ԿՀՎ-ում «հավանյան համախտանիշը» բացատրել են էլեկտրամագնիսական ալիքների ներգործությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

ԿՀՎ-ում «հավանյան համախտանիշը» բացատրել են էլեկտրամագնիսական ալիքների ներգործությամբ

09:17 03.02.2022

Փորձագիտական խումբը Կենտրոնական հետախուզական վարչության համար զեկույց է պատրաստել «հավանյան համախտանիշի» առաջացման պատճառների մասին և եկել եզրակացության, որ այդ երևույթի հնարավոր բացատրությունը կարող է լինել էլեկտրամագնիսական ալիքների իմպուլսացնող էներգիայի ազդեցությունը։ Եզրակացություններով փաստաթուղթն իր կայքում հրապարակել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը։
Բացի այդ, ևս մեկ բացատրություն կարող է լինել ուլտրաձայնի ազդեցությունը, սակայն փորձագետները կարծում են, որ դա հնարավոր է, եթե ուլտրաձայնի աղբյուրը գտնվի մարդու կողքին։

Ավելի վաղ՝ հունվարի 19-ին, հաղորդվել էր, որ «հավանյան համախտանիշի» վերաբերյալ ԿՀՎ տվյալների նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ համախտանիշը չի հանդիսանում ամերիկացի դիվանագետների և հետախույզների դեմ արշավ։ Նշվում է, որ ԿՀՎ եզրակացությունները համաձայնեցված չեն եղել ԱՄՆ ՊՆ-ի և այլ գերատեսչությունների հետ։

2016 թվականից ամերիկացի դիվանագետների մոտ սկսել էր ի հայտ գալ անհայտ հիվանդություն։ Ախտանշաններից էր ականջներում լսվող բզզոցը, գլխացավը, ուժեղ ներգանգային ճնշումը, ջերմությունը, հոգնածությունը։

Դեպքերը դիտվել են Հավանայի մի քանի դեսպանատներում, այդ իսկ պատճառով սինդրոմը ստացել է «հավանյան» անվանումը։ Նշվում է, որ տուժել են բոլոր մայրցամաքների մոտ 200 ներկայացուցիչներ։ Մինչ օրս դա բացատրություն չունի։ Համաձայն որոշ վարկածների՝ «հավանյան համախտանիշը» հանդիսանում է գաղտնի զենքի կիրառման արդյունք։ Դեպքերի հետ կապված՝ 2017 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնը Կուբայից հետ է կանչել դիվանագիտական անձնակազմի մի մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետ

17:55 18.07.2025

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետ

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ […] ...

Վարդենիսի համայնքային ոստիկանները կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք են հայտնաբերել

17:49 18.07.2025

Վարդենիսի համայնքային ոստիկանները կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ երկաթգծի կայարանի մոտ գտնվող կիսաքանդ շինության մեջ զենք-զինամթերք է թողել: Վարդենիսի համայնքային ոստիկանները և պարեկային կարգախումբը նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար կարճեցված փողով հրացան, պայթուցիկի գլանակներ, ծխագլանակ, տարբեր հրազենների 97 փամփուշտ և այլն: Ապօրինի պահվող […] ...

Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

17:43 18.07.2025

Հայաստան կժամանի 500 մարզիկ, կանցկացվի 60 հանդիպում․ վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնություն

Հուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը: Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ […] ...

Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

17:36 18.07.2025

Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia», «Ford» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...

Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասին

17:30 18.07.2025

Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասին

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանը իր անձնական աջակցության մասին, սակայն ընդգծել է, որ կհարգի նրա քաղաքացիների կամքը։ Դանը հուլիսի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա՝ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով։ «Անձամբ ես ցանկանում եմ միավորում Մոլդովայի հետ, բայց լիովին հարգում եմ հարևան հանրապետության քաղաքացիների կամքը», – գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը […] ...

ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Չեխիայի համար Ռուսաստանից նավթ ներմուծելու թույլտվությունը

17:20 18.07.2025

ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Չեխիայի համար Ռուսաստանից նավթ ներմուծելու թույլտվությունը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից ուրբաթ օրը, չեղյալ է հայտարարում Չեխիայի համար թույլտվությունը ռուսական նավթ ներմուծելու վերաբերյալ, ասվում է Խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ։ «Խորհուրդը որոշել է չեղարկել Ռուսաստանից Չեխիա նավթ ներմուծելու համար նախատեսված բացառությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիան 2024 թվականին […] ...

BACK_TO_TOP