13:53 10.07.2018
Երևանի Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում: Այս մասին սոցցանցերում հայտնում են ականատեսները՝ տեղադրելով համապատասխան տեսանյութեր: «Շոգի խերը։ Զգույշ եղեք ու չոր խոտերի մոտ մի կայանեք, ԱԻՆ-ը լավ շուտ հասավ»,- գրել է Facebook-ի օգտատեր Մկրտիչ Խաչատրյանը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ԴԱՀԿ-ի ավտոկայանատեղիում: https://www.facebook.com/Mkrtich0/posts/2179650512263335
13:46 10.07.2018
Այսօր Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:00-08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պ.-ն իր վարած Isuzu 35 00 ԼIT մակնիշի 335 VV 01 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր: Shamshyan.com-ի փոխանցմամբ, […]
10:53 10.07.2018
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արդեն նախկին ղեկավար Արա Վարդանյանը, ով նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՀ նախագահին, հանդես է եկել հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով բոլորից: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության […]
10:49 10.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները կրթության ոլորտի բարեփոխումների մասին խոսելիս շեշտում էին բուհերն ապաքաղաքականացնելու, ապակուսակցականացնելու հարցը, սակայն մենք հայտնաբերեցինք, որ ՀՀ վարչապետի հունիսի 27-ի որոշմամբ ՀՀ ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում են ընդգրկվել մի շարք նախարարներ ու փոխնախարարներ, իսկ առաջին տեղում գրված է «ՔՊ» անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանի անունը։ Մեզ տեղեկացրին, որ հոգաբարձուների […]
10:46 10.07.2018
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-ից Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի և դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բագրևանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 2-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և ձախ […]
10:39 10.07.2018
Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները բողոքում են «Արմօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանի կառուցման դեմ: Բնակիչները փակել են գործարանի հարակից ճանապարհն ու պահանջում են դադարեցնել շինարարությունը: Ցուցարարներն այդ կերպ փորձում են պատկան մարմինների ուշադրությունն իրենց վրա հրավիրել ՝ պահանջելով իրենց հարցի լուծումը: Բնակիչներն սպասում են Բնապահպանության նախարարության ու ՏԻՄ ներկայացուցիչներին:
10:31 10.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում իրականացվող խայտառակ կադրային նշանակումներին մենք արդեն անդրադարձել ենք: Գրել էինք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Կենտրոնի հարկային տեսչության նախկին պետ Կարեն Կարապետյանին համակարգ է վերադարձրել՝ նշանակելով ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ: Կարեն Կարապետյանը, որը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է, երբեմնի ամենակոռումպացված մարդկանցից է: «Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, պրոֆեսիոնալ Կարեն Կարապետյանը […]
10:26 10.07.2018
Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում […]
10:23 10.07.2018
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 9-ին ընդունել է ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրեն, Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդական, ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ԱՄՆ հայկական միության նախագահ Էնթոնի Պարսամյանի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը, […]
10:12 10.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 9-ին պաշտոնական ընթրիք-հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և տարբեր երկրներից փառատոնին մասնակցող հայտնի կինոգործիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
10:07 10.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սևեռել նաև Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաև իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել: Իրավապահներին, ի մասնավորի, հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաև արտերկիր «գործուղված» մի շարք […]
09:53 10.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե յուր անձնական ճակատին ՕԵԿ, ԲՀԿ, ՀՀԿ գրած Սամվել Բալասանյանն այնքան է տարվել օրվա թրենդով, որ եթե ոչ վաղ անցյալում Ռուսաստանի անունը տալիս ծնկները ծալվում էին, ճակատը՝ հալվում, այս օրերին կացինը վերցրել ու պապից կաթոլիկ հարվածներ է տեղում Գյումրիի` ռուսական ռազմաբազայի ղեկավարության հասցեին, ավելին, ասում են՝ անգամ նամակ է […]
09:42 10.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը որպես պաշտոնական պատճառ նշել է, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում արտասահմանի հայոց թեմերի ներկայացուցիչներ, նրանց մի մասը նաև Գերագույն հոգևոր խորհրդի […]
09:35 10.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ռուբինյանց փ. 1, 1Ա, 3 շենքերը, Դրոյի փ. 4, 6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վ.Փափազյան փ. 2-րդ նրբ. 113-115 սեփական տները, Համո Սահյան փ. 86-102 սեփական տները և հարակից […]
09:28 10.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնաբերվել է «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` «Գազի Կոլյա»-ի դին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա ինքնասպանություն է գործել՝ պարգևատրված զենքով կրակելով իր բերանի մեջ: Գաբրիելյանի ինքնասպանությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է` նրա թոռները՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանները, պարբերաբար հայտնվում էին ամենատարբեր աղմկահարույց իրադարձությունների կիզակետում, իսկ վեց […]
09:19 10.07.2018
Հուլիսի 10-ին` ժամը 04:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 05:08-ին: Ամբողջությամբ այրվել են «Porsche Cayenne» և մասամբ՝ «Mercedes C 180» մակնիշերի ավտոմեքենաները:
