուլիսի 22-ին` ժամը 06:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է արգելափակվել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի լճի մոտակայքում գտնվող ճահճային հատվածում, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի մոտակայքում […]

̰
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կասկածում է միջուկային նյութերի արտադրությունը շարունակելու մեջ

09:33 22.07.2018

Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեն դադարեցրել միջուկային նյութերի արտադրությունը, հայտարարել է Հարավային Կորեայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Վինսենթ Բրուքսը։ «Մենք դեռևս չենք տեսել արտադրության լիարժեք փակում»,-ասել  է նա՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով Ասպենի համաժողովում։ Ամերիկացի գեներալի կարծիքով՝ նման փաստերը վկայում են այն մասին, որ դեռևս կան քայլեր, որոնք պետք է անել միջուկազերծման ճանապարհին։ Բրուքսը, սակայն, չի […]

̰
ԿՀՎ-ն Չինաստանի հետ հարաբերությունները որակել է «սառը պատերազմ»

09:15 22.07.2018

Չինաստանը «սառը պատերազմ» է վարում ԱՄՆ-ի դեմ և մտադիր է իրենով փոխարինել ԱՄՆ-ին՝ որպես առաջատար գերտերություն, կարծում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության Արևելյան Ասիայի բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Քոլինզը, փոխանցում է NBC News-ը։ Քոլինզը նաև հավելել է, որ Չինաստանը մտադիր է խարխլել աշխարհում ԱՄՆ-ի դիրքերը։ ԿՀՎ ներկայացուցչի խոսքով՝ Պեկինի գործողությունները հիշեցնում են «սառը պատերազմ»։ Հունիսի […]

̰
Գյումրիի բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

01:00 22.07.2018

Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանե Հակոբյանը: Նա հունիսի 28-ին, ժամը 06:00-ի սահմաններում, դուրս է եկել տանից և չի վերադարձել: Գայանե Հակոբյանի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 093-22-28-86, 077-72-75-78, 0312-5-85-54, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է. պաշտպան

00:45 22.07.2018

ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ վատ է: Այս մասին news.am-ին ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը: ««Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու կարիք չենք տեսնում, որովհետեւ բժշկական օգնություն ստանում է»,- ասաց պաշտպանը: Հարցին՝ փորձաքննություն նշանակվե՞լ է պարզելու համար, թե արդյոք այդ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, թե ոչ, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց. «Շատ հեղինակավոր բժշկի […]

̰
Կուբայում մտադիր են օրինականացնել միասեռ ամուսնությունները

00:30 22.07.2018

Կուբայի նոր սահմանադրության նախագծում ամրագրված է միասեռ ամուսնությունների կնքման հնարավորություն։ Այս մասին հայտնել է Պետխորհրդի քարտուղար Օմերո Ակոստան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նոր սահմանադրության նախագծում նշվում է, որ ամուսնությունը երկու մարդկանց կամավոր միություն է՝ առանց սեռը նշելու»,-ասել է Ակոստան՝ հիշեցնելով, որ միասեռական ամուսնություններն օրինականացվել են ավելի քան 20 երկրներում։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ հարցը լրջորեն քննարկվել է […]

̰
Ճապոնիայում շոգը 30 մարդու կյանք է խլել

00:17 22.07.2018

Ճապոնիայում արդեն երկու շաբաթ է՝ տապը չի նահանջում։ Ավելի քան 40 աստիճան Ցելսիուսի հասնող շոգի հետևանքով մահվան դեպքերի թիվը գնալով ավելանում է, հայտնում է BBC-ն։ Հաղորդվում է մահվան 30 դեպքի մասին։ Ջերմային հարվածներով բուժօգնության են դիմել հազարավոր քաղաքացիներ։ Երկրի առողջապահության նախարարությունը բնակիչներին խորհուրդ է տալիս բավականաչափ ջուր խմել և խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց:

̰
Bloomberg-ը կազմել է քաղաքացիություն «վաճառող» երկրների վարկանշային աղյուսակը

00:00 22.07.2018

Bloomberg գործակալությունը հրապարակել է 10 պետություններից կազմված վարկանշային աղյուսակ, որոնց քաղաքացիությունը կարելի է ստանալ՝ ներդրում անելով այդ երկրների տնտեսությունում։ Ութ երկրներ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից որակավորվել են որպես օֆշորային գոտիներ։ Ինչպես նշում է գործակալությունը, հարուստ մարդկանց մեծ մասը քաղաքացիություն է գնում ոչ թե հարկերից խուսափելու, այլ պարծենալու և անվտանգության համար։ «Եթե դուք ունեք զբոսանավ և երկու […]

̰
Instagram-ում նոր գործառույթ է ավելացվել

23:40 21.07.2018

Instagram-ում ավելացվել է նոր գործառույթ, որի շնորհիվ օգտատերերը կարող են տեսնել, թե ընկերներից ով է գտնվում օնլայն։ Այժմ ցանցում գտնվող օգտատերերը կնշվեն կանաչ կետով, որը կհայտնվի նրանց լուսանկարի կողքին։ Կարգավիճակը տեսնել հնարավոր կլինի այն դեպքում, եթե մարդը լինի տվյալ օգտատիրոջ ընկերը կամ նրա հետ նամակագրություն վարած լինի Direct-ում։ Այդուհանդերձ, կարգավորումները թույլ են տալիս քողարկել կարգավիճակը։

̰
Գեղարքունիքում 18-ամա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

23:27 21.07.2018

Գեղարքունիքի մարզում հուլիսի 21-ին վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Հայկազ Թ.-ն իր վարած Opel մակնիշի 34 CR 361 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 10.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ` Զոլաքար գյուղի բնակիչներ 55-ամյա Սումբաթ Դ.-ին, 46-ամյա Գնունի Խ.-ին և Վարդենիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Հովիկ Ք.-ին: Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածները […]

̰
«Սանիթեք»-ն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում. պարզաբանում

23:10 21.07.2018

Աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ ընկերությունն աշխատում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում։ «Հիմնադրման օրից` 2014թ. դեկտեմբերից, «Սանիթեք»-ն աղբահանությունն իրականացնում է բացառապես պատկան մարմինների կողմից տրամադրված աղբավայրերում և երբևէ իր նախաձեռնությամբ աղբավայրեր չի ստեղծել: Խոսքը նաև Աջափնյակ շրջանի աղբավայրի մասին է, որը շահագործվում էր շատ ավելի վաղ, քան «Սանիթեք»-ը սկսել է իր գործունեությունը Հայաստանում: Հարկ ենք համարում նշել նաև, որ «Վերակառուցման և […]

̰
«Եվրոպական Վրաստան»-ը Դավիդ Բաքրաձեին առաջադրել է նախագահի թեկնածու

22:52 21.07.2018

«Եվրոպական Վրաստան․ շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանի նախկին խոսնակ Դավիդ Բաքրաձեին առաջադրել է որպես երկրի նախագահի թեկնածու, հայտնում է «Sputnik-Georgia»-ն։ Բաքրաձեն առաջադրվել է կուսակցության համագումարում, որն անցկացվել է Քութայիսիում։ 2013 թվականին նա արդեն առաջադրվել էր նախագահական ընտրություններում, սակայն պարտվել Գեորգի Մարգվելաշվիլիին։ Նախագահական ընտրությունները կանցկացվեն այս աշնանը։    

̰
Ավելի քան հազար սկաուտներ քայլեցին Երևանի փողոցներով

22:36 21.07.2018

Շուրջ 1200 սկաուտ քայլերթով անցան Երևանի փողոցներով։ 11-րդ Համասկաուտական բանակումի մասնակիցները հուլիսի 21-ին Ազատության հրապարակից քայլերթով հասան Հանրապետության հրապարակ։ Քայլերթի նպատակը ողջ աշխարհին ցույց տալն էր, որ հայ երիտասարդները կարող են միավորվել հայրենիքում մեկ գաղափարի շուրջ։ Սկաուտներին ողջունելու էր եկել Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ «2 օր առաջ ես Բյուրականում էի և ծանոթացա հարյուրավոր ՀՄԸՄ-ականների հետ։ […]

̰
Ձորում այրվող Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի

22:23 21.07.2018

Հուլիսի 21-ին Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17:25-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը,  հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները՝ Գորիսի ոստիկանների, քաղաքացիների օգնությամբ փորձել են մարել Nissan […]

̰
Սևանում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ

22:13 21.07.2018

Հուլիսի 21-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 2 հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի թիվ 2 հանրային լողափի հերթապահ ջոկատը: Փրկարարները հեծանվանավակը մոտեցրել են […]

̰
Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը. ՀԲՃ

11:00 21.07.2018

Հայկական բնապահպանական ճակատն իրազեկում է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնները լցվում են Դեբեդ գետը։ «Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդյունաբերական թափոնաջրերը լցվում են Դեբեդ գետը։ Վալլեքսի էկոլոգիական հանցագործությունները շարունակվում են․․․»,– ասվում է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան գրառման մեջ։

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Սևանի քաղաքապետը․ «Փաստ»

10:48 21.07.2018

«Փաստ» թերթը գրում է. «Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը յոթ անշարժ և երեք շարժական գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Մուրադյանը հայտարարագրել  է վեց հողամաս և մեկ բնակարան: Նրան են պատկանում նաև «VAZ 2115–199», «FORD MONDEO 2.0 I» և «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենաները: 2017 թ. […]

̰
Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը

10:44 21.07.2018

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտված Արթուր Մովսիսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պաշտպանը հրապարակել է նաև Արթուր Մովսիսյանի նամակը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: «Շնորհակալ եմ բոլոր ինձ աջակցողներին և սատարողներին, համոզված եմ, որ իմ բարձրացրած խնդիրը դարձավ քննարկման առարկա։ Տեղեկացված եմ այսօրվա նախազգուշական ակցիայի մասին և իմ այս […]

̰
Լույս չի լինելու Երևանի որոշ հասցեներում և 7 մարզերում

10:37 21.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մամիկոնյանց փ. 2Ա, 10/3, 16, 18, 20, 24/1, 24/3, 26, 28 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 23/3, 25 շենքերը, Կոմիտասի նրբ. 23-25 սեփական տները, Վ.Փափազյան […]

̰
Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց․ «Փաստ»

10:22 21.07.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջևանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։ ՀՔԲ–ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք […]

̰
Լուրջ տարաձայնություններ ՀՀԿ-ում․ Սերժ Սարգսյանը հույս ունի 20-30 տոկոս ունենալ ԱԺ-ում․ «Հրապարակ»

10:10 21.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին․ «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչև ե՞րբ․«Կարծում եմ՝ մինչև աշուն, փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել․ չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա․ ԱՄԿ-ականներս՝ բոլորս ոտքի վրա ենք, […]

̰
Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել է 49 հրշեջ-փրկարար, 60 զինծառայող

09:57 21.07.2018

Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել […]

̰
BACK_TO_TOP