TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ նախաձեռնությամբ հանդես չեմ եկել. Արտակ Զեյնալյան

23:35 11.07.2018

Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար, «Ելք» դաշինքով պաշտոնը ստանձնած Արտակ Զեյնալյանը՝ հերքելով սոցցանցերում տարածված այն լուրերը, իբրև թե նախարարը ցանկանում է ՀՀ–ում օրինականացնել համասեռամոլությունը։ «Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն […]

̰
Ֆրանսիան պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը․ Մակրոն

23:24 11.07.2018

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական […]

̰
Երևանի որոշ կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

23:14 11.07.2018

Երևանի որոշ կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին  հայտնում է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝ 1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը 2. Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով) 3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը […]

̰
ՆԱՏՕ-ն կոչ է անում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով

23:05 11.07.2018

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների՝ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքին։ Հռչակագրում, մասնավորապես, ասվում է․ «Կոչ ենք անում բոլոր կողմերին լինել կառուցողական և առավել մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային […]

̰
Մեխակ Ապրեսյանը Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

22:54 11.07.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր ես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնավարումս թողնելու դիմում եմ ներկայացրել»,- գրել է նա: Մեխակ Ապրեսյանը նշել է, որ ընթացիկ տարում լրացել է նախարարությունում իր աշխատանքի 20 տարին։ «2005-2016 թվականներին ղեկավարել եմ նախարարության Զբոսաշրջության վարչությունը, իսկ 2016 թվականից, երբ ստեղծվեց […]

̰
Հրդեհ Տորֆավան գյուղում

22:41 11.07.2018

Հուլիսի 11-ին` ժամը 09:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ վերսկսվել են Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը: Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում սահմանվել է հերթապահություն: Վերջին 5 օրերին Տորֆավանում հրդեհի բռնկման և վերսկսման մասին ահազանգեր են ստացվում։

̰
Սյունիքում ավտոմեքենան գլորվել է ձորը. կա տուժած

22:30 11.07.2018

Հուլիսի 11-ին`ժամը 18:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձորի դիտակետի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը. ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալիձորի դիտակետին հարակից տարածքում «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ., ծնված 1988թ) դուրս է եկել […]

̰
Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

22:19 11.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։ Հանդիպումից հետո վարչապետը մեկնելու է «Cinquantenaire» համալիր, ուր ժամանել են նաև մյուս […]

̰
Խաչատուրովի պաշտոնավարումը ժամանակի հարց է. «Эхо Москвы»

22:08 11.07.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է Երևան՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության, գրում է Эхо Москвы-ն: Խոսքը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին է, որի ժամանակ 10 մարդ էր զոհվել, որից 2-ը՝ ոստիկաններ։ Այդ ժամանակ Խաչատուրովը եղել է Երևանի ռազմակայանի ղեկավարը ու հավանական է՝ առնչություն է ունեցել այդ դեպքերին։ ՀԱՊԿ քարտուղարությունը հաստատել է այս տեղեկությունը։ Նշվում […]

̰
«Ֆիլիպ Մորրիս»-ը՝ Վանաձորի Ինժեներական համաժողով-ցուցահանդեսի համակազմակերպիչ ու ամենասենսացիոն մասնակից

18:30 11.07.2018

Հուլիսի 7-ին Վանաձորում կայացավ երկրորդ ամենամյա Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը։ Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել ոլորտի գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության և գործարար միջավայրի մարտահրավերները, խրախուսել փորձի և գաղափարների փոխանակումը կազմակերպությունների և ոլորտի հիմնական դերակատարների հետ: Համաժողով-ցուցահանդեսի բանախոսների և մոդերատորների շարքում էին ինժեներական ոլորտի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը […]

