11:40 02.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 34, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացնելու կամ վատնելու՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ընտանեկան բռնության ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, […]
11:32 02.02.2022
Փետրվարի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ջերմուկ տանող ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը՝ 67-ամյա Մերուժան Բաբայանը, մահացել է: Կատարվում է քննություն:
11:10 02.02.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 2-ին՝ ժամը 10:30-18:00-ն, կդադարեցվի Նոր Նորքի 4-րդ զանգվածի, Ջրվեժի Բանավան և Մայակ թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:07 02.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓3956 նոր դեպք ✓9658 թեստավորում ✓ 5276 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374 878 դեպք, որոնցից 341 355-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8060 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 744 536 թեստավորում:
10:55 02.02.2022
Փետրվարի 1-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2206 քաղաքացու հետազոտություն, […]
10:37 02.02.2022
Մեկնարկել է հիմնարար գիտությունների ոլորտում Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-ի միջազգային մրցանակի հայտերի ընդունման 2022 թվականի շրջափուլը: Մրցանակը սահմանված է այն գիտնականների համար, որոնց գործունեությունը շոշափելի ազդեցություն կամ ավանդ ունի հիմնարար գիտությունների՝ քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի կամ կենսաբանության զարգացման համար: Ամենամյա այս մրցանակի նպատակն է աջակցել գիտնականների գործունեությանը, խրախուսել երիտասարդներին, հատկապես՝ աղջիկներին: Մրցանակի շրջանակում ընտրվում է երկու հաղթող, […]
10:26 02.02.2022
Հունվարի 31-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հրավերով մեկնարկել է Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի պաշտոնական այցը Լյուքսեմբուրգ: Բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանը, պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Արման Եղոյանը հանդիպել են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնան Էտգենին: Սոնա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմուրգի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, դեկտեմբերի 24-ին եւ 2021 թվականի նոյեմբերի 10-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանի […]
10:09 02.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, այդ թվում՝ համայնքին պատճառված վնասի չափը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1996 թվականից Մերձավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, 2007-2008 թվականների ընթացքում, իր ստորագրությամբ հաստատված, համայնքի բնակիչներ չհանդիսացող անձանց […]
10:02 02.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, […]
09:46 02.02.2022
«Թալիբանն» Աֆղանստանում իշխանության գալուց հետո առաջին անգամ հայտարարել է կանանց ղեկավար պաշտոններում նշանակելու մասին։ Այս մասին Թվիթերում հայտնել է աֆղանական ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության հարցերով փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը։ Բժիշկ Մալալայ Ռահիմը նշանակվել է Քաբուլում գտնվող հատուկ մասնագիտացված «Մալալայ» ծննդատան տնօրենի պաշտոնում։ Բժիշկ Արիանը նշանակվել է մայրաքաղաքի Շահրարա թաղամասում գտնվող գինեկոլոգիական կլինիկայի տնօրեն։ Այս կլինիկաներն […]
09:30 02.02.2022
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարությունները՝ Ռուսաստանի կողմից իբրև թե քիմիական զենքի օգտագործման, ինչպես նաև այլ պետությունների զավթման վերաբերյալ, սուտ են և անհիմն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով ԶԼՄ-ների հարցերին, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ նման հայտարարություններն ուղղված են ամերիկյան և միջազգային հանրության աչքում Ռուսաստանի հրեշացմանը։ «Հիշեցնում ենք, որ […]
09:15 02.02.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար` դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ […]
09:06 02.02.2022
Փետրվարի 2-ին Պեկինում մեկնարկել է Ձմեռային խաղերի օլիմպիական կրակի փոխանցումավազքը։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Չինաստանի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող Օլիմպիական այգում։ Փոխանցումավազքը սկսվել է տեղի ժամանակով 09:16-ին (Երևանի ժամանակով 05:16-ին)։ Փետրվարի 4-ի երեկոյան կրակը կհասնի Օլիմպիական այգի, որտեղ տեղի կունենա XXIV ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Փոխանցումավազքը հիշարժան կլինի նրանով, որ դրան կմասնակցեն նաև երկկենցաղ […]
08:54 02.02.2022
