09:22 05.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 3-ին ԱԱԾ-ն ձերբակալել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին, որը խոստովանել է, թե տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը` դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում` դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով անցնում է […]
09:19 05.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանը մեղադրվում է մարդ ծեծելու և նրան մարմնական վնասվածք պատճառելու մեջ: Բայց մարդ ծեծելը Բաբայանի ամենօրյա գործունեության մի մասն է եղել, նրա աշխատանքի իմաստը: 2014թ. մայիսին առողջական վիճակի վատթարացման պատճառաբանությամբ պատգամավորական մանդատը վայր դրեց ԲՀԿ խմբակցության անդամ, ՆԶ նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանը իսկապես 15 օր […]
09:08 05.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առողջացման, ռեստարտի ծրագիր է մշակել՝ մաքրվել օդիոզ ֆիգուրներից։ Նա ընտրել է ՀՀԿ-ական հնարավորինս չվարկաբեկված և ինտելեկտուալ 3 դեմք՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, որոնք պետք է իրականացնեն ռեստարտը և որոնք ընդունելի են Արևմուտքում։ Իսկ ԱՄՆ իշխանությունն, ըստ լուրերի, անգամ ողջունում է այս «ռեստավրացիան»։ Սերժ Սարգսյանը պարբերաբար հանդիպում […]
09:07 05.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ վարչապետի աշխատակազմի հաստիքացուցակի, նախատեսված է վարչապետի՝ մինչև 7-ական օգնական և խորհրդական: Բայց նշված թիվը չի վերաբերում հասարակական հիմունքներով խորհրդականներին: Քանի որ իրենք չեն վարձատրվում, նրանց թիվը ներառված չէ հաստիքացուցակի մեջ: Սահմանված թիվ չկա, թե վարչապետը հասարակական հիմունքներով քանի խորհրդական կարող է ունենալ: «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս […]
08:53 05.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ բացահայտումների արդյունքում երկու հոգի է ձերբակալվել, որից մեկը՝ նախկին փոխնախարար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԻՆ-ում բացահայտումները կապված են հրդեհաշիջման համար նախատեսված փրփուրների վաճառքի հետ. դրանք վաճառվել են ավտոլվացման կետերին: Բացի այդ` նախարարության աշխատակիցներին հասանելիք համազգեստներն անվճար տրամադրելու փոխարեն վաճառվել են: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԱԾ […]
08:48 05.07.2018
Հուլիսի 4-ին` ժամը 21:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 81 շենքի մոտակայքում գտնվող արտաքին լուսավորության սյունը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են սյունը և սահմանազատել տարածքը:
08:41 05.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Բալասանյանների ընտանիքը պատրաստվում է վաճառքի հանել Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան, որտեղ աշխատում է շուրջ 100 աշխատակից։ Բալասանյանները դրանով փորձում են «մեսիջ» ուղարկել նոր իշխանություններին, որ եթե շարունակեն իրենց վրա տուգանքներ գրելու քաղաքականությունը, ապա աշխատատեղեր կփակվեն, ինչը Գյումրիի նման աղքատ քաղաքում կարող է հակաիշխանական բունտի հանգեցնել։ Բայց Նիկոլ Փաշինյանին […]
08:37 05.07.2018
Թուրքիայի Կենտրոնական ընտրական խորհուրդը հրապարակել է հունիսի 24-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստացել է ընտրողների 52,59 տոկոսի աջակցությունը։ Նրա հիմնական մրցակից Մուհարեմ Ինջեն ստացել է 30,64 տոկոս քվե։ Երրորդ տեղում է հայտնվել Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8,4 տոկոս ձայնով։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, 600 տեղից 295-ը բաժին է […]
08:30 05.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տևական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՔԾ ներկայացված հաղորդումը հնարավոր […]
08:22 05.07.2018
Հավայան կղզիախմբի Մեծ կղզու մակերեսը մեծացել է ավելի քան 2 քառակուսի կմ-ով։ Պատճառ է դարձել արդեն մի քանի ամիս Կիլաուեա հրաբխից ժայթքող լավայի արտահոսքը դեպի Խաղաղ օվկիանոս։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը թվիթերյան իր էջում։ «Լցվելով օվկիանոսը՝ լավան ստեղծել է 2․25 քառակուսի կմ նոր տարածք»,- ասվում է ամերիկացի երկրաբանների հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ […]
08:09 05.07.2018
Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Բ․-ն Թբիլիսիի օդանավակայանի սրահում մարդու առողջության համար վտանգավոր հեղուկ է լցրել։ Դրանից հետո թունավորման ախտանշաններով 7 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է ՌԴ քաղաքացուն, որը թունավոր հեղուկը լցրել էր թռիչքի սրահի դրամարկղերից մեկի տարածքում։ Նշվում է, որ հոսպիտալացված ծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին […]
07:54 05.07.2018
Հարավային Կորեայից ներկրվող պողպատի, լվացքի մեքենաների և արևային մարտկոցների համար ԱՄՆ-ի կառավարության կողմից սահմանված մաքսատուրքերը երկրին կարժենան ավելի քան 2․4 մլրդ դոլար։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության ֆինանսական զեկույցին, մաքսատուրքերի սահմանումը կհանգեցնի մոտ 16 հազար աշխատատեղի կրճատման։ Մասնավորապես, փորձագետների գնահատականներով՝ լվացքի մեքենա արտադրողները կկորցնեն 760 մլն դոլար և ավելի քան 8100 […]
07:42 05.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) իջեցնել բենզինի գները։ Նա կազմակերպությանը մեղադրել է նրանում, որ բավարար ջանքեր չի գործադրում դրա համար։ Twitter սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահը գրել է, որ գները շարունակում են աճել, մինչդեռ ԱՄՆ-ը չնչին գումարներով ապահովում է կազմակերպության անդամ-երկրների մեծամասնության պաշտպանությունը։ Հուլիսի 1-ին Թրամփը հայտարարել էր, […]
07:29 05.07.2018
ԱՄՆ-ի միգրացիոն-մաքսային ծառայության վերացում պահանջող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Նյու Յորքում բարձրացել է Ազատության արձանի վրա։ Մի քանի անձինք ամրացրել են պաստառ՝ Ազատության կղզում ԱՄՆ միգրացիոն-մաքսային ծառայության վերացման կոչով։ Իրավապահները փորձում են հեռացնել ցուցարարին արձանի վրայից։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ զբոսաշրջիկները տարհանվել են կղզուց նախազգուշական նպատակներով։ Ազատության արձանը Նյու Յորքում 1885 թվականին է տեղադրվել։ Արձանը, որի […]
07:19 05.07.2018
Կանադայում 40 աստիճան շոգի պատճառով մահացել է 17 մարդ։ Ինչպես գրում է Globe and Mail-ը, 12 անձինք մահացել են Մոնրեալում, ևս 5-ը՝ Քվեբեկ նահանգի Արևելյան կանտոններ շրջանում։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ շոգը երկրի առանձին շրջաններում չի նահաջի մինչև ուրբաթ։ Տեղի իշխանությունները հրատապ միջոցառումներ են ձեռնարկում՝ նվազագույնի հասցնելու անոմալ շոգ եղանակի […]
07:11 05.07.2018
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ենթարկվել է վիրահատության այն բանից հետո, երբ նրա մոտ պլանային բուժզննման ժամանակ հայտնաբերվել է ոչ մեծ ուռուցք։ Վիրահատության ենթարկվելու մասին պետության ղեկավարը հայտնել է թվիթերյան իր էջում։ Մորալեսը նաև գրել է, որ վիրահատությունը հաջող է անցել և նա իրեն լավ է զգում, և հավելել, որ հիվանդանոցից դուրս կգրվի հուլիսի 5-ին։ Հուլիսի […]
01:00 05.07.2018
Իրանը պատրաստ է փակել Օրմուզի նեղուցը նավթափոխադրումների համար, եթե ԱՄՆ-ը վերականգնի նախքան միջուկային գործարքի կնքումը սահմանած պատժամիջոցները` իրանական նավթի վաճառքի արգելքի հետ կապված։ Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչ Իսմայիլ Կոուսարին։ «Եթե իրանական նավթի արտահանումը զսպվի, մենք թույլ չենք տա Օրմուզի նեղուցով նավթ մատակարարել աշխարհի մյուս երկրներին»,- ասել է Կոուսարին YJC գործակալության […]
00:47 05.07.2018
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որ հայտնի է որպես «Հարրի Փոթեր»-ի հեղինակ, ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա աչքից չի վրիպել Թրամփի՝ թվիթերյան միկրոբլոգում թույլ տված սխալը։ Թրամփը հպարտություն էր արտահայտել՝ կապված գրելու իր ունակության հետ՝ նշելով, որ կեղծ ԶԼՄ-ները ջանում են սխալ գտնել իր գրառումներում։ Տվյալ թվիթի մեջ Թրամփը «pore» (մանրակրկիտ ուսումնասիրել) բայի փոխարեն […]
00:33 05.07.2018
Իրանի ԱԳՆ-ն, ի նշան բողոքի, կանչել է Ֆրանսիայի, Բելգիայի դեսպաններին և Գերմանիայում հավատարմատարին։ Պատճառը Գերմանիայում իրանցի դիվանագետի ձերբակալությունն է։ Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։ Նա հայտարարել է, որ ԱԳ փոխնախարարը վճռական բողոք է արտահայտել՝ կապված դիվանագետի ձերբակալության հետ։ Իրանի իշխանությունները պահանջել են նրան ազատ արձակել` «առանց որևէ ձգձգման և առանց որևէ […]
00:11 05.07.2018
Հայաստանը պետք է համապատասխանի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի չափանիշերին և կոռուպցիայի դեմ, քաղաքական ազատությունների և ԶԼՄ-ների ազատության համար պայքարում առկա չափորոշիչներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Նոր կառավարության հետ աշխատանքում մենք կխրախուսենք փոփոխությունները, որոնք կօգնեն Հայաստանին համապատասխանել չափանիշերին, որպեսզի հաջորդ տարի կորպորացիայի կողմից որոշումներ կայացնելիս Հայաստանն ընդգրկվի հավանության արժանացածների […]
23:58 04.07.2018
Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի դեմ 11 տարի անց հաղորդում ներկայացրած անձը Դավիթ Սիմոնյանն է` հայտնի «Կյաժ» և «Ճլե» մականուններով: Դավիթ Սիմոնյանը տարիներ շարունակ մոտ հարաբերություններ է ունեցել Սաշիկ Սարգսյանի և նրա ընտանիքի հետ, և ընտրություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ անգամ ընտրախախտումներ կատարելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, աջակցել է Սարգսյաններին: Սիմոնյանի անունը հայտնի էր դեռևս 2009 թ-ից. […]
23:45 04.07.2018
Երևանի Գաֆէսճեան քանդակների պարտեզում հուլիսի 4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների Անկախության 242-ամյակը տոնեց զայդեկո երաժշտության համերգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զայդեկո երաժշտությունը Կասկադ համալիրում տարածում էին «Դուեյն Դոպսի եւ Զայդեկո Հելռեյզերս» խումբը: Համերգին ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Խոսելով զայդեկո երաժշտության մասին՝ նա ասաց, որ այն շատ առումներով ամերիկյան ոգու մարմնավորումն է՝ […]
23:37 04.07.2018
Հուլիսի 4-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ դի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարներ օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են Ա. Ե.-ի (ծնված 1995 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
23:25 04.07.2018
Թուրք անվանի ցեղասպանագետ, Հայոց ցեղասպանությանը նվիրված իր աշխատություններով հայտնի Թաներ Աքչամը Երևանում մասնակցել է իր գրքերի՝ հայերեն և անգլերեն թարգմանությունների առթիվ կազմակերպված մի շարք միջոցառումների։ Ստամբուլի հայկական «Ակoս» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Տանձիկյանի հետ զրույցում Աքչամն ընդգծել է, որ իր բոլոր աշխատությունները, բացառությամբ երկուսի, արդեն թարգմանվել են հայերեն։ Իսկ նշված երկու գրքերի՝ «Kanunların ruhu» և […]
23:08 04.07.2018
Հուլիսի 4-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելեց ճանապարհային ոստիկանություն: Ոստիկանության պետը նախ եղավ օպերատիվ կառավարման կենտրոնում, որն ի դեպ աշխատանքն սկսել է ուղիղ մեկ տարի առաջ: Այս ընթացքում կենտրոնի «177» թեժ գիծն ստացել է շուրջ 200.000 ահազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք: Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ նաև ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման […]
22:54 04.07.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համոզված է, որ մեր երկրում ավելի շատ ամերիկյան ներդրումներ կկատարվեն: «Ես վստահ եմ, որ Հայաստանի պատմության այս նոր գլուխը ԱՄՆ-ում հետաքրքրություն կառաջացնի թե՛ Սփյուռքի ներկայացուցիչների, թե՛ գործարարների շրջանում»,- հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Միլսը, հայտնում է news.am-ը։ Միլսը նշել է, որ նա սփյուռքահայերից և ամերիկացի գործարարներից լսել […]
22:43 04.07.2018
Հայկական բոլոր կուսակցությունները հիանալի գիտակցում են, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը կենսական նշանակություն ունի երկրի համար: Այդ մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մեր նոր գործընկերությունը լիարժեք հիմք է ապահովում բարեփոխումների աջակցման համար, և առաջիկա 4 տարում ԵՄ-ն 160 մլն եվրո կներդնի: Մենք պատրաստ ենք աջակցել գործունեության տարբեր ուղղություններին: Նոր կառավարության […]
22:27 04.07.2018
ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. «Հինգ զինծառայող մահացել է ՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 6-ը՝ […]
22:18 04.07.2018
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը Հայաստանում սկսում է նոր նախագիծ՝ նպատակ ունենալով բարձրացնել փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում և Արևելյան գործընկերության այլ երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի նպատակն է օգնել այս երկրներին կապվել միջազգային և Եվրամիության շուկաների հետ: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնությունը պաշտոնապես սկսել է գործել 2018-ից՝ համագործակցելով «Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ի հետ: […]
22:11 04.07.2018
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հունիս ամսվա ընթացքում հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ: Ինչպես տեղեկացրին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, վարույթները հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով(«հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով: Վարույթների արդյունքներով կայացվել են […]