10:24 12.06.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի երկարամյա տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահվանից հետո արդեն երեք ամիս է՝ համառ պայքար է ընթանում ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար: Այս պաշտոնին հատկապես հավակնում է Ասոյանի որդին՝ Վիգեն Ասոյանը, ով հոր մահից տասն օր անց նշանակվել էր Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական […]
10:12 12.06.2018
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում կլուծարվի ԳԱԱ Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը: ԳԱԱ-ն այս հարցով հունիսի 8-ին դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Գործը կքննի դատավոր Ռուբեն Ափինյանը: Նշենք, որ հիմնադրամի տնօրենը գեներալ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանն է: Նա հիմնադրամը հիմնադրել էր դեռ 2003 թվականին: Սակայն, ինչպես պարզեցինք հիմնադրամի՝ վերջին տարիներին ներկայացրած հաշվետվություններից, […]
10:03 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ անցել է «շատ ավելի լավ, քան որևէ մեկը կարող էր սպասել»: Երկու երկրների առաջնորդները բանակցությունների արդյունքներով ծրագրում են համատեղ փաստաթղթեր ստորագրել: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ այդ գագաթնաժողովը շատերի կողմից, հավանաբար, ընկալվում է որպես գիտական ֆանտաստիկա: […]
09:50 12.06.2018
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցում հրապարակել է ադրբեջանցիների՝ Գյուննութի գերեզմաններ այցի տեսանյութը։ «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել […]
09:45 12.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զարմանալի զուգադիպությամբ Հայաստանի պետական պարտքը թավշյա հեղափոխությունից հետո սկսել է նվազման միտումներ ցուցաբերել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական պարտքը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 754.5մլն դոլար, եւ սա այս տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է, ավելի քիչ, քան տարեսկզբին էր: Հիշեցնենք, որ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 6 […]
09:36 12.06.2018
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական վերադասավորումներից հետո փոխվել են նաև ներդաշնակցային դասավորումները: «Իրատես»-ի աղբյուրները հայտնում են, որ եթե խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, ապա, օրինակ, «Ելք» դաշինքը, որպես այդպիսին, չի մասնակցի ընտրություններին: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, առաձին են մասնակցելու ընտրություններին: Փաշինյանն իր շուրջը չի համախմբելու «Ելք»-ի մյուս երկու լիդերներին՝ […]
09:27 12.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում տարաձայնություններ են: Դատարանի նախագահի 15 թեկնածուների ընտրության ժամանակ ձայները բաշխվել են այնպես, որ երկուական քվե (իսկ դա եղել է առավելագույն քվեն) ստացել են դատավորներ Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը: Արդեն հաջորդ փուլում Ասատրյանը ստացել է 3, Ավետիսյանը՝ 4 ձայն: Միայն թե նկատենք, […]
09:21 12.06.2018
Հունիսի 11-ին, Թբիլիսիում անցկացված «Մի սպանիր» բողոքի ակցիայի ընթացքում, մոտ երկու տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել: Այս մասին հայտնում է GeorgianReport.info-ն: Անցած դեկտեմբերին սպանված երկու դեռահասներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, Վրաստանի խորհրդարանի դիմաց հայտարարել է, որ դարձյալ 1 շաբաթով դադարեցնում է բողոքի ակցիաները: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ հունիսի 11-ին ձերբակալվել է 19 մարդ, այդ թվում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի […]
09:15 12.06.2018
«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանի գործերը գնալով վատանում են: «Երևան սիթի»-ի աշխատակիցներից մեկը նշեց, որ Փաշինյանի կառավարության գործողությունների արդյունքում նախ առևտուրը բավականին քչացել է՝ մարդիկ ավելի քիչ են ելումուտ անում, ինչի պատճառով իր դրույքը փոխել են կեսի՝ 190 հազար դրամ աշխատավարձի փոխարեն վճարելով 90 հազար։ Իսկ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո ընդհանրապես 45 հազար դրամ […]
