12:03 15.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել […]
11:46 15.07.2018
Հուլիսի 14-15-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, «Նաիրիտ-2 գործարանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Չնքուշի փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում՝ 4000 քմ, Թբիլիսյան խճուղու թիվ 9/1 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Արարատյան փողոցում՝ թիվ 67 երթուղային վերջին կանգառի մոտակայքում՝ […]
11:33 15.07.2018
Գերմանական Բերխտեսգադեն քաղաքի իշխանությունները ցանկանում են տեղացիների շրջանում արտասովոր վիճակախաղ անցկացնել։ Շահողները տեղ կստանան հնագույն գերեզմանոցում։ Ինչպես հայտնում է ABC News հեռուստաալիքը, խոսքը բավարական Ալպերի գեղատեսիլ քաղաքում գտնվող XVII դարի գերեզմանատան մասին է։ Որոշվել է 200 ազատ տեղ խաղարկել տեղի բնակիչների շրջանում։ Վիճակախաղին մասնակցում համար դիմել է արդեն մոտ 280 քաղաքացի։
11:15 15.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վճռականորեն մտադրված է մասնակցելու 2020 թվականի նախագահական ընտրություներին և չի տեսնում իր համար լուրջ մրցակիցների։ «Ես վճռականորեն տրամադրված եմ։ Կարծես թե բոլորն էլ ցանկանում են դա»,-հայտարարել է Թրամփը Daily Mail-ի հետ հարցազրույցում։ Անդրադառնալով դեմոկրատների շարքում լուրջ մրցակից տեսնելու հարցին, նա նշել է, որ նրանք ճիշտ թեկնածու չունեն։ Թրամփը […]
11:00 15.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն անզուգական կին է, ով օժտված է սրամտությամբ և խելամտությամբ։ Այս մասին հայտնում է The Mail on Sunday-ն։ «Այնքան մեծ պատիվ էր նրա հետ վերջապես հանդիպելը»,-ասել է Թրամփը։ Թրամփը նաև նշել է, որ իր հանգուցյալ մայրը՝ Մերի Էնն Թրամփը, ով ծագումով Շոտլադիայից էր, եղել է […]
10:45 15.07.2018
Անհայտ անձը ձեռագիր նամակ է գրել Լիվերպուլի առևտրի կենտրոնին՝ ներողություն խնդրելով 43 տարի առաջ երկու շոկոլադի գողության համար։ Նա իր նամակին կցել է նաև 5 ֆունտ։ Նամակում տղամարդը, ում, հավանաբար, խիղճը տանջել է, պարզաբանել է, որ գողությունը կատարել է երեխա ժամանակ։ Նշվում է, որ գողությունն արվել է 1975 թվականին, Woolworths խանութից։ Տղամարդու նամակը համացանցում հրապարակել […]
10:30 15.07.2018
Շոտլանդիայի բնակիչներին վրդովեցրել են կառավարության ծախսերը՝ Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության ապահովման վրա։ Ընդհանուր առմամբ, իշխանություններն այդ նպատակով ծախսել են 5 մլն ֆունտ ստերլինգ ($6,6 մլն)։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ սոցցանցերում օգտատերերը քննադատել են կառավարությանն անվտանգության ուժեղացված միջոցռումներ սահմանելու համար, այն դեպքում, երբ Թրամփը գիշերել է իր սեփական Trump Turnbery հյուրանոցում։ Ընդհանուր առմամբ Էդինբուրգում […]
10:15 15.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել պահպանողականների շարքերում իր հակառակորդներին աջակցել ԵՄ-ից դուրս գալու իր պլանին։ Նրա խոսքով՝ եթե իր կուսակիցները դա չանեն, Brexit-ը կարող է ընդհանրապես չկայանալ։ «Մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ նպատակների վրա։ Եթե մենք դա չանենք, կա ռիսկ, որ Brexit-ը տեղի չի ունենա»,-գրել է նա Daily Mail-ում իր հեղինակային սյունակում։ «Եկել […]
10:00 15.07.2018
Միջազգային հարաբերությունների հարցերով եվրոպական խորհուրդը (ECFR) կազմել է ԵՄ-ի համար անվտանգության գլխավոր սպառնալիքների վարկանիշը։ Ռուսաստանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Առաջին տեղում հայտնվել են արմատական իսլամիստական խմբավորումները, երկրորդ տեղում, Ռուսաստանից բացի, հայտնվել են միջազգային քրեական կազմակերպությունները։ «Առաջատարների» եռյակը եզրափակել է Հյուսիսային Կորեան։ 2008 թվականին Ռուսաստանը ներառված չի եղել եվրոպացիների գլխավոր վախերի եռյակում։ Վարկանիշը կազմվում է ԵՄ […]
09:45 15.07.2018
Հուլիսի 14-ին, ժամը 10:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղում ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ ժամը 10:00-ից 21:50-ը իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ: Մարվել է մոտ 50 քմ տորֆածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Տորֆավանում հրդեհները շարունակվում են հուլիսի 5-ից։
09:32 15.07.2018
Հուլիսի 14-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչը՝ Ռ. Մ.-ն (ծնված 1945 թ.), ժամը 18:00-ի սահմաններում բարձրացել է սար և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել է 4 ոստիկան և 11 […]
09:17 15.07.2018
Իտալիայում բնակվող հայ մարտիկը հաղթանակ է գրանցել։ Քիկբոքսինգի K-1-ի մարտիկ Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանը (88-2-2, 38)Հռոմում կայացած Bellator Kickboxing 10 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել ադրբեջանցի Չինգիզ Ալազարովի (54-3-0, 34) նկատմամբ: Այդ մենամարտում վիճարկվել է Bellator Kickboxing թափուր գոտին թեթև քաշային կարգում: https://www.instagram.com/p/BlOVoz7lYyd/?taken-by=giorgiopetrosyan
09:06 15.07.2018
Էջմիածնի քաղաքապետարանում առաջիկայում ստուգումներ կանցկացվեն: Այս մասին news.am-ին ասաց քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: «Արդեն իսկ դիմել եմ մարզպետին, որ օրենքով սահմանված կարգով ստուգումներ իրականացվեն քաղաքապետարանում»,- ասաց Դիանա Գասպարյանը: Նշենք, որ օրեր առաջ քաղաքապետի պաշտոնակատարն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գնումների գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին ամսական 600 հազար դրամի ծաղիկ […]
01:00 15.07.2018
Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները հայտարարել են Իսրայելի հետ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռքբերման մասին՝ մեկ օրվա սրված դիմակայությունից հետո։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»՝ հղում անելով «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչ Դավուդ Շիհաբի հայտարարությանը։ Նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդությամբ։ Պաղեստինյան ՍԱՖԱ գործակալությունն իր հերթին, հղում անելով ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Հազեմ Կասեմին, հայտնել […]
00:54 15.07.2018
Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը: Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև […]
00:44 15.07.2018
Պաղեստինցի գրոհայինները շաբաթ օրն Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ արձակել են մոտ 100 հրթիռ և ական, որից ավելի քան 20-ը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնել է Իսրայելի ՀՕՊ հրամանատար, գեներալ Ցվիկա Խայմովիչը։ Գիշերվանից շարունակվող հարվածների փոխանակումը զինվորականներն անվանում են վերջին 4 տարվա ամենամասշտաբային էսկալացիան։ Չնայած Իսրայելում Գազայի հետ սահմանի երկայնքով տեղակայված «Երկաթե գմբեթ» […]
00:32 15.07.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Պուտինը կրկին շնորհավորել է թուրք առաջնորդին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Երկու կողմերից ընդգծվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ ամենատարբեր ուղղություններով համագործակցության հետագա խթանման […]
00:21 15.07.2018
Բրիտանացիները վրդովված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքից, որը դրսևորվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ զբոսանքի ժամանակ։ Սոցիական մեդիայի օգտատերերը նրա գործողությունները համարել են վիրավորական։ Տեսանյութում Սպիտակ տան ղեկավարը միապետի հետ թեյախմության է ուղևորվում Քոլդսթրիմի գնդի գվարդիականների շարքի առջևով։ Ինչ-որ պահի Թրամփն արագացրել է քայլերը՝ ասես մոռանալով թագուհու մասին։ Նկատելով նրա բացակայությունը՝ Թրամփը […]
00:09 15.07.2018
Աշխարհի 2018 թվականի առաջնության 3-րդ տեղի համար մրցավեճում Բելգիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Անգլիայի ընտրանու նկատմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանդիպման մեկնարկից 4 րոպե անց Շադլիի փոխանցումից հետո հաշիվը բացել է Թոմա Մենյեն: Երկրորդ գոլը բելգիացիները հեղինակել են 82-րդ րոպեին, երբ Քևին դե Բրյույնեի հիանալի փոխանցումից հետո Էդեն Ազարը մեն-մենակ է մնացել անգլիացիների […]
23:58 14.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Trump Turnberry շոտլանդական հանգստավայրի գոլֆի դաշտից ողջունել է հարակից տարածքում հավաքված ցուցարարներին, որոնց ձեռքերին եղել են Թրամփի քաղաքականության դեմ ուղղված գրություններով պաստառներ։ Այս մասին հայտնում է One News-ը։ Նշվում է, որ ցուցարարները գտնվել են իրավապահների խիստ հսկողության ներքո։ Սպիտակ տան ղեկավարը մեքենայից նրանց ողջունել է երկու անգամ՝ սկզբում մականի թափահարմամբ, իսկ […]
23:49 14.07.2018
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ: «Ես անվտանգության նկատառումներով արդեն լքել եմ երկիրս ու դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում՝ խնդրում եմ որևէ քայլ ձեռնարկեք՝ կապված իմ […]
23:34 14.07.2018
Իտալական Լինոզա կղզու ափերի մոտ 450 լիբիացի փախստականի տեղափոխող փայտե նավ է հայտնաբերվել: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ներգաղթյալներին ծովից փրկել են իտալական նավն ու եվրոպական Frontex սահմանապահ ծառայության նավը։ Իտալիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցներն առողջական խնդիրների պատճառով հարևան Լամպեդուզա կղզի են հասցրել 8 կանանց և երեխաների։ Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինիի խոսքով՝ մյուս ներգաղթյաներին անհրաժեշտ է […]
23:24 14.07.2018
Երևանում այսօր տեղի ունեցավ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչեցին այս տարվա մրցույթներում հաղթած ֆիլմերի և ռեժիսորների անունները: Այս մասին հայտնում է news.am-ը։ «Ոսկե Ծիրան»-ի պատվավոր մրցանակ- Հասմիկ Պապյան Ֆիպրեսկի մրցանակ-«Դեդե», ռեժիսոր՝ Մարիամ Խաչվանի Հայկական համայնապատկեր Լավագույն սփյուռքահայ կինոգործիչ-ռեժիսոր Առնո Խայաջանյան Լավագույն սցենար-«Մայրամուտի բեռնատարը», ռեժիսր` Աբոլֆազր Սաֆարի Լավագույն դերասան-Շանթ Հովհաննիսյան, «Եվա» Լավագույն […]
23:13 14.07.2018
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի հաղորդմամբ՝ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով համագործակցել Հայաստանի կառավարության հետ նոր հարկային համաձայնագրի կնքման շուրջ, ինչը հնարավորություն կտա վերացնել կրկնակի հարկումը՝ ձերբազատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների, ներդրումների զարգացման ուղու վրա առկա առանցքային խոչընդոտից: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր […]
23:02 14.07.2018
Հուլիսի 14-ին՝ ժամը 10:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07:45-ի սահմաններում Ս. Ա.-ն (1973 թ., Արտամետ գյուղի բնակիչ) տանից դուրս է եկել Նոր Հաճն քաղաքի գերեզմանատուն այցելելու նպատակով և չի վերադարձել. ս.թ հուլիսի 13-ին, ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում Ս. Ա.-ի վերնաշապիկը գտնվել է գերեզմանատան և Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում. […]
22:48 14.07.2018
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Նորամարգ գյուղի վերջնամասում Մեծամոր գետից դուրս […]
22:44 14.07.2018
Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանին հուլիսի 12-ի նիստին որոշում է կայացրել գրությամբ դիմել ՀՀ կառավարությանը` դադարեցնելու «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Համայնքապետ Լևոն Զավարյանն արդեն հաստատել է ավագանու որոշումը, հաղորդում է «ԷկոԼուրը»: «Շնող» ՀԷԿ-ի գլխամասը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա, իսկ կայանը ունենալու է 22 կմ երկարությամբ ջրատար թունել՝ միջանցիկ ամբարտակով, օգտագործելու է Դեբեդ և […]
22:29 14.07.2018
Հուլիսի 10-ի կեսգիշերն անց ոստիկանության Չարենցավանի բաժին են դիմել երկու օտարերկրացիներ: Նրանք հայտնել են, որ ժամեր առաջ բացահայտ հափշտակել են իրենցից մեկի պայուսակը, իսկ մյուսինը փորձել են, բայց չի ստացվել: Օտարերկրացիները մոտավորապես հիշում էին միայն մեքենայի համարանիշի թվերը: Ոստիկանները պարզել են, որ Սևանա լճի մոտ՝ ճանապարհին երկու երիտասարդ առաջարկել են օտարերկրացիներին մեքենայով Երևան հասցնել: Ընթացել […]
22:22 14.07.2018
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Fiat մակնիշի 35 ND 626 համարանիշի և Nissan Xterra մակնիշի 30 OO 696 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը, ավտովթարի հետևանքով կան տուժածներ:
22:14 14.07.2018
Վանաձորի «Տարոններ» թաղամասում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել: Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ ականատեսների՝ պայթյունը գրանցվել է «Տարոն-2» թաղամասի հարևանությամբ գտնվող, սարի վրա տեղակայված բարձավոլտ էլեկտրասյուների վրա: Պայթյունից անմիջապես հետո կրակի մեծ ալիք է բարձրացել և անհետացել: Ներկայում տարածքում հրդեհ չկա, սակայն «Տարոններ» և հարակից թաղամասերը հիմնականում հոսանքազրկված են: Աղբյուրի տեղեկություններով՝ բարձավոլտ էլեկտրասյուների վրա տեղի […]