10:59 04.07.2018
Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ Բաքվի Flame Towers երկնաքերերից մեկը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ եռագույնով լուսավորված շենքի լուսանկարն ակտիվորեն տարածվում է համացանցում՝ դառնալով ադրբեջանցիների անտեղյակության ծաղրի պատճառ: Հայաստանի ու Կոլումբիայի դրոշները շփոթելն Ադրբեջանում նոր երևույթ […]
10:50 04.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Ստեփանծմինդա-Լարս անցակետում կուտակումներ են՝ մեծ թվով հայկական մեքենաներ են կանգնած՝ բեռնված գյուղմթերքով: Որոշ մեքենաներ մոտ 7 օր է՝ սպասում են իրենց հերթին: Պաշտոնապես կուտակումները բացատրեցին անցակետի փոքր թողունակությամբ և զբոսաշրջիկների մեծ ծավալով, սակայն, որոշ աղբյուրների փոխանցմամբ, ռուսական իշխանությունները սրանով նաև որոշակի «վերաբերմունք» են դրսևորում այն փաստի հետ […]
10:46 04.07.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Արթիկում լուրեր են շրջանառվում, որ ներկայիս քաղաքապետ Մխիթար Վարագյանի դեմ միանգամից 4 քրեական գործ է հարուցվել, և շուտով քաղաքապետը կհեռանա իր պաշտոնից: Իսկ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հավակնություններ ունի ՀՀԿ խմբակցությունը լքած Ֆելիքս Ցոլակյանի մտերիմը՝ Արթիկի նախկին քաղաքապետ։ Արսեն Աբրահամյանը, որը ջանք ու եռանդ չի խնայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում իրենց հավատարիմ մարդիկ […]
10:43 04.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը, որ վաղուց վայր է դրել պաշտոնական լիազորությունները, այնուամենայնիվ փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը: Ըստ մեր աղբյուրների՝ Սահակյանը մշտապես իր ժամանակը անցկացնում է փոխմարզպետների աշխատասենյակներում և այդպես վերահսկում մարզպետարանի աշխատանքը: Նշենք, որ Արագածոտնի մարզպետը ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է. […]
10:35 04.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության և ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական և […]
10:24 04.07.2018
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի տեղեկություններով՝ վերջերս Գագիկ Ծառուկյանն իր մոտ է հրավիրել Ռուբեն Գևորգյանին՝ Ծաղիկ Ռուբոյին և նրան հրահանգել՝ համախմբել և կազմ պատրաստ վիճակում պահել Գևորգյանին հավատարիմ ազատամարտիկներին: Մի վարկածով, որ եթե սկսվի ԵԿՄ-ի կազմաքանդման գործընթացը, Գևորգյանը փորձի հնարավորինս համախմբել այդ հատվածի ազատամարտիկներին ևս՝ բերելով ծառուկյանական դաշտ: Այլ վարկածով, որ Ծառուկյանն ամրապնդի իր ուժային […]
10:11 04.07.2018
Հուլիսի 3-ին` ժամը 15:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում: ԵՓՎ Աջափնյակի համայնքային բաժնի պետից տեղեկություն է ստացվել, որ կոմունալ ծառայության աշխատակիցներն աշխատում են նշված հասցեում, սակայն անհրաժեշտ է օգնություն՝ 3 մարտական հաշվարկ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Աղբանոցում այրվել է […]
10:03 04.07.2018
Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,- գրել է նախարարը: Ավելի վաղ Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր Չեխովի […]
09:57 04.07.2018
Հուլիսի 3-ին` ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, որը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Հ.-ին […]
09:52 04.07.2018
Հուլիսի 4-ին` ժամը 02:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստովյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում նկատվել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող Հ. Հ.-ը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղազննման արդյունքում քաղաքացին չի գտնվել:
09:46 04.07.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Նուբարաշեն Բ թաղամասը, թիվ 175 դպրոցը, Անդրանիկի փ. 123, 125, Ճառագայթային Բ, Ճառագայթային Վ, Ճառագայթային Ա, Ճառագայթային Գ շենքերը, 10։30-16։30 Ավան՝ Քուչակ թաղ. 14, 15-23, 48, 49 շենքերը, Իսահակյան թաղ. 3/1, 3/2, […]