09:10 10.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 6-ին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմական հանդիպում ունեցավ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Պատմական՝ քանի որ Գրիգորյանի անձի հետ կապված՝ ռուսական կողմը վերապահում ունի՝ որպես ակնհայտ արևմտամետի։ Սակայն հանդիպումը, ինչպես տեղեկացանք, հարթ չի ընթացել։ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցում փուլային տարբերակի կողմնակիցն է, իսկ Արմեն Գրիգորյանը […]
09:00 10.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՀՀԿ-ի «տիտանիկը» դանդաղ խորտակվում է, սակայն Սերժ Սարգսյանի համառությունը զարմացնում է։ Նա մասնակցում է քեֆ-ուրախությունների ու կուսակիցներին համոզում չլքել շարքերը, չհանձնվել։ Օդիոզ ՀՀԿ-ականներից շատերը հավատում են կուսակցապետին, աջուձախ ասում են, թե իշխանությունը մի քանի ամսով են հանձնել, որ ժողովուրդը տեսնի՝ իրենցից լավը չկա, նորից հետ կանչի իրենց։ Ի դեպ, ՀՀԿ-ական տուսովկան […]
08:50 10.07.2018
Չինական Գուանդուն նահանգում ֆերմերն աճեցրել է ավելի քան 500 կգ քաշով դդում, որի տրամագիծը կազմում է 1․7 մետր։ Հսկա բանջարեղենի տեսանյութը թվիթերյան իր էջում հրապարակել է People’s Daily China պարբերականը։ Չնայած իր քաշին ու ծավալին՝ դդումը համաշխարհային ռեկորդ չի գրանցել։ 2016 թվականին բելգիացի Մատիաս Վիլեմինդսն աճեցրել էր մոտ 1200 կգ քաշով դդում։ Farmer in Meizhou, […]
08:40 10.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Սա միանգամայն սպասելի իրադարձություն էր. տևական ժանանակ է՝ Մարգարյանը փաստացի դադարեցրել էր գործունեությունը: Հունիսի 28-ին չի մասնակցել ավագանու նիստին, թեև բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվեց վատառողջությամբ: Միաժամանակ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ գնալով սեղմվում էր օղակը. ԱԱԾ-ում և ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է […]
08:30 10.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Նշենք, որ Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը և ըստ տեղեկությունների՝ մասնակցություն է ունեցել ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում ստեղծված շտաբի աշխատանքներին։ Հենց […]
08:21 10.07.2018
Աշխարհում 2․1 մլրդ մարդ զրկված է խմելու մաքուր ջրից, ասվում է ՄԱԿ-ի՝ ջրի և սանիտարական հարցերի վերաբերյալ զեկույցում, որը ներկայացվել է 2018 թվականի բարձր մակարդակով քաղաքական ֆորումի շրջանակում։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Անվտանգ և ոչ թանկ խմելու ջրի համընդհանուր հասանելիության ձեռքբերումը նշանակում է 844 մլն մարդու ապահովում պարզագույն ջրամատակարարմամբ և 2․1 մլրդ մարդու համար […]
08:07 10.07.2018
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են զբոսաշրջիկների համար բացել Քըրշեհիրի 12 ստորգետնյա քաղաքները: Այս մասին հայտնում է Lonely Planet-ը: Ստորգետնյա վանքերով, դարպասներով, ջրհորներով, ախոռներով և օդափոխությամբ ապահովված այս քաղաքները կառուցվել են հռոմեական իշխանությունների հետապնդումներից փրկված առաջին քրիստոնյաների կողմից: Ամենամեծ բնակավայրը Դերինկույուն է, որտեղ տեղավորվել է 20 հազար մարդ՝ անասուններով և պաշարով:
07:56 10.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, կոշտ է արտահայտվել ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների մասին, որոնք խորհուրդ են տվել իրեն Պուտինին չզանգահարել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Երկու առաջնորդների հեռախոսազրույցը կայացել է մարտին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Թրամփը որոշել էր շնորհավորել Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առնչությամբ։ Պարբերականի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում […]
07:46 10.07.2018
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը թաիլանդական քարանձավում արգելափակված պատանի մարզիկներին փրկելու համար Թաիլանդ է տեղափոխել մինի սուզանավը, որն օրերս փորձարկվում էր Լոս Անջելեսում։ Նշվում է, որ Մասկն անձամբ է ուղևորվել Թաիլանդ։ «SpaceX» և «Tesla» ընկերությունների ղեկավարը թվիթերյան իր էջում հրապարակել է լուսանկարներ մինի սուզանավից, որը հավաքված է «Falcon 9» հրթիռակրի մասերից՝ հատուկ թաիլանդական ֆուտբոլային թիմի երեխաներին […]
07:33 10.07.2018
Սաուդցի կանայք երկրի պատմության մեջ առաջին անգամ նոտար դառնալու հնարավորություն են ստացել։ Թագավորության արդարադատության նախարարությունը լիցենզիա է տրամադրել 12 կնոջ։ Այս մասին հայտնում է Arab News-ը։ Խոսքը վավերականացնողի լիցենզիայի մասին է: Սաուդյան Արաբիայում նման լիցենզիա ունեցող անձը կարող է նոտարի մի շարք պարտականություններ իրականացնել, մասնավորապես՝ փաստաթղթեր հավաստագրել: Ընդհանուր առմամբ, թագավորությունում վավերականացնողի լիցենզիա ունի 1.3 հազար […]
07:24 10.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական վարորդը դատական հայց է ներկայացրել «The Trump Organization»-ի դեմ` մի քանի տարիների ընթացքում հավելյալ աշխատանքի դիմաց չվճարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը։ Հայցում Նոել Սինթրոնը հաստատում է, որ վերջին 6 տարում կատարված աշխատանքը կազմում է 3․3 հազար ժամ․ վարորդի աշխատանքային շաբաթը եղել է 55-ժամյա։ Գործատուն նրա աշխատավարձը […]
07:12 10.07.2018
Բրիտանացի երկու նախարարների պաշտոնաթողոթյունից հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Թերեզա Մեյի ելույթը ծիծաղով են ընդունել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Երեկ լիազորությունները վայր դրած ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին Մեյը երախտիքի խոսքեր է ուղղել՝ այն «ոգեշնչության համար, որով նա առաջ էր մղում Մեծ Բրիտանիայի շահերը»։ Նրա այդ խոսքերին հաջորդել է դահլիճի սաստիկ ծիծաղը։ Պատգամավորները քիչ […]