18:08 17.07.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ և նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Այսպես, Ա. Կ.-ն 2016-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է […]
17:44 17.07.2018
ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարանին, որպեսզի բացատրություն ստանա Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կանգնեցման վերաբերյալ: «Մենք այդ հարցով գրավոր դիմում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան, բայց դեռ արձագանք չենք ստացել»,- «Արմենպրես»–ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: Արձանի բացման արարողությունը տեղի կունենա […]
17:10 17.07.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում` Հուլիսի 17-ին, 21-22-ը շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 17-ին, 21-22-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի […]
16:10 17.07.2018
Հուլիսի 16-ին Երևան քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Ռ. Դ․-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին՝ հայտնելով այն մասին, որ իր տատը՝ Մարտունի քաղաքի բնակչուհի, 1937թ. ծնված Ռ. Դ․-ն 2010-ի մարտի 18-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղում որպես ավանդ է ներդրել 2000 ԱՄՆ դոլար և 2018-ի հուլիսի 16-ին նշված գումարը կուտակված տոկոսադրույքով ստանալու նպատակով դիմել «Արդշինբանկ» ՓԲԸ […]
15:53 17.07.2018
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում բուհի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի […]
14:40 17.07.2018
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ […]
14:04 17.07.2018
ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 […]
12:08 17.07.2018
Հուլիսի 16-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել Արզնի համայնքի ղեկավար Վենիամին Վենիամինովը, հայտնում է ՀՀ Կոտայքի մարզպետարանը: «Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին՝ օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն»,- նշվում է մարզպետարանի հաղորդագրության մեջ:
12:00 17.07.2018
Ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն […]
11:16 17.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի […]
11:14 17.07.2018
Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը […]
10:53 17.07.2018
Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ անդրադանալով Բարձրագույն դատական խորհրդի վերջին […]
10:45 17.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Էդգարն, օրենքով սահմանված կարգով, Կենտրոնական զինվորական հավաքակայանում մասնակցել է վիճակահանության: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, մեկնել է ծառայության: Նա Արցախում ծառայելու ցանկություն էր հայտնել: «Միշտ եղել եմ այն կարծիքին, որ այս պահին […]
10:29 17.07.2018
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են: Այս մասին Մելիքյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել: Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև […]
10:26 17.07.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 23:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետք-Ղարիբջանյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ս., 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են […]
10:17 17.07.2018
Հայաստանի ամենազորավոր ուժն իր մշակույթն ու արվեստագետներն են: Դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը վստահ է՝ Հայաստանում հոյակապ արվեստագետների պակաս ընդհանրապես չկա: «Արարատ», «Արտույտների ագարակը», «Սպի», «Օրացույց» և այլ ֆիլմերից հայտնի դարձած ու սիրված դերասանուհին այս օրերին Հայաստանում էր, եկել էր մասնակցելու «Ոսկե ծիրան» երևանյան 15-րդ միջազգային կինոփառատոնին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: «Երկու նախագիծ կա, որ տարբեր […]
10:12 17.07.2018
Հուլիսի 16-ին` ժամը 22։39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 45 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:06 17.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Որքան էլ ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը հավաստիացնի, թե ՊԵԿ-ում կատարվող կադրային նշանակումները խայտառակ չեն, և ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաներն իրավունք ունեն վերադառնալ համակարգ և նոր մտածելակերպով լծվել գործին, սակայն պատկերը բոլորովին այլ է։ Նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո […]
09:52 17.07.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին՝ ժամը 10։00-22։00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Վանաձոր թաղամաս-Բուսաբանական փողոցի, Աղաբաբյան և Կարբիշևի նրբանցքների, Ֆիդայիների փող․ 1/5, 8, 45-113, Աղաբաբյան փող․ 7, 5, Լալվար փող․ 13-29/կենտ/, 26-60/զույգ/, Աբովյան փող․92 և 67-99/կենտ/ համարների, 1-ին փակուղու, Նժդեհի փող․ 46, Մյասնիկյան փող․ 47-63 /կենտ/, 72, 74, 76 […]
09:41 17.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ներսիսյան փ. 9-45Ա սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 147 դպրոցը, Ռուբինյանց փ. 5/14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արամ Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 33 շենքերը և […]
09:30 17.07.2018
TMZ պորտալը հաշվել է, թե որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը Հելսինկիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վրա։ Միայն զրահակայուն ապակիների վրա ամերիկացիները ծախսել են 16 հազար դոլար։ Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան պատվիրակության համար հյուրանոցային համարների վրա ծախսված գումարները կազմել են ավելի քան 128 հազար դոլար։ Հանդիպման տեխնիկական […]
09:23 17.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը և թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։ Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ […]
09:12 17.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Այգեշատի գյուղապետ Ռուբիկ Հովսեփյանի դեմ բողոքի ալիք է բարձրացել. այստեղ պատրաստվում են փակել միջհամայնքային ճանապարհը: «Ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այգեշատցիներին զայրացրել է այն իրողությունը, որ գյուղապետն, ի թիվս այլ ապօրինի գործողությունների, նաև իր ազգականին ձեւակերպել է որպես վարորդ և շարունակում է գրպանել այդ գումարը: Գյուղապետը, օգտվելով այն հանգամանքից, […]
09:00 17.07.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ համակարգը սկսել է զբաղվել 2017թ. ԱԺ ընտրությունների ընտրակաշառքի թեմաներով: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը: Բացի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելուց՝ գյուղապետն ու որդին մեղադրվում են ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` ԱԺ ընտրություններում նա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ գրուպ» ընկերության […]
08:49 17.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, Երևանի ավագանու երեկվա նիստը չկայացավ, ուստի նոր քաղաքապետ չընտրվեց, քանի որ ներկա էր ավագանու ընդամենը 5 անդամ: Սա նշանակում է, որ կառավարությունը պետք է նշանակի արտահերթ ընտրություններ: Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունը չի շտապի ավագանու լիազորությունները դադարեցնել և կօգտվի օրենքի ընձեռած առավելագույն ժամկետներից: Դա վերաբերում է նաև արտահերթ ընտրություններ նշանակելու օրենսդրական ժամկետներին՝ […]
08:36 17.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է բանակում սկսված մասշտաբային ստուգումներից: «Բոլորիս որպես հանցագործ են նայում: Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահումների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը: Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսներին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն ու փչանում, իսկ սրանք […]
08:25 17.07.2018
Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը շահավետ է Մոսկվայի, սակայն ոչ Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը-խմբ․) ցանկանում է պահպանել Իրանին առնչվող գործարքը, քանի որ դա լավ է Ռուսաստանի համար, նրանք բիզնես են վարում Իրանի հետ։ Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, և […]
08:09 17.07.2018
Լեհաստանում երկու զբոսաշրջիկներ փորձել են որպես հուշանվեր իրենց հետ տանել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի դիակիզարանի աղյուսները։ Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 346 եվրոյով և դատապարտվել 1 տարվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Աղյուսները պայուսակում տեղավորելու պահին նրանց նկատել են մյուս այցելուներն ու դիմել ոստիկանություն։ «Կնոջն ու տղամարդուն մեղադրել են մշակութային […]
07:56 17.07.2018
Հայ գիտնականները դիվերսանտների հայտնաբերման համակարգ են մշակել, սակայն Պաշտպանության նախարարության արձագանքը ուշանում է։ Այս մասին news.am-ին հայտնեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը: «Մի քանի տարի առաջ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խնդիր են դրել ստեղծել համակարգ, որն ունակ կլինի արձանագրել դիվերսանտների մոտենալը սահմանին կամ մեր պաշտպանական […]