20:20 15.07.2018
Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը քննարկել են մեր երկրում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։ Նշվել է, որ Կատարի […]
20:07 15.07.2018
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտ է բերվել Louis Vuitton նորաձևության տան հատուկ արկղով: Այս մասին հայտնում է Life-ը։ Դրա վրա նկատվում են LV տառերը, իսկ անկյունային հատվածները զարդարված են բնական կաշվով: Արկղի կողպեքների վրա առկա են RU տառերը՝ ի պատիվ առաջնությունը հյուրընկալող երկրի: 6․2 կգ քաշով գավաթը ձուլվել է 18-կարատանոց ոսկուց և պատված […]
20:01 15.07.2018
Իրաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Էն-Նաջաֆ քաղաքում՝ զանգվածային հակակառավարական ակցիաների ֆոնին։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ բանակը բերվել է մարտական պատրաստության բարձր վիճակի։ Իրաքում անկարգությունները ծայր էին առել մոտ 1 շաբաթ առաջ՝ Բասրա քաղաքից։ Մարդիկ փողոց էին դուրս եկել՝ իրենց դժգոհությունն արտահայտելու գործազրկության, ջրի և էլեկտրականության մատակարարումների խափանման դեմ։ Ցույցերը տարածվել են ողջ երկրով մեկ այն […]
19:13 15.07.2018
Բրիտանական Բանգորի համալսարանի կինոմատոգրաֆիայի պրոֆեսոր Նատան Աբրամսը գտել է մոտ վեց տասնամյակ կորած համարվող «Այրող գաղտնիքը» ֆիլմի սցենարը, որը հեղինակել է ամերիկացի կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկը: Սցենարն ամբողջությամբ ավարտին է հասցված և կարող է օգտագործվել այլ ռեժիսորների կողմից։ Սցենարը հիմնված է ավստրալացի գրող Ստեֆան Ցվայգի համանուն ստեղծագործության վրա: Այն մի տղամարդու մասին է, ով փորձում է […]
18:58 15.07.2018
Գիտնականները պարզել են Ավստրալիայի հարավ-արևելքում կենգուրուների տարօրինակ վարքի պատճառը։ Ավելի վաղ համացանցում կադրեր էին հրապարակվել, որոնցում երևացել է, որ կենդանիներն իրենց դրսևորում են հարբածի պես։ Մասնագետների խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ պարկավորներն ուտում են ալկալոիդների բարձր պարունակությամբ բույսեր, հայտնում է Live Science-ը։ Տոքսինների ազդեցության պատճառով կենդանիները կորցնում են կողմնորոշումը տարածության մեջ, չեն […]
18:43 15.07.2018
Ֆինլանդիայի ոստիկանությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաք Հելսինկիի բնակիչներին, որ տների պատուհաններից և պատշգամբներից չհետևեն, թե ինչպես են քաղաքում ընթանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների շարասյուները նրանց հանդիպման օրը՝ հուլիսի 16-ին Այդ մասին հայտնում է ուկրաինական korrespondent-ը։ «Մենք չենք կարողանա հետևել բոլոր քաղաքացիներին, դա, անշուշտ, կգրավի մեր և հյուրերի անվտանգության ծառայությունների ուշադրությունը, ինչը կարող է հավելյալ գործողությունների […]
18:27 15.07.2018
Հուլիսի 15-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում երեխա է կորել (մոտ 7 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ աղբյուրից 1 կմ (դեպի հյուսիս) հեռավորության վրա գտել են աղջկան:
18:19 15.07.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Սիրիային և Իրանին առնչվող խնդիրները։ Այս շաբաթ ավելի վաղ նույն թեմաները ներառված են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նեթանյահուի բանակցությունների օրակարգում։ Պուտինը Թրամփի հետ կհանդիպի հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ «Երեկ ես խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
17:47 15.07.2018
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն խորհուրդ է տվել՝ կապված Brexit-ի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մեյի խոսքով՝ Թրամփն իրեն խորհուրդ է տվել անցած շաբաթ, սակայն ինքն անտեսել է։ «Թրամփն ասել է, որ ես պետք է դատի տամ Եվրամիությանը»,-հայտարարել է Մեյը։ Մեյը հավելել է, որ ԱՄՆ նախագահը […]
17:40 15.07.2018
