22:56 11.06.2018
ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից՝ հավելելով. «Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ […]
22:39 11.06.2018
Արցախի Հանրապետության դատախազության կայքը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունիսի 8-ին մեղադրյալների պաշտպանները միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու և փոփոխելու խնդրանքով: Միջնորդությունների քննարկման արդյունքում, տվյալ քրեական գործով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի 09.06.2018թ. որոշմամբ, մեղադրյալներ Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի, Վարդան Ղարամյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ ավելի […]
22:27 11.06.2018
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կդիմեն Ազգային ժողովի խմբակցություններին` պարտադիր բաղադրիչի ներդրումը մեկ տարով հետաձգելու պահանջով: Լրագրողների հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը նշեց, որ իրենց չի գոհացնում կառավարության արտահերթ նիստի ընթացքում հաստատված օրինագիծը, որով այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու: «Դեռ չենք […]
22:18 11.06.2018
Հունիսի 11-ին` ժամը 16:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի տներից մեկի մոտակայքում ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղպաշտպանության վարչության ՈւՀԿ ինժեներական ջոկատի և ՀՀ ՊՆ թիվ N ինժեներասակրավորային գումարտակի սակրավորական խմբերը: Պարզվել է, […]
22:10 11.06.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ Եվրոպական միության հետ առկա է համագործակցության դրական փորձ՝ վստահություն հայտնելով, որ ապագայում […]
11:00 11.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանուկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մանուկ Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է որոշման մեջ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակվել է […]
10:55 11.06.2018
Անցած գիշեր Չինաստանի հարավարևմտյան Գուանչժոու նահանգում գազատար է պայթել: Այն պատկանել է Չինաստանի ազգային նավթային կորպորացիային: Պայթյունի հետևանքով տուժել է 24 մարդ: Նրանցից 3-ը հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Տեղի ժամանակով ժամը 23:20-ին տեղի ունեցած պայթյունը դարձել է հրդեհի պատճառ, որը հաջողվել է մարել 3 ժամ անց: Անվտանգության […]
10:50 11.06.2018
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Ընթացիկ տարվա մայիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 217 615 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 5.4 տոկոսով: 2018 […]
10:44 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ պատմական հանդիպման նախօրեին կիսվել է իր տրամադրությամբ: Սպիտակ տան ղեկավարը կարծում է, որ ոգևորությունը զգացվում է հենց օդում: «Հիանալի է Սինգապուրում գտնվելը, օդում հուզմունք կա»,-գրել է նա իր թվիթերյան էջում: Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը տեղի կունենա վաղը, Սինգապուրի Սենտոսա […]
10:40 11.06.2018
Հունիսի 10-ին` ժամը 19:20-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող հատվածի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 15-րդ կմ-ին բախվել են «Opel Omega» մակնիշի (վարորդը՝ Ռ. Հ., ծնված […]
10:34 11.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար»: https://www.facebook.com/photo.php?fbid=1581473391979711&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater
10:30 11.06.2018
Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչները վաղ առավոտից փակել են «Թեղուտ» ՓԲԸ-ի ճանապարհը: Նրանք պահանջում են թույլ տալ իրենց աշխատել «Թեղուտ» ՓԲԸ-ում: Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք զրկվել են բոլոր տեսակի հողերից՝ այգիներից, վարելահողերից, հոտհարքներից, դրանից բխող ամեն ինչից՝ անասուններից, անտառներից, որտեղից հավաքում էին հատապտուղ, սունկ, ու հիմա իրենց ազատել են աշխատանքից: Այս մասին հայտնում է […]
10:22 11.06.2018