09:39 04.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: ՀՀ քրեական […]
09:35 04.07.2018
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությամբ նախատեսված յոթ տարին չի պաշտոնավարի: Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս պաշտոնում ևս յուրային մարդ «դնել»: Չնայած ժամանակին նա հայտարարել էր, որ անձամբ է տեսել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին (հասարակությանն այդպես էլ այդ տեղեկանքը […]
09:26 04.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանություններն առատաձեռն են Բալայան ընտանիքի նկատմամբ, անգամ Փաշինյանի։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ոչ միայն պահպանեց իր տեղը, այլև, մեր տեղեկություններով, շուտով նշանակվելու է դեսպան: Թե որ երկրում՝ հայտնի չէ: ԱԳՆ-ում նրան կփոխարինի լրատվականի աշխատակից Աննա Նաղդալյանը: Քանի որ Բալայանն ընտրովի մոտեցում է ցուցաբերում ԶԼՄ-ների նկատմամբ, «սև ցուցակներ» պահում, մենք անկեղծ ուրախ […]
09:15 04.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ից մեծ արտահոսքը շարունակվում է, թեև պաշտոնական տվյալները բավական մեղմ պատկեր են ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը տեղեկացրել է, որ երեկվա դրությամբ ՀՀԿ-ից դուրս է եկել 3 հազար մարդ: Հիշեցնենք, որ հունիսի կեսին Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնողների թիվը պաշտոնապես 1500 հոգի էր: Ի դեպ, «Ժողովուրդ» […]
09:00 04.07.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Փախչանյանը 900 հազար ՌԴ ռուբլով վաճառել է իրեն պատկանող «AUDI A6 V6 2.8» մակնիշի ավտոմեքենան։ Նախորդ տարվա վերջին ունեցել է փոխառություններ՝ 4 միլիոն 500 հազար դրամի չափով։ Դրամական […]
08:51 04.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները ծանրաբեռնված աշխատում են՝ սկանդալային բացահայտումներ, ձերբակալություններ։ Երեկ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին, հետախուզում հայտարարվեց և խափանման միջոց ընտրվեց կալանքը։ Մեր տեղեկություններով, «սև-մութ ամպեր» են կուտակվում նաև նախկին ռեժիմի մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին։ Երեկ նրան հրավիրել են ԱԱԾ և մի քանի […]
08:36 04.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի մերձավորների պնդմամբ՝ նրա վրա վերջում կմնա «զենքի» հոդվածը, «որի համար մի քանի տարի է հասնում։ Զենքն էլ պահել է Նազիկի քրոջ տղան՝ «վիզ» է վերցրել, Մանվելն «օժանդակող» է։ Ինչ վերաբերում է տուշոնկա-սգուշչոնկաներին, դրանք 2 միլիոն դրամի են, 3-ի դեպքում է քրգործ հարուցվում․ նկարահանումները խառն են արվել՝ հա՛մ ԵԿՄ պահեստում, […]
08:25 04.07.2018
Իսպանական Սևիլյա քաղաքի բնակչուհի Անխելա Պոնսեն կդառնա առաջին տրանգենդերը, որ կմասնակցի հեղինակավոր «Միսս Տիեզերք» մրցույթին։ Աղջիկը հայրենիքում մոդելի հաջող կարիերա է ստեղծում։ 2015 թվականին նա մասնակցել է ազգային մակարդակով գեղեցկության մրցույթին՝ երկիրը «Միսս Աշխարհ»-ում ներկայացնելու համար, սակայն այդ ժամանակ չէր հաղթել։ Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն։ Նրա երազանքները մոտ են իրականանալուն։ Աշխարհի մասշտաբով միջոցառմանը […]
08:15 04.07.2018
Հայտնի ամերիկացի երգչուհի Թինա Թըրների ավագ որդին՝ Քրեյգ Ռայմոնդ Թըրները, վերջ է տվել կյանքին։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններրի աղբյուրներին։ 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր հուլիսի 3-ին, Կալիֆոռնիայի իր առանձնատանը՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու բժիշկները փաստել են երգչուհու որդու մահը։ Թըրները Քրեյգին լույս աշխարհ է բերել 18 տարեկանում։ […]
08:02 04.07.2018
Հարյուրավոր կողմնակի ընկերություններ և նրանց աշխատակիցներ հասանելիություն ունեն Gmail փոստային ծառայության օգտատերերի նամակներին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով այդ ընկերությունների 20 նախկին և ներկայիս աշխատողների։ Պարբերականը պարզել է՝ Google կորպորացիան, որը 2017 թվականին խոստացել էր դադարեցնել տվյալների հավաքումը Gmail-ի մուտքային նամակներից, թույլատրում է կողմնակի հավելվածների մշակողներին կարդալ օգտատերերի նամակագրությունը։Նրանք կարող […]
07:47 04.07.2018
Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել է«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի որդին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Հուդայֆա ալ-Բադրին սպանվել է քաղաքային ջերմաէլեկտրակայանի մոտ սիրիական կառավարական զորքերի գործողության ժամանակ։ Դեռևս կիրակի հայտնի էր դարձել, որ կառավարական բանակը Դերաա նահանգում ազատագրել է 70 քաղաք և գյուղ, ներկայում ստորաբաժանումները գտնվում են Հորդանանի […]
07:36 04.07.2018
Կանադայի Մոնրեալ քաղաքին պատուհասած սաստիկ շոգ եղանակի հետևանքով 6 մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է CTV News-ը՝ հղում անելով տեղի բուժհաստատություններին, զոհերի մեծ մասն ապրել է միայնակ և տառապել քրոնիկ հիվանդություններից և հոգեկան բնույթի խնդիրներից։ Մահացածներից ոչ մեկը չի ունեցել օդորակիչ, նրանք բոլորն ապրել են բազմաբնակարան շենքերում։ Երկուշաբթի երեկոյան ջերմաստիճանը քաղաքում հասել է 35 աստիճանի։ […]
07:23 04.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը երբեք ստիպված չի լինի օգտագործել արդիականացված զինված ուժերը։ Նախագահն այս հայտարարությունն արել է երեկ՝ Անկախության օրվա նախօրեին Արևմտյան Վիջինիա նահանգում զինված ուժերին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ ելույթ ունենալիս։ Իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ը վերականգնում է զինված ուժերը և երկրի անվտանգությունը։ Նա նաև հիշեցրել […]
07:12 04.07.2018
Հռոմի Տորե-Արջենտինա հրապարակում կատուների՝ ինքնին ձևավորված արգելոցի բնակիչը պատահաբար հայտնվել է Google Maps ծառայության Հռոմի համայնապատկերում և աստղ դարձել։ Լուսանկարները, որոնցում պատկերված է կենդանին, ակնթարթորեն տարածվել են համացանցով։ Կատուների արգելոցը հրապարակում ստեղծվել է պատահաբար՝ 1929 թվականին։ Շատ զբոսաշրջիկների այնտեղ հենց դա է գրավում, այնտեղ կատուներին կերակրում են, օգնություն ցուցաբերում։
01:00 04.07.2018
Չարենցավանի դատարանից կալանավոր է փախել: Հուլիսի 2-ին` ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Չարենցավանի նստավայրից փախուստի է դիմել 20-ամյա կալանավոր Դավիթ Վաչիկի Գրիգորյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նա «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էր։ Դավիթ Գրիգորյանը […]
00:47 04.07.2018
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգից ոչ հեռու՝ օվկիանոսում, տեսանկարահանել են հազվագյուտ ալբինոս կետի։ Տեսանյութի հեղինակ Կունան Ուալն ասել է, որ եզակի կադրերն արել է պարամոտորով թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կադրերում երևում է փոքրիկ ալբինոս կետը՝ մոր կողքին խաղալիս։ Ավստրալիայի ափերի մոտ է բնակվում ողջ աշխարհում հայտնի Միգալու անունով սապատավոր ալբինոս կետը։ […]
00:32 04.07.2018
Թուրքիայում մանկապիղծները կարող են ենթարկվել ոչ միայն ամորձատման, այլև մահապատժի։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խոսնակ Մահիր Ունալը, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս հարցն ավելի արդիական էր դարձել այն բանից հետո, երբ Թուրքիայի Սաքարիա քաղաքում սեռական բռնության հետևանքով 8-ամյա աղջնակ էր մահացել։ Ունալն ընդգծել է, որ այդ հարցը վաղուց […]
00:17 04.07.2018
Կոտայքի մարզում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել: Հուլիսի 3-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, Արա գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում բախվել են «BMW» մակնիշի 34 ՍV 659 համարանիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի 4095 AL տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 5 անձ տեղափոխվել է Եղվարդի «Նաիրի» և Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոններ։ […]