10:30 12.07.2018
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իրավապահ համակարգը սկսել է «անհանգստացնել» զորակոչիկների բուժզննմամբ զբաղվող բժշկական հանձնաժողովի բժիշկներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, եթե անգամ գործընթացն օրինական է եղել, ապա կոնկրետ ինչ պատճառներով: Այս հանգամանքը խուճապ է […]
10:27 12.07.2018
Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին: Նախաձեռնության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների հոսք՝ դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել […]
10:23 12.07.2018
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացված միջոցառումներով պարզվել է, որ հիմնադրամին պատկանող Գյումրիի Վ. Սարգսյան 28 հասցեի մասնաշենքում 2017թ. սեպտեմբերից դասընթացներ չեն անցկացվում, իսկ 2018թ. հունվարի 15-ից մինչև մայիսի 20-ը գործել է կարկանդակի, բուլկու արտադրամաս, որի շրջանառությունը չի ընդգրկվել հաշվապահական հաշվառման մեջ: Ըստ հիմնադրամի գլխավոր […]
10:17 12.07.2018
Ըստ Երևանի մասին օրենքի՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Քաղաքապետի ընտրության օրը պետք է լինի առավելագույնը մեկ ամսում, տվյալ դեպքում՝ մինչև օգոստոսի 12-ը։ Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: Եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր […]
10:08 12.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կրճատումների, օպտիմալացումների, պետական միջոցները խնայելու մասին հայտարարած խանությունը վարվում է ճիշտ հակառակը: Մեծ անձնակազմով անիմաստ գործուղումներ, անթիվ, անհամար խորհրդական-օգնականներ՝ սա ենք տեսնում առայժմ: Իսկ երբեմն այդ նշանակումներն այնպիսի աբսուրդի են հասնում, որ անգամ իշխանության ներկայացուցիչներին են զարմացնում: Օրինակ՝ գործադիրում տարակուսած են, թե ինչու է Հայաստանի ամենափոքր մարզում՝ Վայոց ձորում, 3 փոխմարզպետ […]
09:47 12.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին, տանն ինքնասպան է եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «ՏրանսԳազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան: Տեղեկություններ տարածվեցին, որ նա ինքնասպան է եղել պարգևատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, տուժածի ձեռքին էլ եղել էր ատրճանակ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ վարույթն […]
09:44 12.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 11–ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետի պաշտոնում նշանակված Արմեն Ղազարյանին է պատկանում «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենա, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում: Բացի դրանից, Ղազարյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 3 միլիոն […]
09:30 12.07.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ըստ շրջանառվող լուրերի` երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը: Այս իրադարձությունը միանգամայն սպասելի էր: Ժամանակին Վահագն Հարությունյանը եղել է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Ու մշտապես տեսակետ է հնչել, որ նա առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի հանցագործության կոծկման հարցում, երբ փորձեցին քրեական գործի նախաքննությունը […]
09:21 12.07.2018
Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի միջև: Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ […]
09:15 12.07.2018
«Ժամանակ» թերթը նշում է. «ՊԵԿ-ում խայտառակ նշանակումները շարունակվում են: Նոր սկանդալի կենտրոնում հայտնվել է ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արա Գաբրիելյանը, որը, պարզվում է, ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արա Գաբրիելյանը մինչ դատապարտվելը ԱՄՆ-ում, որտեղ իր կեցությունը երկարաձգել է կեղծ փաստաթղթերի հիման վրա, տարիներ շարունակ հայկական […]
09:00 12.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է․ «Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց հավատարիմներից կազմված Բարձրագույն դատական խորհրդում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորնենրը ստորագրահավաք են սկսել ընդհանուր ժողով գումարելու համար, որ քննարկեն ԲԴԽ վերջին մի քանի կարևոր որոշումների տրամաբանությունը, քանի որ դատավորները շարունակում են նշանակվել ծանոթ-բարեկամ եղանակով: Ընդհանուր ժողով գումարելու համար հարկավոր է մոտ […]
08:54 12.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 14-ը Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է․ նա կդառնա 62 տարեկան։ Այդ օրը հիմնականում «Վան» ռեստորանում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տոնող գեներալն այս անգամ շնորհավորողներ քիչ կունենա։ Բայց ոմանք նրան այցելում են կալանավայրում, վերջերս այցելած մեկին նա ասել է․ «Բացթողումներ եղան․ փորձված աղվեսն էրկու ոտով է թալակն ընգնում․ էրեխեքին ուշադիր եղեք»։ Նախօրեին ՀՀԿ […]
08:51 12.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում կառուցվող իր տունը, քանի որ մտավախություն ունի, որ այն կարող է ծառայել որպես ապօրինի հարստացման կենդանի ապացույց: Շարքային քաղաքացիները, նաև իրավապահ մարմինները կարող են հարցնել նախկին պետական պաշտոնյա Օհանյանին, թե որտեղից այդ միջոցները, չէ՞ որ պաշտպանության նախարարի աշխատավարձով հնարավոր չէ հսկա առանձնատուն […]
08:46 12.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած զավեշտալի միջադեպին։ «Let’s do պաչիկ»-ի պատմությունը հետևյալն է. Ֆրանսիայի նախագահն ինձ ներկայացրեց իր թիմի հայազգի անդամին: Վերջինիս հարցրի՝ հայերեն խոսո՞ւմ է: Ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ՝ «պաչիկ»-ն է: Ես էլ ասացի՝ «let’s do […]
08:40 12.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգի միջին օղակներում աշխատանքը կազմալուծված է, քանի որ այժմ աշխատում են «ստուգող-բռնող» մարմինները: Վարչությունների, բաժնի պետերի մակարդակում խոսում են, որ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, լուրջ ռեֆորմներն անհնար են: Այս շրջանակը քաղաքականացված չէ, փոփոխություններն էլ, որպես կանոն, չեն ազդում նրանց վրա, սակայն հեղափոխությունից հետո կադրային փոփոխությունների ալիքն արդեն նրանց […]
08:35 12.07.2018
Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Կունեյտրա նահանգում սիրիական բանակի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Թշնամական Իսրայելի ինքնաթիռները մի քանի հրթիռ են արձակել Կունեյտրա նահանգի Հադեր և Թել-Կրում Ջեբբա բնակավայրերի շրջանում բանակի մի շարք օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարվածները։
08:24 12.07.2018
ԵՄ-ն ԼՂ կարգավորման շրջանակում կոչ է անում բոլոր կողմերին լիարժեքորեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին` առանց նախապայմանների։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումից հետո։ Հանդիպման ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Մոգերինին հաստատել է աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Այդ համատեքստում չափազանց կարևոր է, որպեսզի կողմերը […]
08:11 12.07.2018
«Twitter» միկրոբլոգների ցանցը պատրաստվում է մի քանի տասնյակ միլիոնավոր օգտահաշիվներ ջնջել, որոնք կարող են ստեղծված լինել որպես կեղծ բաժանորդ օգտագործման համար։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականի տվյալներով՝ կեղծ օգտահաշիվների ջնջման արշավը մեկնարկում է հուլիսի 12-ից։ Սոցցանցը հստակ թիվ չի նշել, սակայն ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է տասնյակ միլիոնավոր օգտահաշիվների։ Եթե […]
08:01 12.07.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միսս Բելառուս-2018»-ի տիտղոսակիր Մարիա Վասիլևիչին առաջարկել է աշխատել կոլտնտեսությունում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը։ Լուկաշենկոն նման առաջարկ է արել Մոգիլևի մարզի կոլտնտեսություն այցի ժամանակ։Նա աղջկան առաջարկել է կոլտնտեսության նախագահի պաշտոնը՝ ենթադրություն արտահայտելով, որ նա կարող է ղեկավարել այն։ 20-ամյա Վասիլևիչը հայտարարել է, որ պատրաստ է աշխատանքի անցնել մոդելային երկամյա պամանագրի […]
07:48 12.07.2018
ԱՄՆ-ը դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2» նախագծին։ Պետդեպում կարծում են, որ գազատարը կխաթարի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ու կայունությունը։ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարության նախագծին մասնակցող ընկերություններին պատժամիջոցներ են սպասվում։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։ «Մենք հստակ հասկացնել ենք տվել, որ ռուսական խողովակաշարերի արտահանման ոլորտում աշխատող ընկերություններն զբաղվում են բիզնեսով, որն իր մեջ պատժամիջոցների ռիսկ […]
07:36 12.07.2018
«Apple» ընկերության նախկին աշխատակից Սյաոլան Չժանը ձերբակալվել է Կալիֆոռնիայի Սան-Խոսե քաղաքի օդանավակայանում կորպորացիայի`առանց վարորդի ավտոմեքենաների մշակման տեխնոլոգիայի վերաբերյալ գաղտնի տվյալները գողանալու կասկածանքով։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, ինժեներ Չժանը հեռացվել է ընկերությունից 2018 թվականի ապրիլին՝ չինական «Xiaopeng Motors»-ում աշխատանքի անցնելու համար։ Դրանից հետո ընկերությունում նկատել են համացանցում նախկին աշխատակցի աճող ակտիվությունն, ինչպես նաև մասնավոր այցերը […]
07:25 12.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ «խողովակաշարային դոլարների» հոսքը Եվրոպայից Ռուսաստան անընդունելի է։ Թրամփը նշել է, որ եվրոպական «թույլ» սահմանները չեն կարող կանգնեցնել դոլարային հոսքը։ «Եվրոպայի սահմանները վատն են։ Դեպի Ռուսաստան խողովակաշարային դոլարներն անընդունելի են»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն անցած տարի իր այցի պահից […]
07:13 12.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց […]
07:08 12.07.2018
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում: Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի […]
01:05 12.07.2018
Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողության ընթացքում հայազգի զինվոր է զոհվել` սիրիական բանակի զինծառայող Հայկ Օկարդիշյանը: Այս մասին Twitter-ում գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը: «Շատ հայեր են նահատակվել սիրիական բանակի շարքերում, այդ թվում՝ իմ ընկերը»,- գրել է նա՝ նշելով, որ Հայկը պաշտպանել է Սիրիան և Սիրիայի հայ համայնքն ահաբեկիչներից: I'm posting the funeral of #SyrianArmy soldier, […]
01:00 12.07.2018
Հուլիսի 11-ին` ժամը 20:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գտնվող ճամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հերմոն գյուղի «Սառնաղբյուր» կոչվող տարածքում «Մոսկվիչ-412» մակնիշի […]
00:48 12.07.2018
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամերիկյան բիզնեսում 60 ամենահարուստ կանանց ցուցակը։ Այն գլխավորել է Դիանա Հենդրիքսը՝ ԱՄՆ-ում շինանյութի խոշորագույն դիստրիբյուտորներից մեկի տիրուհին։ 71-ամյա ամերիկուհու կարողությունը գնահատվում է 4․9 մլրդ դոլար։ Ցուցակում են հայտնվել նաև «Little Ceasars» պիցցերիաների ցանցի սեփականատիրուհի Մարիան Իլիթչը ($4,3 մլրդ), «Epic Systems» ՏՏ ընկերության ղեկավար Ջուդի Ֆոլկները ($3,5 մլրդ), «eBay»-ի գլխավոր տնօրեն […]
00:29 12.07.2018
ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդները հայտարարել են Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին։ Հռչակագրում ասվում է, որ Ռուսաստանը խախտում է միջազգային օրենսդրությունը և անցկացնում սադրիչ ռազմական միջոցառումներ։ Համաձայն փաստաթղթի՝ Մոսկվային քննադատում են Ուկրաինայում իրադրության ապակայունացման, Կալինինգրադում հրթիռների տեղակայման, ՆԱՏՕ-ի երկրների տարածքի խախտման, այլ երկրների գործերին միջամտելու փորձի և կիբերհարձակումների ու ապատեղեկատվության տարածման մեջ։ Դաշինքը կոչ է արել Ռուսաստանին […]
00:12 12.07.2018
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ծրագրում է մինչև տարեվերջ կրճատել պետական գերատեսչությունների ավտոպարկը մոտ 1000 ավտոմեքենայով։ «Այդ ավտոմեքենաներն իրացման համար կփոխանցվեն ֆինանսների նախարարությանը։ Ստացված միջոցներով ձեռք կբերվեն հատուկ ավտոմեքենաներ` ոստիկանական պարեկության, շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունների համար»,- ասել է Բախտաձեն։ Նրա խոսքով՝ էականորեն կկրճատվի պետական պաշտոնյաների ցուցակը, ովքեր օգտվում են ծառայողական […]
23:52 11.07.2018
ՆԱՏՕ-ն Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունների։ Այդուհանդերձ, զգուշացում է արվել, որ դրանք չեն ավարտվի, քանի դեռ չի լուծվել երկրի անվանափոխության հարցը։ Մակեդոնիան և Հունաստանն անցած ամիս համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Մակեդոնիան վերանվանվելու է Հյուսիսային Մակեդոնիա, որպեսզի շփոթություն չառաջանա Հունաստանի Մակեդոնիա շրջանի հետ։ Դրա դիմաց Աթենքը խոստացել է չխոչընդոտել հարևանի […]