11:05 04.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4192 նոր դեպք ✓8857 թեստավորում ✓ 2510 առողջացած ✓ 10 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 383 458 դեպք, որոնցից 346 224-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8075 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 762 988 թեստավորում:
11:01 04.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ […]
10:54 04.02.2022
Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների և մոտեցումների վրա: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Անձի ֆունկցիոնալության գնահատման այս մոդելը հնարավորություն կտա ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանիորեն վերլուծել վերջինիս գործունեության […]
10:47 04.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության ու ծանր վիրավորանքի՝ 6-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 4, բնակարանային գողության՝ 2, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, […]
10:36 04.02.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
10:25 04.02.2022
Աշխարհում ավելի քան 12,5 հազար մահ Է արձանագրվել կորոնավիրուսից վերջին օրվա ընթացքում: Դա ամենաբարձր ցուցանիշն Է 2021 թվականի հուլիսից ի վեր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ փետրվարի 3-ին հրապարակված տվյալների համաձայն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երեւանի ժամանակով 21:02-ի դրությամբ՝ ԱՀԿ-ում ստացվել են տվյալներ 383 509 779 ախտահարվածների եւ 5 690 824 մահացածների մասին: Վարակվածների թիվը 24 ժամում […]
09:26 04.02.2022
ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան մասում ձնամրրիկի պատճառով ավելի քան 230 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է poweroutage.us կայքը։ Աղետից առավել տուժել է Թեննեսի նահանգը, որտեղ առանց լույսի է մնացել ավելի քան 137 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում խափանում է գրանցվել 232 189 սպառողի մոտ։ Ստեղծված եղանակային բարդ պայմանների պատճառով երկրում չեղարկվել է […]
09:14 04.02.2022
Փետրվարի 4-ին, ժամը 04:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Դուրյան փողոցի թիվ 2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:27-ին, մարվել՝ 06:40-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ […]
09:05 04.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը բաց են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզում և Արագածոտնի մարզի […]
08:55 04.02.2022
Ամերիկյան Ալաբամա նահանգում պտտահողմը 1 մարդու կյանք է խլել։ Բնության տարերքի հարվածից տուժել է առնվազն 8 մարդ։ Այս մասին հայտնում է Fox WBRC հեռուստաալիքը։ Նշվում է, որ Հեյլ շրջանում փրկարարները տան փլատակների տակից դուրս են բերել մի կնոջ դի։ Տուժածներից 3-ի վիճակը ծանր է։ Բակերն ու փողոցներն ավերակներից մաքրելուց հետո մասնագետները կանցնեն պատճառված վնասի գնահատման։ […]
08:47 04.02.2022
Չեխիայի կառավարությունը փետրվարի 9-ից վերացնում է կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար հանրային վայրեր այցելության բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պյոտր Ֆիալան ճեպազրույցի ժամանակ։ Պատվաստման վկայական կամ հիվանդությունը հաղթահարած լինելու մասին բժշկական տեղեկանք այլևս չեն պահանջի ռեստորանները, ծառայությունների ոլորտի ձեռնարկությունները, դրանք ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի նաև մշակութային և մարզական միջոցառումների ժամանակ։ Ֆիալայի խոսքով՝ նորմալ կյանքի […]
08:38 04.02.2022
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու սպառնալիքի ֆոնին ԱՄՆ-ն եվրոպական մայրցամաք է տեղափոխել մոտ 3000 զինվորականի։ Twitter-ում լուսանկարներ է հրապարակել ռազմական լրագրող Հեյլի Բրիտցկին։ Մոտ 1700 զինվորականներ ընդգրկվել են 82-րդ օդադեսանտային դիվիզայի հետևակային բրիգադում, որն ուղևորվել է Լեհաստան։ Եվս 300 մարդ ընդգրկվել է 18-րդ օդադեսանտային կորպուսի կազմում և ուղևորվել Գերմանիա։ Հազար ամերիկացի զինծառայողներ, ովքեր ընդգրկվել են 2-րդ հեծելազորային […]
08:27 04.02.2022