09:10 12.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հրաչյա Հարությունյանին ազատել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության […]
09:05 12.06.2018
Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին փորձել են թալանել: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Գողերը կոտրել են Բևեռլի Հիլզում (Կալիֆոռնիա) գտնվող նրա առանձնատան պատուհանը, սակայն, ինչ-որ բանից վախենալով, հեռացել: Տանից ոչինչ չի կորել: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա: Ժամեր անց գողերը ներթափանցել են հարևան առանձնատուն՝ […]
08:57 12.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Արմեն Աբրահամյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է […]
08:46 12.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ «Վալենսիա»-ի Խաչիկը` «X գրուպ»-ի նախագահ, Ջրաշխարհի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի»։ Հունիսի 29-ին` այլեւս ոչ թե «Ֆլորենս», այլ «Տասից տաս» ռեստորանային համալիրում (որը պատկանում է նույն Խաչիկ Խաչատրյանին) տեղի կունենա նրա որդու հարսանիքը: Հրավիրված են նաեւ իշխանական հին էլիտան, Սերժ Սարգսյանը։ Իսկ նախորդ հանգստյան […]
08:35 12.06.2018
Հունիսի 12-ին` ժամը 00:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատանի խճուղու թիվ 55/1 հասցեի մոտակայքում գտնվող չբնակեցված շինությունում (մոտ 160 քմ)։ Հրդեհը […]
08:26 12.06.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 12-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Գ. Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Թաթիկ Սարյան, Գործարանային, Եսայան, Խաչիկյան, Մասիսի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, Կոտովսկու, Մուսայելյան, Ֆրունզեի, Թամանցիների, Եղիշե […]
08:17 12.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-13:30 Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 13 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10:00-16:00 Գոգոլի փ. 3, 5 շենքերը, Ռուբինյանց փ. 2, 2/1-2/3, 4, 4Ա, 6 շենքերը և 2/5 սեփական տները, թիվ 2 […]
08:06 12.06.2018
Սպիտակ տան տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Լարի Քուդլոուն սրտի կաթվածի պատճառով հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել իր թվիթերյան էջում: Թրամփի խոսքով՝ խորհրդականը գտնվում է Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական կենտրոնում: «Լարի Քուդլոուն, ով այդքան ջանասիրաբար աշխատել է առևտրի և տնտեսական հարցերով, հենց նոր սրտի կաթված է ստացել»,- գրել էր […]
07:54 12.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի, ինչպես նաև վերջինիս ամուսնու՝ Ջարեդ Քուշների (նախագահի խորհրդական) ակտիվների արժեքը վերջին մեկ տարում աճել է մի քանի տասնյակ միլիոն դոլարով: Նրանց ակտիվների ընդհանուր արժեքը գնահատվում է 229-789 մլն դոլարի միջակայքում: Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, անցած տարվա համեմատ նրանց կարողության սահմաններն աճել […]
07:43 12.06.2018
Տոկիոյում թեթև մարդատար ավտոմեքենան հետիոտնային անցումի վրա մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել 6 մարդ: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08.40-ին՝ Տակադանոբաբա երկաթուղային կայարանի մոտ: Ինչպես ավելի ուշ ոստիկանությանը պարզաբանել է 52-ամյա վարորդը՝ վրաերթը տեղի է […]
07:30 12.06.2018
Վոլգոգրադում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Վոլգա գետում միմյանց են բախվել զբոսաշրջային շարժիչավոր կատամարանն ու բեռնատար ջերմանավ «Կապիտան Վերեչկին»-ը, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս մեկ կնոջ ճակատագիրն անհայտ է մնում: Դեպքը տեղի է ունեցել Վորոշիլովի շրջանում: Փրկարարներն ավարտել են կատամարանի հետազոտումը, որից հետո հայտնել են 6 կանանց և 4 տղամարդու զոհվելու մասին: Երիտասարդ […]
07:15 12.06.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այսօր առավոտյան Սինգապուրում հանդիպել են երկու երկրների՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովում: Այն անցկացվում է Սենտոսա առողջարանային կղզու «Կապելլա» հյուրանոցում: Հանդիպման սկզբում նրանք ժպտալով միմյանց ձեռք են սեղմել տեսախցիկների առջև: «Սա պատիվ է ինձ համար: Մենք հիանալի հարաբերություններ կունենանք, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել […]
01:02 12.06.2018
Հունիսի 11-ին` ժամը 22:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia Sorento» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Տուժածներ Յ. Ն.-ն (1996 թ.) և Է. Մ.-ն (1997 […]
00:55 12.06.2018
Հունիսի 11-ին` ժամը 22:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է երկու բեռնատարների արանքում. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
00:46 12.06.2018
Այսօր ԱՄՆ-ում մեքսիկացի նախկին թմրաբարոն Էդգար Վալդես Վիլյարեալը (մականունը՝ Բարբի) դատապարտվել է 49 տարվա բանտարկության: Նրա դեմ սահմանվել է նաև 192 մլն դոլարի տուգանք: Ինչպես հայտնում է Heraldo de Mexico պորտալը, Ատլանտա քաղաքի դատարանը «Բարբի»-ին մեղավոր է ճանաչել թմրանյութերի առևտրի և փողերի լվացման մեջ: Վալդեսը գլխավորել է «Բելտրան Լեյվա» թմրակարտելի վարձու մարդասպաններին: Նշվում է, որ […]
00:30 12.06.2018
ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Հարրի Թրումեն» ատոմային ավիակրի գլխավորությամբ, վերադարձել է Միջերկրական ծովի արևելյան շրջան՝ շարունակելու հարվածներ հասցնել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում: «Հարրի Թրումենի» գլխավորած հարվածային խումբը վերադարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարի համար»,-ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ «այդ մանևրումը հզոր ազդանշան կտա դաշնակիցներին […]
00:15 12.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կեսգիշերին մոտ ավարտել է զբոսանքը Սինգապուրով: Քաղաքական գործիչը որոշել էր ուսումնասիրել երեկոյան քաղաք-պետությունը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի նախօրեին: Համացանցում հայտնվել են տեսանյութեր Կիմ Չեն Ինի զբոսանքից: Հյուսիսային Կորեայի առաջնորդն այցելել է Սինգապուրի ամենահանրահայտ հյուրանոցներից մեկի՝ Marina Bay Sand-ի տանիքի դիտահարթակ և այդ հյուրանոցի խաղային համալիր: Զբոսանքի ժամանակ հյուսիսկորեացի […]
23:59 11.06.2018
Այսօր Աֆղանստանում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակումների շարք, որը 36 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Քաբուլում գյուղատնտեսության վերականգնման ու զարգացման նախարարության շենքի մոտ մահապարտի ինքնապայթեցման հետևանքով զոհվել է 12, վիրավորվել` 31 մարդ: Ոստիկանության հաղորդմամբ՝ մահապարտը սպասել է աշխատանքային օրվա ավարտից հետո ծառայողների՝ շենքից դուրս գալուն և պայթեցրել իրեն բազմության մեջ: […]
23:39 11.06.2018
Ավստրիայի դաշնային հատուկ ծառայություններն ուժեղացրել են կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախարարների անվտանգությունը՝ սպանության սպառնալիքների պատճառով: Երկրի հակահետախուզությունը քրեական հետաքննություն է անցկացնում Facebook սոցցանցով և այլ միջոցներով ստացված սպառնալիքների փաստով: Այս մասին հայտնում է Österreich պարբերականը՝ հղում անելով ՆԳՆ-ի տվյալներին: Նշվում է, որ ստուգման են ենթակա սպառնալիքների ստացման բոլոր դեպքերը՝ էլեկտրոնային փոստ, հեռախոս և այլ սոցցանցեր: […]
23:23 11.06.2018
Հունիսի 11-ին` ժամը 17:11-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ օձը նկատվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում: Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք։ […]
23:11 11.06.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել ՀԲԸՄ գործունեությունը` ազգապահպանման, պետականաշինության ու Հայաստանի կարողությունների հզորացմանն աջակցելու հարցում: Արա Բաբլոյանը նշել է, որ երկարամյա գործունեության ընթացքում կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, կարեւոր ներդրում է ունեցել […]