08:32 09.07.2018
Այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը կերդմնակալի ու կստանձնի Թուրքիայի նախագահի պարտականությունները։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Երդմնակալության արարողությունը տեղի կունենա Թուրքիայի խորհրդարանում, տեղի ժամանակով` 16։00-ին, այնուհետև Էրդողանը կուղևորվի նախագահական պալատ, որտեղ կանցկացվի արարողություն՝ նվիրված կառավարման խորհրդարանական ձևից նախագահականի անցմանը։ Բացի այդ, երկուշաբթի կհայտարարվի Թուրքիայի նախարարների կաբինետի նոր կազմը։ Երկրի կառավարությունում նախարարների թիվը կկրճատվի 21-ից 16-ի՝ մի […]
08:18 09.07.2018
SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը թվիթերյան իր էջում հայտնել է մինի-սուզանավի փորձարկումների մեկնարկի մասին, որը նա առաջարկել է օգտագործել Թաիլանդի քարանձավում արգելափակված դեռահասների փրկության համար։ Գործարարը հստակեցրել է, որ փորձարկումներն անցնում են Լոս Անջելեսում՝ լողավազանում։ Նա նաև մի քանի այլ մեխանիզմներ է մշակում դեռահասներին տարհանելու համար։ Նա մշտական կապի մեջ է թաիլանդական կողմի հետ։ […]
08:02 09.07.2018
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիլյամսբուրգ քաղաքում «Eurocopter EC 135» շտապօգնության ուղղաթիռն ընկել է բնակելի տների վրա։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչությունը, փոխանցում է WTKR հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով 1 մարդ է զոհվել։ Ուղղաթիռի ընկնելուց հետո թաղամասում հրդեհ է սկսվել։ Վթարի պատճառները պարզվում են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու քաղավիացիայի փորձագետները։ Մեկ օր առաջ […]
07:52 09.07.2018
Կանադացի գրող Մայքլ Օնդատժեի «Անգլիացի հիվանդը» վեպը ճանաչվել է Բուքերյան մրցանակի գոյության 50 տարում լավագույն անգլալեզու գիրքը։ Վեպի հեղինակն արժանացել է «Ոսկե Բուքեր» մրցանակին։ Այս մասին հայտնում է մրցանակի themanbookerprize.com կայքը։ Նշվում է, որ քվեարկության է դրված եղել 5 գիրք, որոնք վերջին 50 տարում արժանացել են Բուքերյան մրցանակի։ «Անգլիացի հիվանդը» Բուքերյան մրցանակ է ստացել 1992 […]
07:42 09.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է տեսանյութ՝ ծաղրելով նրանց, ովքեր չեն հավատացել ընտրություններում իր հաղթանակին։ Տեսանյութը մի քանի ժամում դիտվել է մոտ 2․5 մլն անգամ։ 2․5 րոպեանոց հոլովակը սկսվում է տեսագրությունից, որտեղ Թրամփը հայտարարում է նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։ Այնուհետև հատվածաբար ցուցադրվում են տարբեր մարդկանց խոսքերը, ովքեր հաստատում են, որ Թրամփը երբեք չի […]
07:33 09.07.2018
Բրիտանական Էյմսբերիում նյարդապարալիտիկ նյութից տուժած 44-ամյա բրիտանուհի Դոն Ստերջեսը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը՝ Սքոթլենդ-Յարդը։ «Քննիչները սպանության մասին գործ են հարուցել այն բանից հետո, երբ Էյմսբերիում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի ազդեցության ենթարկված կինը մահացել է հուլիսի 8-ին, հիվանդանոցում»,- ասվում է հայտարարությունում։ Մյուս տուժածի՝ Չարլզ Ռոուլիի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Կինն ու […]
07:22 09.07.2018
Պեկինը հրամայել է պետական ԶԼՄ-ներին չօգտագործել «ագրեսիվ լեզու» ընդդեմ ԱՄՆ նախագահի։ Որոշ պետական ԶԼՄ-ներ ստացել են քննադատությունը մեղմելու հրահանգ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։ Նշվում է, որ չնայած վերջին շրջանում առևտրային նոր մաքսատուրքերի փոխադարձ սահմանման պատճառով սրված հարաբերություններին՝ Չինաստանը նախընտրում է զերծ մնալ վիրավորանքներից և բաց քննադատությունից։ Չինական […]
07:10 09.07.2018
Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հուլիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Սևանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Տուժածը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի […]
00:16 09.07.2018
Բրազիլիայի Պորտու-Ալեգրի քաղաքում Վերաքննիչ դատարանը որոշել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային, ով ճաղերի հետևում է հայտնվել կոռուպցիոն գործով: Մեքսիկական Excelsior պարբերականի հաղորդմամբ՝ հունվարին նա դատապարտվել էր 12 տարի և 1 ամիս ժամկետով ազատազրկման: Ազատ արձակման որոշումն ընդունել է դատավոր Ռոժերիու Ֆավերտուն, ով նախկինում աշխատել է Լուլա դա Սիլվայի վարչակազմում։ Ֆավերտուի […]
00:00 09.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 20:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Խորենի լիճ» կոչվող լճակի մեջ մեքենա է ընկել: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., 1983թ.) ավտոմեքենան Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110,5 կմ-ին […]
23:57 08.07.2018
Քիչ առաջ 24-ամյա Արենա Զեյնալյանը (Թեհրանից) նվաճեց «Միսս Հայուհի 2018» տիտղոսը։ Նա ընտրվեց 19 այլ մասնակիցներից։ Արենան կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Արենան նվաճել է նաև «Միսս Համերաշխություն» տիտղոսը։ Արենան մասնագիտությամբ նկարչուհի է, զբաղվում է ոսկերչությամբ։ Գեղեցկուհուն հաջորդում են Հռիփսիմե Խաչատրյանը, ով արժանացել է նաև «Միսս Տաղանդ» կոչմանը։ Երրորդ մրցանակը բաժին է հասել Սոնա […]
23:34 08.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ: Դիմելով հավաքի մասնակիցներին ՝վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ և քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երևանում: […]
23:25 08.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել «Ոսկե Ծիրան» ամենամյա 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այնուհետև վարչապետը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հետևել է «Լեգենդների խաղ»-ին՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի աշխարհահռչակ վետերան ֆուտբոլիստների մրցավեճին:
23:06 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 11:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դաշտում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հաստատվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին մարվել 14:21-ին: Այրվել է չշահագործվող […]
22:57 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկանները և քաղաքացիները առվակի մեջ հայտնաբերել և դուրս են […]
22:39 08.07.2018
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուղևորատար գնացքի 5 վագոնները դուրս են ընկել ռելսերից։ Կա 10 զոհ, 73 վիրավոր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Hurriyet-ը։ 362 ուղևորի տեղափոխող գնացքն ուղևորվում էր Ստամբուլից Ուզունկյոպրյու քաղաք։ Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն։ Նշվում է, որ վթարի պահին ուժգին անձրև է տեղացել։ Վիրավորներին ուղղաթիռներով տարհանում են։ Դեպքի վայրում աշխատում […]
22:26 08.07.2018
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում լեգենդների խաղից հետո հրդեհ է բռնկվել մարզադաշտի տանիքում։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, միմյանց հետ մրցել են Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը: Խաղն ավարտվել է լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով։ Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
22:17 08.07.2018
Այսօր Երևանում՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ լեգենդների խաղը: Միմյանց հետ մրցում էին Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը: Խաղն ավարտվեց լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրենց մասնակցությունը խաղին ունեցան Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտա, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, […]
22:00 08.07.2018
Իտալիայի Մոնտելուպո-Ֆիորենտինո կոմունայում մահկանացուն է կնքել Եվրոպայի ամենատարեց կինը՝ Ջուզեպինա Պրոյետոն։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը: Մահը վրա է հասել հուլիսի 6-ին: Կինը մահվան պահին եղել է 116 տարեկան և 37 օրական: Նա 117-ամյա ճապոնուհի Թիյո Միյակոյից հետո աշխարհի երկրորդ ամենատարեց մարդն էր:
