23:12 08.06.2018
Հայոց ցեղասպանությունը չճանաչելու քաղաքականությունն իրականության մեջ արդարացում չունի: Այս մասին հունիսի 8-ին` Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը, փոխանցում է News.am-ը: Նրա խոսքով՝ Սպիտակ տանը հայտնվելով, Օբաման հասկացրեց, որ իր տեսակետը չի փոխվել: Սակայն, այնուհետեւ համարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարեւոր եւ փխրուն փուլում է: Հետո եղավ 100-ամյա տարելիցը, բայց հենց այդ […]
23:01 08.06.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս […]
22:52 08.06.2018
Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար ԱնիՍարգսյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ Ներկայացնում ենք հարց ու պատասխանը։ […]
22:40 08.06.2018
Հունիսի 8-ին` ժամը 12:57-ին, «911» ծառայությանը ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի խմբից տեղեկություն է ստացվել, որ ուսումնավարժանքից վերադարձի ճանապարհին Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում նկատվել է ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է շտապօգնություն: Պարզվել է, որ բախվել են «Mercedes E-326» (վարորդը՝ Ս. Բ.) և «Nissan Tida» մակնիշերի (վարորդը՝ Ա. Խ.) ավտոմեքենաները. վարորդները տեղում շտապօգնության աշխատակիցների […]
22:29 08.06.2018
Հունիսի 8-ին` ժամը 17:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: […]
22:18 08.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին` Արա Բաբլոյանը կարեւորել է կառույցի առաքելությունը Միացյալ Նահանգներում համահայկական խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ջանքերը` ԱՄՆ-ի […]
22:10 08.06.2018
Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի ավարտական արարողությունը: Դասընթացի նպատակն էր կատարելագործել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները ՀՀ տարածքում ականազերծման և միջազգային առաքելությունների ընթացքում պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ իրականացնելու համար` ժամանակակից […]
22:05 08.06.2018
Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ չեղարկվել է 5 չվերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով: «Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Երևան: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]
11:00 08.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է, որ G7-ի գագաթնաժողովի մասնակիցները «6 երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է RIA Novosti-ն: Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 8-9-ը, Քվեբեկում: «ԱՄՆ նախագահը, հնարավոր է՝ դեմ չէ մեկուսացմանը, բայց մենք էլ դեմ չենք համաձայնագիրը 6 երկրներով ստորագրելուն»,- գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
10:48 08.06.2018
Գիշերը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկը փորձել է առևանգել «SOS»-ի հաղորդավարի փաստաբանին: Այս մասին ասվում է «SOS» նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ: «Ահազանգ, հունիսի 7-ի գիշերը, Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկի կողմից փորձ է կատարվել առևանգել SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան, Վահե Գրիգորյանին։ Ոստիկանությանը տեղեկացվել է դեպքի մասին։ Առևանգելու փորձ կատարողին, հրաման տվողին հորդորում ենք շուտափույթ գլուխը մտցնել […]
10:41 08.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել Նորք-Մարաշ զինված խմբի գործով ձերբակալված «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար, ՃՈ նախկին պետ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար: Միջնորդագիրը Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունից հեռացած, գեներալ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ: «75 տարեկան մարդ է, հիվանդ մարդ է, տարել նստացրել են»,- «Ժողովուրդ» […]
10:36 08.06.2018
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել ու մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ողջ համակարգի առաջնահերթությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական Коммерсант-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել ու շարունակում է մնալ որպես հստակ անուններ ունեցող մարդկանց անվտանգության հարցը. դա […]
10:33 08.06.2018
«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմ կլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլև գաղափարական։ Վերջինս առավել սուր է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և քաղաքացիական հատվածի միջև. ասում են` վերջիններիս ոչ բոլոր սպասելիքներն են արդարացել։ Բանավեճն իշխանական թևերի […]
10:24 08.06.2018
Հայաստանի նոր կառավարության ծրագրերին անհրաժեշտ է ամեն կերպ աջակցություն ցուցաբերել: Վաշինգտոնում անցած քննարկումների ընթացքում հայտարարել են Հայաստանի ՀԿ-ների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Այսօր ունենք գործադիր իշխանություն, որը մեզ հետ կիսում է ժողովրդավարական արժեքները, մեր հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ», – նշում է Դանիել Իոաննիսյանը: «Transparency International Հայաստան» կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի խոսքով էլ, […]
10:18 08.06.2018
Մի քանի շաբաթ առաջ մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել էին Հանրապետության նախագահին՝ արձագանքելու Ամուլսարի հանքարդյունաբերական խնդրին: Նախագահը հանդիպել էր նրանց նախագահական նստավայրի մոտ և նույնիսկ միացել նրանց շուրջպարին: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, թե ինչ գործողություններ են հետևել այս իրադարձություններին, ինչպես է նախագահը պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը: […]
10:12 08.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենա միավորման անդամ երկրների բոլոր առաջնորդների հետ, բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից: Հաղորդվում է, որ, այդուհանդերձ, նրանց միջև տեղի կունենան ոչ պաշտոնական բանակցություններ: Բրիտանական Press Association գործակալության փոխանցմամբ՝ այդ բանակցությունների նպատակն է հանդիպման մասնակից երկրների միջև առևտրային պատերազմի կանխումը: Կանադա ժամանելուն պես Թերեզա Մեյը […]
10:05 08.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարական է ներկայացրել: «Ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը»,- նշել է նա: Հիմա նրա դիմումը կքննարկվի հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում, և պարզ կլինի` ընդունում է նորանշանակ վարչապետը ՀՔԾ պետի հրաժարականը, թե ոչ: Չի բացառվում, […]
09:57 08.06.2018
Հունիսի 8-ին` ժամը 02:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 22 հասցեի […]
09:45 08.06.2018
«Հրապարակ»-ը գրում է. «Նախագահի աշխատակազմում դժգոհում են իրենց աշխատանքային պայմաններից. «Նախկինում եղել է հյուրատուն, ճիշտ է՝ ինչ-որ չափով վերանորոգվել է, սակայն չի վերապրոֆիլավորվել պետական աշխատանքի համար, սաունաներ են, լողավազաններ, մարզասրահներ: Ճաշարան չունենք, օդափոխության համակարգ չկա, բոլորով նստում ենք, այսպես ասած, բաց տարածքում»: Կարող է դժգոհություններն «ուղղված» են նրան, որ վարչապետն իր 2 «ռեզիդենցիայից» մեկը՝ Բաղրամյան […]
09:40 08.06.2018
Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանն ասել է, որ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը կմասնակցի 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը՝ 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը՝ 542 դիմորդ: «Միասնական քննությունները կանցկացվեն մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում: […]
09:34 08.06.2018
«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Կոտայքի մարզպետ նշանակվեց «ՔՊ» երիտասարդներից Ռոմանոս Պետրոսյանը, սակայն ասում են՝ մարզպետարանի կադրային քաղաքականության հարցում վճռորոշ դերակատարում ունի Սասուն Միքայելյանը։ Լուրեր են շրջանառվում, որ նրա ջանքերով «Սասուն» ջոկատի անդամ Վաչիկ Վարդանյանի (Կյաժ Վաչոյի) որդին` Վասակ Վարդանյանը, ով Հրազդանի ավագանու անդամ է եղել, շուտով կնշանակվի Կոտայքի փոխմարզպետ։ Բացի դա, Միքայելյանն իր փոքր որդուն` […]