ԱՄՆ Միննեսոտա նահանգի Ռիչֆիլդ քաղաքում փետրվարի 1-ին անհայտ անձը կրակ է բացել դպրոցի մոտ։ Զոհվել է առնվազն մեկ աշակերտ։ Այս մասին ասվում է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ևս մեկ աշակերտ գտնվում է ծանր վիճակում։ Չարագործին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից։ Ոստիկանությունը փնտրում է նրան։ Նման արարքի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ […]
08:45 02.02.2022
Չիլիի նորընտիր նախագահ Գաբրիել Բորիչը փոխնախարարներ է նշանակել։ Նրանց թվում է տնային աշխատող Լուս Վիդալ Ուիրիկեոն, ով 15 տարի աշխատել է տարբեր տնային տնտեսություններում։ Նա նշանակվել է կանանց և գենդերային արդարության հարցերով նախարարի տեղակալի պաշտոնում։ «Մենք ողջունում ենք մեր գործընկեր Լուս Վիդալի՝ արհմիության նախկին ղեկավարի նշանակումը նախարարի տեղակալի պաշտոնում»,-ասվում է տնային աշխատողների արհմիության թվիթերյան էջում։ […]
08:34 02.02.2022
Աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը պանդեմիայի մեկնարկից ի վեր կազմում է 376 478 335։ Այս մասին է հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ ողջ ընթացքում գրանցվել է մահվան 5 666 064 դեպք։ ԱՀԿ տվյալներով՝ մեկ օրում COVID-19-ով հիվանդների թիվն ավելացել է 1 913 949-ով, մահվան դեպքերինը՝ 6331-ով։ Վարակման դեպքերի զգալի մասը գրանցվել է ԱՄՆ-ում (73 531 […]
08:20 02.02.2022
ԱՄՆ պետպարտքը հասել է ռեկորդային նշագծի՝ առաջին անգամ գերազանցելով 30 տրիլիոն դոլարը ($30,012 տրիլիոն)։ Այս մասին են վկայում ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները։ Ամերիկյան պարբերականների կողմից հարցման ենթարկված ֆինանսական փորձագետները հայտնել են, որ այդ ցուցանիշին հասել են կանխատեսվածից մի քանի տարի շուտ։ New York Times-ի վերլուծականում նշվում է, որ դա դարձել է դաշնային կառավարության կողմից […]
08:09 02.02.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսակովի պողոտա մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 3/1, 3/2, 3 շենքեր, թիվ 76 դպրոց, Նոր […]
12:52 01.02.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման` 11, բնակարանային գողության ՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 4-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, ծանր վիրավորանքի՝ 2-ական, կողոպուտի, շորթման, ավտոմեքենա […]
12:13 01.02.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2021-2022 թթ. ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի անցկացման վայրերը և մասնակիցների թիվը: Ըստ այդմ՝ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից հանրապետական փուլին կմասնակցի 200-320, «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից՝ 80-100, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Պատմություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից՝ 119, «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաներից՝ 99, «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաներից՝ 25-70, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ 84 դպրոցական: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Աշխարհագրություն», […]
12:11 01.02.2022
Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն է 9.5%, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6.5%:
12:09 01.02.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 1-ին՝ ժամը 11:30-20:00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթի 1-12, Թամանցիների, Տարոնցի, Վերին Շենգավիթի 10, 11, Արարատյան, Շահամիրյանների, Զ.Եսայան, Լ.Խաչիկյան, Ֆրունզեի, Եղ.Թադեվոսյան փողոցների, Բագրատունյաց 6, Տարոնցի, Արարատյան 1, 2 նրբանցքների, Բագրատունյաց 16-69, Արշակունյաց 69-131 կենտ համարների շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում […]
11:17 01.02.2022
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի հենակետում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու (որն առաջացրել է ծանր հետևանքներ) փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ […]
11:03 01.02.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓3127 նոր դեպք ✓7890 թեստավորում ✓ 74 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 370 922 դեպք, որոնցից 336 079-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8056 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 734 878 թեստավորում:
10:58 01.02.2022
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ մասին որոշում ընդունել էր 2021 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում: Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ […]
10:43 01.02.2022
Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և ազատությունից զրկելու համաձայնություն տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազությունը Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն […]
10:41 01.02.2022
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: