TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

«ԿԳԲ-ի ուղեղային չիպը» Ծառուկյանին լուրջ ինֆորմացիաներ է մատակարարելու. «Իրատես»

08:39 13.07.2018

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Մուլտի գրուպ»-ի անվտանգության տնօրենի պաշտոնում Հրանտ Եպիսկոպոսյանին նշանակելը պատահական չէ։ ԱԱԾ-ի ղեկավարի նախկին առաջին տեղակալը Հայաստանում ամենատեղեկացված մարդկանցից մեկն է, ինչպես ասում են, «ԿԳԲ-ի ուղեղային չիպն է», և Գագիկ Ծառուկյանի անվտանգությունն ապահովելու է ոչ թե ֆիզիկապես, չնայած Էդուարդ Բաբայանի ազատազրկված լինելուն, այլ որպես «ուղեղային կենտրոն»։ Գործարարների համար այս […]

̰
Առաջարկվել է ուռուցքաբանության կենտրոնը տալ «Լֆիկ Սամոյի» կառավարմանը․ «Հրապարակ»

08:28 13.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների ներկայացուցիչների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը տալ «Սամոյի կառավարմանը»․ խոսքն «Աստղիկ» ԲԿ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին է։ Ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների […]

̰
Հնդկաստանում ՃՈ-ն օրինախախտներին վախեցնում է մահվան աստծով

08:23 13.07.2018

Հնդկաստանի ոստիկանությունը փորձում է կրճատել ճանապարհներին վթարների թիվը՝ օրինախախտներին վախեցնելով մահվան Յամարաջա աստծով։ Աստվածության հատուկ ուշադրության տակ են հայտնվել առանց սաղավարտի երթևեկող մոտոցիկլիստները, գրում է The Times of India-ն։ Նման օրինախախտներին է մոտենում Յամարաջայի կոստյումով մարդ, նրան ծաղիկ մեկնում և հաստատակամորեն խնդրում պահպանել անվտանգության կանոնները։ «Թույլ մի՛ տուր մահվան աստծուն գալ քո հետևից, սաղավա՛րտ հագիր»,- […]

̰
Համացանցում քննարկում են Թրյուդոյի համբույրը Բելգիայի վարչապետի կնոջ հետ

08:14 13.07.2018

Սոցցանցերի օգտատերերը բուռն քննարկում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արարքը, որը Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի քաղաքացիական կնոջը ողջունել է ավելի շուտ, քան հենց քաղաքական գործչին։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների ընթրիքի ժամանակ։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Թրյուդոն հանդիպման ժամանակ ձեռքը մեկնում Միշելին, սակայն «մտափոխվելով», ուղղվում դեպի նրա կինն […]

̰
Twitter-ում ԱՄՆ նախագահը զրկվել է 300 հազար հետևորդից

08:05 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջում հետևորդների թիվը խիստ նվազել է կասկածելի օգտահաշիվների ջնջման Twitter-ի արշավի արդյունքում։ Միայն Թրամփի բաժանորդների թիվը կրճատվել է 300 հազարով՝ 53․4 մլն-ից դառնալով 53․1 մլն։ Twitter-ի վարչակազմըհուլիսի 12-ին հայտարարել էր կասկածելի օգտահաշիվների ջնջման արշավի մեկնարկի մասին։ Թրամփից բացի, հետևորդներ են կորցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Ջասթին Բիբերը, Քեթի Փերին, […]

̰
Թրամփը նախազգուշացրել է Մեյին «փափուկ Brexit»-ի հետևանքների մասին

07:58 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին, որ, եթե Մեծ Բրիտանիան սահուն դուրս գա ԵՄ-ից, Լոնդոնի և Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնագիրը անհնարին կդառնա։ Այս մասին գրում է The Sun-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Մեյն անտեսել է Brexit-ի սցենարների նախապատրաստման Թրամփի խորհուրդները։ «Եթե նրանք (բրիտանական իշխանությունները-խմբ.) գնան նման գործարքի, մենք կհամագործակցենք ԵՄ-ի հետ, այլ ոչ թե […]

̰
Մեծ Բրիտանիայում Թրամփին դիմավորել են ցույցերով

07:45 13.07.2018

Լոնդոնի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության, որն աշխատանքային այցով հուլիսի 12-ին ժամանել է Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հանրահավաքն անցկացվել է Լոնդոնում՝ ԱՄՆ դեսպանի կեցավայրի և Բլենհեյմյան պալատի մուտքի մոտ։ Հավաքվածներն աղմուկ են ստեղծել տարբեր առարկաների օգնությամբ, հնչել են նաև սուլոցներ։ Նրանց մոտ ցուցանակներ են […]

̰
Պայթյուն Կահիրեի օդանավակայանի մոտ․ կա 12 տուժած

07:36 13.07.2018

Կահիրեի միջազգային օդանավակայանի մերձակայքում վառելիքի ամբարի պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է եգիպտական պետական MENA գործակալությունը։ Պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝«Գելիոպոլիս» նավթաքիմիական ընկերության վառելիքի ամբարում։ Պատճառ է հանդիսացել սաստիկ շոգը։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Հրշեջների ջանքերով կրակը տեղայնացվել է։ Երկրի քաղավիացիայի նախարարության տվյալներով՝ տեղի ունեցածը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։  

̰
Բրիտանական Սոլսբերիում նոր միջադեպ է տեղի ունեցել

07:24 13.07.2018

Բրիտանական Ուիլթշիր կոմսության ոստիկանությունը հայտնել է Սոլսբերիի «Zizzi» ռեստորանում 30-ամյա տղամարդու հետ տեղի ունեցած միջադեպի մասին։ Հենց այդ նույն ռեստորանում են մարտին եղել կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան։ Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են մասնագետները, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ։ Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ մարտին նախկին ռուս հետախույզ Սերգեյ […]

̰
Թրամփը նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

07:12 13.07.2018

ԱՄՆ առաջնորդը Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայից ստացած ուղերձը և անվանել այն երկու երկրների միջև իրական առաջընթացի մասին ապացույց։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նամակում բարձր է գնահատել երկու կողմերի ջանքերը՝ ուղղված Սինգապուրում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ «Շատ լավ գրություն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմից։ Ձեռք է բերվել մեծ առաջընթաց»,- ուղերձը մեկնաբանել է […]

̰
Երևանում այրվել է ավտոտնակ՝ 3 ավտոմեքենաներով

01:00 13.07.2018

Հուլիսի 12-ին` ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան 6 հասցեում  գտնվող ավտոտնակում (ներսում ավտոմեքենաներ կան) հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ […]

̰
Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու մասին

00:45 13.07.2018

Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին: Հարցին, թե հետախուզում կհայտարարվի՞ այն դեպքում, եթե Քոչարյանը չներկայանա հարցաքննության, Փաշինյանը նշել է․ «Այդ որոշումներն օրենքով կարգավորված որոշումներ են, և մեխանիզմները կան, թե ինչ է տեղի ունենում, եթե որևէ մեկը չի ներկայանում հարցաքննության։ Այնպես չի, որ ինչ-որ մեկի […]

̰
Արցախում շնագայլի հարձակման հերթական դեպքն է գրանցվել

00:33 13.07.2018

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլիսի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք: Ստեփանակերտի բնակչուհի, 1950 թվականի ծնված Նուրվարդ Գաբրիելյանը դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ` վերին շրթունքի շնագայլի կծած վերքով: Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին և շիճուկ, ինչպես […]

̰
«Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի որոշել ընտրություններին մասնակցության ձևաչափը. Փաշինյան

00:28 13.07.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: «Թե ինչպես ենք գնալու ընտրություններին՝ ասեմ, որ այդ մասով քննարկումները շարունակվում են, և մենք այս պահին վերջնական որոշում չունենք: Հնարավոր է՝ առանձին գնանք, հնարավոր […]

̰
Կոչ եմ անում ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին․ Փաշինյանը՝ Բելգիայի հայ համայնքին

00:14 13.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում այցելել է Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Այնտեղ էին հավաքվել ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ հայեր եվրոպական տարբեր երկրներից: Նրանք ՀՀ վարչապետին դիմավորեցին ծափերով և «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետին դիմավորեց եկեղեցու հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա գլխավորած […]

̰
Չեմ կարծում՝ հայկական ժողովրդավարության ալիքը տարածվի Ադրբեջանի վրա, այն մաքուր հայկական գործընթաց է․ վարչապետ

00:05 13.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Ադրբեջանին, նկատել է, որ հարևան երկիրը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, կոռուպցիայի, օրինականության ոլորտներում և փորձում է սահմանային սադրանքների միջոցով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, գուցե, վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում: «Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ հայկական ժողովրդավարության ալիքը […]

̰
Թուրքիայի հետախուզությունն Ադրբեջանում և Ուկրաինայում օպերացիա է իրականացրել գյուլենականների դեմ

23:55 12.07.2018

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն Ադրբեջանում և Ուկրաինայում  հատուկ գործողություններ է իրականացրել գյուլենական համայնքի հետ կապերի մեջ կասկածվող մարդկանց հայտանաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական։ Վերջինիս ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Ադրբեջանում, մասնավորապես, ձերբակալվել է Իսա Օզդեմիր անունով մի մարդ։ Նա […]

̰
Յըլդըրըմն ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

23:45 12.07.2018

Թուրքիայի նախկին վարչապետ, «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը քվեարկության արդյունքում ընտրվել է 28-րդ գումարման մեջլիսի խոսնակ։ Նրան ընտրել են երրորդ փուլով։ Առաջին երկու փուլերի արդյունքում թեկնածուներից ոչ ոք չի հավաքել բացարձակ մեծամասնություն։ Ներքին կանոնակարգը 3-րդ փուլում հաղթանակի համար պահանջել է պարզ մեծամասնություն՝ 301 ձայն։ Յըլդըրըմը հավաքել է 34-ով ավելի։

̰
Հայաստանի հանդեպ ԵՄ քաղաքականությունում շոշափելի փոփոխություն չկա. Փաշինյան

23:28 12.07.2018

Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցի արդյունքներն ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ միջազգային գործընկերները հետևում են և տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում: «Մենք, իհարկե, մեր միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կարող ենք իրականացնել բարեփոխումները, բայց մենք հայցորդի կամ խնդրարկուի կարգավիճակում չենք: Ըստ էության՝ մենք մեր անելիքները գիտենք, մեր գործընկերները […]

̰
Թուրքիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ

23:18 12.07.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: Վարչապետի խոսքով` երբ նստած էին պատվիրակությունների սրահում, Չավուշօղլուն սրընթաց անցել է նրանց կողքով, ապա մի քանի րոպե հետո վերադառնալով՝ […]

̰
Ալիևի հետ հանդիպման մասին այս պահին խոսակցություն չկա. վարչապետ

23:16 12.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարում, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը շրջադարձային է: Այս մասին Փաշինյանը հայտարարել է Բրյուսելի օդանավակայանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով Բելգիա կատարած այցի արդյունքները։ «Առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ, դրանք արժեքավոր են այնքանով, որ տեղի է ունենում ծանոթություն: Նույնը կարող եմ ասել իմ հանդիպումների մասին: Ծանոթությունների շատ լայն շրջանակ ստացվեց, և […]

̰
Քուվեյթի դեսպանը Մանե Թանդիլյանին առաջարկել է համագործակցությունն ավելի առարկայական դարձնել

23:06 12.07.2018

Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ այսօր՝ հուլիսի 12-ին տեղի ունեցած հանդիպմանն, առաջարկել է համագործակցությունն ավելի առարկայական դարձնել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից: Այդ նպատակով դեսպանն առաջարկել է փոխգործակցության համաձայնագիր կնքել՝ հավաստելով, որ արդյունքում հնարավոր կլինի համատեղ […]

̰
Վանաձորում կորած 3-ամյա երեխային գտել են

22:43 12.07.2018

Վանաձորում կորած երեխային գտել են: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 18:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Վարդանանց փողոցի «Մուշմար» խանութի մոտակայքում, կորել է 3 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 18:36-ի սահմաններում փրկարարները ոստիկանության աշխատակիցների […]

̰
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի, պալատների և մարզային դատարանների նախագահներ է ընտրել

22:32 12.07.2018

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) այսօր՝ հուլիսի 12-ին Վճռաբեկ դատարանի նախագահ և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ է ընտրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Քվեարկությամբ 7 ձայնով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել Երվանդ Խունդկարյանը: Վերջինը նաև 10 ձայնով ընտրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: Վճռաբեկ դատարանի քրեական պալատն էլ կղեկավարի […]

̰
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգողը նշանակվել է ԵՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն

22:20 12.07.2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը նշանակվել է Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նույն բուհի դասախոս, «Կոմպաս» ՀԿ-ի տնօրեն Ղարիբ Հարությունյանը: «Երբ «աղանդավորը», «սորոսից սնվողը» ․․․ դառնում է Գյումրու կարևորագույն բուհի տնօրենի ժ/պ, մնում է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողությանը և աշխատակազմին շնորհավորեմ Կարեն Պետրոսյանի նշանակման […]

̰
Որպես անհետ կորած որոնվում է Վարդուհի Մովսիսյանը

22:10 12.07.2018

Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Վարդուհի Մովսիսյանը: 49-ամյա Մովսիսյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել Մաշտոցի կամ մոտակա բաժին:

̰
Ղազախստանում ուժի մեջ է մտել Նազարբաևի՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքի մասին օրենքը

11:00 12.07.2018

Ղազախստանում ուժի մեջ է մտել «Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին» օրենքը, որտեղ ամրագրվում է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի իրավունքը՝ ցմահ գլխավորելու երկրի Անվտանգության խորհուրդը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Նման իրավունք է շնորհվում՝ Նազարբաևի պատմական առաքելության շնորհիվ: Ղազախստանի Սահմանադրական դատարանը հունիսի 28-ին, քննարկելով Նազարբաևի դիմումը «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին» օրենքի՝ երկրի Սահմանդարության համապատասխանության […]

̰
Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ 2007 թվականի միջադեպից

10:54 12.07.2018

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ 2007 թվականի ապրիլի 1-ին տեղի ունեցած դեպքից և տեսանյութ հրապարակել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տերյան փողոցում

10:51 12.07.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղերի ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետ կթույլատրվի տրանսպորտային միջոցների […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 7 մարզերում

10:41 12.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Դրոյի փ. 5, 7, 9, 11 շենքերը, Ահարոնյան փ. 22 շենքը, Զեյթուն 14 փ. 28-62 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տեխնիկումը, Մամիկոնյանց 1-ին նրբ. 1-9 սեփական տները և հարակից […]

̰
BACK_TO_TOP