09:32 18.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօրվանից ԲՀԿ-ի քաղաքական կորիզը պարբերական հավաքներ կանի՝ քննարկելու, թե ինչ մարտավարությամբ է մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին։ Գրեթե կարելի է որոշված համարել, որ քաղաքապետի թեկնածուն կլինի Նաիրա Զոհրաբյանը, սակայն Ծառուկյանի թիմում հասկանում են, որ հեղափոխական իշխանության դեմ բոլորովին նոր մեխանիզմներով պետք է պայքարել, նոր գործիքակազմով։ Ի դեպ, շաբաթ օրը դաշինքի […]
09:25 18.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախորդ տարի 8 միլիոն 200 հազար դրամով վաճառել է իր «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենան, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 15 միլիոն 450 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ […]
09:20 18.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։ Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապված։ Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիր»-ը հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետություն»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը միասին կարող են հավակնել 30 տոկոսին։ […]
09:10 18.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները ուշագրավ զարգացումներ են ստանում: «Փաստ»-ի տեղեկություններով, այս օրերին Մայր Աթոռում հատկապես անհանգստացած են երկու թեմայով. առաջինը արված վերլուծությունների արդյունքն է, ըստ որի ուշագրավ զուգահեռներ են ի հայտ եկել վերջին երեք ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Հայաստան կատարված մի քանի […]
09:00 18.07.2018
Հուլիսի 18-ին` ժամը 02:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 73-րդ կմ-ում՝ Ծովագյուղի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ.) […]
08:50 18.07.2018
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակչուհի, 1987 թ. ծնված Հռիփսիմե Սիմոնյանը, որը հուլիսի 12-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել: Հ. Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Արմավիրի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 010 59 06 42, 1-02 հեռախոսահամարներով:
08:45 18.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախորդ ամիս ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊՆ-ում գնումների և բանակաշինության ոլորտում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, և այդ գործով որպես վկա հարցաքննության են հրավիրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բացահայտված չարաշահումները վերաբերում էին 2014-2017 թվականներին: Ս. Օհանյանը […]
08:36 18.07.2018
Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքների բնակիչներն ահազանգում են․ ծորակներից կեղտաջուր է հոսում։ Որպես ասվածին ապացույց՝ քաղաքների բնակիչները տեսանյութեր են հրապարակել «Facebook» սոցցանցում։ Նրանք ենթադրություն են արտահայտել, որ ջրի աղտոտման պատճառը ջրագծերի վնասված լինելն է։ Բնակիչները բարձրաձայնում են, որ ջրամատակարարումն իրականացնող «Վեոլիա ջուր» ընկերությունն անտեսում է իրենց բողոքները:
08:19 18.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան դաշինք»-ը բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել։ Այդ գործին է լծվել անգամ տիկին Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ կանանց խորհրդի ղեկավարը։ Երեկ նա Արարատի մարզում կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու ԲՀԿ-ական տիկնանց հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով։ Նա ասել է, որ ակտիվ հանդիպումներ են սկսելու և լուծելու են մարդկանց խնդիրները։ […]
08:12 18.07.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատել է ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը՝ անհաջողություններում անուղղակիորեն մեղադրելով Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփին։ Ելույթ ունենալով Յոհանեսբուրգում հարավաֆրիկացի առաջնորդ Նելսոն Մանդելայի ծննդյան 100-ամյակին նվիրված արարողությանը` Օբաման նշել է, որ ԶԼՄ-ներում գնալով ավելի ու ավելի են շատանում գլխապտույտ առաջացնող և անհանգստություն պատճառող գլխագրերը։ «Սկսել է հայտնվել և շրջանառության մեջ մտնել վախի, […]
08:00 18.07.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ սոցիալական ապահովության վարչությանը կոչ է արել ուսումնասիրել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված Սոցիալական ապահովության միավորման մասին համաձայնագիրը՝ բացառելու համար կենսաթոշակային նպաստների կրկնակի հարկման հավանականությունը, ինչպես նաև պարզեցնելու ԱՄՆ-ում և Հայաստանում աշխատողների պարտականություններն ու իրավունքները: «Բացի աշխատակիցների եւ գործատուների համար նյութական առավելություններից՝ նման համաձայնագիրը կամրապնդի Ամերիկայի և Հայաստանի կապերը, կնպաստի […]
07:50 18.07.2018
Մեքսիկայի նոր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դիտարկում է թմրամիջոցներն օրինականացնելու հնարավորությունը` հանուն երկրում թմրամաֆիայի դեմ պայքարի։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ՆԳ նախարար Օլգա Սանչես Կորդերոն, փոխանցում է Milenio պարբերականը։ Նախագահն ասել է Կարդերոյին, որ այն, ինչ անհրաժեշտ է երկրում խաղաղության հասնելու համար, պետք է դեբատների առարկա դառնա։ 2017 թվականին Մեքսիկայում կատարվել է ավելի […]
07:36 18.07.2018
ԱՄՆ նախագահը չի բացառել Իրանի իշխանությունների հետ նոր միջուկային գործարքի կնքումը, եթե Թեհրանի կողմից ի հայտ գա համապատասխան նախաձեռնություն։ Սպիտակ տանը լրագրողների առջև ելույթ ունենալով ՝ ԱՄՆ առաջնորդը հիշեցրել է այն մասին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել իրանական միջուկային ծրագրով կնքված Գործողությունների համատեղ համապարփակ պլանից։ «Դա լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի վրա և զգալիորեն թուլացրել […]
07:22 18.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին Հելսինկիում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացված հանդիպումն անվանել է «վիթխարի հաջողություն» և մեղադրել ԶԼՄ-ներին Հելսինկիում գագաթնաժողովի արդյունքների սևացման փորձերի համար։ «Իմ հանդիպումը նախագահ Պուտինի հետ վիթխարի հաջողություն էր, սակայն ոչ կեղծ ԶԼՄ-ների համար»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ, հանդիպման արդյունքները մեկնաբանելով, Թրամփը նշել էր, որ […]
07:13 18.07.2018
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում երկու թեթևշարժիչային ինքնաթիռների բախման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել ։ Այս մասին հայտնում է Miami Herald-ը։ «Cessna 172» և «Piper PA-34» ինքնաթիռներն ընկել են Մայամի-Դեյդ շրջանում։ Երկու տրանսպորտային միջոցներն էլ պատկանել են տեղի «Dean International» ավիադպրոցին։ Դրանք օդում բախվել են ու ընկել աերոդրոմից մոտ 15 կմ հեռավորության վրա։ Վթարի վայրում փրկարարները […]
01:00 18.07.2018
Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ամասիա-Գյումրի ավտոճանապարհին՝ Ջրաձոր գյուղի մոտ։ «Գազ 31․10» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան մոտ 80 մետր բարձրությունից գլորվել է հարակից ձորը և գլխիվայր հայտնվել Իլլի գետում։ Վթարի հետևանքով մեքենայի ուղևորը՝ Գյումրիի բնակիչ, 1988 թվականին ծնված Հենրիկ Պողոսյանը մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Ջրաձոր գյուղի […]
00:48 18.07.2018
Հուլիսի 17-ին՝ ժամը 20:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցում այրվում է տուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:56-ին: Ժամը 22:04-ից, անվտանգության նկատառումերից ելնելով, սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
00:41 18.07.2018
Հուլիսի 17-ին՝ ժամը 20:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին կորած Հ. Հ.-ի որոնողական աշխատանքները օժանդակելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների (12 աշխատակից) հետ համատեղ սկսել են որոնողական աշխատանքները Այնթապ գյուղի կամրջից դեպի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի ուղղությամբ: Ժամը […]
00:31 18.07.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական հարաբերությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Մինասյանը հատկանշել է, որ առևտրատնտեսական ցուցանիշները թեև գրանցել են զգալի աճ, այդուհանդերձ, […]
00:20 18.07.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը, որը հեռուստադիտողների պարտքերի պատճառ էր դարձել, այլևս եթեր չի հեռարձակվելու: «Երկու օր առաջ բողոքների հերթական տարափն էր այս հաղորդման վերաբերյալ: Մարդիկ պնդում էին, որ այս հաղորդման պատճառով հեռուստադիտողները մեծ պարտքեր են կուտակում, հաղորդման ձևաչափի […]
23:17 17.07.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը, […]
23:11 17.07.2018
«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթ»-ի և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի […]
22:41 17.07.2018
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հուլիսի 17-ին տեղի են ունեցել փորձի փոխանակման քննարկումներ: Ինչպես տեղեկացրին ՄԻՊ-ի գրասենյակից, նույն օրը պատվիրակության անդամները ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Օրվա երկրորդ կեսին տեղի է […]
20:50 17.07.2018
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի և Ալբերտ Սիրունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին: Բնական գիտությունների, […]
20:20 17.07.2018
Ադրբեջանական որոշ լրատվական կայքերում, մասնավորապես, armiya.az -ում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորվում […]
20:10 17.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշելով, որ Հայաստանում ցավով են հետևել վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին, վարչապետը բարեկամ սիրիացի ժողովրդին մաղթել է, որպեսզի օր առաջ երկրում հաստատվի խաղաղություն: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական քաղաքական […]
20:05 17.07.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ոլորտում կարևորում է մրցակցային թափանցիկ դաշտի ստեղծումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը: «Մեզ համար կարևոր է մրցակցային թափանցիկ դաշտի ապահովումը: Նախարարի՝ իմ գործունեության ընթացքում, հասկացել եմ, որ դրա բացակայության պատճառով մշակութային գործիչների պակաս ունենք»,- ասաց Մակունցը՝ կարևորելով մշակութային քննարկումները, որոշումների լուծումների փնտրտուքը: Նախարարի խոսքով՝ արվեստագետներից ակնկալում են բարձրագույն […]
20:00 17.07.2018
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է 721.4 մլն դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: […]
19:39 17.07.2018
2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են պետական եկամուտերի կոմիտեից: Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է […]