07:28 08.06.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի, Լեռ Կամսարի, Ջեյմս Բրայնսի փողոցների, Գուլակյան փող. 27-ից-72, Աղբյուր Սերոբ փող. 10, Վաղարշյան փող. 1, 3, Գյուլբենկյան փող. 1, 2, 2/1 համարների, Բաղրամյան պող. 40-ից-64 համարների` իրենց կոտորակներով և Բաղրամյան 2-րդ փակուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]
07:15 08.06.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Սարկավագի 2փ. 1-37 սեփական տները, Սարկավագի 2-րդ փակ. 2-րդ նրբ. 20 սեփական տունը, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 1, 2, 2Ա, 3, 4, 6, 6Ա, […]
01:00 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ինին հրավիրել ԱՄՆ, եթե Սինգապուրում հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովը բարեհաջող անցնի: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե որտե՞ղ է ծրագրում Թրամփն ընդունել Հյուսիսային Կորեայի առաջնորդին՝ Վաշինգտոնի պաշտոնական նստավայրո՞ւմ, թե՞ Ֆլորիդա նահանգի […]
00:54 08.06.2018
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները դիմել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին՝ Օդեսայում վերահսկողությունը կորցնելու պատճառով միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խորհրդարանական Իգոր Լուցենկոն: Նրա խոսքով՝ քաղաքում հակառուսական ակտիվիստների դեմ ահաբեկչությունը չտեսնված մասշտաբների է հասնում: Նա նաև նշել է, որ Ուկրաինան կորցնում է Օդեսան այն նույն սցենարով, որով կորցրեց Դոնբասը: […]
00:49 08.06.2018
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտուշ Մուրադյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրան վերջին անգամ տեսել են Երեւանի Սվաճյան փողոցում։ Արտաքին նկարագիրն ու այլ մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։
00:38 08.06.2018
Հունիսի 7-ին, ժամը 21:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի թիվ 3 փողոցի տներից մեկի անասնագոմում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
00:26 08.06.2018
Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ «Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության […]
00:21 08.06.2018
Հայտնի ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան պատմել է քաղաքացիական ամուսնու՝ Դավիթ Վարդանյանի հետ իր փոխհարաբերությունների մասին: «Դավիթը, ինչպես իսկական տղամարդ, հաճախ հեռանում է՝ դուռն աղմուկով շրխկացնելով: Սակայն այնուհետև նա գործածում է հայկական խորամանկությունը՝ հայտնվում է անակնկալով, ինչպես, օրինակ, վերջին անգամ բեռնամբարձիչում տեղադրված ծաղկեփնջով»,-Սվիրիդովայի խոսքերն է մեջբերում WellNews-ը: Երգչուհին հավելել է, որ իրենց ընտանիքում իրեն «սարսափելի» է […]
00:08 08.06.2018
Չինաստանը կարող է կործանիչներ տրամադրել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի ինքնաթիռն ուղեկցելու համար, երբ նա ուղևորվի Սինգապուր՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Չինաստանն իր տարածքում ուղեկցություն ապահովի, ապա դա ուղիղ ազդանշան կլինի ԱՄՆ-ին և Հարավային Կորեային՝ […]
23:57 07.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե կառավարության ծրագիրը պետք է լիներ «Ելք»-ի, «Ծառուկյան դաշինք»-ի և «ՀՅԴ»-ի նախընտրական ծրագրերի հիման վրա: «Մենք կրկին քաղաքական իրավիճակը պետք է ճիշտ գնահատենք: Այո, ես «Ելք» դաշինքի անդամ եմ, բայց ես ՀՀ վարչապետ ընտրվել եմ ոչ որպես «Ելք» դաշինքի թեկնածու և ոչ էլ որպես այլ խմբակցության թեկնածու: Ես վարչապետ […]
23:44 07.06.2018
Խմբակային խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականը կալանավորումից ազատ է արձակվել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ նրա նկատմամբ կիրառել գրավ 10 մլն դրամի չափով։ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Ա. Իսոյանը կալանավորվել էր մայիսի 24-ին: «Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին […]
23:32 07.06.2018
Ռուսաստանաբնակ երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան), ով հանդիսանում է 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանը, մասնակցել է ՄԱԿ-ի նյու-յորքյան կենտրոնակայանում առաջիկա մունդիալի շնորհանդեսին: Միջոցառման ժամանակ ՌԴ վաստակավոր արտիստուհին ՄԱԿ-ի աշխատակիցների համար երգել է «Դլե Յաման»-ը: Ունկնդիրների թվում են եղել ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան և կազմակերպության անդամ երկրների այլ պաշտոնական ներկայացուցիչներ: https://www.facebook.com/UNNewsRU/videos/10156526773767244/
23:17 07.06.2018
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.9% գնաճ, իսկ 2018թ. ապրիլի համեմատ` 1.7% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 5.9% գնանկումը: Այս մասին փոխանցում է Panorama.am-ը: Մսամթերքի ապրանքախմբում, ըստ վիճակագրության, 2018թ. մայիսին 2017թ. մայիսի համեմատ գրանցվել է 9.6% գնաճ, իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝ […]
23:06 07.06.2018
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրացնելով օպերատիվ տվյալները, զննման են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից խոհանոցից տեղամասեր սնունդ տեղափոխող սայլակը, որի ներքևի հատվածում՝ պոլիէթիլենային պարկի և ստվարաթղթի արանքում, հայտնաբերել և առգրավել են կանաչ տոպրակով փաթեթավորված, սպիտակ, կասկածելի փոշենման զանգված՝ ընդհանուրը 0.5 գրամ քաշով, հայտնում են ՀՀ ԱՆ […]
22:55 07.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի՝ գործող կառավարության՝ փորձ չունենալու մասին հայտարարությանը, կառավարության ծրագրի ներկայացման իր եզրափակիչ ելույթում ասաց, որ իրենք ՀՀԿ-ի փորձի կարիքը չունեն: «Ասվում է, որ պետության կառավարման լուրջ փորձ ունեք Դուք, տիկին Նաղդալյան: Ես ներողություն եմ խնդրում՝ թույլ տվեք պետության կառավարման Ձեր փորձը մենք չկիրառենք, որովհետև տեսանք, թե […]
22:45 07.06.2018
Արդյունաբերություն և տնտեսություն չի լինելու, մինչև Հայաստանում կոռուպցիան արմատախիլ չլինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետությունն ի՞նչ պետք է անի. պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի մարդիկ աշխատելու, եկամուտ ունենալու հնարավորություն ունենան, և մենք ասում ենք, որ այդ բոլոր հնարավորությունները կստեղծենք: Սակայն արդյունաբերություն և տնտեսություն չի […]
22:37 07.06.2018
Առաջիկայում կլինեն այլ երկրներում Հայաստանի դեսպաններ, ովքեր հետ կկանչվեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա ոչ թե նրանց աշխատանքից դժգոհության, այլ սկզբունքի հարց է: Ես մի անգամ ասել եմ, որ ոչ կադրային դիվանագետներին քաղաքական նպատակահարմարության համար դեսպան նշանակելու պրակտիկան պետք է լրջորեն վերանայվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:
22:35 07.06.2018
Հունիսի 7-ին, ժամը 11:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա. Ա., ծնված […]
22:27 07.06.2018
Թուրքիան զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում Իրաքյան Քրդստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք-իրաքյան սահմանի վրա գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի օդանավակայանում վայրէջք են կատարել բեռնատար ռազմական օդանավեր։ Դրանց մեջ եղել է զենք և զինամթերք, ինչպես նաև կենդանի ուժ։ Դրանից զատ, 20 զրահապատ մեքենա էլ ուղևորվել է Թուրքիայի […]
22:18 07.06.2018
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի՝ այսօր ավելի վաղ հնչեցված հայտարարությունը: «Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ մտքեր արտահայտել մի ռեժիմից, որը երկիրը ղեկավարում է 1960-ականներից»,- թվիթերյան իր էջում գրել է Բալայանը: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս էր հայտնել, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն կրկնի նախորդների սխալները […]
22:06 07.06.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը: Հանրապետության տարածքում՝ Հունիսի 7-8-ը, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին […]
11:00 07.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» խմբակցությունն սկսել է 1 կուսակցություն դառնալու քննարկումները։ Այդ դրույթն ամրագրված էր դաշինքի ստեղծման հուշագրում, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի չէր կոչվում։ «Իսկ հիմա, քանի որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց կա, եւ դրանք ամենաշուտը նոյեմբերին, ամենաուշը հաջորդ տարվա ապրիլին կլինեն, ուրեմն հարցն արդիական է դարձել, ու պիտի որոշենք՝ միասի՞ն ենք գնում ընտրությունների, […]
10:55 07.06.2018
ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1972 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը: Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.45-ին Ն. Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Փաստի առթիվ ՀՀ քրեական […]
10:50 07.06.2018
Մի քանի հարցեր կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի ծավալմանը Հայաստանում. դա նախ եւ առաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին եւ իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հայտնում է News.am-ը: «Օրինակ եթե ես՝ առաջին փոխվարչապետս, ունենամ որեւէ ոլորտում անձնական բիզնես հետաքրքրություն, […]
10:43 07.06.2018
«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը և բալանսավորել իշխանության թևերի գործունեությունը: Խոսակցություններ կան, որ նրա նախաձեռնությամբ արդեն իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա: Որքա՞ն ժամանակ է, որ խումբն աշխատում է՝ հետաքրքրվեցինք իշխանական աղբյուրից: «Այո, աշխատանքային խումբ կա, որը մոտ 1 ամիս աշխատում է այդ ուղղությամբ»: […]
10:38 07.06.2018
Ադենի ծոցը հատելու փորձի ժամանակ 46 եթովպացի ներգաղթյալներ են զոհվել: Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Նշվում է, որ զոհերից 9-ը կանայք են: Եվս 16 անձինք համարվում են անհետ կորած: Ողջ մնացած մարդիկ պատմել են, որ մաքսանենգների նավակում եղել են առանց փրկարարական բաճկոնների: Ափից ոչ հեռու նավին հարվածած խոշոր ալիքը խուճապ է առաջացրել: Կազմակերպության […]
10:30 07.06.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային: Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական և դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարաողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում և նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում: Հանդիպման […]
10:18 07.06.2018
Հունիսի 6-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Ս. Կ.-ն (ծնված 1961թ.) 2 օր առաջ դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Հարազատները նրա ավտոմեքենան, ձկնորսական նավակը և անձնական իրերը գտել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի լճի ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]
10:10 07.06.2018
«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը որոշել է միջնորդություն ներկայացնել՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար, 2016-ին զինված խմբավորման գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար։ Նա մեզ ասաց, որ կդիմի ևս մի քանի պատգամավորի, որ 75-ամյա Մարգարյանին, ում, իր տեղեկություններով, անգամ չեն հարցաքննում, ազատեն։ Ֆելիքս Ցոլակյանը, հավանաբար, կմիանա միջնորդությանը։ Մարգարյանին ԱԱԾ-ն ձերբակալել […]
10:02 07.06.2018
Հունիսի 6-ին, ժամը 19:52-ին «911» ծառայությանը տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի «Հեշին» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «УАЗ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1966թ.) դուրս է եկել […]