Հունիսի 11-16-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Հունիսի 11-16-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժգնանա 15-20մ/վրկ, հունիսի 12-ին օդի ջերմաստիճանը կնվազի […]
10:17 11.06.2018
Թբիլիսիի ոստիկանությունը մայրաքաղաքի կենտրոնում ձերբակալել է բողոքի ակցիայի 3 մասնակցի: Այս մասին լրագրողներին հայտնել են ցուցարարները, փոխանցում է RIA Novosti-ն: Կիրակի Թբիլիսիում վերսկսվել էր մայիսի 31-ին ծայր առած բողոքի ակցիան` անցած տարվա դեկտեմբերին սպանված երկու դեռահասների գործով՝«արդարության վերականգնման» պահանջով: Ակցիային մասնակցել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները` երկրի տարբեր շրջաններից: Նշվում է, որ մասնակիցներին […]
10:10 11.06.2018
Լոս Անջելեսում ոստիկանությունը փակել է մի ողջ շրջան՝ տեղի ունեցած հրաձգության դեպքը հետաքննելու համար: Միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Այս մասին հայտնում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: «Հյուսիսային Հոլիվուդում, տանն անցկացվող երեկույթի ժամանակ, գիշերային հրաձգության պատճառով 7 մարդ է հոսպիտալացվել»,-ասվում է հաղորդագրությունում: Հրաձիգի մասին տեղեկություններ չկան: Հրաձգության մեկ այլ դեպք է գրանցվել […]
09:58 11.06.2018
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ջոն Բրենանը, ով աշխատել է նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ժամանակավոր թյուրիմացություն»: Նա այս մասին գրառում է արել իր թվիթերյան էջում: «Ձեր քայլերն ու վատ կշռադատված պրոտեկցիոնիստական քաղաքականությունը վնաս են հասցնում մեր միջազգային դիրքին ու ազգային շահերին։ Ձեր աշխարհայացքը չի արտացոլում ամերիկյան իդեալները։ Ընկերնե՛ր ու […]
09:49 11.06.2018
Եվրամիությունում պաղեստինա-իսրայելական հակամարտության միայն մեկ լուծում են տեսնում՝ Երուսաղեմը պետք է դառնա Իսրայելի և Պաղեստինի մայրաքաղաքը: Մերձավորարևելյան ճգնաժամի իրատեսական կարգավորումը երկու պետությունների գոյակցության մեջ է: Այս մասին Ամմանում` մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ Երուսաղեմը պետք է մայրաքաղաք […]
09:40 11.06.2018
Հունիսի 11-ին`ժամը 01:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում քաղաքացին ընկել է գետի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վ. Ս.-ն (ծնված 1973 թ.) Ազատավան գյուղում ընկել է Ազատ գետի մեջ, ստացել ոտքի կոտրվածք և չի կարողանում […]
09:33 11.06.2018
Սինգապուրի Սենտոսա կղզում բացվել է հատուկ ատրակցիոն, որը թույլ կտա տեսնել «Capella» հյուրանոցի տարածքը, որտեղ հունիսի 12-ին կկայանա ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի գագաթնաժողովը: Փակ հարթակը բոլոր ցանկացողներին կբարձրացնի 130 մետր բարձրության վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի հյուրանոց: Տոմսի արժեքը կազմում է մոտ 15 ԱՄՆ դոլար: Հյուրանոցի մոտ տեղադրվել են 2 մետրանոց ցանկապատեր: Անվտանգության ծառայության […]
09:21 11.06.2018
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփն ու Կիմ Չեն Ինը վաղը` Սինգապուրում կայանալիք գագաթնաժողովում, կքննարկեն երկրների միջև նոր հարաբերությունների հաստատումը, խաղաղության համակարգի ստեղծումն ու Կորեական թերակղզու միջուկազերծումը: Այս մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: «ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև բանակցությունների ընթացքում կկայանա կարծիքների լայն փոխանակություն, որի ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների համար ակտուալ […]
09:10 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Եվրամիությունն առևտրի ոլորտում «Չինաստանից վատն է»: Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ առանձնազրույցի ժամանակ: Զրույցը տեղի է ունեցել ապրիլի 24-ին: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով վաշինգտոնյան վարչակազմում սեփական աղբյուրներին: Հանդիպման ժամանակ Մակրոնը Թրամփին իբրև թե առաջարկել է համագործակցություն՝ նշելով, որ իրենք […]
08:59 11.06.2018
Իտալիայի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատեո Սալվինին հրամայել է փակել իտալական նավահանգիստները «Aquarius» նավի համար, որում գտնվում են 629 ներգաղթյալներ: Նավը պատկանում է ոչ կառավարական «Sos Mediterranee» կազմակերպությանը, որը զբաղվում է Միջերկրական ծովում փախստականների փրկությամբ: Ջիբրալթարի դրոշի ներքո նավարկող նավում գտնվում են 11 երեխաներ, 123 անչափահասներ և 7 հղի կանայք: Իտալացի նախարարն առաջարկել է […]
08:48 11.06.2018
Հունիսի 10-ին` ժամը 22:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 62 շենքին հարակից տարածքում՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում, փրկարարները նկատել են ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Ռ. Շ., ծնված 1992 թ.) և […]
08:37 11.06.2018
Հունիսի 10-ին`ժամը 23:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կամրջակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
08:28 11.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաճախ պատռում է կարևոր փաստաթղթերը, չնայած այն բանին, որ դրանք պետք է ուղարկվեն արխիվ: Այս մասին գրում է Politico-ն: ԱՄՆ նախագահի աշխատանքի առաջին ամիսներին Սպիտակ տան մի ողջ բաժին զբաղվում էր պատռված թղթերի սոսնձմամբ: Պարբերականը մեջբերում է Սպիտակ տան աշխատակից Սողոմոն Լարտիի պատմությունը, ով իր գործընկերների հետ զբաղվել է Թրամփի պատռած […]
08:17 11.06.2018
Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ» հնարավոր է միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման դեպքում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն անհրաժեշտ է արևմտյան երկրներին ճգնաժամերի լուծման համար, սակայն G8 վերադարձի համար անհրաժեշտ է առաջընթաց` Ուկրաինայի արևելքի հակամարտության դեէսկալացիայի հարցում: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Բունդեսթագում ելույթ ունենալիս Մերկելը […]
08:07 11.06.2018
Իսպանիայի հյուսիսում՝ Բասկերի երկրի մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ 202 կմ երկարությամբ կենդանի շղթա են ստեղծել՝ անկախության հարցով տարածաշրջանային հանրաքվե անցկացնելու կոչով: Այս մասին հայտում է Reuters գործակալությունը: Ակցիան կազմակերպվել էր «Մեր ձեռքերում» բասկյան կազմակերպության կողմից: Կենդանի շղթան ձգվել է Սան-Սեբաստիան քաղաքից մինչև Վիտորիայում գտնվող բասկյան խորհրդարան: Համաձայն Իսպանիայի՝ 1978 թվականի սահմանադրության՝ երկիրը հանդիսանում է […]
07:55 11.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շարունակելու գագաթնաժողովը Փհենյանում, հուլիսին: Այս մասին հայտնում է «Չունան Իլբո» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տեղեկություններով՝ կողմերը ցանկանում են շարունակել բանակցությունները: Փհենյան այցի հրավերը հունիսի 1-ին նամակով Թրամփին է փոխանցել Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի նախագահ Կիմ Յոն Չհոլը։ Լրատվամիջոցները հայտնում են, […]
07:44 11.06.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ Լորդ Արա Դարզիի հետ քննարկել է Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումները: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Քիչ առաջ հանդիպեցի Լորդ Արա Դարզիի հետ։ Խոսեցինք Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումների՝ առողջության առաջնային պահպանման հզորացման, քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերի ներդրման, ծխելու դեմ պայքարի, մանկական գիրության կանխարգելման, համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման […]
07:30 11.06.2018
Իսրայելական բանակը հարված է ուղղել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմածովային բազային՝ ոչնչացնելով դեպի ծով ելք ունեցող թունելը, որը գտնվում է Գազայի հատվածի ափամերձ շրջանում: Այս մասին հայտնում է իսրայելական բանակն իր թվիթերյան էջում: Այդ թունելով «ՀԱՄԱՍ»-ի զինվորականները կարողացել են թաքուն հեռանալ բազայից և ծովից հարձակվել Իսրայելի վրա: Հունիսի 3-ին Իսրայելն ու Գազայի հատվածը հրթիռակոծությամբ էին փոխանակվել: […]