TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թալիբները սպանել են նախկին ռեժիմի ավելի քան 100 կողմնակցի․ ՄԱԿ

08:58 31.01.2022

«Թալիբանն» ու շարժման հետ կապ ունեցող անձինք, երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերումից հետո, սպանել են մի քանի տասնյակ նախկին պաշտոնյաների, անվտանգության ուժերի աշխատակիցների և մարդկանց, ովքեր աշխատել են միջազգային զորակազմի հետ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ անվտանգության խորհրդին ուղղված զեկույցում։ Փաստաթղթում այդ սպանությունների հստակ ապացույցներ ներկայացված չեն։ Նշվում է, որ չնայած նախկին […]

̰
ԱՄԷ ուժերը ոչնչացրել են Եմենից արձակված բալիստիկ հրթիռը

08:42 31.01.2022

Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Եմենի «Անսար Ալլա» (հութիներ) շարժման ապստամբների կողմից արձակված բալիստիկ հրթիռը, բեկորների ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունն իր թվիթերյան էջում։ Նշվում է, որ բեկորներն ընկել են բնակավայրերից դուրս։ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են արձակման […]

̰
Արևմուտքի պատժամիջոցային կուրսը խանգարում է ԱՄՆ-ՌԴ բանակցություններին․ ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար

08:34 31.01.2022

Արևմուտքի պատժամիջոցային կուրսը կարող է փչացնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցային կլիման։ Այս մասին РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է Անվտանգության քաղաքականության ժնևյան կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ նախկին գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը։ «Առկա է ռիսկ, որ եթե հռետորաբանությունը դառնա չափազանց կոշտ, դա կարող է ստեղծել երկխոսության համար թունավոր կլիմա։ Ռազմական ուժի ցուցադրումն ունի նույն էֆեկտը, եթե […]

̰
Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ

08:21 31.01.2022

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալ Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի քաղաքականության հարցերով խորհրդի անդամ։ Այս մասին ասվում է Ամերիկայի հայկական վեհաժողովի կայքում: Խորհրդի կազմում ընդգրկված են նաև ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթն ու Հենրի Քիսինջերը: Դիվանագետ ու քաղաքական գործիչ Խաչիկյանն ավելի վաղ եղել է ԱՄՆ դեսպան Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում, աշխատել է նաև Սպիտակ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:10 31.01.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղամաս 43շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Բաղրամյան պող. 60-66Ա շենքեր, Բաղրամյան պող. 2-րդ փակուղի 10 շենք, Համբարձումյան փ. 2, 4, 6, 58 շենքեր, Համբարձումյան փ. 5Ա սեփական […]

̰
SHANTNEWS

13:00 29.01.2022

̰
Փորձել էր գողություն անել, բայց 3-րդ հարկից ընկել էր

12:49 29.01.2022

Հունվարի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի բութ վնասվածքով ու կողերի կոտրվածքով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Ծաղկաձոր քաղաքում ընկնելու հետևանքով։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նա հունվարի 26-ին գողություն կատարելու նպատակով գնացել էր […]

̰
Վարչական արձանագրություն չկազմելու դիմաց պարեկներին կաշառք էր առաջարկել

12:39 29.01.2022

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հունվարի 28-ին, ժամը 05.05-ին, Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին, որը վարչական արձանագրություն չկազմելու համար իրենց կաշադք էր առաջարկել։ Նախապատրաստվում են նյութեր:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել

12:32 29.01.2022

Հունվարի 28-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1830 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

12:27 29.01.2022

Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից փող են գողացել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանություն բերման է ենթարկվել 30-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը: Կատարվում է քննություն։

̰
Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին

11:59 29.01.2022

Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Թուրքիան հատուկ տեխնիկա է հանձնել Վրաստանի պաշտպանության ուժերին, հայտնում է 1tv.ge-ն։ «Վրաստանի պաշտպանության ուժերի նյութատեխնիկական հնարավորություններն էլ ավելի են ուժեղանում։ Թուրքիայի Հանրապետության կառավարությունը Վրաստանի պաշտպանության ուժերին տրամադրել է տարբեր տեսակի հատուկ տեխնիկա՝ բարելավելու Մառնեուլիի օդանավակայանի նյութատեխնիկական և պաշտպանության ուժերի հնարավորությունները», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Նրանց տվյալներով՝ տեխնիկական միջոցների պաշտոնական […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք

11:48 29.01.2022

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 274 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 84 762 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 21,56%, վերջին 14 օրը՝ 18,99%, վերջին 7 օրը՝ 22,67%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 145 508 դեպք: Ապաքինվել է ևս 8 400 պացիենտ, և […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2594 նոր դեպք, 6 մահ

11:07 29.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓2594 նոր դեպք ✓7342 թեստավորում ✓ 235 առողջացած ✓ 6 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 364 348 դեպք, որոնցից 335 462-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8041 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 716 415 թեստավորում:

̰
«Հուսով եմ՝ Ռուսաստանը չի կիրառի նույն ագրեսիան, որը ժամանակին կիրառեց Վրաստանի դեմ»․ Սալոմե Զուրաբիշվիլի

10:42 29.01.2022

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համերաշխություն է հայտնել Ուկրաինային և նշել, որ հույս ունի՝ Ռուսաստանը ագրեսիվ գործողություններ չի ձեռնարկի նրա դեմ, փոխանցում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Վրաստանի նախագահը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ագրեսիվ գործողությունները երբեք արդյունք չեն տալիս։ Սալոմե Զուրաբիշվիլին հույս ունի, որ գործընթացները կանցնեն երկխոսության ռեժիմի։ «Ուզում եմ համերաշխություն հայտնել Ուկրաինային։ Հուսով եմ, որ […]

̰
Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու բեռնատար Mercedes-ը, վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր

10:27 29.01.2022

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բարեկամության էստակադայի տակ բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու Mercedes մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է Mercedes-ի վարորդների և վիրավորի ինքնությունը։ […]

̰
Հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը

10:11 29.01.2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունվարի 30-ին «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում կնշվի Հայաստանի ազգային օրը, որին նվիրված միջոցառումներին կարող եք հետևել օնլայն միացմամբ։ Վեց ամիս տևողությամբ այս մեծամասշտաբ ցուցահանդեսում յուրաքանչյուր պետության ընձեռված է իր ազգային օրն առանձին տոնելու հնարավորություն։ Ի թիվս այլ բազմաթիվ հնարավորությունների, որ շուրջ 4 ամիս է ստեղծում է ցուցահանդեսը մասնակից […]

̰
SHANTNEWS

09:59 29.01.2022

̰
Ռուսաստանը Բելառուս է ուղարկել «Панцирь-С» զենիթահրթիռային դիվիզիա

09:45 29.01.2022

Ռուսաստանը, Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակում, շարունակում է ԶՈւ ստորաբաժանումներ ուղարկել Բելառուս։ Հանրապետության տարածք են ուղարկվել զենիթային հրթիռա-թնդանոթային «Панцирь-С» համալիրներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ Բելառուս ուղարկված համալիրների դիվիզիան ներառում է 12 մարտական մեքենա, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 12-ական զենիթային հրթիռ։ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը կիրականացվի 2 փուլով։ […]

̰
ՌԴ-ն ընդլայնում է ԵՄ ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքը երկիր արգելված է

09:29 29.01.2022

Մոսկվան փոխադարձության հիման վրա որոշում է կայացրել ընդլայնելու ԵՄ ներկայացուցիչների պատասխան ցուցակը, որոնց մուտքը ՌԴ արգելված է։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է TASS-ը։ Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս զգուշացրել է ԵՄ-ին միջազգային-իրավական հարաբերություններում անօրինական՝ միակողմանի պատժամիջոցների գործիքակազմի կիրառման վերաբերյալ։ ԵՄ-ի ընդունած որոշումների հետ կապված՝ ՌԴ-ն իրեն պատասխան գործողությունների իրավունք […]

̰
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել

09:18 29.01.2022

Ճապոնիայում Սակուրա-ձիմա հրաբուխը ծխի ու մոխրի սյուն է արձակել Կյուսյու կղզու վրա։ Այս մասին հայտնում է The National-ը։ Հրաբուխը գտնվում է Կագոսիմա քաղաքի մոտ, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ։ Իր պայթյունային ներուժի պատճառով հրաբուխը համարվում է շատ վտանգավոր։ Մասնագետները հետևում են հրաբխի ակտիվությանը։ Նշենք, որ Սակուրա-ձիմայի խոշորագույն ժայթքումները տեղի են ունեցել 1471-1476 թթ […]

̰
ԱՄՆ-ի արևելքում մոտ 5000 ավիաչվերթ է չեղարկվել մոտեցող փոթորկի պատճառով

09:09 29.01.2022

Մոտ 5000 ավիաչվերթ է չեղարկվել ԱՄՆ-ում մոտեցող ցիկլոնի պատճառով։ Այս մասին են վկայում FlightAware պորտալի տվյալները։ Ուրբաթ չեղարկվել է ավելի քան 1400 ներքին և միջազգային չվերթ, իսկ շաբաթ օրը՝ ավելի քան 3300։ Ցիկլոնի ազդեցության ներքո ձյան առատ տեղումներ են սպասվում երկրի արևելյան ափին։ Դա վերաբերվում է Ատլանտային, Բոստոնին, Վաշինգտոնին, Նյու Յորքին և Շառլոտին։ Առաջիկա օրերին […]

̰
Շվեդիայում ագռավներին սովորեցնում են հավաքել ծխախոտի մնացորդները

09:00 29.01.2022

Շվեդական Corvid Cleaning ընկերությունը գործարկել է քաղաքային փողոցները մանր աղբից մաքրելու հմտությունն ագռավների մոտ զարգացնելու ծրագիր։ Թռչունները կհավաքեն ծխախոտի մնացորդները և կտեղադրեն հատուկ ավտոմատ սարքի մեջ՝ դրա դիմաց ստանալով կեր։ Այս մասին հայտնում է Dagens Nyheter պարբերականը։ Առաջին քաղաքը, որտեղ կներդրվի արտասովոր նախագիծը, կլինի Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող Սեդերտելիե քաղաքը։ «Ագռավներին հեշտ է սովորեցնելը, և […]

̰
Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

08:40 29.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (տեղում է ձյուն) և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սպիտակի ոլորաններում և Սյունիքի […]

̰
SHANTNEWS

13:00 28.01.2022

̰
Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթել է հերոսների հոգիների հանգստության համար

12:50 28.01.2022

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Բանակի օրվա կապակցությամբ եկեղեցու միաբան հայրերի հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հոգիների հանգստության համար իր աղոթքն առ Աստված բարձրացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա հայտնել է լրագրողներին՝ խոսելով Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի […]

̰ ̰
Օհանավան գյուղի մոտ բախվել են «Ford Transit»-ը և «VAZ-2121»-ը․ վերջինս հայտնվել է մոտակա այգում

12:26 28.01.2022

Հունվարի 28-ին, ժամը 07:56-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1976 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Վ․ […]

̰
Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման ճանապարհից. Արայիկ Հարությունյան

12:20 28.01.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար՝ երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ վերջին […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել

12:18 28.01.2022

Հունվարի 27-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1798 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Ալեն Սիմոնյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն

12:17 28.01.2022

Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյամարտի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը […]

̰
BACK_TO_TOP