11:11 18.02.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն առցանց ձևաչափով մասնակցել է Հաշմանդամության հիմնահարցերով համաշխարհային հեղինակավոր գագաթաժողովին։ Նորվեգիայի և Գանայի կառավարությունների կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։ Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն […]
11:06 18.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1417 նոր դեպք ✓5659 թեստավորում ✓2825 առողջացած ✓ 25 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8278 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 851 836 թեստավորում:
10:57 18.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ակունք գյուղի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դիմակավորված, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք է գործել Ակունք գյուղի բնակարաններից մեկը, բռունցքով հարվածել բնակչուհու դեմքին և որպես զենք օգտագործվող առարկայի՝ […]
10:49 18.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի 34-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. փետրվարի 17-ին՝ ժամը 20:35-ին, «Հերացի» թիվ 1 […]
10:44 18.02.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է: Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում […]
10:36 18.02.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է 2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով #որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է սոցիալական նպատակներով […]
10:31 18.02.2022
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Լևոն Չաուշյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը և ցավակցում Չաուշյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին: Լևոն Չաուշյանը 1969 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1970 թվականին՝ դաշնամուրի բաժինը։ Եղել է Էդվարդ Միրզոյանի աշակերտը: 1973 թվականից դասավանդում […]
10:27 18.02.2022
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը մեղադրել է նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին համատեղ գինեգործական տնտեսության մասնաբաժինը գաղտնի կերպով ռուս գործարարի վաճառելու մեջ։ Նա դատական հայց է ներկայացրել՝ գործարքը չեղարկելու և վնասը փոխհատուցելու նպատակով։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։ 2021 թվականի սեպտեմբերին Փիթը թույլատրել էր նախկին կնոջը վաճառել իր մասնաբաժինը՝ պայմանով, որ անձամբ […]
10:10 18.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և […]
09:51 18.02.2022
Բիտքոինի արժեքը մեկ օրում 7%-ի անկում է գրանցել՝ հասնելով 41․1 հազար դոլարի։ Այս մասին են վկայում Binance կրիպտոարժութային բորսայի տվյալները։ Բիտքոինի արժեքը նվազում է արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Ամսվա սկզբից կրիպտոարժույթի գինը բարձրացել է 6,7%-ով։ Ամենանկատելի օրական աճը եղել է փետրվարի 4-ին, երբ բիտքոինը թանկացել է 11,5%-ով։ Տարեսկզբից բիտքոինն ընդհանուր առմամբ արժեզրկվել է 11%-ով։ Անցած […]
09:43 18.02.2022
Հունաստանում այրվող նավի բոլոր՝ 237 ուղևորները և անձնակազմի 51 անդամները տարհանվել են․ ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական АМНА գործակալությունը։ Հրդեհը բռնկվել էր Euroferry Olympia նավում վաղ առավոտյան։Նավը ուղևորություն էր իրականացնում հունական Իգումենիցա քաղաքի և իտալական Բրինդիձիի միջև։ Հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից։ Նախնական տվյալներով՝ այն սկսվել է երրորդ հարկի տախտակամածից, […]
09:31 18.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի […]
09:20 18.02.2022
Օտտավայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բեռնատարների վարորդների կողմից կազմակերպված ցույցերը կրում են անօրինական բնույթ և ֆինանսավորվում արտերկրից, մասնավորապես ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։ Վարչապետն ընդգծել է, որ դեմ է ցուցարարների հանդեպ ֆիզիկական ուժի կիրառմանը, սակայն այդ հարցով որոշում պետք է ընդունի ոստիկանությունը։ Նրա խոսքով՝ ցուցարարները սպառնալիք են […]
09:08 18.02.2022
Կանադայի իշխանությունները սկսել են սառեցնել Օտտավայում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի մասնակիցների բանկային հաշիվները։ Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը։ Նրա խոսքով՝ իշխանությունները հաշիվների սառեցման որոշումների ընդունումը համակարգում են բանկերի հետ։ Ընդունվող միջոցառումների հիմքում ընկած են արտակարգ իրավիճակի մասին հատուկ օրենքի դրույթները։ Հինգշաբթի հայտնի էր դարձել, որ Օտտավայի ոստիկանությունը ձերբակալել է բեռնատարների վարորդների ցույցի […]
08:52 18.02.2022