̰
«Ֆիլիպ Մորրիսը» Հայաստանը բացահայտել է երկու տարի առաջ. Լուկա Ռոսսի

15:10 11.07.2018

Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Այդ իսկ պատճառով էլ որոշում ընդունվեց Հայաստանում հիմնել հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց, ինչպես նաև զարգացնել գիտական կրթությունը խրախուսող էկոհամակարգ։ Երբ օվկիանոսի մյուս կողմում գտնվող ընկերոջդ նոր սանրվածքը գնահատելու համար բավարար է համացանցին միացած լինելն ու սմարթֆոնի մեջ skype […]

̰
Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 1 մլն դրամի վնաս. տուգանք է սահմանվել

12:29 11.07.2018

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից սույն թվականի հուլիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 14 իրավախախտում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից: Երկուսի (մեկը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ […]

̰
Վաղն սպասվում է +42 աստիճան շոգ․ Գագիկ Սուրենյան

11:48 11.07.2018

Հուլիսի 12-ին Արարատում, Արմավիրում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +42 աստիճանի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/1897579283638645

̰
Էդուարդ Շարմազանովը մեկնել է Լեհաստան

11:29 11.07.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը ելույթ կունենա գագաթնաժողովում, կմասնակցի Լեհաստանի նախագահի՝ պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը: Այցի շրջանակում նախատեսվում են նաև […]

̰
ՍԴՀԿ Արևմտյան Ամերիկայի մարմինը դուրս է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից

11:25 11.07.2018

«Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության» Արևմտյան Ամերիկայի վարիչ մարմինը դուրս է գալիս «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ–ի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ իր անվստահությունը հայտնելով Լոս Անջելեսում գործող հիմնադրամի գործունեության նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ «Հայաստանում տեղի ունեցած վերջին իշխանափոխությունից հետո ակնկալում էինք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներսում ևս փոփոխություններ տեղի ունենան, սակայն մայիսին տեղի ունեցած հոգաբարձուների վերին […]

̰
ԱԺ արտահերթ նիստ․ ուղիղ միացում

11:00 11.07.2018

ՀՀ Ազգային ժողովում արտահերթ նիստ է ընթանում, որի օրակարգում ընդգրկված է 7 հարց։ Պատգամավորները կքննարկեն մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը: Նիստի օրակարգում են նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ […]

̰
Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

10:28 11.07.2018

Հուլիսի 10-ին` ժամը 18:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի 47/1 հասցեում գտնվող արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, […]

̰
«Դանոսչիկները» և «գործ տվողները» մեծ թափով գլուխ են բարձրացրել, ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել․ «Հրապարակ»

10:21 11.07.2018

«Վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողմից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։ Խոսքն «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Դեռեւս մեկ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից սա բնորոշվեց «գործ տալու» ինստիտուտ։ Նախատեսվում […]

̰
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 180-ի

10:05 11.07.2018

Ճապոնիայի կենտրոնական և հարավարևմտյան հատվածներին պատուհասած տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումներն ու հողազանգվածի փլուզումները 179 մարդու մահվան պատճառ են դարձել։ Եվս 50 մարդ անհետ կորած է համարվում։ Տարերային աղետը բազմաթիվ շինություններ է գետնին հավասարեցրել։ Բազմաթիվ մեքենաներ լողում են գետերի վերածված փողոցներում։ Իշխանությունների հաղորդմամբ՝ փրկարարական գործողությանը մասնակցում է 75 հազար մարդ, հայտնում է TASS գործակալությունը։ Արդեն 5 օր […]

̰
ՊԵԿ-ն անցել է նախկին գործելաոճին․ «Առավոտ»

09:57 11.07.2018

«ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի և կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտ»-ին ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, և տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում: Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները՝ նշելով. […]

̰
ԲՀԿ-ն Էջմիածնի քաղաքապետի կին թեկնածու ունի․ «Ժամանակ»

09:48 11.07.2018

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան»-ը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման […]

