09:45 21.07.2018
Հուլիսի 20-ին, ժամը 14:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ […]
09:36 21.07.2018
Հուլիսի 21-ին, ժամը 06:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի մոտ 87-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա.) դուրս է եկել […]
09:30 21.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է պաշտպանության նախարարության արտաբյուջեն: Օրերս արտաբյուջետային միջոցներից սնվող անձանց, կառույցներին ասել են, որ այլևս այդ գումարները չեն լինելու: Պետք է բավարարվեն միայն պետական բյուջեից հատկացվող գումարներով։ Մի շարք մարդիկ փաստի առաջ են կանգնել՝ ՊՆ-ն արտաբյուջեի գումարներով տարբեր «ծակեր» էր փակում, միջոցառումներ կազմակերպում, արանքում էլ գումար աշխատում, […]
09:18 21.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ում և միջազգային տարբեր դատարաններում շարունակվում են Հայաստանի նախկին իշխանությունների, իշխանության ներկայացուցիչների, նրանց ընտանիքների հետ կապված գանգատների քննությունները, որտեղ Հայաստանի ներկայիս կառավարությունը, փաստորեն, հանդես է գալիս այդ գանգատների պաշտպանությամբ։ Ընդ որում՝ այդ գործերից ոմանցով անցնում են մարդիկ, որոնք ներկայումս գտնվում են հետախուզման մեջ։ Մասնավորապես՝ այս պահին Միջազգային դատարաններից մեկում […]
09:10 21.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը նախորդ տարի միայն իր՝ վարձակալությամբ տրված տարածքների համար 19 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Նրա տարեկան եկամուտները կազմել են 25 միլիոն 325 հազար դրամ, որից 19 միլիոնը վարձակալության դիմաց ստացված […]
09:00 21.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն կարծես թե համաձայնել է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ […]
08:51 21.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով: Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու […]
08:40 21.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքվել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշերը։ Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Այո, այդ պետհամարանիշերի մի մասն արդեն հետ է վերցվել, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Օսիպյանը։ Մեր դիտարկմանը, […]
08:30 21.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ Ռուբեն Գևորգյանը վագրեր է պահում։ Ավելին՝ նաև բուծում է և գեներալ Մանվելի վագրն էլ ինքն է տվել։ Մեզ հետ զրույցում նա նախ զայրացավ հարցից, պահանջեց չձայնագրել խոսքը, հետո խոստովանեց, որ ժամանակին 2 վագր է բերել դրսից, որոնք ձագեր են ունեցել, հիմա […]
08:19 21.07.2018
Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում եմ, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել որոշ, հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն հավատացնում եմ, որ այն ընդունելիս առաջնորդվել ենք նախ և առաջ երեխայի լավագույն շահով, այնուհետև […]
08:06 21.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունքի համար ամերիկյան ԶԼՄ-ների քննադատության, հայտարարել է, որ իր հանդեպ առկա է կանխակալ վերաբերմունք, քանի որ նախկինում նման մոտեցումը կդիտարկվեր որպես դիվանագիտություն։ «Ես հանդիպել եմ կեղծ ԶԼՄ-ների կողմից դաժան քննադատության այն բանի համար, որ չափազանց բարի եմ եղել նախագահ Պուտինի հանդեպ։ Նախկինում […]
07:53 21.07.2018
Մեքսիկայում պաշտոնատար անձանց շրջանում հերթական սպանությունն է գրանցվել։ Անհայտ անձանց կողմից արձակված կրակոցից սպանվել է Միչոական նահանգի Բուենավիստա քաղաքի նորընտիր քաղաքագլուխը։ Ինչպես հայտնում է Excelsior պորտալը, Էլիսեո Դելգադոն սպանվել է քաղաքային վարչակազմի շենքի մուտքի դիմաց։ Էլիսեոն քաղաքապետ էր դարձել ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի «Միասին պատմություն կերտենք» կոալիցիայից։ Դելգադոն դարձել է ուրբաթ օրը Մեքսիկայում […]
07:38 21.07.2018
ԱՄՆ-ում 4-ամյա երեխան պատահաբար կրակել է ատրճանակից և սպանել իր 2 տարեկան եղբորը։ Դեպքը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Մասքոյ քաղաքում։ Այս մասին հաղորդվում է Սան-Բերնարդինո շրջանի շերիֆի թվիթերյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 20-ի առավոտյան։ Չի հստակեցվում, թե ինչպես է երեխային հաջողվել վերցնել ատրճանակը։ Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները։
07:27 21.07.2018
Իսրայելի իշխանությունները և Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվել են կրակի ժամանակավոր դադարեցման մասին։ Ինչպես հայտնում է Haaretz-ը, հրադադարի մասին հայտարարվել է փոխադարձ հարվածներից և Իսրայելի բանակի մասշտաբային հարձակումից հետո, որը եղել է պատասխան՝ անկլավի տարածքից արձակված կրակից զինվորի մահվանը։ Մայիսի 14-ից Գազայի հատվածում, որտեղ իշխում է ընդդիմադիր իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, հակաիսրայելական հուզումներ են դրսևորվում՝ […]
07:15 21.07.2018
Ռեփեր Կյարի Քենդրել Սեֆասը, ով հայտնի է Offset կեղծանունով, ձերբակալվել է ամերիկյան Ջորջիա նահանգում՝ զենքի անօրինական կրման համար։ TMZ պորտալի տվյալներով՝ ոստիկանությունը մգեցված ապակիների պատճառով կանգնեցրել է մեքենան, որում գտնվել է 26-ամյա ռեփերը։ Տրանսպորտային միջոցի ուսումնասիրության ժամանակ իշխանության ներկայացուցիչները հայտնաբերել են հրազեն, որը կրելն արգելված է ռեփերին՝ դատածության պատճառով։ Մինչ այդ Offset-ին մեղադրանքներ են առաջադրված […]
07:05 21.07.2018
ԱՄՆ-ը կհամաձայնի Չինաստանի հետ առևտրային գործարքի, եթե Պեկինն էական փոփոխություններ անի առևտրային քաղաքականությունում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք խաղան կանոններով»,- Reuters-ի հետ հարցազրույցում ասել է նա՝ նշելով, որ խոսքը վերաբերվում է ամերիկյան ընկերություններին ազնիվ մրցակցելու հնարավորություն տալուն և ամերիկյան մտավոր սեփականության պաշտպանությանը։ Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր […]
00:40 21.07.2018
Հուլիսի 20-ին` ժամը 23:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
00:20 21.07.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում է աշխարհի ամենավտանգավոր մարդկանցից մեկը։ Խոսելով այն հարցի մասին, թե ինչպիսի քաղաքական գործիչների է հավանում Դոնալդ Թրամփը, Բենոնն ասել է. «Կարծում եմ` Թրամփն ուժեղ մարդկանց է հավանում, ինչպես, օրինակ, Չինաստանի նախագահն է։ Նա Էրդողանին և Պուտինին նույնպես հավանում է։ Ըստ իս՝ […]
00:07 21.07.2018
Աշնանը՝ սեպտեմբերին, ՄԱԿ–ի գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում, նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Այս մասին հայտնում է armtimes-ը։ «Ծրագիր կա սեպտեմբերին այց կազմակերպելու` ՄԱԿ–ի գլխավոր գագաթնաժողովի շրջանակներում։ Այս պահին չեմ կարող ասել, որ դա լինելու է պաշտոնական այց ԱՄՆ։ Այդ այցի շրջանակներում, այս պահին կարող եմ ասել, որ ժամանակացույցը հստակ չէ։ Նախատեսում ենք հանդիպում […]
23:50 20.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հուշեց մեզ, որ մենք էլ վերանայենք մեր թվերը, մոբիլիզացնենք ինքներս մեզ՝ հասկանալու, թե ընդհանուր թվով ինչքան ենք մենք ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին, և մենք էլ զարմացանք, երբ հասկացանք, որ շատ ավելին էր մեր տվածը, քան ինքներս էինք կարծում: Երևանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի […]
23:34 20.07.2018
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն առողջական խնդիրներով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: «Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ Սրբազանը խնդիրներ ունի երիկամների հետ: Մինչև «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվելը, Սրբազանը նախ հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոն: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ստացիոնար բուժում է ստանում արդեն 7-8 օր: Կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկայում վիրահատության է ենթարիկվելու: Ի դեպ, նշենք, որ […]