Ֆինլանդիան պատրաստ է հարթակ տրամադրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հնարավոր հանդիպման համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են նախագահ Սաուլի Նիինիստյոյի գրասենյակից։ Երեկ Բլինկենը հայտնել էր, որ նամակ է ուղարկել Լավրովին՝ հաջորդ շաբաթ Եվրոպայում հանդիպելու առաջարկությամբ։ Ուկրաինայի շուրջ իրադրության էսկալացիայի վերաբերյալ Ռուսաստանին վերագրվող պլանները Մոսկվան կտրականապես հերքում է և […]
08:40 18.02.2022
Հունաստանի ափերի մոտ՝ Հոնիական ծովում, իտալական զբոսանավ է այրվում, որում գտնվում է 237 ուղևոր և անձնակազմի 50-ից ավելի անդամ։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով նավահանգստային ղեկավարությանը։ Euroferry Olympia նավը ուղևորություն էր իրականացնում հունական Իգումենիցա քաղաքի և իտալական Բրինդիձիի միջև։ Հրդեհի բռնկման պահին նավը գտնվել է Էրեյկուսում։ Բռնկման օջախը ենթադրաբար գտնվում է երրորդ […]
08:09 18.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 1 շենք, Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Բայրոնի փ. 1/1, 3, 10/5 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 4ա, 10, 12 շենքեր, Շոպրոնի […]
12:50 17.02.2022
Արցախի շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում դատապարտել են Արցախի Հանրապետության նախագահի դեմ ուղղված Ադրբեջանի դատախազության՝ վերջերս արված հայտարարությունն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ահաբեկչությունն առաջին հերթին ուղղված է Արցախի պետականության և քաղաքացու դեմ: Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի Հանրապետության նախագահին փաստորեն ձերբակալելու պետական ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները հանդիսանում […]
12:40 17.02.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք նախագծի մանրամասները: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք Կառավարության՝ 2022 թվականի փետրվարի 17-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին անցնելը, ուզում […]
12:26 17.02.2022
Փետրվարի 21-22-ին Երեւանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երեւան, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Եվրանեսթի Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, Էներգետիկ անվտանգության հարցերի, Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ […]
12:11 17.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 9, ծանր վիրավորանքի՝ 7, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու խուլիգանության՝ 3-ական, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, […]
11:49 17.02.2022
Փետրվարի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Թեստավորում՝ 427, Հաստատված դեպք՝ 170, այդ թվում՝ երեխաներ, Ստացիոնար բուժվողներ՝ 55։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6929 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2229 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 24 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային […]
11:46 17.02.2022
Փետրվարի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 37-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 41-ամյա վարորդ Էդգար Թորոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:39 17.02.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 729: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 644 նոր դեպք, ապաքինվել է 24 110 պացիենտ:
11:31 17.02.2022
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին Գեղաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Գեղամ Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է […]
11:22 17.02.2022
Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Հեռախոսազրույցների թեման եղել է ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում տեղի ունեցող զարգացումները: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն Լավրովի հետ զրույցում անդրադարձել է խնդիրը լուծելու հարցում դիվանագիտական նախաձեռնությունների կարևորությանը և այդ համատեքստում ևս մեկ անգամ հայտնել է […]
11:10 17.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Կարևորվել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշվել, որ այս համատեքստում պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին: […]
11:07 17.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓1723 նոր դեպք ✓5734 թեստավորում ✓1668 առողջացած ✓ 24 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 411 878 դեպք, որոնցից 383 368-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8253 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 846 177 թեստավորում: