TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Վենեսուելան ԱՄՆ-ին սպառնացել է «վիետնամական պատերազմով»

07:23 06.07.2018

Վենեսուելան խոստացել է ԱՄՆ-ին «ևս մեկ Վիետնամ», եթե այն ռազմական ներխուժում իրականացնի Բոլիվարական հանրապետություն։ Այս մասին հայտնել է երկրի Սահմանադրական ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելիոն։ Կաբելիոյի խոսքով՝ երկրի տարածք մուտք գործելու ԱՄՆ-ի փորձի դեպքում Վենեսուելան նրանց համար նոր մղձավանջ կդառնա, իսկ զորքերը չեն իմանա՝ ինչպես հեռանալ։ Այս մասին գրում է TASS գործակալությունը։ Բացի այդ, Սահմանադրական ժողովը […]

̰
Իրանը Թրամփին պատասխանատու է անվանել նավթի գնաճի համար

07:11 06.07.2018

Նավթ արտահանող երկրների կազմակեպությունում (ՕՊԵԿ) Իրանի ներկայացուցիչ Հուսեյն Կազեմպուր Արդեբիլին մեղադրել է ԱՄՆ վարչակազմին նավթի գների բարձրացման մեջ, որոնք մոտ ժամանակներս սպառնում են հատել մեկ բարելի դիմաց 100 դոլարի նշագիծը։ Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է արգելափակել Իրանի հասանելիությունը համաշխարհային շուկաներին, ինչի արդյունքում երկիրն սկսել է կախվածություն ձեռք բերել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից, […]

̰
Լողափով քայլող սիրահար պինգվինները համացանցային աստղ են դարձել

01:00 06.07.2018

Հարավային Աֆրիկայի լողափերից մեկում արված տեսանյութը, որտեղ երևում են լողափով քայլող սիրահար պինգվինները՝ լողակներով միմյանց բռնած, ավելի քան 3 մլն դիտում է ունեցել։ Տեսանյութը Twitter-ում տարածել է օգտատերերից մեկը՝ նշելով, որ կադրերն իրեն տրամադրել է իր մորաքույրը, որը նոր է վերադարձել Հարավային Աֆրիկայից։ Որոշ օգտատերեր ափսոսանքով փաստել են, որ պինգվինների մոտ անձնական կյանքն ավելի լավ […]

̰
Գերմանիայում միգրացիոն հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել

00:50 06.07.2018

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Նալեսը հայտարարել է, որ կառավարությանը հաջողվել է ներգաղթյալների հարցով համաձայնության հասնել։ Կոալիցիան պայմանավորվել է ազգային միակողմանի միջոցառումներ չսահմանել և սահմանին չմերժել ներգաղթյալներին մուտքի հարցում։ Դրա փոխարեն կսահմանվի մուտքի հայտերի դիտարկման արագացված կարգ։ Նալեսի խոսքով՝ դրա համար օրենք փոխելու կարիք չի լինի։ «Ճամբարներ չեն ստեղծվի, կուսակցությունը ցանկացած դեպքում երբեք պատրաստ չի […]

̰
Ռոհանին ու Մերկելը քննարկել են միջուկային գործարքի պահպանումը

00:38 06.07.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում հայտարարել է, որ միջուկային գործարքի պահպանմանն առնչվող Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջարկությունների փաթեթը հիասթափեցնում է, ասվում է Ռոհանիի պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում։ «Ցավոք սրտի, առաջարկված փաթեթում բացակայում են գործնական լուծումներն ու համագործակցության շարունակման հստակ մեթոդը և միայն նշվում են ընդհանուր բնույթի պարտավորություններ, ինչպիսիք առկա […]

̰
Կանադայում սաստիկ շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 33-ի

00:19 06.07.2018

Կանադայի Քվեբեկ նահանգում սաստիկ շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 33-ի։ Այս մասին հայտնում է Le Journal de Quebec-ը։ Պարբերականի հաղորդմամբ ՝ջերմաստիճանը նահանգում հասել է +40°С-ի։ Կանադայի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս բնակիչներին շատ ջուր օգտագործել և քիչ ժամանակ անցկացնել դրսում։

̰
Պարզ լճի մոտակայքում արշավախումբ է մոլորվել

00:10 06.07.2018

Հուլիսի 5-ին` ժամը 19:38-ին,  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պարզ լիճի մոտակայքում 12 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Ավստրալիայում 50 մեքենաներ խրվել են հալված ասֆալտի մեջ

23:57 05.07.2018

Անոմալ շոգ եղանակի պատճառով ավստրալական Քուինսլենդ նահանգում մայրուղու ասֆալտը հալվել է։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով մոտ 50 մեքենաների անիվներ վնասվել են։ Տեղի իշխանությունները խոստացել են մեքենաների տերերին փոխհատուցում վճարել։ Քուինսլենդում ասֆալտածածկույթի վերականգնման համար մի քանի մայրուղի է փակվել։

̰
Մեծ Բրիտանիայում քննական հանձնաժողովը տուգանվել է Շեքսպիր չիմանալու համար

23:43 05.07.2018

Մեծ Բրիտանիայում ավելի քան 230 հազար դոլարով տուգանել են քննական հանձնաժողովի անդամներին՝ դասական գրականություն չիմանալու համար: Բանն այն է, որ դպրոցական քննական հանձնաժողովի անդամները շփոթել են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ի երկու թշնամի գերդաստանների ներկայացուցիչներին, հայտնում է Newsru.com-ը։ Հարցերից մեկն այսպիսին է եղել․ «Ինչպե՞ս է Շեքսպիրի մեկնաբանմամբ՝ Տիբալտի ատելությունը Կապուլետ ընտանիքի հանդեպ ազդում պիեսի ավարտի վրա»։ […]

̰
Ավտովթար Թբիլիսյան խճուղում. կան տուժածներ

23:35 05.07.2018

Հուլիսի 5-ին, ժամը 23:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Էրզրում» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհարժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, աղետների բժշկության կենտրոնի բժիշկը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական […]

̰
Հանրային ռեսուրսները սեփական շահի համար օգտագործողը պատասխան կտա. Արարատ Միրզոյան

23:20 05.07.2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ հեղափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով, և առաջիկայում սպասվում է նման ծրագրերի իրագործում: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է news.am-ը։ Թե կոնկրետ ո՞ր ոլորտներում և ի՞նչ […]

̰
Արաբկիր վարչական շրջանում 14 ժամ ջուր չի լինի

23:10 05.07.2018

Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 6-ին ժամը 10:00-24:00-ը կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ջեյմս Բրայսի փողոցի, Բաղրամյան փող. 2-րդ փակուղու, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Սոսե փողոցի առանձնատների և 2, 2/1, 2/2, 4, 6 շենքերի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

̰
Հարութ Առուստամյանը ներառվել է աշխարհի լավագույն երիտասարդ դիզայներների ցուցակում

23:00 05.07.2018

Միլանում հրապարակվել է «Fashion Talent» ամսագրի հատուկ թողարկումը, որում ներկայացվել է նորաձևության աշխարհի երիտասարդ դիզայներների և 40 ամենավառ նոր բրենդների ցուցակը։ Ցուցակում է հայտնվել նաև մոսկվայաբնակ, ծագումով հայ Հարութ Առուստամյանը, որը «Arut Mscw» բրենդի ստեղծողն է։ Առուստամյանն իր բրենդը հիմնել է 2016 թվականին։ Նորաձևության ոլորտում կրթությունը նա ստացել է Լոնդոնում, Միլանում և Ֆլորենցիայում։

̰
Թուրքիայի բանակը նոր ուժեր է ուղարկում Սիրիա

22:48 05.07.2018

Թուրքիայի բանակը սահմանամերձ Քիլիս նահանգից մեծաքանակ կենդանի ուժ և զրահատեխնիկա է ուղարկում Սիրիա: Հուլիսի 5-ի վաղ առավոտից զրահամեքենաներն սկսել են հատել թուրք-սիրիական սահմանը և մոտենալ Մանբիչ ու Թել Ռըֆաթ շրջաններին: Ըստ լրատվամիջոցների շրջանառած տեղեկության՝ թուրքական զինուժը Սիրիայում նախապատրաստվում է հայտնի «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շարունակությանը: Այդ ռազմագործողությունն ուղղված է սիրիաբնակ քրդերի զինված ուժերի դեմ, որոնք […]

̰
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի

22:37 05.07.2018

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 3 տարվա դադարից հետո պատարագ կմատուցվի։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն։ Նա հայտնել է, որ կղզում պատարագ մատուցելու հարցով քննարկումներ են ունեցել  հայկական համայնքի հետ և այժմ բանակցություններ են վարում համապատասխան նախարարության հետ։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ «Մեր նպատակը 3 տարվա դադարից հետո այս […]

̰
Հրդեհ Արմավիրի Բամբակաշատ գյուղում

22:31 05.07.2018

Հուլիսի 5-ին` ժամը 17:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 15/1 փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:49-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել են մոտ 350 հակ […]

̰
Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ կդնի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն

22:20 05.07.2018

ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ կդնեմ օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կատեգորիկ կարգելվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Խոսքը վերաբերում […]

̰
Նոր Հայաստանում ոչ մի իշխանավոր այլևս չի խախտում ՀՀ Սահմանադրությունը. Արայիկ Հարությունյան

22:09 05.07.2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Գավառի պետական համալսարանի շրջանավարտներին դիպլոմներ շնորհելու ժամանակ խոսել է ՀՀ Սահմանադրության դերի ու նշանակության մասին և միաժամանակ կարծիք հայտնել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո արդեն բացառված են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները կամ իշխանավորներն իրենց թույլ կտան խախտել ՀՀ Սահմանադրության կետերը: «Մինչև «թավշյա հեղափոխությունը» ես որոշ առիթներով ՀՀ Սահմանադրությունն ընթերցելիս […]

̰
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

17:22 05.07.2018

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Սիսիանից, Գորիսից, Մեղրիից հետո Փաշինյանը այցելել է Քաջարան: SHANTNEWS.AM-ը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է վարչապետի հանդիպումները:

̰
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

11:00 05.07.2018

Հայաստանում հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը։ Հայաստանի սահմանադրությունը ՀՀ իրավական համակարգի հիմքն է՝ երկրի մայր օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրությունը վերջին անգամ փոփոխությունների է ենթարկվել 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի՝ Հայաստանն […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բազմաթիվ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:47 05.07.2018

Հուլիսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝  Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկ տարածք, Աճառյան փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1500 քմ, Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 3 շենքի մոտակայքում՝ 300 քմ, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ […]

̰
«Լևի» գազ. գազալցակայաններում լուրջ բացահայտումներ են սպասվում․ «Ժամանակ»

10:33 05.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է ստուգումներ իրականացնել գազալցակայաններում, և այստեղ ևս սպասվում են լուրջ բացահայտումներ: Դրանք հիմնականում կարող են կապված լինել, այսպես կոչված, «լևի» գազի սպառման հետ, երբ որոշ գազալցակայանների սեփականատերեր գործել են օրենքի և մրցակցության դաշտից դուրս` սպառելով չհաշվարկվող գազ, դրանով վնաս պատճառելով ինչպես պետությանը՝ չմուծված հարկերի տեսքով, այնպես էլ խախտելով […]

̰
Հայաստանի դեղատներում ադրբեջանական դեղ է վաճառվում․ «Ժողովուրդ»

10:28 05.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում նախորդ տարի ներկրված ադրբեջանական ծագման խնձորի պատ­մությունն արդեն մոռացվել է: Փոխարենը երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հայկական շուկայում հայտն­վել են ադրբեջանական արտադրության դեղեր, որոնք ազատորեն վաճառվում են դեղատներում: Խոսքն «Ավելոքս» անվամբ դեղի մասին է, որի լուսանկարները տա­րածվել էին համացանցում: Հետաքրքիրն այն է, որ դեղի տուփի վրա ադրբեջաներեն գրություն է, այդ […]

̰
Հաղթանակածի զգացողությունը պետք է լինի հավիտյան․ վարչապետ

10:23 05.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի առաջին կանգառը Սիսիանում է։ Քաղաքի հրապարակում ելույթ ունենալիս վարչապետը նշել է, որ այցի նպատակը խնդիրներին տեղում ծանոթանալն ու դրանց լուծում տալն է։ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը երթուղում տեղ չէր զբաղեցրել։ «Մեղավոր եմ ինձ զգում, բայց եթե Մեղրիից սկսեինք, հիմա նոր Երևան կհասնեինք: Այնպես […]

̰
«Երաշխավորում եմ՝ ոչ մեկը փայ չի մտնի ձեր բիզնեսին». Փաշինյան

10:04 05.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ արտերկրում բնակվող սիսիանցիներին հորդորեց ներդրումներ անել Սիսիանում։ «Ազատականացնում ենք տնտեսական դաշտը։ Մարդիկ պիտի իմանան, որ կարող են ներդրումներ անել Հայաստանում։ Սիսիանցիներին հորդորում եմ ոչ թե օգնություն ուղարկել, այլ ներդրում անել, աշխատատեղ ստեղծել։ Երաշխավորում եմ՝ ոչ մեկը փայ չի մտնի ձեր բիզնեսին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել սփյուռքի փոխնախարարը. «Փաստ»

09:58 05.07.2018

«Փաստ» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնած Դավիթ Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում կարդում ենք, որ նա երկու անշարժ գույք ունի՝ բնակարան ու առանձնատուն: Նրա սեփականությունն է համարվում նաև «OPEL VECTRA B 1.6 L» մակնիշի ավտոմեքենա: Ունեցել է նաև բաժնեմաս՝ 1000 դրամի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու […]

̰
Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող վարչապետի առաջին կանգառը Սիսիանում է

09:46 05.07.2018

Հուլիսի 5-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, նախատեսված են մի շարք հանդիպումներ: Սա վարչապետի պաշտոնում Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ: Վարչապետի առաջին կանգառը Սիսիանում է, որտեղ նա հանդիպել է բնակիչների հետ։ Այժմ Փաշինյանը պատասխանում է նրանց  հուզող հարցերին: Նմանատիպ հանդիպում վարչապետը կունենա նաև Գորիսում: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը […]

̰
Երևանում տնակ է այրվել

09:41 05.07.2018

Հուլիսի 4-ին` ժամը 22:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Ֆրունզեի փողոցի թիվ 6/2 հասցեի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 22:56-ին: Տնակում (սեփականատեր՝ Վ. Ս.) այրվել են կենցաղային իրեր (4 քմ):

̰
Ավտովթար Վանաձորում․ կան տուժածներ

09:35 05.07.2018

Հուլիսի 5-ին` ժամը 00:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանյան խճուղու թիվ 119 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի (վարորդը՝ Է. Գ., 1988 թ.) […]

̰
Արտանիշ գյուղում երկու անչափահաս է կորել

09:27 05.07.2018

Հուլիսի 5-ին` ժամը 01։51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ հուլիսի 4-ին`  ժամը 05։30-ի սահմաններում, ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության […]

̰
BACK_TO_TOP