22:08 14.07.2018
Շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: EcoNews.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավել է բնասեր և բնապահպան հասարակության ուշադրությունը: Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես է Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին: Այս երևույթը հաճախ անվանում են […]
10:59 14.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին և սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. […]
10:54 14.07.2018
Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է […]
10:52 14.07.2018
ՃՈ աշխատակիցները հուլիսի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայության ժամանակ կանգնեցրել են Lexus մակնիշի 80 RO 808 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին թաղանթապատված է եղել սահմանվածից շատ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է՝ վարորդը եղել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով անգամ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար էլ քաղաքապետի Lexus-ը տեղափոխվել է Սևանի ՃՈ տուգանային հրապարակ։
10:47 14.07.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ՀՔԾ խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ խուզարկություն է կատարվել Արցախի իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում և ոչ միայն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը։ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է […]
10:37 14.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում: Դժգոհությունը, հիշեցնենք, ծագեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի նշանակումից հետո, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը: Դրան հաջորդեցին մի քանի այլ խայտառակ նշանակումներ: Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա […]
10:28 14.07.2018
Հուլիսի 13-ին՝ ժամը 21:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սելավաջրերը լցվում են «Ուկրշին» տնակային ավանի 20-րդ բարաքի թիվ 1, 19-րդ բարաքի թիվ 5 և այլ տնակներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի ջրալցվել […]
10:20 14.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը մի քանի անշարժ գույք ունի: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 31 միլիոն դրամ, 18 հազար ամերիկյան դոլար ու 1200 եվրո: Եկամուտները ստացվել են 2 միլիոն 420 հազար դրամ աշխատավարձից և 1 միլիոն 800 […]
10:12 14.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ է նշանակել 20-22 տարեկան երիտասարդ Անդրանիկ Ջանոյանին, ով Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդին է: Սակայն նախարարի հրամանից ժամեր անց համակարգում բունտ է հասունացել: ԱԻՆ-ի բարձր կոչում ունեցող պաշտոնյաները տարակուսել են, թե իրենք պիտի այդ երիտասարդի՞ն ենթարկվեն, և սպառնացել […]
10:05 14.07.2018
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը: Սակայն «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը ոչ […]
09:56 14.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արաբական աշխարհում սուպերմարկետների հսկա ցանցի սեփականատեր ընկերություններից մեկը հետաքրքրված է Հայաստանում սուպերմարկետների ցանցի գնմամբ։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը արաբական այս ընկերության տեսադաշտում է, և չի բացառվում, որ Արտակ Սարգսյանը կորցնելով նախկին իշխանական հովանավորությունը՝ դիտարկի ՍԱՍ-ի ցանցը վաճառելու հնարավորությունը»։
09:48 14.07.2018
Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը 34 անօրինական ներգաղթյալի է փրկել Իզմիր նահանգի Չեշմե շրջանի ափամերձ ջրերում։ Anadolu գործակալության հաղորդմամբ՝ նավի շրջվելուց հետո ներգաղթյալները լողացել են մինչև Բողազ կղզի։ Փրկարարական գործողությանը 2 ուղղաթիռ է մասնակցել։ Փրկվածներին առաջին բուժօգնություն են ցույց տվել: Նրանց թվում հղի կին է եղել, որին հիվանդանոց են տեղափոխել: Եվս 4 ներգաղթյալներ կենթարկվեն բուժզննման: Ներգաղթյալներից […]
09:40 14.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ազատության պող. 1/18, 1/21 շենքերը, Արաբկիր 29փ. 1-80 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դարաբաղ թաղ. 73 սեփական տունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-16։00 Աթոյան փ. 45-107 սեփական տները, Աթոյան անց. […]
09:30 14.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջիանի Բուքիքիոյի հետ՝ փորձագիտական կարծիքը շատ արագ տալու առնչությամբ, որ ընտրությունները շուտ տեղի ունենան։ «Սկզբունքորեն Վենետիկը կարող է մեկ շաբաթվա ընթացքում կարծիք տալ, մենք կարող ենք նշանակել ընտրությունների ժամկետ, հետո Վենետիկի հանձնաժողովը կարող է 1-2 ամիս աշխատել գրավոր […]
09:17 14.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում ՀՀԿ-ի գործերը նախանձելի չեն՝ վերջին տարիներին անդամագրված անձինք մասսայաբար լքում են ՀՀԿ-ն, ավելին՝ «հերթ են կանգնում» իշխանություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: Գործընթացը սկսվել է մոտ մեկուկես ամիս առաջ: ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, վերջին զարգացումներով պայմանավորված, ՀՀԿ-ից դուրս եկածները […]
09:08 14.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախորդ տարի նոր անշարժ գույք է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Այսպես, Առուշանյանը 19 միլիոն դրամ է վճարել արտադրական նշանակության շինություն ձեռք բերելու համար: Նախորդ տարվա ավարտին նրա փոխառությունները կազմել են 287 […]
09:00 14.07.2018
Հուլիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է կանխել քաղաքացի Ծ. Բ.-ի (1995 թ.) ինքնասպանության […]