Կիրակի ցերեկը Սոչիին պատուհասած տեղատարափ անձրևը դարձել է քաղաքում որոշ ճանապարհների և մի քանի տների հեղեղման պատճառ։ Այս մասին հայտնել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր՝ ժամը 13.30 -14.16-ին, տեղումների քանակը կազմել է 55 մմ։ Կենտրոնական շրջանում տեղումների ինտենսիվությունը նվազել է։ Առաջիկա 1-3 ժամերին Սոչիի տարածքում՝ հատկապես նախալեռնային և լեռնային գոտում, տեղ-տեղ սպասվում […]
17:30 15.07.2018
Հուլիսի 15-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
17:13 15.07.2018
Հելսինկիում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կենդանի արձանը», որը գումար է խնդրում զբոսաշրջիկներից լուսանկարվելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մուգ ակնոցներով և նախագահի սանրվածքով ոսկե ֆիգուրը նստած է պալատից 30 մ հեռավորության վրա, որտեղ հուլիսի 16-ին կկայանա իրական Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Առեղծվածային Թրամփը նախագահի հետ նմանության է […]
17:05 15.07.2018
Հելսինկիում, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ներկայում Թրամփին դեմ և կողմ հանրահավաքներ են անցկացվում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ֆիննական ոստիկանությունը։ Բողոքի ակցիային մասնակցում է մոտ 2500 մարդ, որոնց շարքում կան մարդու իրավունքների պաշտպաններ, սեռական փոքրամասնությունների կողմնակիցներ, Ուկրաինայի և Սիրիայի ազատ բանակի […]
16:53 15.07.2018
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 15 տարվա կարևորագույն ձեռքբերումն այն է, որ հանրահայտ ռեժիսորները պարբերաբար վերադառնում են «Ոսկե ծիրան» և դառնում կինոփառատոնի դեսպաններն ամբողջ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Իրանցի հայտնի ռեժիսոր, խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Ասղար Ֆարհադին ասաց, որ խաղարկային մրցույթում ընդգրկված 12 կինոնկարները բավականին բազմազան էին […]
16:31 15.07.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում ներկայացնելով հանցագործության մասին: Նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հաղորդումը վերաբերում է կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի գործողություններին: «Սույն թվականի հուլիսի 13-ին Մայր Աթոռում Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով խաղաղ ցուցարարների շրջանում հայտնվել է կաթողիկոսի եղբորորդի, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն […]
16:18 15.07.2018
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ Մշակույթի նախարարությունից: Լուսիկ Ագուլեցու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ից սկսած՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
16:10 15.07.2018
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը երկար դադարից հետո մեկնաբանել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը։ Նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ պաշտոնապես խզում է հարաբերությունները նախաձեռնության անդամների հետ ու հայտարարում ցմահ ապաշխարություն, քանի որ նախաձեռնության անդամների հոգևոր դաստիարկությունը ձախողել է։ «Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած […]
16:00 15.07.2018
Գանձակում անկարգությունների պատճառով ընդհանուր՝ 22 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների աղբյուրին: «Գանձակում հուլիսի 10-ի հանցագործությունների համար ձերբակալվել է ավելի քան 7 մարդ, այդ թվում՝ հետախուզման մեջ գտնվող Իբրահիմով Սամիր Ռամիզօղլուն։ Ընդհանուր առմամբ, հուլիսի 10-ի իրադարձությունների ժամանակ հանցագործությունների համար ձերբակալվել է 22 մարդ: Նրանցից 1-ը ձերբակալվել է այսօր՝ […]
15:26 15.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին:
15:00 15.07.2018