21:37 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 18:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղի մոտակայքում՝ դեպի Գյումրի գնացող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 22-րդ կմ-ին բախվել են «ВАЗ 2107» (վարորդը՝ […]
21:33 08.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման կապակցությամբ։ Տեսաուղերձն իր ֆեյսբուքյան էջում զետեղել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ «Արդեն 15 հազար տարի այս օրերին Հայաստանում հասունանում է ծիրանը, և արդեն 15 տարի այս օրերին Երևանում բացվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, և ես ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել […]
21:13 08.07.2018
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեկնարկեց «Ոսկե ծիրան» հոբելյանական՝ 15-րդ կինոփառատոնը: Այն համընկավ Վարդավառի տոնի հետ, ընդ որում՝ ոչ առաջին անգամ: Փառատոնի պատվավոր հյուրն աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին է, որը կարմիր գորգին հայտնվեց ամենավերջում: Նա լրագրողներին հայտարարեց, որ գիտի՝ Հայաստանում այսօր Վարդավառ է, և ջուր լցրեց ներկաների վրա, հայտնում է news.am-ը։ Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանում և արդյո՞ք […]
20:56 08.07.2018
«Ինչ-որ ահռելի հրդեհ է փոքր օդանավակայանի ուղղությամբ մի կես ժամ արդեն, նկարված է Արցախի փողոցից»,-գրում է Facebook-ի օգտատեր Կարեն Անտաշյանը։ https://www.facebook.com/karen.antashyan/posts/10215245148254812
20:38 08.07.2018
Հայտնվել են առաջին կադրերը Թաիլանդի Թհամ Լուանգ քարանձավից պատանի ֆուտբոլիստների և նրանց մարզչի տարհանման օպերացիայից: Բրիտանական ITV հեռուստաալիքը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում երևում է շտապօգնության ավտոմեքենան փրկարարական գործողությունների վայրը լքելիս։ Հեղեղումների պատճառով հունիսի 23-ից քարանձավում արգելափակված 12 երեխաներից 4-ին հաջողվել է դուրս բերել քարանձավից: Երեխաները տեղափոխվել են Չիանգրայ քաղաքի հիվանդանոց: Եվս 2 տղաներ գտնվում […]
20:07 08.07.2018
«Քայլ արա» շարժման մի խումբ երիտասարդներ Վարդավառի առիթով անակնկալ այցելել էին Վանաձորի մանկատուն։ Երիտասարդները երեխաներին բերել էին խաղալիքներ, քաղցրավենիք, իսկ բակում տեղադրել մեծ, արհեստական լողավազան։ Մինչ լողավազան տեղադրելը, բակում միմյանց վրա ջուր են լցրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ «Քայլ արա» շարժման երիտասարդների հետ էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը, ովքեր նույնպես մասնակցել են ջրոցիին։ […]
19:37 08.07.2018
Իրաքի ոստիկանությունը կրակ է բացել երկրի հարավային Բասրա քաղաքում գործազրկությունից, էլեկտրականության, ջրի և կենցաղային այլ տարրական պայմանների բացակայությունից բողոքող մի քանի տասնյակ ցուցարարների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Տեղեկություններ են ստացվում 1 զոհի և 8 վիրավորի մասին։ Նշվում է, որ ցույցերը չեն ազդել մոտակայքում գտնվող նավթահորերի աշխատանքի վրա, որոնք ապահովում են կառավարության եկամուտների […]
19:20 08.07.2018
Ճապոնիայում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետևանքով զոհվածներից թիվը հասել է 81-ի, ևս 60 մարդ համարվում է անհետ կորած։ Զոհերի մեծ մասը գրանցվել են Հիրոսիմա և Էհիմո պրեֆեկտուրաներում, հայտնում է RIA Novosti-ն։ Տարհանվել է մոտ 1800 մարդ։ Տարհանման հրահանգ է տրվել երկրի 15 պրեֆեկտուրաների բնակիչներին։ Առանց էլեկտրաէներգիայի է մնացել շուրջ 20 հազար բնակելի տուն:
19:17 08.07.2018
Այսօր՝ ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Աբովյանի գայի պոստ»-ի հարևանությամբ, բախվել են Գավառ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Տիգրան Դարբինյանի վարած Mitsubish Lancer մակնիշի 35 MG 606 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 57-ամյա Հռիփսիմե Մելիքսեթյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 35 MO 137 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Mitsubishi Colt-ի […]