TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Դիլիջանի ոլորաններում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

13:15 17.06.2018

Հունիսի 17-ին, ժամը 06:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Վ., Վրաստանի […]

̰
Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը բողոքարկվել է. փաստաբան

12:59 17.06.2018

Ազգային անվտանգության ծառայության կողմից ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու  գործողությունն ապօրինի է եւ մենք դա բողոքարկել ենք դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը: «Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից եւ ձերբակալման հիմքեր են նշվել այն, որ անձը բռնվել է հանցագործություն կատարելիս եւ նրա ձերբակալման նպատակն […]

̰
Արմավիրի մարզպետը երրորդ կողմին կսպասի մինչև ժամը 13:00-ն

12:52 17.06.2018

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող կողմի ներկայացուցիչները չեն ներկայացել Արմավիրի մարզպետարան: «Ես կշարունակեմ դեռ քաղաքապետի հետ մի քանի հարցերի քննարկումը, կսպասենք որոշակի ժամանակ, դուրս կգանք, հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Լրագրողների հարցին, թե որքան են պատրաստվում սպասել երրորդ կողմին, Գագիկ Միրիջանյանը նշեց, որ նախնական կսպասեն մինչև ժամը 13:00-ը: «Բայց ժամանակն անժամանակ է, որովհետև […]

̰
̰
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

12:35 17.06.2018

Հունիսի 17-ին, ժամը 01:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարեթ Սուրենյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել […]

̰
Վթար Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցու փողոցի խաչմերուկում. կան տուժածներ

12:20 17.06.2018

Հունիսի 16-ին, ժամը 21:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի և Սողոմոն Տարոնցու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և «Աղետների բժշկության կենտրոն» […]

̰
Թուրքիայի վարչապետը «Եվրատեսիլ»-ն անվանել է «քաղաքականացված»

12:06 17.06.2018

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է Պորտուգալիայում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ անվանելով այն «քաղաքականացված»: Վարչապետի խոսքով՝  մրցույթի հաղթող իսրայելցի երգչուհի Նետան իրականում շատ թույլ էր: Այս մասին նա ասել է Babala TV-ի հետ հարցազրույցում: «Այս տարի երգի մրցույթը գաղափարախոսական բնույթ է ստացել»,-ընդգծել է Յըլդըրըմը: Նա նշել է, որ հաջորդ տարի մրցույթի անցկացումը Երուսաղեմում կհանգեցնի տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը: […]

̰ ̰
Մանվել Գրիգորյանի աջակիցները բողոքի երթ են անցկացնում

11:46 17.06.2018

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցները երթ են սկսել Երևանի փողոցներով: Ավելի վաղ նրանք Նալբանդյան փողոցում՝ ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել Մանվել Գրիգորյանին: Ոստիկանների և Մանվել Գրիգորյանի աջակիցների միջև բախում է գրանցվել: Գրիգորյանի՝ «Ազատություն» վարկարկող աջակիցները նստել էին Նալբանդյան փողոցում՝ փակելով այն:

̰
Մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը

11:38 17.06.2018

Այսօր մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը: Նշենք, որ երկար ժամանակ Իգոր Մուրադյանը հիվանդ էր: Վերջին շրջանում նա բուժվում էր ԱՄՆ-ի կլինիկաներից մեկում: Նա օրերս էր վերադարձել Հայաստան:

̰
Արմավիրի մարզպետը տեսնում է իրադրության կարգավորման 3 տարբերակ

11:32 17.06.2018

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն արդեն գտնվում է Արմավիրի մարզպետարանում: Մարզպետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք սպասում են նաև քաղաքապետի հրաժարականը պահանջող կողմի ներկայացուցիչներին՝ օպտիմալ լուծում գտնելու համար: Մարզպետ Գագիկ Միրիջանյանի խոսքով՝ իրենք դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կամ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կամ բավարարվում են ցուցարարների պահանջները, կամ պետք է գտնել […]

̰ ̰
Գարեգին Բ-ն «Իզմիրլյան» ԲԿ-ում հանդիպել է հաշմանդամություն ստացած զինվորականներին

11:08 17.06.2018

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, ուր հանդիպեց արցախյան ազատամարտի, ապրիլյան քառօրյայի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած 15 զինվորականների հետ։ Մայր Աթոռից հայտնում են, որ վերջիններս պրոթեզավորման համար անհրաժեշտ բուժական զննության ենթարկվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ […]

̰
«Երևան» հիմնադրամի տնօրենն ազատ է արձակվել

11:05 17.06.2018

«Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը չի կալանավորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Աշոտ Գեւորգյանը: Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը, որը ուշ գիշերին մերժվել էր դատարանի կողմից: Նա դադարեցրել է 3 օր տեւած հացադուլն ու ջրադուլը: […]