Ամերիկացի մոդել և դերասանուհի Քեյթ Ափթոնը, ով 2018 թվականին Maxim ամսագրի վարկածով ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ կինը, առաջին անգամ մայր կդառնա։ Այս մասին հայտնել է Ափթոնն Instagram-ի իր էջում։ 26-ամյա սուպերմոդելը լուսանկար է տեղադրել ծովի ֆոնին և հավելել հեշթեգ՝ «Հղի․ Մայամիում»։ Գրառման մեջ նա նշել է նաև իր ամուսնուն՝ բոյսբոլիստ Ջասթին Վերլանդերին։ Նրանք ամուսնացել են […]
14:42 15.07.2018
Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ դրսևորումներ են ստանում։ Նպատակային դիտարկումը վկայում է, որ նկատելի են իրավունքից դուրս գործելու ու անգամ բռնություն գործադրելու միտումներ։ Այս մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։ «Այս երևույթը վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։ Ստեղծված իրավիճակը պահանջում է խաղաղ […]
14:30 15.07.2018
Կուբայի իշխանությունները մշակում են նոր սահմանադրության նախագիծ, որը կսահմանի նախագահի և փոխնախագահի պաշտոններ, ինչպես նաև կճանաչի մասնավոր սեփականությունը։ RT-ի հաղորդմամբ՝ պետության ղեկավարի՝ իշխանության ղեկին գտնվելու առավելագույն ժամկետը կկազմի 10 տարի։ Բացի այդ, երկրի հիմնական օրենքի նոր տարբերակը կարգելի սեռով պայմանավորված խտրականությունը։ Փաստաթղթի շուրջ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 21-23-ը։ Եթե խորհրդարանը հավանություն տա փոփոխություններին, դրանք կդրվեն հանրաքվեի։ […]
14:10 15.07.2018
Ռոստովի մարզի Շախտի քաղաքում կայծակի հարվածից հղի կին է մահացել։ Լիցքն ընկել է ծառի վրա, որի տակ ամպրոպից թաքնվել էր 5 մարդ, այդ թվում հղի կինը։ Տուժածներին օգնություն է ցուցաբերվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մայիսի վերջին Գերմանիայում կայծակը հարվածել էր երկու աղջկա, ովքեր ամպրոպի ժամանակ սելֆի էին արել։
13:48 15.07.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ […]
13:33 15.07.2018
Ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղակատվությանը: «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու […]
13:27 15.07.2018
ՄԱԿ-ում համաձայնեցրել են միգրացիայի մասին՝ պատմության մեջ առաջին գլոբալ պայմանագրի տեքստը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միրոսլավ Լայչակը։ Ինչպես սպասվում է, փաստաթուղթը պաշտոնապես կընդունվի Մարոկկոյում՝ դեկտեմբերյան համաժողովի ընթացքում։ «Պայմանագիրը կարող է դառնալ ռեսուրս, որը կօգնի ոսկե միջին գտնել մարդու իրավունքների պահպանության և պետությունների ինքնիշխանության ապահովման միջև»,-դիվանագետի խոսքերն է մեջբերում Interfax-ը։ Լայչակի խոսքով՝ […]
13:01 15.07.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, պնդում են, որ լուսանկարում գերեվարածը հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։ Տվել են նաև անձնական տվյալները՝ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյան, բայց անունը կարող է և սխալ լինել։ ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ գերին դիվերսանտ չէ, այլ, ամենայն հավանականությամբ, հերթական մոլորված գյուղացին, այս պահին ճշտվում են […]
12:45 15.07.2018
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպումից: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև […]
12:42 15.07.2018
Հայիթիի վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանը լքել է պաշտոնը զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնք ծայր են առել՝ ի նշան կառավարության կողմից վառելիքի գների բարձրացման փորձի դեմ բողոքի, հայտնում է AP գործակալությունը։ Երկրի նախագահ Մոիզ Ժովենելն ընդունել է Լաֆոնտանի հրաժարականը։ Շուտով պետք է նոր վարչապետ նշանակվի։ Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել բենզինի, դիզելային վառելիքի և կերոսինի գները 37-51 […]
12:29 15.07.2018
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Այս մասին ասվում է խմբակցության ֆեյսբուքի էջում. «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, […]