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել մի շարք բելառուսների դեմ, ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։ «Այսօրվա գործողություններն ուղղված են Բելառուսի մի քանի քաղաքացիների դեմ՝ արտերկրում այլախոհների նկատմամբ լուրջ գործունեությանը նրանց մասնակցության համար»,-նշված է հայտարարության մեջ։ Բլինկենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է բոլոր նման գործողությունները, այդ թվում՝ անցած տարի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի […]
08:17 04.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Թումանյան փ. 31, 31Ա, 33 շենքեր, Հին երևանցու փ. 57, 59, 61 շենքեր, Փարպեցու փ. 15-28 շենքեր, Մաշտոցի պող. 29, 31 շենքեր, Սարյան փ. […]
08:09 04.02.2022
Aravot.am-ն անդրադարձել է ոստիկանությանն ուղղված ահազանգին՝ Երևանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցած երեխայի հետ կատարվածի վերաբերյալ, որը զայրույթի ալիք է բարձրացրել: Ոստիկանությունից «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել են, որ իսկապես մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացվել: Քանի որ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ խոսքը […]
12:54 03.02.2022
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, փետրվարի 3-ին Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացված քարաթափման աշխատանքներն ավարտվել են, և ավտոճանապարհը դարձել է երթևեկելի»:
12:49 03.02.2022
Փետրվարի 2-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ստացվել է ևս մեկ հիվանդանոցային ահազանգ՝ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿ […]
12:46 03.02.2022
Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Ա. Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է […]
12:34 03.02.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Մինասյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի […]
12:31 03.02.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը գործուղվում են Ֆրանսիան: Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության […]
12:18 03.02.2022
Կարևորելով երեխայի՝ ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու և խնամքի հաստատություններ հայտնվելու ռիսկը կանխարգելելու ուղղությամբ։ Հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայությունների շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում կանխարգելվել է 327 երեխայի՝ պետական մանկատներ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ հայտնվելու ռիսկը։ Անհրաժեշտ […]
12:04 03.02.2022
Սույն թվականի փետրվարի 2-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,77 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,5 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեկ […]
11:43 03.02.2022
С-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համալիրը, որը մասնակցելու է Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումներին, հասել է Բելառուս, որտեղ կանցնի մարտական պարեկության։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Համալիրը պարեկություն կիրականացնի Բելառուսի և Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի կազմում։ Միութենական պետության ուժերի ստուգումը կիրականացվի երկու փուլով։ Առաջին փուլում՝ մինչև փետրվարի 9-ը, Բելառուսի տարածքում կվերատեղակայվեն և կստեղծվեն զորախմբեր։ […]
11:30 03.02.2022
ԱՄՆ-ը հատուկ օպերացիա է իրականացնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում «ԴԱԵՇ» ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ հանցակցի դեմ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրներին։ Օպերացիան իրականացվում է Իդլիբ նահանգում։ Գործի են դրվել ԱՄՆ օդուժի F-16 կործանիչն ու մեկ ուղղաթիռ։ Օպերացիան սկսվել է Աթմա բնակավայրից ոչ հեռու՝ ենթադրյալ ահաբեկչի տան մոտ ուղղաթիռից դեսանտի իջեցմամբ։ Զինվորականներն ավելի վաղ […]
11:23 03.02.2022
Փետրվարի 2-ին կատարվել 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2358 քաղաքացու հետազոտություն, որից […]
11:14 03.02.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 102: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 664 նոր դեպք, ապաքինվել է 8 326 պացիենտ:
11:02 03.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓4388 նոր դեպք ✓9595 թեստավորում ✓ 2359 առողջացած ✓ 5 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 379 266 դեպք, որոնցից 343 714-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8065 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 754 131 թեստավորում: