TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+21.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Նիգերիայում ջրհեղեղն ավելի քան 40 մարդու կյանք է խլել

07:52 17.07.2018

Նիգերիայի հյուսիսային Կացինա նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Եվս 20 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնել է տեղի Vanguard թերթը՝ հղում անելով նահանգապետ Ամինու Մասարիին։ «Ջրի մակարդակը բարձրացել է 10 ոտնաչափով, և դա իսկական տարերային աղետ է»,- հայտարարել է Մասարին։ Նրա խոսքով՝ ավերվել է 500 տուն, հազարավոր մարդիկ մնացել են […]

̰
«Amazon»-ի հիմնադիրը դարձել է պատմության ամենահարուստ մարդը

07:41 17.07.2018

«Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողության զուտ արժեքը հուլիսի 16-ի առավոտյան հասել է 150 մլրդ դոլարի, ինչի շնորհիվ նա դարձել է պատմության ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Բեզոսի կարողության չափը 55 մլրդ դոլարով գերազանցել է Բիլ Գեյթսի ռեկորդը։ Բեզոսն առաջ է անցել Գեյթսից կարողության չափով՝ գնաճի հաշվառմամբ ճշգրտված պայմաններում։ Հիշեցնենք՝ Բեզոսն առաջին անգամ  […]

̰
ԱՄՆ-ը բողոք է ներկայացրել ԱՀԿ՝ ընդդեմ 5 երկրների պատասխան մաքսատուրքերի

07:32 17.07.2018

Վաշինգտոնը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ ընդդեմ 5 երկրների պատասխան մաքսատուրքերի։ ԱՄՆ-ի իշխանությունները ԵՄ-ի, Կանադայի, Չինաստանի, Մեքսիկայի և Թուրքիայի կողմից սահմանված պատասխան մաքսատուրքերը համարում են անօրինական։ Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի վարչության տարածած հաղորդագրությունում։ Ամերիկյան գերատեսչությունում վստահ են, որ այդ երկրներից ներկրվող ալյումինի և պողպատի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերն արդարացված են՝ համաձայն […]

̰
Ռուսաստանը դեմ է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը․ Պուտին

07:19 17.07.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասաբար կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Խիստ բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը։ Պուտինի խոսքով՝ այդ երկրների հետ անմիջականորեն՝ երկկողմ ձևաչափում աշխատելու հնարավորություն կա։ Նախագահը վստահ է, որ […]

̰
Շվարցենեգերը Թրամփին համեմատել է «եփված մակարոնի» հետ

07:10 17.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին ասես «եփված փոքրիկ մակարոն» լիներ։ Նման կարծիք է հայտնել հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ «Նախագա՛հ Թրամփ, ես նոր տեսա Ձեր մամուլի ասուլիսը նախագահ Պուտինի հետ, անհարմար էր դիտելը, Դուք կանգնել էիք այնտեղ, ասես եփված փոքրիկ մակարոն, ինչպես փոքրիկ երկրպագու»,- նա թվիթերյան իր […]

̰
ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերին

01:00 17.07.2018

Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ԵՄ խորհրդի հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արևելյան գործընկերության» ծրագրի հերթական գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը։ ««Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը կկայանա 2018 թվականի հոկտեմբերի 15-ին»,- ասել է Մոգերինին։ ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ գագաթնաժողովին ներկա կգտնվեն ծրագրի բոլոր 6 մասնակից-երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և […]

̰
Թրամփը՝ քննադատությունների տարափի տակ․ Սենատում կոչ են արել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

00:45 17.07.2018

ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների անդամները պետք է խստացնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը՝ Հելսինկիում այսօր կայացած Պուտին-Թրամփ բանակցություններից հետո։ Շումերը պահանջել է վարչակազմի աշխատակիցներից, ովքեր ուղեկցել են նախագահին Ֆինլանդիայում, անհապաղ ցուցմունք տալ կոնգրեսում, հայտնում է Reuters-ը։ Բանակցություններից հետո ամերիկացի բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ քննադատության են ենթարկել […]

̰
Գեղարքունիքի Մադինա գյուղի 62-ամյա բնակիչը կորել է

00:30 17.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 19:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23:11-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ: Կտրվի […]

̰
Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. տուժածը գտնվում է ծանր վիճակում

00:20 17.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս […]

̰
Մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը

00:14 17.07.2018

Գյումրիում մահացել է ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանը: Aravot.am-ի տեղեկություններով՝ նա մի քանի օր է՝ բուժկենտրոնում էր: Ըստ աղբյուրի՝ Հովհաննես Օյունջյանն օրեր առաջ իր ծննդյան 98-ամյակին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում հերթական ներդրումն է արել՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։ Երկրաշարժից հետո բժիշկն իր ամբողջ կարողությունը ներդրել է Գյումրու զարգացման համար՝ կառուցելով դպրոց, արհեստի ու արվեստի կենտրոն: […]

̰
Վաշինգտոնում լրտեսության կասկածանքով ռուս կին է ձերբակալվել

00:09 17.07.2018

ԱՄՆ-ում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող կին է ձերբակալվել՝ ԱՄՆ-ի տարածքում Ռուսաստանի օգտին չգրանցված գործունեություն իրականացնելու համար։ Մարիա Բուտինան ձերբակալվել է հուլիսի 15-ին, Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։ Նրան կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում, նշել են գերատեսչությունում։ Հաղորդվում է, որ 29-ամյա Բուտինան գործել է ԱՄՆ-ի տարածքում որպես Ռուսաստանի […]

̰
ԱՄՆ-ում կոչ են արել Պուտինի նվիրած գնդակը ենթարկել գաղտնալսող սարքի առկայության ստուգման

23:55 16.07.2018

ԱՄՆ-ում չեն բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ամերիկացի գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին նվիրած գնդակում, կարող է գաղտնալսող սարք լինել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։ «Նրա փոխարեն, ես ֆուտբոլային գնդակը կենթարկեի գաղտնալսող սարքերի առկայության ստուգման և թույլ չէի տա, որ այն հայտնվի Սպիտակ տանը»,- գրել է սենատորը թվիթերյան իր էջում։ Ինչպես […]

̰
ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներին առաջարկվել է հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Իտալիայում

23:46 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Իտալիայում։ Նման առաջարկությամբ է հանդես եկել Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին։ «Կցանկանայի, որպեսզի հաջորդ հանդիպումն անցկացվեր Իտալիայում՝ անվտանգության, խաղաղության, աշխատանքի և տնտեսական աճի մասին համարձակ և զորեղ զրույցի համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Սալվինին հանդիսանում է «Հյուսիսի […]

̰
Պուտինն ու Թրամփը քայլ են արել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ

23:35 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Հելսինկին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։ Կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություններ չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS գործակալությունը։ Պուտին-Թրամփ հանդիպումը շարունակվել է 3 ժամ 50 րոպե, առաջնորդներն անցկացրել են բաց բանակցություններ, ինչպես նաև շփվել դեմ առ դեմ։ Նրանք […]

̰
Թրամփը Պուտինին է նվիրել հոկեիստ Օվեչկինի մարզաշապիկը

23:11 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել ռուս հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկը, որը խաղում է «Washington Capitals«-ի կազմում։ Մարզաշապիկից բացի, Սպիտակ տան ղեկավարը ռուս գործընկերոջն է նվիրել տափօղակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին էր նվիրել […]

̰
Վաղը Կարպիս Փաշոյանը հրաժարականի դիմում կներկայացնի առաջին փոխվարչապետին

22:52 16.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի: Այս մասին գրել է Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը […]

̰
Ակտիվիստ-լրագրողի մասնակցությամբ միջադեպ՝ Պուտին-Թրամփ ասուլիսի ժամանակ

22:39 16.07.2018

Հելսինկիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները դահլիճից ուժով դուրս են բերել The Nation պարբերականի ակտիվիստ-լրագրող Սեմ Հուսեյնիին։ Նշվում է, որ լրագրողը պարզել էր ցուցապաստառ՝ «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր» գրությամբ։ Անվտանգության աշխատակիցներն ավելի վաղ խնդրել էին Հուսեյնիին լքել դահլիճը, նա այդպես էլ արել էր, […]

̰
24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած

22:23 16.07.2018

Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 24-ամյա Հռիփսիմե Վարդանյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ 010 59 06 42 հեռախոսահամարներով։

̰
ՀՀ ՔԿ-ի նախագահն ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին

22:11 16.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի պատասխանատու Դոնալդ Հարփերին և ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ռազմական գծով փորձագետներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչների վերապատրաստմանը, մասնագիտական ունակությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն […]

̰
Shantnews. 22.00

22:09 16.07.2018

̰ ̰
Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին և ՌԴ-ին կոչ Է արել կանխել առևտրային հակամարտությունը

11:00 16.07.2018

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին կոչ է արել կանխել առևտրային հակամարտությունը: AFP-ի հաղորդմամբ՝ նա նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի  վարչապետ Լի Կեցյանի հետ կայացած հանդիպմանը: «Դա Եվրոպայի և Չինաստանի, ինչպես նաև Ամերիկայի և Ռուսաստանի ընդհանուր պարտքն է՝ չկործանել համաշխարհային կարգը, այլ ընդակառակը, բարելավել այն և չներքաշվել առևտրային պատերազմների մեջ»,- ասել է […]

̰
Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հետ կապված ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում բոլոր պատկան մարմինների հետ

10:51 16.07.2018

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմի խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը: «Սովորաբար մենք այցելում ենք այդ անձին, գնահատում ենք պահման պայմանները, առողջական վիճակը, […]

̰
Առաջնագծում լարվածությունը նվազել է, բայց իրավիճակը կարող է արագ փոփոխվել․ ԱՀ անվտանգության հարցերով խորհրդական

10:46 16.07.2018

Վերջին մեկ շաբաթվա համեմատ առաջնագծում լարվածությունը նվազել է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Սակայն, Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը արագ կարող է փոփոխվել: «Մի քանի ժամվա ընթացքում կարող է կտրուկ իրավիճակը փոխվել ու սրվել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նախորդ շաբաթների համեմատ լարվածությունը բավական նվազել է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ […]

̰
Թրամփը կատակել է «Մոսկվայի հանձնման» մասին

10:41 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կհանդիպի ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը նախապատրաստվել է հանդիպումից հետո իր հասցեին ուղղվելիք քննադատությանը։ Թրամփը Twitter-ում կիսվել է Պուտինի հետ հանդիպման ակնկալիքներով․ «Ցավոք սրտի, կարևոր չէ, թե որքան լավ ինձ կդրսևորեմ գագաթնաժողովի ժամանակ։ Եթե ինձ հանձնեն մեծ քաղաք Մոսկվան որպես տարիների ընթացքում Ռուսաստանի բոլոր մեղքերի և […]

̰
Դիլիջանի ոլորաններում «Օպել»-ը մոտ 100 մետր գլորվել է ձորը

10:36 16.07.2018

Հայաստանի ԱԻՆ-ում  հուլիսի 15-ին՝ ժամը 22:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և կախվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ.) ավտոմեքենան […]

̰
Կողոպուտի փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց բժշկական կենտրոնում

10:21 16.07.2018

Հուլիսի 14-ին՝ ժամը 13.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերել են 1964 թ. ծնված Մերուժան Գ.-ին, որը հունիսի 22-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Կողոպուտի փորձը): Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Սիսիան-Գորիս ճանապարհին «Honda CR-V»-ն մոտ 20 մ սահել է դեպի ձորը. կա տուժած

10:17 16.07.2018

Հուլիսի 15-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա ձորում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11 կմ-ին «Honda CR-V» մակնիշի (վարորդը՝ […]

̰
«ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ընկել է ջրափոսը

10:12 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 01:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն ընկել է ջրափոսը և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը:

̰
Կաթողիկոսը հանդիպել է Եգիպտոսի և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմերի ուխտավորների հետ

10:09 16.07.2018

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եգիպտոսի Հայոց թեմի հայկական ազգային վարժարանի սաներին, ովքեր Հայաստան էին ժամանել Թումոյի ամառային ճամբարին մասնակցելու նպատակով: Սաներին ուղեկցում էր Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Կաթողիկոսը հույս հայտնեց, որ քաղցր […]

̰
BACK_TO_TOP