23:17 20.07.2018
Ֆրանսիան կշարունակի նպաստել ԼՂ հարցի կարգավորմանը՝ հիմնված տարածաշրջանի ժողովուրդների շահերի վրա: Այս մասին ասված է Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ամփոփիչ հայտարարությունում։ «Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հատուկ պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման համար։ Ֆրանսիան, ռուս և […]
23:03 20.07.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են վրացի ժամանակակից նկարիչների աշխատանքները Հայաստանում ներկայացնելու, Մարտիրոս Սարյանի ու խորհրդային շրջանի վրաց նկարիչ Դավիթ Կակաբաձեի աշխատանքների համատեղ ցուցադրությունը Երևանում և Թբիլիսիում կազմակերպելու հնարավորությունները: Դեսպան Սագանելիձեն առաջարկել է կյանքի կոչել երկու երկրների սիմֆոնիկ […]
22:50 20.07.2018
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում լայնածավալ հարձակում են սկսել ՀԱՄԱՍ-ի օբյեկտների վրա։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի թվիթերյան էջում։ Նշվում է, որ հարձակումը ձեռնարկվել է՝ ի պատասխան իսրայելցի զինվորների վրա կատարված դաժան հրաձգության։ Ներկայում հարձակումը շարունակվում է տարբեր ուղղություններով։ Բանակի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ ՀԱՄԱՍ-ը առաջինն է ընտրել անվտանգության հետ կապված իրավիճակի […]
22:37 20.07.2018
Բարերար Հովհաննես Օյունջյանի վերջին ցանկությամբ, նրա աճյունը Գյումրիից կտեղափոխվի ԱՄՆ: Մեծ բարերար, ամերիկաբնակ պոլսահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանը մահացել է հուլիսի 16-ին Գյումրիում՝ 98 տարեկան հասակում: «Նրա կյանքն ու գործունեությունը մայր հայրենիքին ու հարազատ ժողովրդին նվիրվածության վառ օրինակ էր: Նա իր ողջ կարողությունն ու անձնական խնայողություններն անմնացորդ ուղղորդեց Գյումրու վերաշինությանը: Հայրենանվեր այս առաքելությամբ մեծանուն բարերարը փոխեց […]
22:21 20.07.2018
Ոստիկանությունը պետք է իր աշխատանքում հստակ առաջնահերթություններ ընդգծի: Այս մասին հուլիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկաններին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ոստիկանության աշխատանքի առաջնահերթություններն են` օրինականության և օրենքի գերակայության հաստատումը, կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, հասարակական կարգի և անվտանգության ապահովումը»,- նշել է վարչապետը: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության […]
22:10 20.07.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Բացահայտվել է, մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու` 16, խարդախության` 9, յուրացման կամ վատնման` 8, անձնական ունեցվածքի գողության` 6, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման` 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 3, խուլիգանության և կաշառակերության` 2-ական ու շորթման` 1 դեպք։ Գրանցվել է […]
11:00 20.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները լուրջ խնդրի առաջ են կանգնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նախապատրաստվելիս: Հոկտեմբերին նախատեսված է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի տասնյակ երկրների ներկայացուցիչներ (ՖՄԿ-ն ունի 84 անդամ): Երևանում սպասվում է 4 հազարից ավելի մարդու ժամանում, որոնց թվում կլինի ավելի քան 600 լրագրող: Նախատեսված է մոտ […]
10:55 20.07.2018
«Կառավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի ծախսերը, բայց արի ու տես, որ խնայողություններն անում է տպագիր մամուլի հաշվին: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հաստատել է տեղեկությունները, որ իրենք հրաժարվել են թերթերի բաժանորդագրումից: «Թերթերի բաժանորդագրումներից հրաժարվելը կատարվել է աշխատակազմի ծախսերի կրճատմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում: Հաշվի առնելով հանգամանքը, որ թերթերը չեն սպառվում աշխատակազմում` […]