̰
Հրդեհ կնիքների պատրաստման գրասենյակում

09:40 11.07.2018

Հուլիսի 11-ին`ժամը 04:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ շուկայի մոտակայքում, այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:09-ին, մարվել՝ 05:22-ին: Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի 1-ին հարկում գտնվող կնիքների պատրաստման գրասենյակում այրվել է տպիչ(1 հատ) և վնասվել են […]

̰
Բրյուսովի անվան համալսարանում ուսման վարձի թանկացում կլինի. «Հայկական ժամանակ»

09:31 11.07.2018

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռակա ուսուցման համակարգում նոր ուսումնական տարվանից վարձավճարները կթանկանան: Դրանք 300 հազարից կհասցվեն 330 հազարի՝ անկախ մասնագիտություններից: Ուսման վարձի թանկացման պատճառներից մեկն այն է, որ այս տարի դիմորդների թիվն էապես նվազել է: Բուհի ուսանողական խորհուրդը դժգոհ է կայացված որոշումից և բաց նամակով դիմել է ռեկտոր Կարինե […]

̰
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

09:22 11.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Անդրանիկի փող․ 6, 8, 10, 42, 44, Շերամի փող․ 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 47, 49, 51, […]

̰
Լույս չի լինի Երևանում և 5 մարզերում

09:16 11.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Շրջանցիկ թունել թաղ. 4/1-126/1 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ազատության պող. 7Բ, 9, 9Բ, 9/3, 9/4 շենքերը, Արաբկիր 49փ. 14-28; 51փ. 1-10 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սևաստոպոլյան […]

̰
Հնարավոր է՝ առաջիկայում վերականգնվեն 2008-ին աստիճանազրկված դիվանագետների կոչումները․ «Ժողովուրդ»

09:00 11.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չի բացառվում՝ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացնի վերականգնելու ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արմեն Բայբուրդյանի և Իտալիայում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի դիվանագիտական կոչումները: Հիշեցնենք՝ նրանք աստիճանազրկվել էին 2008 թ.-ի մարտիմեկյան իրադարձությունների նախաշեմին իրենց քաղաքացիական կեցվածքի համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը նշեց, […]

̰
Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել․ «Ժողովուրդ»

08:47 11.07.2018

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին՝ գործարանի տնօրենը նրա եղբայրն էր՝ Հենրիկ Աբրահամյանը: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, […]

̰
Մանվելը տեղյակ չի եղել պահեստներում եղածից, կինն իր ագահությամբ պատուհաս է դարձել․ «Հրապարակ»

08:36 11.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ում շարունակվում է Մ․Գրիգորյանի գործի քննությունը: Ամեն ապրանքի համար տասնյակ մարդիկ են հարցաքննվում, ՊՆ բազմաթիվ չինովնիկներ կանչվում։ Օրինակ՝ թիվ 164 դպրոցից ուղարկված օգնության դրվագով հարցաքննվել է ոչ միայն դպրոցի տնօրինությունը, այլև օգնությունը նկարահանած, փոխադրումը կազմակերպածները: «Տուշոնկաների» գործով հարցաքննվող ՊՆ պաշտոնյաները վստահ են, որ այս ամենը սարքել է Նազիկը․ «Այն դրվագով, որով […]

̰
Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը կգլխավորի Վահագն Խաչատրյանը․ «Ժամանակ»

08:28 11.07.2018

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակ ունի նաև Հայ ազգային կոնգրեսը: Կոնգրեսում այս հարցը քննարկվել է, և որոշվել է, որ ընտրություններում ՀԱԿ ցուցակը կգլխավորի Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

̰
Մանվել Գրիգորյանի որդու ընտանիքը տեղափոխվել է Սոչի՝ մշտական բնակության․ «Ժողովուրդ»

08:25 11.07.2018

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքը՝ կինն ու երեխաները, տեղափոխվել են Սոչի բնակության: Պատճառը Գրիգորյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներն են, որոնց արդյունքում գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է: Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակում է նաև Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նրանց ընտանիքի շուրջ բացահայտումներին հասարակական արձագանքը բավական կոշտ էր, […]

̰
BACK_TO_TOP