08:19 11.07.2018
Թաիլանդի իշխանությունները մտադիր են Թհամ Լուանգ քարանձավը վերածել զբոսաշրջային օբյեկտի։ Այնտեղ հեղեղումների պատճառով հունիսի 23-ից արգելափակված էին մնացել 12 պատանի ֆուտբոլիստներն ու նրանց մարզիչը։ Այս մասին հայտնել է Թաիլանդի ազգային պարկերի փոխտնօրենը, փոխանցում է TASS գործակալությունը։ «Այսօր՝ այս ճգնաժամային իրավիճակում, ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, սակայն ես կարծում եմ, որ կունենանք համաշխարհային մակարդակի զբոսաշրջային […]
08:07 11.07.2018
Իրանական Սենենդեջ քաղաքում նավթային տանկերը բախվել է ուղևորատար ավտոբուսին։ Այս մասին հայտնում է BreakingNNow-ն իր թվիթերյան էջում։ Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Կադրերում երևում է, որ երկու տրանսպորտային միջոցներն էլ բռնկվել են։ https://twitter.com/BreakingNNow/status/1016820164610969602
07:54 11.07.2018
ԱՄՆ Պետդեպում հայտարարել են, որ Իրանն օգտագործում է իր դեսպանատներն ահաբեկչություններ ծրագրելու համար։ Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ «Մենք քննարկել ենք (Սաուդյան Արաբիայում-խմբ.), թե ինչպես է Իրանն օգտագործում դեսպանատները որպես ապաստան՝ ահաբեկչական հարձակումների ծրագրման համար։ Ամենավերջին օրինակը դավադրությունն է, որը բացահայտել են բելգիացիները»,- RIA Novosti-ն մեջբերում է Պետդեպի ներկայացուցչի խոսքերը։ Դրա հետ […]
07:37 11.07.2018
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր սակավաթիվ դաշնակիցներին հարգելու կոչով։ «Հարգելի՛ նախագահ Թրամփ։ Ամերիկան չունի և երբեք էլ չի ունենա ավելի լավ դաշնակից, քան Եվրոպան է։ ․․․Հարգելի՛ Ամերիկա, գնահատի՛ր քո դաշնակիցներին, վերջիվերջո, նրանք արդեն այդքան էլ շատ չեն»,-Տուսկի խոսքերն է մեջբերում NBC հեռուստաալիքը։ Դրանից հետո նա անդրադարձել է Եվրոպայի պաշտպանական […]
07:24 11.07.2018
Ադրբեջանի արևմուտքում զանգվածային ցույցեր են անցկացվել՝ հաջակցություն Յունիս Սաֆարովի, որը հուլիսի 3-ին զինված հարձակում էր իրականացրել Գյանջայի (Գանձակ) գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։ Ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության 2 աշխատողներ վնասվածներ են ստացել, որոնք հանգեցրել են մահվան։ Հաղորդվում է 30-40 ձերբակալվածի մասին։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Նշվում […]
07:13 11.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին անձամբ նվիրել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնի «Rocket Man» երգով սկավառակը։ Սպիտակ տան ղեկավարը, միջուկային փորձարկումների և հրթիռային արձակումների շարքից հետո, բազմիցս Կիմ Չեն Ինին «հրթիռ-մարդ» է անվանել։ Սինգապուրում հունիսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ինը հիշեցրել է Թրամփին իր հասցեին ասվածի մասին, ինչին ի […]
01:00 11.07.2018
Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնում 58 տարի դադարից հետո առաջին անգամ զինվորական է նշանակվել։ Այս պաշտոնը ստանձնած վերջին զինվորականը Ջեմալ Գյուրսելն է եղել (1960թ․), իսկ նրան հաջորդած բոլոր 32 նախարարները եղել են քաղաքացիական անձինք։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նորանշանակ նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի 60-րդ պաշտպանության նախարարն է։ Ավելի վաղ այս պաշտոնը ստանձնած զինվորականներն էին՝ Ֆևզի […]
00:44 11.07.2018
Բարձրագույն դատական խորհրդի հերթական՝ հուլիսի 10-ի նիստում խորհրդակցություն է անցկացվել Արարատի և Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ: Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից: Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԲԴԽ-ն նշված դատարանների նախագահների ընտրություն է կազմակերպել: Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Մարգարյանը, Արարատի […]
00:26 11.07.2018
Իտալական Benetton նորաձևության տան և ընկերությունների խմբի հիմնադիրներից մեկը՝ Կառլո Բենետոնը, մահացել է հուլիսի 10-ին, իտալական Տրեվիզո քաղաքում։ Այս մասին հայտնում է WWD պորտալը։ Մոդելավորողը 74 տարեկան էր։ Վերջին 6 ամիսներին նա պայքարել է օնկոլոգիական հիվանդության դեմ։ Կառլո Բենետոնը 1965 թվականին հիմնադրել է «Benetton Group»-ը եղբայրների՝ Ջիլբերտոյի և Լուչանոյի, և քրոջ՝ Ջուլիանայի հետ։ Կառլոն նրանցից […]
00:12 11.07.2018
Ռեփեր Դրեյքի «Scorpion» ալբոմը թողարկումից հետո մեկ շաբաթում լսել են ավելի քան 1 մլրդ անգամ։ Ալբոմի 7 երգեր անմիջապես ներառվել են Billboard Top-100-ի առաջին տասնյակում։ Այս մասին հայտնում է Pressparty.com-ը՝ հղում անելով ամերիկյան ձայնագրման Republic Records ստուդիային։ «Scorpion»-ը Դրեյքի 5-րդ ալբոմն է։ Դրանում ներառված է 25 երգ։ Դրանցից մեկում կարելի է լսել Մայքլ Ջեքսոնի՝ նախկինում […]
23:56 10.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սանկտ-Պետերբուրգ՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում ազգային հավաքականին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հայտարարել են, որ խաղի ավարտից հետո նախագահը կվերադառնա Փարիզ։ Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների միջև հանդիպումը մունդիալի կիսաեզրափակչում սկսվել է Մոսկվայի ժամանակով 21։00-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
23:31 10.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 19:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Ճամբարակ-Բերդ հատվածի 30-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 թ.) դուրս է եկել […]
23:25 10.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 12:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra J» մակնիշի և «Kia» մակնիշի ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել […]
23:13 10.07.2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հուլիսի 10-ին աշխատանքային այցով եղավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, անձնակազմի հրահանգավորման ընթացքում ծառայության պետը նշել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում առանձնահատուկ է. «Այստեղ պահվող կալանավորված անձանց ու դատապարտյալների ճնշող մեծամասնությունը կրթված է և ունի բավարար գիտելիքներ: Մեր առջև դրված կոնկրետ խնդիրների ու նպատակների իրականացումը […]
23:02 10.07.2018
Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծվել է ռեկորդային մեծության՝ 12 հազար կտորից բաղկացած փազլ: Փազլի վրա պատկերված է ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զաիդ իբն Սուլթան Նահայանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Փազլի ընդհանուր մակերեսը կազմում է 6 հազար քառակուսի մետր: Նախորդ ռեկորդը գրանցվել է 2002 թվականին։ Այդ ժամանակ Հոլանդիայում ստեղծել էին 5260 քառակուսի մետր մակերեսով փազլ:
22:54 10.07.2018
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկ»-ին: Առաջին խաղակեսի ավելացված րոպեին «Ալաշկերտ»-ը գնդակ ընդունեց իր դարպասը: Հանդիպման 80-րդ րոպեին շոտլանդական թիմը կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Հանդիպման ավարտի վերջին րոպեներին շոտլանդական թիմը խփեց նաև երրորդ գնդակը: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին, արդեն Շոտլանդիայում:
22:42 10.07.2018
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Եվս մեկ որսագող «հպարտացել» է լուսանկարվելով սպանված կենդանու դիակի հետ՝ անտեսելով անգամ կենդանու՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված լինելու հանգամանքը: Արթուր Պետրոսյան անունով օգտատերը սույն թվականի ապրիլ ամսին համացանց է բեռնել լուսանկարներ «որսից»՝ հաշվի չառնելով, որ տվյալ կենդանատեսակների որսն արգելված […]
22:26 10.07.2018
Հուլիսի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Շնորհավորելով դեսպան Կոպիրկինին՝ ԱԻ նախարարը նշեց, որ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը և բարեկամական հարաբերությունները տասնյակ տարիների պատմություն ունեն, և անհրաժեշտ է դրանք ավելի ամրապնդել և նոր համագործակցության ծրագրեր մշակել: Արձագանքելով` դեսպան Կոպիրկինը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի և Ռուսաստանի Դաշնության հետ […]