09:28 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի դեմ չափազանց բարձր մաքսատուրքեր սահմանելու ճանապարհով միջազգային առևտրին խոչընդոտելու փորձերի մեջ: «Նրանք երկուսով ԱՄՆ-ի դեմ վիթխարի մաքսատուրքեր են սահմանել և ստեղծում են ոչ դրամական խոչընդոտներ: ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առևտրային ավելցուկը կազմում է 151 մլրդ դոլար, իսկ Կանադան թույլ չի տալիս մեր ֆերմերներին իր շուկա մտնել»,- […]
09:15 08.06.2018
Հունիսի 8-ին, ժամը 00:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի-Բելինսկի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1994 թ.) […]
09:01 08.06.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ անցկացնել Ավստրիայում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրին: Նշվում է, որ այդ մասին խնդրանքով Պուտինը դիմել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին, որը պատասխանել է համաձայնությամբ: Հանդիպումը կարող է անցկացվել Վիեննայում: Սպիտակ տան մամլո ծառայությունը հաստատել է տեղեկությունն […]
08:49 08.06.2018
Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով ավերվել է 600 տուն: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Տուժածներին օգնելու համար հատկացվել են միլիոնավոր դոլարներ: Հաղորդվում է առնվազն 1 վիրավորի մասին: Հիշեցնենք, որ հրաբուխը սկսել էր ակտիվություն դրսևորել մեկ ամիս առաջ: Հրաբխային լավան ոչնչացրել է տներ, ավտոճանապարհներ, հաղորդակցության միջոցներ, ավտոմեքենաներ: Աղետի գոտուց տարհանվել է […]
08:38 08.06.2018
Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի իշխանությունները կքննարկեն արտակարգ դրության ռեժիմի հանման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters գործակալությունը: Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան հունիսի 24-ին: Հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում սահմանվել էր 2016 թվականի հուլիսի 20-ին՝ պետական հեղաշրջման չստացված փորձից հետո: […]
08:27 08.06.2018
Facebook սոցցանցի աշխատանքում խափանման պատճառով օգտատերերի միլիոնավոր անձնական հրապարակումներ հայտնվել են հանրության տեսադաշտում: Սոցցանցը մտադիր է ծանուցել 14 մլն օգտատերերին այն մասին, որ նրանց որոշ հրապարակումներ, որոնք նախատեսված են եղել մարդկանց նեղ շրջանակի համար, հասանելի են դարձել բոլորին: Այս մասին հայտնում է Verge պարբերականը՝ հղում անելով սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչներին: Նշվում է, որ սոցցանցի աշխատանքում տեղ […]
08:06 08.06.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրի տիեզերական ծրագիրը զարգացնելու պլանների մասին՝ ընդհուպ մինչև առաջին թուրք տիեզերագնացի ուղարկումը տիեզերք: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Թուրքիայի նախագահը հայտարարել է այդ մասին երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստների առջև ելույթի ընթացքում: «Ներկայում մենք սկսել ենք աշխատանք՝ կապված տիեզերական հետազոտությունների հետ, և ամենից առաջ` դեպի տիեզերք արբանյակների ուղարկման ուղղությամբ: […]
07:55 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հյուսիսային Կորեային Կորեական թերակղզու միջուկազերծումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters գործակալությունը: Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հասկանում է սեփական անվտանգությունն ապահովելու Հյուսիսային Կորեայի ցանկությունը: Պոմպեոն նշել է, որ Թրամփը պատրաստ է ապահովել Հյուսիսային Կորեայի անվտանգությունը, եթե վերջինս հրաժարվի զանգվածային ոչնչացման […]
07:40 08.06.2018
Եթե Բաղդադը չլուծի ահաբեկչության խնդիրը, Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել իրաքյան 3 քաղաքներում: Այս մասին CNN Turk-ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Անկարան կարող է հարվածել Սինջարին, Քանդիլին և Մահմուրին: Դեռևս մարտի կեսերին Էրդողանը մտադրություն էր հայտնել ոչնչացնելու Իրաքի հյուսիսի քրդական կազմավորումները, որոնց Անկարան դասում է ահաբեկիչների թվին: […]