TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

̰
Փետրվարի 2-ից 3-ը բացահայտվել է հանցագործության 102 դեպք

10:44 03.02.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, ծանր վիրավորանքի՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման`13, խարդախության՝ 6, սառը զենքի հայտնաբերման՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, […]

̰
Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է հենասյանը․ կան տուժածներ

10:31 03.02.2022

Փետրվարի 3-ին, ժամը 01:41-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել […]

̰
Երևանյան մանկապարտեզում պակիստանցու երեխային ստիպել են հող և կղանք ուտել․ Aravot.am

10:22 03.02.2022

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել […]

̰
ԲԸՏՄ-ն հաշվարկել է 38 միլիոն դրամի վնաս

10:05 03.02.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2022 թվականի հունվարի 17-ից 27-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 58 դեպք, որից 53-ով հաշվարկվել է 38.381.430 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 354.000 […]

̰
SHANTNEWS

10:00 03.02.2022

̰
Մաքսային ծառայության անցյալն ու ներկան մեկ վայրում․ լուսանկարչական ցուցահանդես

09:58 03.02.2022

Ցուցահանդեսն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության զարգացման ճանապարհը, որի ընթացքում արդիականացվել են համակարգային ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսավարողներին մատուցվող ծառայությունների որակը: Այսօր մաքսային համակարգը թևակոխել է բարեփոխումների նոր փուլ, որի մասնակիցը կարող ես լինել նաև դու։ Մետրոյի «Երիտասարդական» կայարանում այժմ կարող եք ծանոթանալ մաքսային ծառայության մասին պատմող ֆոտոշարքին:

̰
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

09:54 03.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]

̰
Ստորագրվել է հռչակագիր՝ ԵՄ արևելյան գործընկերների հետ Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության մասին

09:51 03.02.2022

Փետրվարի 2-ին Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը ստորագրել են Համատեղ հռչակագիր ԵՄ արևելյան գործընկեր պետությունների հետ 2022֊2024թթ. Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության մասին:

̰
Տավուշում իրականացվելու են քարաթափման աշխատանքներ

09:50 03.02.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11։00, Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի պատճառով ավտոճանապարհը փակ է լինելու։ «Պատճառված անհանգստության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Արգենտինայում կոկաինային թունավորումից առնվազն 17 մարդ է մահացել

09:45 03.02.2022

Առնվազն 17 մարդ է մահացել, ևս 50-ը՝ հոսպիտալացվել Արգենտինայի մայրաքաղաքի երեք արվարձաններում գրանցված կոկաինային թունավորումից։ Այս մասին հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը՝ հղում անելով Բուենոս Այրես նահանգի անվտանգության հարցերով նախարար Սերխիո Բերնիին։ Նա հայտնել է, որ գործով արդեն 10 մարդ է ձերբակալվել։ Բերնիի խոսքով՝ ըստ վարկածներից մեկի՝ թմրավաճառականները կոկաինին այլ նյութ են ավելացրել, ստացված խառնուրդը […]

̰
Կրեմլն արձագանքել է Եվրոպա ամերիկյան զորքեր ուղարկելուն

09:31 03.02.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ամերիկյան զորքերի ուղարկումը Եվրոպա ապացույց է առ այն, որ Ռուսաստանն անհանգստանալու օբյեկտիվ պատճառ ունի։ Այս մասին Պեսկովն ասել է CNN-ի հետ զրույցում։ «ԱՄՆ-ը դե ֆակտո շարունակում է սրել լարվածությունը Եվրոպայում»,-ասել է նա։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու մասին՝ Ուկրաինայի շուրջ […]

̰
ԿՀՎ-ում «հավանյան համախտանիշը» բացատրել են էլեկտրամագնիսական ալիքների ներգործությամբ

09:17 03.02.2022

Փորձագիտական խումբը Կենտրոնական հետախուզական վարչության համար զեկույց է պատրաստել «հավանյան համախտանիշի» առաջացման պատճառների մասին և եկել եզրակացության, որ այդ երևույթի հնարավոր բացատրությունը կարող է լինել էլեկտրամագնիսական ալիքների իմպուլսացնող էներգիայի ազդեցությունը։ Եզրակացություններով փաստաթուղթն իր կայքում հրապարակել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը։ Բացի այդ, ևս մեկ բացատրություն կարող է լինել ուլտրաձայնի ազդեցությունը, սակայն փորձագետները կարծում են, […]

̰
Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 380 միլիոնը

09:05 03.02.2022

Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը պանդեմիայի մեկնարկից ի վեր հասել է 380 321 615-ի։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ Այդ ողջ ընթացքում գրանցվել է 5 680 741 մահվան ելք։ ԱՀԿ տվյալներով՝ մեկ օրում քովիդով վարակվածների թիվն ավելացել է 3 313 828-ով, մահերինը՝ 10 536-ով։ ԱՄՆ-ը մնում է հիվանդացության մակարդակով առաջատարը (74 500 […]

