TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կարակասի գիշերային ակումբում պայթյունի հետևանքով 17 մարդ է զոհվել

23:28 16.06.2018

Առնվազն 17 մարդ է խեղդամահ եղել Կարակասի գիշերային ակումբում արցունքաբեր գազով նռնակի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնել է Վենեսուելայի ՆԳ նախարար Նեստոր Ռեվերոլը, փոխանցում է Reuters գործակալությունը: Պայթյունի պահին ակումբում գտնվել է ավելի քան 500 մարդ: Նռնակը պայթել է մի քանի երիտասարդների միջև ծագած ծեծկռտուքի ժամանակ: Զոհերի թվում կան 8 անչափահասներ: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթյունից […]

̰
Մոսկվայում տաքսիստը մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան վիրավորներ

23:15 16.06.2018

Կրեմլից ոչ հեռու՝ Իլինկա փողոցում, տաքսիստը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որտեղ եղել են նաև Մեքսիկայի հավաքականի երկրպագուները: Վրաերթի հետևանքով տուժել է 8 մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Վարորդը, ով հանդիսանում է Ղրղզստանի քաղաքացի, ձերբակալվել է: Նա փորձել է փախուստի դիմել, սակայն ՃՏՊ-ի ականատեսները դա թույլ չեն տվել: Վարորդը հայտարարել է, որ վրաերթը կատարել […]

̰
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել հայտնաբերված իժ և գյուրզա տեսակի օձերին

23:00 16.06.2018

Հունիսի 16-ին, ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան փողոցի թիվ 49 տնակի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 16-ին, ժամը 13:45-ին «911» ծառայությանը տեղեկություն […]

̰
Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են Մանվել Գրիգորյանին

22:51 16.06.2018

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում՝ տեսնելու ՀՀԿ ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Այսօր ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց […]

̰
Վարդահովիտ համայնքում արջը 6 ոչխար է հոշոտել

22:44 16.06.2018

Հունիսի 16-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 15-ին, ժամը  01:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքում արջը հոշոտել է 6 ոչխար: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, Վարդահովիտ գյուղի վարչական ներկայացուցչին, Եղեգիս համայնքի ղեկավարին, բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում […]

̰
Թուրքիայում կրկին կկիրառվի զինծառայությունից վճարի դիմաց ազատվելու համակարգը

22:35 16.06.2018

Թուրքիայում ևս մեկ անգամ կարող է կիրառվել վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համակարգը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս նշել է, որ վճարի դիմաց զինծառայությունից ազատվելու համակարգի հիմնական ներդրման մասին խոսք լինել չի կարող, սակայն իրենք քննարկում են 2018-ին այն ևս մեկ անգամ ժամանակավոր կիրառելու […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն

22:26 16.06.2018

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի […]

̰
Բոլոր հեղինակությունների դարաշրջանի դռները պետք է անվերադարձ փակենք. Դավիթ Սանասարյան

22:15 16.06.2018

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի և Դոն Պիպոյի ձերբակալություններին: «ԱԱԾ գործողությունները պետք է դիտարկել օրինականության հաստատման, կրիմինալի և ամենաթողության ջախջախման տեսանկյունից։ Գեներալ Մանվելը, Դոն Պիպոն ու մյուսները պետք է հասկանան, որ նախկին Հայաստանի դուռը փակվելու է ու եթե կա հեղինակություն, ապա միայն ու միայն ՀՀ օրինապաշտ քաղաքացին է, […]

̰
Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության ընթացակարգի խախտմամբ. Աշոտյան

22:07 16.06.2018

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը: Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի գործընկերներ, Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է։ ՀՀԿ իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի […]

̰
Լիլիթ Մակունցը տեսակցել է Երվանդ Մանարյանին

11:00 16.06.2018

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է հիվանդանոց` դերասան Երվանդ Մանարյանին տեսակցության: Այս մասին տեղեկանում ենք Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ 94-ամյա Երվանդ Մանարյանը հունիսի 11-ին կոտրել էր ոտքը՝ ազդրի հատվածում, և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: https://www.facebook.com/lilit.manaryan/posts/10214445953876676

̰
Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ

10:55 16.06.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու փոխմարզպետ: Այս մասին ասվում է կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ֆեյսբուքյան էջում. ««Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցը շնորհավորում է Արամ Խաչատրյանին Լոռու փոխմարզպետ նշանակվելու կապակցությամբ: Մաղթում, նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ ի նպաստ ՀՀ քաղաքացու արժանապատիվ կյանքի: Ցանկանում, որ Ձե՛ր պաշտոնավարման ընթացքում յուրաքանչյուր լոռեցի զգա Նոր Հայաստանում […]

̰
ԱՄՆ-ում սաստիկ քամին օդ է բարձրացրել հանրային զուգարանի խցիկները

10:52 16.06.2018

ԱՄՆ Կոլորադո նահանգում հանկարծակի բարձրացած սաստիկ քամին խուճապի է մատնել Դենվերի այգում հանգստացողներին: Քամին օդ է բարձրացրել հանրային զուգարանի խցիկները, որոնք կշռում են մոտ 140 կգ: Սոցցանցերում և YouTube վիդեոհոսթինգում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է թափվում այդ խցիկներում եղածը: Քամին քշել է խցիկներից մեկը և հարվածել մոտակայքում կայանված մեքենաներին: Ուժգին քամին պոկել է […]

̰
Կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Արոնյանը կիսում է 2-3 տեղերը

10:42 16.06.2018

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է «Grand chess tour»-ում մնալ առաջատարների շարքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերներն ուժերն են չափում կայծակնային շախմատում: Խաղացվել է 9 պարտիա: Արոնյանը 4 պարտիայում հաղթեց, 2-ում` պարտվեց և 3 խաղ էլ ավարտեց ոչ-ոքի արդյունքով: Այժմ 27 հնարավորից Արոնյանն ունի 16,5 միավոր և կիսում է 2-3 […]

̰
«Պելեի մազերը» ծածկել են Հավայան կղզիների լողափերը

10:30 16.06.2018

Հավայան կղզիների լողափերը ծածկվել են այսպես կոչված «Պելեի մազերով», որոնց հետ շփումը կարող է հանգեցնել արյունահոսության և բորբոքման ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ: Եթե այդ գոյացությունը հայտնվի ջրում, ապա այն կդառնա խմելու համար անպիտան: Այս մասին հայտնում է Live Science-ը: «Պելեի մազերը» հանդիսանում են Կիլաուեա հրաբխի արթնանալու արդյունք: Հրաբուխը սկսել էր ժայթքել մայիսի սկզբին: […]

̰
Գեղարքունիքի մարզպետի եղբայրն 9 անշարժ գույք ունի, որից 8-ը՝ հողամաս. «Փաստ»

10:13 16.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նաիրի Սաղաթելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Նա հայտարարագրել է ինն անուն անշարժ գույք, որից ութը հողամաս է, իսկ մեկն էլ՝ արտադրական նշանակության շինություն: Որպես շարժական գույք  է հայտարարագրել «TOYOTA COROLLA 1.8» մակնիշի ավտոմեքենա: Ունի նաև […]

̰
Կոնգրեսականը հայտնել է, թե երբ կպայթի ԱՄՆ-ի «պարտքային ռումբը»

10:06 16.06.2018

8-10 տարուց ԱՄՆ-ին դեֆոլտ է սպասվում, եթե իշխանությունները չգնան պետական ծախսերի զգալի կրճատման: Այս մասին հայտարարել է հանրապետական կոնգրեսական Էնդի Բիգսը Fox News-ի հետ հարցազրույցում: Կոնգրեսականը նշել է, որ բյուջետային հատկացումները 2018 թվականին կազմել են 1,3 տրիլիոն դոլար: Բիգսի հաշվարկներով՝ դրանք չպետք է գերազանցեին 700 մլրդ դոլարը: «Մեզ մոտ կառուցվածքային դեֆիցիտ է: Մենք ծախսում ենք […]

̰
Ճապոնիայում հրաբուխը 4.7 կմ բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արտանետել

09:52 16.06.2018

Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել: Հարավային Կյուսյու կղզու Սակուրաձիմա հրաբուխը 4.7 կմ բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արտանետել: Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Գրանցվել են խոշոր քարերի արտանետումներ խառնարանից 800-1000 մետր հեռավորության վրա: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ օդերևութաբանները «պայթուցիկ բնույթի» ժայթքումն արձանագրել են վաղ առավոտյան: Հայտարարվել է վտանգի 3-րդ մակարդակ՝ 5 հնարավորից: Սա ենթադրում է լեռանը […]

̰
Գազի գնի իջեցման տարբեր թվեր են շրջանառվում. «Հրապարակ»

09:42 16.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Լավրով-Մնացականյան հանդիպման հաջորդ օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ռուսական գազը թանկանա, Հայաստանը գազ կգնի Իրանից։ Բայց իրանական գազն ավելի թանկ է, քան ռուսականը, և այն տեղ հասցնելու խնդիրը նույնպես «Գազպրոմ Արմենիայի» իրավասության ներքո է։ Էներգետիկայի ոլորտի պաշտոնյան ասաց. «Մենք այս պահին որևէ հանձնարարություն չենք ստացել կառավարությունից՝ բանակցելու իրանական […]

̰
Էջմիածնի քաղաքապետի տնից գիշերով արկղեր են դուրս բերել, տարել Հադրութ՝ Մանվելի տուն. «Հրապարակ»

09:32 16.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքը խուճապի մեջ է: Մեր տեղեկություններով՝ Էջմիածնի հանրահավաքի նախօրեին գեներալն իր քաղաքապետ որդու միջոցով փորձել է հաշտության եզրեր գտնել Դոն Պիպոյի հետ: «Կարենին ուղարկել է Պիպոյի մոտ՝ հարաբերությունները պարզելու եւ լարված մթնոլորտը թուլացնելու, բայց Պիպոն մինչեւ վերջ չի էլ լսել, ասել է՝ քեզ ասելու բան չունեմ, գնա՝ թող […]

̰
Մանվել-Սեյրան դուետը ճաք է տվել. Ի՞նչ է ասել Դոն Պիպոն Սեյրան Սարոյանին. «Ժամանակ»

09:27 16.06.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Դոն Պիպոյի վերադարձով գեներալներ Մանվել-Սեյրան դուետը ճաք է տվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` օրեր առաջ հանդիպել են ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն ու Դոն Պիպոն: Վերջինս գեներալին առաջարկել է չեզոքություն պահպանել Էջմիածնում սպասվող իրադարձությունների շրջանակում: Ի մասնավորի՝ նա ասել է. «Դու գործ չունես էս ամենի  հետ, քեզ չեզոք պահիր», եւ Սեյրան […]

̰
Քանի հոգի է լքել ՀՀԿ-ն. «Ժողովուրդ»

09:21 16.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացրած քաղաքացիների թիվը երեկվա դրությամբ կազմել է 1500 հոգի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: «Այդքանը գրանցված է: Բայց դեռ աշխատանքներն ընթանում են, մոտ օրերս հստակ պատկերը կունենանք»,- ասել է Թադեւոսյանը: Հարցին, թե ՀՀԿ-ն լքածների մեջ կան տարածքային […]

̰
Նախագահը մտնում է վարչապետի ոլո՞րտ. «Ժողովուրդ»

09:14 16.06.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները: Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են […]

̰
ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրը միլիոնատեր է. նաև ունի 7 անշարժ գույք. «Փաստ»

09:07 16.06.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ավագյանի սեփականությունն են համարվում յոթ անշարժ գույք՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ, երկու այգետնակ ու մեկ հողամաս: Պաշտոնյան վարում է «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագրել է նաեւ 12 հազար 600 […]

̰
ՊԵԿ-ը գիշերային ստուգումներ է անում գազալցակայաններում. «Հրապարակ»

09:02 16.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել։ ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում։ Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացան ասել ավելի ուշ, […]

̰
Թրամփի թիմը սաբոտաժի է ենթարկել Պուտինի հետ հանդիպելու նրա ցանկությունը. Washington Post

08:49 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականներն անտեսել են նախագահի ցանկությունը՝ կազմակերպելու հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով  իր աղբյուրներին: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման հանդեպ Թրամփի հետաքրքրությունը հրապարակայնություն է ստացել այն բանից հետո, երբ նախագահները մարտին հեռախոսային բանակցություններ էին ունեցել, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահն […]

̰
Վանաձորի դեղատներից մեկում հրդեհ է բռնկվել

08:37 16.06.2018

Հունիսի 16-ին, ժամը 04:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան հրապարակում գտնվող թիվ 1/20 հասցեում գործող դեղատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:50-ին, […]

̰
Ռուսաստանն ազատվել է ԱՄՆ պետպարտքի կեսից

08:29 16.06.2018

Ապրիլին Ռուսաստանն ազատվել է ամերիկյան պարտատոմսերի կեսից՝ կրճատելով ներդրումն ԱՄՆ գանձնապետարանի արժեթղթերում մոտ կրկնակի՝ մինչև 48,7 մլրդ դոլար: Այսպիսով՝ Ռուսաստանը դուրս է բերել 47,5 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը: Այժմ ամերիկյան պարտատոմսեր կրող երկրների վարկանիշում Ռուսաստանը 22-րդ տեղում է: ԱՄՆ պարտատոմսերում Մոսկվայի ներդրումների ծավալը հասել է 10-ամյա նվազագույն ցուցանիշի: Նախկինում […]

̰
ԱՄՆ-ում 1,5 ամսում անօրինական ներգաղթյալների մոտ 2000 երեխաներ բաժանվել են ընտանիքներից

08:16 16.06.2018

Այս տարվա ապրիլի 19-ից մայիսի 31-ն ԱՄՆ-ում 1995 երեխաներ բաժանվել են 1940 մեծահասակ անօրինական ներգաղթյալներից: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ԱՄՆ իշխանությունները ձերբակալում են ապօրինաբար ներգաղթած ծնողներին, իսկ երեխաներին այդ իրավախախտման համար ձերբակալել չի կարելի: ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը, ում նախաձեռնությամբ էլ խստացվել է երկրի քաղաքականությունն […]

̰
Չինացիները խեցգետնի փառատոնին 35 տոննա անդամոտանի են կերել

08:00 16.06.2018

Չինաստանի Ցզյանսու նահանգում խեցգետիններ ուտելու փառատոն է անցկացվել, որին մասնակցել է 50 հազար մարդ: Նրանք համտեսել են 47 խանութների տրամադրած խեցգետինները: «Մոյա պլանետա» պորտալի հաղորդմամբ՝ 2017 թվականին Չինաստանն արտադրել է 1,13 մլն տոննա խեցգետին: Նշվում է, որ այդ արտադրատեսակի հանդեպ պահանջարկն արագ տեմպով աճում է: Անցյալ տարվա համեմատ Չինաստանում խեցգետինների արտադրությունն աճել է 83 տոկոսով՝ […]

̰
Թրամփը «բարեկամական» լուսանկարներ է հրապարակել G7-ի առաջնորդների հետ

07:46 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկարներ G7-ից, որտեղ ինքն ու մյուս պետությունների ղեկավարները պատկերված են բարեկամական մթնոլորտում: Այդպիսի լուսանկարներ հրապարակելու պատճառ է դարձել համացանցում հայտնված մի լուսանկար, որտեղ Թրամփը, թևերը ծալած, նայում է «յոթնյակի» երկրների մյուս առաջնորդներին: Տվյալ լուսանկարի շուրջ քննարկումներ էին ծավալվել առ այն, որ արևմտյան երկրների միջև առկա են […]

̰
BACK_TO_TOP