07:15 11.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ազատության նրբ. 2-5, 5Բ շենքերը, Ազատության պող. 12, 12/1, 12/4, 14 շենքերը և 5-8 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Վարշավյան փ. 2, 4 շենքերը, Ա.Տիգրանյան փ. 3, 5 շենքերը, թիվ […]
00:01 11.06.2018
Սպիտակ տանը կից Առևտրի հարցերով ազգային խորհրդի տնօրեն Փիթեր Նավարոն հայտարարել է, որ բոլոր քաղաքական գործիչները, ովքեր անազնիվ դիվանագիտական հարաբերություններ են վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, կհայտնվեն դժոխքում: Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում: «Յուրաքանչյուր օտարերկրացի առաջնորդի համար, ով անազնիվ դիվանագիտություն է վարում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում, իսկ այնուհետև փորձում դանակով […]
23:45 10.06.2018
Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը դիմում է ներկայացրել քաղաքապետ Ս.Բալասանյանին՝ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վերջինիս եղբորը՝ Լեւոն Սարգսյանին եւ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին (հետմահու) Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու մասին որոշումների նախագծերը Ավագանու հունիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկելու մասին: Որպես հիմնավորում նշվում է. «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ այն […]
23:32 10.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան մեկնի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացմանը մասնակցելու համար: «Այո, սպասում ենք ֆուտբոլի ժամանակ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին հարցին, փոխանցում է RIA Novosti-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը […]
23:23 10.06.2018
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության […]
23:10 10.06.2018
Հունիսի 9-ին Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյանի բնակիչ 26-ամյա Արսեն Ե.-ն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի […]
22:50 10.06.2018
Հունիսի 10-ին, ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
22:34 10.06.2018
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անդրեա Նալեսը G7-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքն անվանել է աղետ: Այս մասին գրում է Frankfurter Rundschau-ն: Նալեսի խոսքով՝ այդպես հնարավոր չէ վարել «խելամիտ և վստահության արժանի քաղաքականություն»: «Թրամփն աղետ է գործել G7-ի գագաթնաժողովում և հրաժեշտ տվել միջազգային պատասխանատվությանը թվիթի օգնությամբ»,-հայտարարել է Նալեսը: Նա հավելել է, որ ԵՄ-ն Ճապոնիայի և […]
22:20 10.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր է եկել Հյուսիսային Կորեայում արագ սննդի McDonald’s ռեստորանների ցանց բացելու գաղափարը: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին: Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի նախապատրաստմանն առնչություն ունեցող աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահն ընդհանուր առմամբ հետաքրքրված է Հյուսիսային Կորեայում ԱՄՆ-ի այցեքարտը դարձած ընկերությունների աշխատանքի գործարկմամբ: Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի առաջնորդների՝ պատմության […]
22:03 10.06.2018
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
21:33 10.06.2018
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում այսօր անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրությունները։ Ընտրատեղամասերը փակվեցին ժամը 20։00-ին: Նախնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ամենամեծ ակտիվությունը դրսևորվել է Վանեվան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 75,95 տոկոսը (199 ընտրող՝ 262-ից): Ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Նոր Արտամետում (20.70%): Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է […]
21:26 10.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել 2018 թվականի «Ավրորա» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
21:20 10.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ՝ «Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը: Նախագահը հանդես է եկել խոսքով, որում մասնավորապես ասել է. ««Ավրորա» նշանակում է արշալույս: Արշալույսը՝ նոր օր, նոր օրը՝ նոր սկիզբ: Հատկանշական է, որ «Ավրորայի» հերթական մրցանակաբաշխությունը տեղի […]
21:06 10.06.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սոցցանցում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է, թե Իսրայելը գիտի՝ ինչպես կանխել իրանական բնապահպանական աղետը: Չնայած Թեհրանի միջուկային հավակնություններին, Իսրայելը կօգնի շարքային իրանցիներին, ասել է նա: Ավելի վաղ Իրանի իշխանությունները տվյալներ էին հրապարակել, համաձայն որոնց՝ երկրի 96 տոկոսը կամ 50 մլն մարդ տառապում է երաշտից: Շատ մարդիկ ստիպված են լքել իրենց տները: Նեթանյահուն […]
20:52 10.06.2018
Լոռու մարզի ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և ընդգրկվել ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Լոռու մարզի Գուգարքի բաժնի արդեն նախկին ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը՝ նշելով. «Իմ դիմումի համաձայն եմ հեռացել: Այս պահին նպատակահարմար եմ գտել, որ ավելի լավ կլինի, որ ընդգրկվեմ կադրերի ռեզերվում»:
20:42 10.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցի շրջանակներում ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը եւ առաջին խաղին: Այս մասին տեղեկությունը՝ news.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկում է հունիսի 14-ին Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղով: Վարչապետի այցի եւ հանդիպումների այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ:
20:27 10.06.2018
Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև, վերսկսվել է բողոքի ակցիան՝ արդարության վերականգնման պահանջով: Ակցիան անցկացվում է «Մի´ սպանիր» կարգախոսի ներքո: Դրան մասնակցում է անցած դեկտեմբերին սպանված 16-ամյա երկու դեռահասներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն: Ակցիային միանում են նաև կուսակցությունների ներայացուցիչներն ու նրանց կողմնաիցները, այդ թվում երկրի տարբեր շրջաններից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը […]
20:13 10.06.2018
Գերմանիայի Բավարիա դաշնային հողի Լանդսհուտ քաղաքում տեղակայված BMW-ի գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վիրավորվել է ավտոմեքենաշինական գործարանի 3 աշխատակից: Այս մասին հայտնում է Paussauer Neue Presse թերթը՝ հղում անելով ոստիկանությանը: Հրդեհի հետևանքով տարածված ծխից խույս տալու համար բնակիչներին խորհուրդ է տրվել փակել դռներն ու պատուհանները: Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ: Հրշեջներին արդեն հաջողվել է մարել […]
19:54 10.06.2018
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծեծկռտուք է տեղի ունեցել հոգևորականների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է hraparak.am-ը։ Աղբյուրը նշում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն է անցկացրել և երբ լքել է եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ, սկսել են բղավել «Գարեգին, հեռացիր»։ Կաթողիկոսին պաշտպանողներն էլ ի պատասխան վանկարկել են՝ «վեհափառ, վեհափառ»։ Այնուհետև տեղի է ունեցել քաշքշուկ, […]
19:43 10.06.2018
«Ավրորա-2018» մրցանակի դափնեկիր Չժո Լա Աունը զարմանք է արտահայտել, որ իրեն է բաժին հասել այդ մրցանակը: Նա նշել է, որ մրցանակի 40 տոկոսը պատրաստվում է ուղղել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը: Այս մասին հայտնում է news.am-ը: Հարցին, թե մրցանակը կօգնի՞ մահմեդական ռոհինջաներին, Աունը պատասխանել է, որ, իհարկե, կօգնի, սակայն դժվարացել է ասել, թե կոնկրետ երբ նրանք […]
19:37 10.06.2018
Երեւանում, հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ 20-ամյա Ա. Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ […]
19:25 10.06.2018
Շատ մարդիկ են օգնել հայերին Ցեղասպանությունից հետո, եւ մենք անում ենք ամեն բան, որ օգնենք այլոց, ով տառապում է նմանատիպ վարմունքի հետեւանքով: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը, հայտնում է news.am-ը: Նա նշեց, որ Ամերիկան 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունից հետո 100 մլն դոլար […]
19:16 10.06.2018
Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում հունիսի 9-ին, տեղի ունեցավ Ոչխարների խուզման ամենամյա՝ թվով չորրորդ փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն՝ Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ) ֆինանսավորմամբ։ Փառատոնին մասնակցեցին մարզի 12 համայնքների ներկայացուցիչներ, հաղթող ճանաչվեց Շինուհայր համայնքի ներկայացուցիչ Ռոմանոս Սարգսյանը, որը որպես մրցանակ ստացավ ձիու թամբ, խուզի մկրատ, […]
19:04 10.06.2018
Եկամտահարկի իջեցումը կարժենա 47-52 մլրդ դրամի վնաս: Քննարկումներ կան, սակայն այս պահին ժամանակավրեպ է վերջնական տեսակետ ու որոշում հայտնելը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությանը, մասնավորպես՝ եկամտային հարկի մասով: Նա հիշեցրեց, որ այս հարցի քննարկման ժամանակ նախկինում էլ ասվել է, որ եկամտային հարկի բեռի իջեցումը պետք է ուղեկցվի […]
18:52 10.06.2018
Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը. ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մոտ կես դար առաջ էկրան բարձրացած ֆիլմի աղբյուրը վերականգնվել է մոսկվայաբնակ գործարար Արթուր Գալստյանի միջոցներով, Համլետ Գևորգյանի և գյուղի բնակիչների մասնակցությամբ: Սակայն, եթե այն ժամանակ աղբյուրը դեկորատիվ բնույթ էր կրում, հիմա դա մանրակրկիտ վերականգնված լիարժեք խաչքար-աղբյուր է: Ֆիլմի էկրան բարձրանալուց 47 տարի անց, հունիսի 10-ին, հենց […]
18:38 10.06.2018
Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացման արժեքը կկազմի մոտ 20 մլն դոլար: Այս մասին հայտնում է Straits Times-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Լի Սյան Լունին: Վարչապետը նշել է, որ այդ ծախսերը Սինգապուրի ներդրումն են միջազգային ջանքերում, և դա բխում է երկրի շահերից: Նա հավելել է, որ […]
18:27 10.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայէջք է կատարել Սինգապուրի ռազմաօդային ուժերի «Պայա-Լեբա» բազայում: Թրամփին հարցրել են, թե ինչպես է իրեն զգում երկար ժամեր տևած թռիչքից հետո և ինչպես է գնահատում առաջիկա գագաթնաժողովը: «Շատ լավ»,-պատասխանել է Թրամփը: Ինքնաթիռի մոտ նրան դիմավորել է Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը: Այնուհետև Թրամփի ավտոշարասյունն ուղևորվել է Shangri-La հյուրանոց, որը գտնվում […]
18:19 10.06.2018
Այսօր, մգեցված ապակիներով սև զրահապատ Mercedes-ը մի քանի տասնյակ ավտոմեքենաների և մոտոցիկլավարների ուղեկցությամբ հյուսիսկորեական պատվիրակությանը տարել է St. Regis հյուրանոց, որը տեղակայված է Սինգապուրի կենտրոնական մասում: TASS գործակալության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի անվտանգության ապահովման գործում ներգրավված է ավելի քան 23 հազար իրավապահ: Տեղի բնակիչները St. Regis հյուրանոցն անվանում են «6 աստղանի»: […]
18:08 10.06.2018
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու արշավի գլխավոր հովանավորներից մեկին՝ գործարար Ահարոն Բենքսին բռնացրել են Ռուսաստանի հետ կապերի մեջ: Այս մասին հայտնում է The Observer-ը: Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ Բենքսը բազմիցս հանդիպել է ռուս բարձրաստիճան անձանց հետ 2015 թվականի նոյեմբերից 2017 թվականն ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, այդպիսի երկու հանդիպումներ են անցկացվել նույն շաբաթվա […]
17:58 10.06.2018
Հունիսի 10-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1975 թ.) և […]