̰
Կարեն Գրիգորյանի ընկերը ժամանակավոր դադարեցրեց հացադուլը 

10:51 17.06.2018

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընկերը՝ Արսեն Կարապետյանը, ով երեկ անժամկետ հացադուլ էր հայտարարել, ժամանակավոր դադարեցնում է հացադուլը՝ հիմք ընդունելով  իշխանության կողմից արձագանքի առկայությունը: Կարեն Գրիգորյանն ընդունել է ժամը 12-ին մարզպետ Գագիկ Միրիջանյանի մոտ հանդիպման առաջարկը: Դրանից հետո, եթե հարկ լինի, Արսեն Կարապետյանը կշարունակի հացադուլը: Այս պահին Կարեն Գրիգորյանը հայտարարել է հավաքի դադարեցման մասին:  

̰
Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը պահանջողները հանդիպման չեն ներկայացել

10:18 17.06.2018

Էջմիածնում այս պահին իրավիճակը հանգիստ է: Shantnews.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս պահին առավել շատ են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները: Ժամը 10-ին նախատեսված էր հանդիպում քաղաքապետի կողմնակիցների և նրա հրաժարականը պահանջողների միջև: Քաղաքապետը ժամանել է, սակայն մյուս կողմը հանդիպման չի ներկայացել, ինչի արդյունքում հաշտության հանդիպումը չկայացավ: Հիշեցնենք, որ ժամը 12-ին կողմերին հանդիպման է հրավիրել Արմավիրի մարզպետ Գագիկ […]

̰
Ֆրանսիայում Էքզյուպերիի նամակի նկարը վաճառվել է 240 հազար եվրոյով

10:04 17.06.2018

Անտուան դը Սենթ-էքզյուպերիի նամակի նկարը Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել է 240,5 հազար եվրոյով։ Այս մասին հայտնել է Artcurial աճուրդի տունն իր թվիթերյան էջում: Նամակը հասցեագրված է եղել մի երիտասարդ կնոջ: Դրանում պատկերված է եղել «Փոքրիկ իշխանը» գրքի գլխավոր հերոսը: Նկարն արված է ջրաներկով և թվագրվում է 1943-44 թթ: Great #result for correspondance illustrated to a […]

̰
Քիմ Քարդաշյանը չի բացառել իր առաջադրումն ԱՄՆ նախագահի պաշտոնում

09:42 17.06.2018

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել հավանականությունը, որ երբևէ կզբաղվի քաղաքականությամբ և առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: CNN-ի հետ հարցազրույցում Քարդաշյանը պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն իր հաջողության մասին: Հենց Քարդաշյանի հետ զրույցից հետո է նախագահը ներում շնորհել Էլիս Մարի Ջոնսոնին, ով ցմահ ազատազրկվել էր թմրանյութերի առևտրի համար: «Դա փոխեց իմ կյանքը: Ես […]

̰
Վարդգես Գասպարին իր աջակցությունն է հայտնել ԱԱԾ-ին

09:30 17.06.2018

Երեկ ուշ երեկոյան Նալբանդյան փողոցում՝ ԱԱԾ շենքի դիմաց, որտեղ ԵԿՄ-ականները պահանջում էին ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, ներկա է եղել նաև Վարդգես Գասպարին: Հավաքվածները նրան դիմել են որպես «սադրիչ»՝ պահանջելով հեռանալ: «Սա նոր իրավիճակ է, սա նոր Հայաստան է, և ես աջակցում եմ առաջին հերթին հեղափոխությանը»,-ասել է Գասպարին՝ «Աջակցում եմ ԱԱԾ-ին հանցագործության դեմ պայքարում» ցուցանակը ձեռքին:

̰
Արման Թաթոյանն այցելել է Մանվել Գրիգորյանին

09:14 17.06.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են […]

̰
ԵԿՄ-ն անընդունելի է համարում Մանվել Գրիգորյանի անհիմն ձերբակալությունը

09:09 17.06.2018

Եկեք գնահատենք մեր արժեքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալության կապակցությամբ ԵԿՄ տարածած հայտարարությունում: «Երկրապահ կամավորականների միությունը հայտարարում է, որ անընդունելի է համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Զորավար Մանվել Գրիգորյանի ապօրինի, անհիմն ձերբակալությունը, որը […]

̰
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել

01:00 17.06.2018

Ռուսաստանում դատապարտված եւ պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի՝ պայմանական վաղաժամկետ արձակելու դիմումը դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասաց Հրաչյա Հարությունյանը: «Նույնիսկ չեմ էլ ճշտել, թե ինչ պատճառաբանությամբ են ինձ մերժել, բայց արդեն այդ որոշումը բողոքարկել եմ ՀՀ Վերաքննիչ դատարանում»,- ասաց նա: Նա հավելեց, որ իր պատժի չափը լրանում է […]

̰
Հնդկաստանը միացել է ԱՄՆ-ի դեմ առևտրային պատերազմին

00:51 17.06.2018

Հնդկաստանը բարձրացնում է մաքսատուրքերն ԱՄՆ-ից ներկրվող 30 ապրանքների համար: Նման որոշում է ընդունվել՝ ի պատասխան ալյումինի և պողոպատի ներկրման՝ Վաշինգտոնի կողմից սահմանված մաքստուրքերի: Ինչպես հայտնում է Indian Express պարբերականը, ապրանքների համապատասխան ցուցակն արդեն ներկայացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Նշվում է, որ մետալուրգիական որոշ արտադրանքների, գյուղմթերքի որոշ մասի, մոտոցիկլետների մի շարք մոդելների  և այլ ապրանքների մաքսատուրքերը […]

̰
Չինաստանում տեսանկարահանել են լճում լողացող առեղծվածային արարածի

00:39 17.06.2018

Չինաստանի Կանաս լճի մոտակա այգու աշխատակիցը տեսանկարահանել է լճում առեղծվածային արարածի, որը չափերով համադրելի է հայտնի լոխնեսյան հրեշի հետ: Տեսանյութի հեղինակ Վան Սինիանը վստահ է, որ տեսել է սարսափելի հրեշին, որից որոշ մասեր երևացել են ջրի վրա: «Չեմ կարծում, թե դրանք ալիքներ էին, դրանք շարժվել են հոսանքին հակառակ»,-նրա խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: Վան Սինիանը […]

̰
Անջելիա Ջոլին այցելել է «Իսլամական պետության» նախկին մայրաքաղաք

00:22 17.06.2018

Հայտնի դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այցելել է իրաքյան Մոսուլ քաղաք, որն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից 2017 թվականին: «Ալ-Սումարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ջոլին եղել է նաև ան-Նուրի մզկիթի ավերակներում: Հենց այնտեղ էլ ահաբեկչական խմբավորման պարագլուխը 2014 թվականին խալիֆայություն էր հռչակել: Ջոլիի այցի նպատակը եղել է մարդասիրական […]

̰
Արարատի մարզում անհայտ անձիք դանակահարել են ընտանիքի 3 անդամի

00:09 17.06.2018

Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հունիսի 16-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում,Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ շտապօգնության հերթապահ խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչներ են՝ 20-ամյա Գեւորգ Մ.-ն, 62-ամյա […]

̰
Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը և ընկճված չէ. Շարմազանով

00:00 17.06.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով այսօր ԱԱԾ կողմից ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով, չի ընդունում մեղադրանքը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը», – ասաց Է.Շարմազանովը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ […]

̰
Երկրապահները փակել են Նալբանդյան փողոցը

23:50 16.06.2018

Մի խումբ երկրապահներ փակել են Նալբանդյան փողոցը և պահանջում են ազատ արձակել գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: ԱԱԾ շենքի դիմաց հավաքվածները միաձայն վանկարկում են՝ «Զորավար»: Նշենք, որ այսօր ձերբակալվելուց հետո Մանվել Գրիգորյանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից […]

̰
Էջմիածնի քաղաքապետի ընկերն անժամկետ հացադուլ է հայտարարել

23:44 16.06.2018

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընկեր Արսեն Կարապետյանը հացադուլ և նստացույց է հայտարարել: Քաղաքապետը հայտնել է, որ գիշերը նրա հետ կմնա հրապարակում: Այսօր Էջմիածնում միաժամանակ ցույցի էին դուրս եկել Կարեն Գրիգորյանի աջակիցներն ու նրա հրաժարականը պահանջողները: Վերջիններս որոշել են այսօր ցրվել և նորից ցույցի հավաքվել վաղը՝ առավոտյան ժամը 10:00-ին: Արմավիրի մարզպետը վաղն առավոտյան 12:00-ին հանդիպման է հրավիրել […]

̰
Էջմիածնում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. Կարեն Գրիգորյանի բաց նամակը Փաշինյանին

23:32 16.06.2018

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով քաղաքում ստեղծված իրավիճակին, որը, նրա խոսքով, կարող է անվերահսկելի դառնալ: Նամակը ստորև ներկայանում ենք ամբողջությամբ. «Հարգելի´ պարոն վարչապետ, Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի: Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը, որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման […]

̰
BACK_TO_TOP