TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

57-ամյա Գագիկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած

00:04 04.07.2018

ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 57-ամյա Գագիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Հարությունյանի գտնվելու մասին տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանության Հրազդանի կամ մոտակա ստորաբաժանում, ինչպես նաև զանգահարել 1-02 և (010) 59 06 18 հեռախոսահամարներով:

̰
Հուլիսի 4-ից մայրաքաղաքում ջրամատակարարումը կվերականգնվի․ «Վեոլիա Ջուր»

23:55 03.07.2018

Վերջին օրերին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ստացված հաղորդագրությունների թիվն աննախադեպ աճել է՝ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառով: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայությունից: Ընկերության տարածած պարզաբանման համաձայն՝ ամռան շոգերի հետ կապված՝ մայրաքաղաքում կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները: Ընկերությունը պահանջարկը բավարարելու համար վայրկյանում մոտ 2000 լիտրով ավելացրել է ջրի արտադրությունը […]

̰
ԵԱՏՄ-ում ապրանքների տեղափոխման ծախսերը կկրճատվեն

23:42 03.07.2018

Մոտ ապագայում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները հնարավոր կլինի տեղափոխել մեկ մեքենայում նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում, պայմանով, որ կբացառվի ապրանքի շփումը, աղտոտումը կամ սննդամթերքի օրգանիզմային հատկությունների փոփոխությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան պահանջները ներառվել են Եվրասիական տնտեսական միության «Սննդի անվտանգության մասին» տեխնիակական կանոնակարգում: Սակայն Ռուսաստանում միաժամանակ գործում են սանիտարական պահանջներ, որոնց համաձայն,  առանձին փոխադրումը պարտադիր է: […]

̰
Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ներդրած ջանքերը ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման գործում․ ԱԳ նախարար

23:35 03.07.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվան նվիրված ընդունելությանը։ Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 242-ամյակի կապակցությամբ: Անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները հաստատել են բարեկամության և գործընկերության սերտ հարաբերություններ: Մենք արձանագրել ենք […]

̰
Սուրեն Պապիկյանը մի շարք հանձնարարականներ է տվել մարզպետերին

23:25 03.07.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետերի հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Ողջունելով մարզպետերին` նախարարը խնդրել է անմիջական կապ պահել մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված և համահունչ լուծումներ տալու նպատակով։ Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական վարչությունից, նախարար Սուրեն Պապիկյանը […]

̰
Ազատանցիները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը 

23:14 03.07.2018

SHANTNEWS.AM-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները մի քանի ժամ շարունակ փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով ամբողջ բերքը չորանում է: Հողօգտագործողների խոսքով՝ ջրամբարներում անձրևներից հետո ամբարված բավական ջրային պաշար կա, բայց ջուրը դեռ չի հասնում իրենց գյուղ և սա այն պարագայում, որ գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ՝ […]

̰
Ալիևը մեծ հույսեր է կապում Թրամփի հետ ԼՂ հարցի կարգավորման գործում

23:06 03.07.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում անդրադարձ է կատարել նաև ԼՂ հակարամարտության կարգավորման հարցին։ Այս մասին հայտնում է report.az-ը։ «Ամենացավոտ խնդիրը`ԼՂ հակամարտությունը, դեռևս մնում է չկարգավորված: Մենք անհամբերությամբ սպասում ենք այն օրվան` երբ կազատագրվեն մեր հողերը, երբ մեր փախստականները և հարկադիր տեղահանվածները կվերադառնան հայրենի օջախներ: […]

̰
Բաքուն կրկին հոսանքազրկվել է․ մետրոկայարանները տարհանվում են

22:52 03.07.2018

Բաքվում կրկին հոսանքազրկումներ են։ Էլեկտրամատակարարման խափանման պատճառով փակվել են մետրոյի բոլոր կայարանները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Բաքվի մետրոպոլիտենի մամլո ծառայության ղեկավար Բախտիյար Մամեդովին։ Նշվում է, որ իրականացվում է կայարաններից ուղևորների տարհանում։ Դեռևս անցած գիշեր Բաքուն և Ադրբեջանի տարածքի զգալի մասն անցկացրել են խավարի մեջ։ Էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանման պատճառ էր դարձել երկրի […]

̰
Վահան Կոստանյանն ազատվել է Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից

21:15 03.07.2018

Վահան Կոստանյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Այդ մասին որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով ` Վահան Կոստանյանին ազատել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից` իր դիմումի համաձայն»։

̰
Խուզարկություններ «Վիլլիջ Գրուպ»-ի, «Գրինպրոդուկտ»-ի և դրանց հետ փոխկապակցված «Սպայկա»-ի գործունեության հասցեներում. ՊԵԿ

20:48 03.07.2018

Այսօր՝ հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, […]

̰
Բաքուն խորհրդաժողովի ռուս մասնակիցներին վերագրել է մտացածին բարձր պաշտոններ

20:10 03.07.2018

«Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է»  թեմայով Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին ադրբեջանցիները փորձել են ծանր կշիռ տալ՝ նրանց վերագրելով մտացածին և բարձր պաշտոններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան: «Խորհրդաժողովին հավաքվել են մի խումբ մարգինալ փորձագետներ, որոնց Բաքուն փորձել է մաքսիմալ ներկայացնել որպես «Կրեմլի ձայն»: Դա բացարձակ չի […]

̰
Միքայել Հարությունյանը հետախուզվում է. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

20:05 03.07.2018

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու […]

̰
Մենք պետք է ընդհանուր առմամբ պատրաստ լինենք բոլոր ճակատներում. Արայիկ Հարությունյան

19:29 03.07.2018

Ռուսաստանը շահեր ունի Անդրկովկասում, ինչը չի թաքցնում, և այդ առումով կարելի է ցանկացած մասնավոր այցելություն համարել նաև պետության կողմից իրականացվող քաղաքականություն: Այսինքն՝ այցը մի կողմից կարող է դիտվել մասնավոր, մյուս կողմից՝ այդ երկրում մասնավոր այցելություններն էլ ուղղորդվում են, և այն չի կարող լինել միայն մասնավոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ […]

̰
Արա Բաբլոյանն իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ դեսպանին` կապված ադրբեջանական կողմում կուտակումների հետ

19:13 03.07.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հուլիսի 3-ին  այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Ինչպես տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը, Արա Բաբլոյանը շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` ԱՄՆ անկախության 242-րդ տարեդարձի առթիվ: Ռիչարդ Միլսի հետ զրույցում Արա Բաբլոյանը կարևորել է […]

̰
Ռազմական ոստիկանությունում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է. Արծրուն Հովհաննիսյան

18:03 03.07.2018

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Ս.-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, դետանատորի ճոպաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք): Մեկ այլ դեպքով, Կոտայքի մարզի բնակիչ Վ.Հ.-ն Երևան-Սևան մայրուղու հարակից ձորակից հայտաբերած մեծ քանակությամբ զինամթերքը կամովին հանձնել է ռազմական ոստիկանություն: Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ […]

̰
̰
Մեկնարկել են ռուսական ռազմակայանի և ՀՀ պաշտպանական գերատեսչության համատեղ հավաքները

16:09 03.07.2018

«Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում մեկնարկել են Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումների մասնագետների և ՀՀ ՊՆ զինծառայողների համատեղ հավաքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինծառայողները կտրտված տեղանքով համատեղ կգցեն շուրջ 5 կիլոմետր ճանապարհ՝ անտառային և ժայռոտ անցկալների միջով, կվերականգնեն ճանապարհը ռազմական տեխնիկայի շարասյան անցման համար և կսարքավորեն 4 մետրանոց փոսորակ՝ շուրջ 1 մետր խորությամբ: Բացի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

11:32 03.07.2018

Հուլիսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող գերեզմանատանը այրվել է մոտ 500 քմ խոտածածկույթ, Թբիլիսյան խճուղու թիվ 39 շենքի մոտակայքում՝ 400 քմ, Դավիթ Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` 10 հա, Հրազդանի կիրճում՝ 800 քմ, Հաղթանակի կամրջի […]

̰
Վթարային ջրանջատում Էրեբունի, Կենտրոն և Ավան վարչական շրջաններում

11:25 03.07.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, ս. թ. հուլիսի 3-ին` ժամը 10։00-17։00-ը, կդադարեցվի Երևանի հետևյալ վարչական շրջանների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի` Նոր Արեշի 2, 3, 4, 5, Մուրացանի, Բելինսկու, Լորիս Մելիքյան, Սուվորովի, Սարի Թաղի 1-ից-3 փողոցների և  1-ից-10 շարքերի, Որմնադիրների փողոցների` իրենց նրբանցքներով, Նոր Արեշի 11-րդ փող. […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզերում

11:11 03.07.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ֆուչիկի 1-ին նրբ․ 1, 3, 5, 7, 9, 11; 2-րդ նրբ․ 1, 2, 3 շենքերը, Լուկաշին և Զոհրապի փողոցները, 10։30-16։30 Ավան՝ Իսահակյան թաղ. 1/3, 2/1, 2/2, 2/3, 4, 45 շենքերը, Թումանյան […]

̰
Պոմպեոն հուլիսի 5-ին կմեկնի Հյուսիսային Կորեա

10:45 03.07.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 5-ին կմեկնի Փհենյան, որտեղ կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և այլ բարձրաստիճան այրերի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը, փոխանցում է CNN-ը։ Սանդերսը նշել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ ներկայում կարևոր աշխատանք է տարվում: Սանդերսի խոսքով՝ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև բանակցային գործընթացը շարունակվում […]

̰
ՀՀ-ն ու Կատարն օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին համաձայնագիր են ստորագրել

10:39 03.07.2018

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և ՀՀ-ում Կատարի Պետության դեսպան Ալի բեն Համադ ալ-Սուլայթին (նստավայրը՝ Թեհրան) փոխանակել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կատարի Պետության Կառավարության միջև օդային տրանսպորտի հաղորդակցությունների մասին» համաձայնագրի վավերագրերը, որով երկու երկրների միջև համաձայնագիրը մտել է ուժի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Վավերագրերի փոխանակման համար ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

̰
Վարչապետը փոխմարզպետեր է նշանակել

10:37 03.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: Անահիտ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անահիտ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։ Մեկ այլ որոշմամբ՝ Նանե Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի […]

̰
«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է․ «Հրապարակ»

10:34 03.07.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Քաղաքացիակաև պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», նախընտրական պլատֆորմում գրել էին մեկ ուժ դառնա­լու մասին: Սակայն քիչ անց պարզվեց, որ նրանք բազում տարաձայնություններ ունեն, և մեկ ուժի գաղափարն անիրականանալի է: Հատկապես 2018-ի ապրի­լից առաջ տարաձայնությունները սրվե­ցին: «ՔՊ»-ն դուրս եկավ քայլարշավի, իսկ մյուս երկուսը նրան մենակ թողեցին՝ […]

̰
Սննդի ոլորտի միլիոնատեր ամուսինները․ դրամական միջոցները՝ 75 մլն դրամ, 330 հազար դոլար և 18 հազար եվրո. «Ժողովուրդ»

10:32 03.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, հասցրել է այդ ընթացքում բավականին լուրջ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական  հայտարարագրից տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար և 18 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա […]

̰
Մարդու իրավունքները դատարանների կողմից լիարժեք չեն երաշխավորվում. ՄԻՊ-ն ու ԲԴԽ-ն կհամատեղեն ջանքերը

10:19 03.07.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են արդարադատությունն ու դատական համակարգն անձանց առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն անմիջականորեն գործող իրավունք են. սահմանադրական այս դրույթը պետք […]

̰ ̰
Ինչի՞ վրա է ծախսել ՔԿ-ի «վերջին» միլիոնն Աղվան Հովսեփյանը․ «168 ժամ»

10:15 03.07.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը նախքան հրաժարականի դիմում ներկայացնելը 2 առևտրային գործարք է կնքել` ծախսելով վերջին միլիոնը: Ընդ որում` այդ գործարքները կնքվել են մեկ անձից կատարվող գնումների միջոցով` առանց մրցույթների: Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Մագաս Ինվեստ» ընկերության հետ՝ ոչ ավել, ոչ […]

̰
Դատական համակարգի շուրջ նոր կռիվ է հասունանում․ «Ժողովուրդ»

10:05 03.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգի շուրջ նոր կռիվ է հասունանում: Մի շարք աղմկահարույց քրեական գործերով կալանավորվածների հարազատները փաստի առջև են կանգնել: Մասնավորապես, պաշտպանները մեղադրյալների ազատ արձակման մասով միջնորդություններ են ներկայացրել դատարան, որ նրանց խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինվի գրավով, սակայն որոշ դատավորներ այդ միջնորդությունները քննել են շուրջ 1 ամիս, մի հանգամանք, որը պաշտպանները համարում են […]

̰
«Տարոն Մարգարյանը գնացածի հաշիվ է». Ինչպե՞ս են փորձում «փրկվել» մի շարք պաշտոնյաներ․ «Ժամանակ»

09:53 03.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանի հրաժարական տալու մասին լուրերը տարածվելուց հետո քաղաքապետարանին ենթակա կառույցների մի շարք պաշտոնյաներ համարյա հեղափոխական էին դարձել: Վարչական շրջանների ղեկավարները փորձում են հարաբերություններ հաստատել նոր իշխանության հետ և հեղափոխությանը համաքայլ գործել: Նրանք համարում են, որ Տարոն Մարգարյանը գնացածի հաշիվ է, և իրենք պետք է փրկվեն՝ ով ինչպես կարող […]

̰
BACK_TO_TOP