22:21 10.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 14:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:31-ին, մարվել՝ 17:12-ին: Ամբողջությամբ այրվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան և մոտ 150 հակ անասնակեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
22:15 10.07.2018
EcoNews.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ ֆեյսբուքյան մի օգտատեր լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ, և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց։ Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերաված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել։ Համաձայն Արգիշտիի հայտնածի՝ […]
21:42 10.07.2018
Քաղաքացիների ներկայացրած դիմումները հիմնականում վերաբերել են զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու, բնակավայրին մոտ զորամաս զորակոչելու կամ տեղափոխելու, եղբայրներին միևնույն զորամաս զորակոչելու կամ տեղափոխելու, ըստ մասնագիտության զորակոչելու, զինծառայողներին վաղաժամկետ զորացրելու, հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահության չընդգրկելու, կարճաժամկետ արձակուրդ հատկացնելու, բուժհետազոտում անցնելու, կադրային նշանակումների և տեղափոխությունների հետ կապված, ինչպես նաև սոցիալական բնույթի այլ հարցերի: ՀՀ ԶՈՒ […]
19:13 10.07.2018
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» («Երևան») ընդունելու է մակեդոնական «Վարդարին»: Հուլիսի 12-ին կայանալիք հանդիպումը կհեռարձակվի «Շանթ»-ի ուղիղ եթերում: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին:
18:51 10.07.2018
Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում Երևանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է շոտլանդական «Սելթիկի» հետ: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խաղից առաջ նշել է, որ լավ ուսումնասիրել են մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը ու նկատել, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Երևանը վերջին օրերի ընթացքում ընդունել է արդեն երկրորդ ֆուտբոլային պատվիրակությանը: […]
18:42 10.07.2018
Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ, միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը: «Այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից և հավելեցին, որ […]
18:22 10.07.2018
Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է կրթության տեսչական մարմնի ղեկավար: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ալեքսանդր Շագաֆյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
18:17 10.07.2018
«911» ծառայությանը հուլիսի 10-ին՝ ժամը 15:24-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից՝ ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ն. Մ.-ին (ծնված 1976 թ):
17:00 10.07.2018
Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Էրդողանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է, հայտնում է Ermenihaber-ը: Ադրբեջանից հետո Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն։ Թուրքական աղբյուրներն Էրդողանի պաշտոնական այցերի ծրագրի վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն ներկայացնում: Հիշեցնենք, որ Էրդողանի երդմնակալությունը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, որին, ի […]
15:34 10.07.2018
Թուրքիան արդեն պաշտոնապես անցում կատարեց պետական կառավարման նախագահական համակարգին։ Հուլիսի 9-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությանը հաջորդեց նոր կառավարության կազմի հրապարակումը։ Այս ներքաղաքական զարգացումներն ուղեկցվեցին թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկմամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Այսպես, կառավարության կազմի հրապարակումից հետո ԱՄՆ դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճեց շուրջ 4 տոկոսով՝ օրվա վերջում հասնելով 1 դոլար/4.75 լիրա […]