08:48 14.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին։ Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսո՞ւմ են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ։ Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում։ «Չենք նախատեսում»։ Ինչո՞ւ։ Հարցն անպատասխան մնաց։ Միրզոյանը, հիշեցնենք, դեմ […]
08:40 14.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խմբագրություն դիմած քաղաքացիները դժգոհում էին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում բարձրացել են ծառայությունների գները: Այն էլ՝ մոտ 20 տոկոսով: «Էս էլ հեղափոխության օգուտը: Սրանց բերեցին օրինական դաշտ, հիմա էդ քսան տոկոսներն էլ մեր ջանից են հանում»,-կեսլուրջ-կեսկատակ ասում էր մեր զրուցակիցներից մեկը: Սակայն պարզվում է, որ […]
08:31 14.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ երկարամյա ՀՀԿ-ական պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանը ԱԱԾ վերջին զարգացումներից տագնապած՝ որոշել է «Ջերմուկ գրուպ» ընկերությունը վաճառել ռուսական բանկերից մեկին և լքել Հայաստանը։ Նա հասկանում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շուրջ զարգացումները և ջերմուկցիների արդարացի վրդովմունքը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Ջերմուկի մայր գործարանը տարիներ […]
08:27 14.07.2018
Իրաքում գործազրկության դեմ բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ ներխուժել են Էն-Նաջաֆ քաղաքի միջազգային օդանավակայանի շենք։ Ցուցարարները դուրս են եկել թռիչքավայրէջքային դաշտ, կաթվածահար արել ավիահանգույցի աշխատանքը։ Ինչպես հայտնում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ անվտանգության ուժերի՝ դեպքի վայր ժամանելուն պես ցուցարարները սկսել են լքել օդանավակայանը։ Տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ ցուցարարները զավթել են Նաջաֆ նահանգի վարչակազմի շենքը։ Տուժածների […]
08:12 14.07.2018
Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարում։ Քարդաշյանը կարողանում է զարմացնել ոչ միայն իր բաց հագուստներով, այլև իր եկամուտներով։ Ամերիկյան STAT կայքի տվյալներով՝ Instagram-ի օգտահաշվում մեկ գրառում զետեղելու միջին արժեքը հասել է 500 հազար դոլարի, մինչդեռ ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է […]
08:01 14.07.2018
Ռուսաստանի ռազմական հետախուզության 12 ենթադրյալ աշխատակցի հասցեին կիբերհարձակումների մեղադրանքները չեն խոսում այն մասին, որ այդ ցանցահենային կոտրումներն ազդել են 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը, փոխանցում է CNN-ը։ Նա նշել է, որ ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի եզրակացությունում չի նշվում, […]
07:50 14.07.2018
Հուլիսի 13-ին պայթյուն է որոտացել Պակիստանի Բելուջիստան նահանգի նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է առնվազն 128 մարդ, ավելի քան 200 մարդ վնասվածքներ է ստացել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակման գլխավոր թիրախը կարող էր լինել խորհրդարանական ընտրությունների թեկնածուներից մեկը՝ «Ազգային կուսակցության» ներկայացուցիչ Ավամի Սիրաժ Ռայզանին։ Նա ծայրահեղ ծանր վիճակում […]
07:40 14.07.2018
Հնդկաստանի Գերագույն դատարանը պահանջել է վերանորոգել Թաջ Մահալ դամբարան-մզկիթը՝ տեսարժան վայրը քանդելու սպառնալիքով։ Թաջ Մահալի սպիտակ մարմարն ավելի քան 350 տարում պատվել է բորբոսով և ճաքճքվել, սակայն կառավարությունն ուշադրություն չի դարձնում ճարտարապետոական հուշարձանի կործանմանը, գրում է Hindustan Times-ը։ «Ամեն տարի Էյֆելյան աշտարակը դիտելու է գնում 80 մլն զբոսաշրջիկ։ Դա 8 անգամ ավելի է, քան Թաջ […]
07:30 14.07.2018
Ամերիկյան McDonald’s ընկերությունը դադարեցրել է աղցանների վաճառքն ամերիկյան 14 նահանգներում՝ թունավորման բազմաթիվ դեպքերից հետո։ Վաճառքի արգելքն անդրադառնում է ցանցի ավելի քան 3000 ռեստորանների վրա։ Այդ քայլը ձեռնարկվել է նախազգուշական նպատակներով, հայտնում է ТАСС գործակալությունը։ Իլինոյս և Այովա նահանգներում աղիքային վարակի բռնկումն սկսվել էր մայիսի կեսերին և հուլիսի 13-ին հասել զանգվածային մասշտաբների։ Բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել […]
07:21 14.07.2018
Անցած գիշեր Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների օբյեկտներին։ Պաղեստինցիներն իրենց հերթին հարձակվել էին հրեական պետության շրջանների վրա։ Գազայի հատվածի սահմանին անկարգություններ էին սկսվել, որից հետո Իսրայելի ուղղությամբ արձակվել էր մի քանի փուչիկ, որոնց կցված են եղել այրվող առարկաներ։ «Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկիչների թունելին և […]
07:11 14.07.2018
Հուլիսի 14-ին Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունների առթիվ։ Անվտանգության միջոցառումների ուժեղացման հիմքում ընկած է նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիրակնօրյա եզրափակիչը։ Ինչպես հայտնել են ոստիկանությունում, որոշումն ընդունվել է «էական ահաբեկչական սպառնալիքի» պատճառով։ Անվտանգության ապահովման համար գործի են դրվել իրավապահ մարմինների մոտ 110 հազար աշխատողներ։ Այսօր տոնի առթիվ մայրաքաղաքի […]
01:00 14.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա տիկինը՝ Մելանյան, առաջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հանդիպումն ընթացել է Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Այս մասին ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան էջում։ Լրագրողներին թույլատրել են նկարահանել միայն ամրոցի մուտքի մոտ ողջույնի տեսարանը։ Զրույցն ու թեյախմությունն անցել են մամուլի համար փակ ռեժիմով։ Թրամփը դարձել է […]