10:34 09.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ հունիսի 9-ին՝ G7-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն հարցեր՝ կապված Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի հետ: «Այսօր երեկոյան մենք խմբակային քննարկում կունենանք Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի թեմայով, դուք այդ հարցով շատ կարևոր հանդիպում եք ունենալու Սինգապուրում»,-ասել է Մակրոնը Թրամփին: Այս մասին հայտնում է […]
10:24 09.06.2018
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP – ԺՀԿ) կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներից է Ունալ Չևիքօզը։ Վերջինս երկար տարիներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թուրքիայի արտգործնախարարությունում, ինչպես նաև ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Չևիքօզը նշել է, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականությամբ բավական բացասական վարկ է ձեռք […]
10:13 09.06.2018
«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Երևանի բազմաբնակարան շենքերի համատիրությունների նախագահները հայտնվել են խուճապային վիճակում: Պատճառն առաջիկայում համատիրությունների լուծարումն է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ նրանք սկսել են այս ընթացքում Երևանի որոշ բազմաբնակարան շենքերում թեթև կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Մի շենքում վերելակն է նորոգվում, մյուսում՝ մուտքի պատերն են ներկվում, մեկ այլ շենքում էլեկտրալարերի հետ կապված աշխատանքներ են տարվում: […]
09:59 09.06.2018
Կիպրոսում սկսվել է Եվրոպայի խոշորագույն խաղատան շինարարությունը: Նախագծի արժեքը կազմում է 550 մլն եվրո: Խաղատան բացումը ծրագրված է 2021 թվականին, հայտնում է France Presse-ը: Շինաշխատանքներում կներգրավվի 4000 մարդ, իսկ երբ խաղատունը սկսի գործել, այն կապահովի 6500 աշխատատեղ: Համաձայն կանխատեսումների՝ խաղատունը դեպի կղզի կգրավի հավելյալ մոտ 300 հազար զբոսաշրջիկի: Գոյության երկրորդ տարուց խաղատունը կբերի մոտ 700 […]
09:45 09.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեւանում՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում, երեկ հնչած կրակոցներն առանց վարանելու կարելի է որակել վենդետայի հերթական դրսեւորում: 2017 թ. հունվարի 7-ին սպանվել էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը: Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը, ում դատավարությունն էր երեկ: Եվ ահա մինչ դատը սկսվելը մեղադրյալի ու սպանվածի հարազատների միջեւ […]
09:33 09.06.2018
Այսուհետ Նիագարայի ջրվեժով հնարավոր կլինի հիանալ նաև երրորդ կողմից: Ջրվեժի վրայով՝ 70 մետր բարձրության վրա, ճոպանուղու 4 գիծ է անցկացվել: Ջրվեժի վրայով հնարավոր կլինի անցնել 65կմ/ժ արագությամբ: Այս մասին հայտնում է moya-planeta.ru-ն: 700 մետր երկարությամբ երթուղու տևողությունը կկազմի 30 վայրկյան: Թռիչքը կարժենա 50 դոլար: Ճոպանուղին կգործի մինչեւ հոկտեմբեր:
09:21 09.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ 2015թ. ճանաչվեց սնանկ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «դրական» է գնահատել թավշյա հեղափոխությունը: «Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձեւով»,-ասել է […]
09:13 09.06.2018
Ամերիկացի փոփ-երգչուհի Մադոննան հայտարարել է, որ ամուսնանում է: Աստղը նման հայտարարություն է հրապարակել Twitter-ում՝ կցելով լուսանկար, որում նա պատկերված է հարսանեկան զգեստով: 59-ամյա երգչուհին պաշտոնապես ամուսնացած է եղել երկու անգամ՝ Շոն Պենի և Գայ Ռիչիի հետ: «Հարսնացու կլինեմ, կամուսնանամ՝ ի զարմանս»,-գրել է երգչուհին: Սակայն ոչ բոլոր երկրպագուներն են հավատացել երգչուհու հայտարարությանը՝ ենթադրելով, որ դա պարզապես […]
09:04 09.06.2018
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ենթարկվել է կատարակտի հեռացման վիրահատության: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Բուքինգեմյան պալատի խոսնակին, ով նշել է, որ վիրահատությունը հաջող է անցել: Վիրահատությունը կատարվել էր դեռևս մայիսին: Վերջին շաբաթներին 92-ամյա թագուհին մշտապես երևացել է արևապաշտպան ակնոցով:
08:56 09.06.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում քննարկման առարկա դարձավ էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու հարցը, սակայն պարզվեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությունն այդ հարցում ռիսկեր է տեսնում եւ կարող է իրեն միայն թույլ տալ ընդամենը 10 դրամով այն իջեցնել, այն էլ՝ միայն 120–130 հազար անապահովների համար: «Փաստը» բազմիցս անդրադարձել է սակագինն առանց ռիսկերի նվազեցնելու իրական հնարավորություններին: Մեզ հետ […]
08:38 09.06.2018
Պուտինի, Թրամփի և Կիմ Չեն Ինի մոմե արձանների պատրաստումը Չինաստանում իդեալական արդյունքով չի ավարտվել: Շանհայի խոշոր առևտրային ցուցահանդեսում հյուրերը նկատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների արտասովոր ֆիգուրները: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դրանք ուշադրություն են գրավել ղեկավարների արտաքինից ունեցած զգալի տարբերության պատճառով: Մոմե արձանների հեղինակը ձախողել է ճիշտ արտահայտել Թրամփի դիմագծերը, Պուտինի […]
08:26 09.06.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների փոփոխությամբ ավարտվեց «մարզպետաց դասի» նորացման, թարմացման օպերացիան: Մինչդեռ նախորդ տարեվերջին խոսք կար, թե համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում հնարավոր է մարզպետների թիվը կրճատվի: Նշենք, որ «տեղական իշխանիկների» համբավ ունեցող մարզպետների աշխատավարձը, ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ 661 հազար 400 դրամ է: Փոխմարզպետի […]
08:20 09.06.2018
Հունիսի 7-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել , որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ «աջ այտոսկրի սալջարդ» ախտորոշմամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Պարզել է, որ վնասվածքը ստացել է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Բ.-ն, ով ծննդատանն աշխատում է որպես […]
08:10 09.06.2018
Հունիսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սանասար Սարուխանյանը իր վարած ГАЗ 52 մակնիշի 58 ԼՕ 180 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Բերդավան գյուղի բնակիչներ, 36-ամյա Սիրանույշ Ասլիկյանին, 9-ամյա Դավիթ Աթաբեկյանին և 5-ամյա Հայկ Աթաբեկյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի […]
07:58 09.06.2018
Բերքլիի համալսարանի գիտնականները «կախարդական ավազի» նոր տարբերակ են ստեղծել, որն ունակ է անապատային չոր օդից խոնավություն կլանել: Նրանք դրա աշխատանքը փորձարկել են իրական անապատում՝ ստանալով մեկ բաժակ քաղցրահամ ջուր: Այս մասին հայտնում է Science Advances-ը: «Արդեն այսօր կարելի է ասել, որ այս տեխնոլոգիայի հանդեպ վիթխարի կոմերցիոն հետաքրքրություն կա: Միանգամից մի քանի ստարտափներ փորձում են առևտրայնացնել […]
07:45 09.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ G7-ի կազմ միայն այն բանից հետո, երբ էական առաջընթացի հասնի Ուկրաինայում իրավիճակի հարցով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Կանցլերն ընդգծել է, որ Մոսկվայի վերադարձն իմաստ չունի, քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը չի կարգավորվել: «Մենք բոլորս այստեղ (Կանադայում՝ G7-ի գագաթնաժողովին) համաձայնել ենք այն բանի հետ, […]
07:33 09.06.2018
Գազայի հատվածի սահմանում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով 4 պաղեստինցի է զոհվել, ևս 618-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ տուժածներից 8-ի վիճակը ծանր է: Բախումները տեղի են ունեցել Գազայի արևելյան սահմաններին: Իսրայելցի զինվորականների հաշվարկներով՝ տարածաշրջանում բողոքի ակցիաներին մասնակցում է մոտ 10 հազար պաղեստինցի: […]
07:21 09.06.2018
Չինաստանի կառավարության համար աշխատող ցանցահենները կոտրել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապալառուի համակարգչային ցանցն ու գաղտնի տվյալներ գողացել: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ գողացված տեղեկությունները վերաբերել են ուլտրաձայնային հականավային հրթիռների ոլորտում ամերիկյան մշակումներին: Նման հրթիռները պետք է հայտնվեն ամերիկյան սուզանավերում 2020 թվականից հետո: Նշվում է, որ ցանցահենային հարձակումները […]
07:10 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթում սխալվել է Սոմալի երկրի անունը գրելիս: Գրառումը նվիրված է եղել այդ երկրում զոհված ամերիկացի զինծառայողին: «Իմ մտքերն ու աղոթքները մեր սպանված զինծառայողի ընտանիքի հետ են, և նրա ընկերների, ովքեր վիրավորվել են Սոմալիում: Նրանք բոլորն իսկապես հերոսներ են»,-գրել է Թրամփը՝ Somalia-ի փոխարեն գրելով Somolia: Ի պատասխան՝ օգտատերերը Սպիտակ տան ղեկավարին […]
01:00 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 2006 թվականին ընդդեմ Բելառուսի մի շարք քաղաքացիների ու կառավարության անդամների: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Պատժամիջոցները սահմանվել էին 2006 թվականի «ոչ ժողովրդավար ընտրություններից» հետո այն անձանց նկատմամբ, ովքեր «խաթարել են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»: Բացի այդ, պատժամիջոցային ցուցակում […]
00:55 09.06.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինի և Ղրիմի թաթարների առաջնորդ, ռադայի պատգամավոր Մուստաֆա Աբդուլջեմիլ Քըրըմօղլուի հետ։ Չավուշօղլուն նրանց հետ խոսել է Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին։ «Ղրիմի թաթարները որտեղ էլ հաստատվեցին, Թուրքիան միշտ նրանց կողքին գտնվեց։ Եվ մենք շարունակելու ենք նրանց աջակիցը լինել։ Երբեք չենք մոռացել և չենք էլ մոռանա Ղրիմի […]
00:49 09.06.2018
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արսեն Թորոսյանն ընդգծել է ՀՀ-ում այս գրասենյակի բացումից ի վեր մեր երկրում առողջապահական ամենատարբեր ծրագրերի արձանագրած հաջողությունները եւ գործակցության շարունակման ու սերտացման պատրաստակամությունը: «Տարբեր ծրագրեր մենք հաջողել ենք նաեւ այս […]
00:44 09.06.2018
ԱՄՆ-ը փորձում է իրանական իշխանությունների հետ խոսել «սպառնալիքների լեզվով»: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին: Հայտարարությունում ընդգծվում է, որ չի կարելի ԱՄՆ-ի հետ երկխոսության հեռանկար պատկերացնել, քանի դեռ Վաշինգտոնը չի սկսել իրանական իշխանությունների հետ խոսել հարգանքով, այլ ոչ թե «սպառնալիքների և պատժամիջոցների լեզվով»: Դիվանագետն ԱՄՆ-ին անվանել է «տնտեսական ահաբեկիչ», որը սպառնում […]
00:34 09.06.2018
Հոնկոնգից ժամանած ուղևորին Սինգապուրում կանգնեցրել և հարցաքննել են՝ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին նման լինելու պատճառով: Այս մասին հայտնում է «Metro» պորտալը: Տղամարդը, ով ներկայացել է որպես Հովարդ Իքս, պատմել է, որ սինգապուրյան Չանգի օդանավակայանի աշխատակիցները խուզարկել են իր պայուսակն ու 2 ժամ հարցաքննել մինչ քաղաք թողնելը: Տղամարդուն ասել են, որ այցի համար լավ ժամանակ […]
00:21 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ներել ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին, ով կյանքից հեռացել է 2016 թվականին: Այս մասին հայտնում է NBC-ն: Թրամփի խոսքով՝ ինքն առաջարկություններ է պատրաստում Ալիի գործով: «Ես մտածում եմ Մուհամմեդ Ալիի մասին: Նա այն ժամանակ շատ հանրաճանաչ չի եղել»,- հավելել է նախագահը: Ալին 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել […]
00:09 09.06.2018
Կանադայի «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համաշխարհային խնդիրների քննարկումը կշարունակեն խարույկի մոտ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Հաղորդվում է, որ պետությունների ղեկավարներն իրենց տիկնանց հետ կքննարկեն քաղաքական և տնտեսական հարցեր՝ խարույկի մոտ նստած՝ հարգելով հին կանադական ավանդույթը: Ոչ պաշտոնական մթնոլորտում համաշխարհային խնդիրների քննարկումը տեղի կունենա Լա-Մալբե քաղաքում՝ Le Manoir Richelieu հյուրանոցի մոտ: Համաշխարհային առաջնորդների […]
23:57 08.06.2018
Չինաստանի Սիչուան նահանգում ոստիկանը ծերուկին շալակած անցկացրել է փողոցի դիմացի մայթը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Տեսահսկման խցիկները ֆիքսել են, թե ինչպես է տարեց տղամարդը ձեռնափայտի օգնությամբ փորձում դանդաղորեն անցնել փողոցը: Երբ մեքենաների համար լուսացույցի կանաչ լույսը վառվել է, ծերունին եղել է փողոցի մեջտեղում: Այդ պահին ծերուկին է մոտեցել ճանապարհային ոստիկանը, որը […]
23:46 08.06.2018
ՄԱԿ-ը հայտնում է սիրիական Իդլիբ նահանգում ավիահարվածների հետևանքով 45 խաղաղ բնակչի մահվան մասին՝ հավելելով, որ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը: «Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը զեկուցում է, որ երեկ` Իդլիբ նահանգի հյուսիսում գտնվող Զարդանա գյուղին ուղղված բազմաթիվ ավիահարվածները, 45 խաղաղ բնակչի մահվան պատճառ են դարձել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: […]
23:35 08.06.2018
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի հետաձգմանը: Նպատակը եղել է հնարավոր կոռուպցիոն ռիսկերից խուսափելը: Վերոնշյալ երկու ծրագրերը կմիավորվեն և կիրականացվեն ամռանը: Նախարարի փոխանցմամբ՝ ծրագիրը լինելու է քսանօրյա, նախնական տվյալներով՝ դրանք կմեկնարկեն օգոստոսի 10-ից: Նախարարի խոսքով՝ հուլիսին Հայաստան գալու համար տոմս գնած սփյուռքահայերի մեծ մասը, […]
23:24 08.06.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եկեղեցին որոշակիորեն սոցցանց է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ինձ դուր չի գալիս, երբ ցանկացած սոցցանց ղեկավարվում է գրասենյակից, որը գտնվում է Մոսկվայում: Ի դեպ, դա վերաբերում է նաև եկեղեցուն, որովհետև այն նույնպես որոշակիորեն սոցցանց է»,-ասել է Պորոշենկոն Կիևում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ուկրաինայում ներկայում գործում են […]