̰
Բայդենն ու Մակրոնը քննարկել են իրադրությունն Ուկրաինայի շուրջ

08:50 03.02.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային ռեժիմով քննարկել են իրադրությունն Ուկրաինայի շուրջ, ինչպես նաև դիվանագիտական փոխգործակցությունը Ռուսաստանի հետ և Մոսկվայի դեմ պոտենցիալ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նախագահ Ջո Բայդենն այսօր խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի զինված ուժերի շարունակական ընդլայնման թեմայով»,-նշված […]

̰
Արևիկ համայնքում գործարկվելու է շչակ

08:37 03.02.2022

Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար

08:26 03.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:15 03.02.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Առնո Բաբաջանյան փ. 51, 55, 57, 59, 61, 67, 69, 71, 73, 77 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 3/1, 3/2, 3 շենքեր, թիվ 76 դպրոց, […]

̰
SHANTNEWS

13:00 02.02.2022

̰
Արարատի մարզում Opel-ը բախվել է ծառին, ինչից հետո հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր

12:54 02.02.2022

Փետրվարի 1-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գոռ Ստեփանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել է ծառին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

̰
Ասֆալտապատող մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

12:48 02.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել Արտաշատի խճուղում ասֆալտապատող մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 05:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորագավիթում տրակտոր են պայթեցրել: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև ՍՊ ընկերության աշխատակցից […]

̰

12:47 02.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 2021թ. հունիսի 19-ին Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 42-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոճանապարհի հիշյալ հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում պատասխանատու անձանց կողմից […]

̰

12:43 02.02.2022

Քրեակատարողական ծառայողները շարունակում են պատշաճ իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ կանխելով քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեպքերը: 2022 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Լ.-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ պայուսակից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել մարիխուանա տեսակի […]

̰
Արցախի փողոցում բռնկված հրդեհը մարվել է․ կա տուժած (թարմացված)

12:39 02.02.2022

Փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: […]

̰
Արարատի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց 

12:22 02.02.2022

գ. Նիզամի, գ. Գոռավան, գ. Բարձրաշեն, 02.02.2022 թ., ժամը 11։00-16։00 գ. Նոր Կյուրին, գ.Եղեգնավան, գ.Բյուրավան 03.02.2022 թ., ժամը 11։00-16։00 գ. Զորակ, գ. Երասխ, գ.Այգեպատ, գ.Նարեկ, գ. Աբովյան, գ.Հովտաշեն, գ.Բաղրամյան, գ. Դալար 04.02.2022 թ., ժամը 11։00-16։00 գ. Ջրահովիտ, գ. Վարդաշատ, գ.Դիտակ, գ.Մասիս 08.02.2022 թ., ժամը 11։00-16։00 գ. Գինեվետ, գ. Պ.Սևակ, գ. Ուրցալանջ, գ.Արաքսավան, գ. Վերին Դվին […]

̰
Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների օրն է

12:13 02.02.2022

Փետրվարի 2-ը Ջրաճահճային հանդակների օրն է։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 1971 թվականին Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես՝ ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» կոնվենցիան, որն անվանվել է «Ռամսարի»։ Այն ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը։ Կոնվենցիային միացել է 168 երկիր։ Հայաստանը Կոնվենցիային միացել է 1993 թվականին՝ գրանցելով […]

̰
Էրդողանի խոսնակը և Բայդենի խորհրդականն անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններին

12:09 02.02.2022

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ քաղաքականությանը, տնտեսությանը և պաշտպանությանն առնչվող հարցեր։ Քալընը և Սալիվանը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի համաձայնեցրած համատեղ ռազմավարական մեխանիզմների […]

̰
Տավուշի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց 

11:58 02.02.2022

👉 Խաչարձան, Աղավնավանք, Նորաշեն, Գոշ, Վազաշեն, Վ․Կ․Աղբյուր, Բաղանիս ✅ 02.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Լուսաձոր, Չորաթան, Ջուջևան, Լուսահովիտ, Վարագավան, Թեղուտ, Չինարի, Դիլիջան, Բարեկամավան, Ոսկեվան ✅ 03.02.2022 թ., 🕛 ժամը 10։00 👉 Հովք, Ակնաղբյուր, Դովեղ, Վ․Ծաղկավան, Այգեպար ✅ 04.02.2022 թ., 🕛 ժամը 10։00

̰
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և նրա ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը

11:56 02.02.2022

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ընդլայնված կազմով հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը, որը հասանելի կլինի հետևյալ հղումով։

̰
Փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը

11:53 02.02.2022

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ): «Մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելն է՝ անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գիտակից ընտրության հնարավորության ստեղծմամբ: «Մասնագիտական […]

̰
BACK_TO_TOP