12:13 28.01.2022
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Հայոց բանակի 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․ «Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով: Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած […]
12:06 28.01.2022
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14 870: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 066 նոր դեպք, ապաքինվել է 5 397պացիենտ: Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 26,5 տոկոս: Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 20,58 տոկոս:
11:30 28.01.2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 30-ամյակի առթիվ․ «Դատախազության ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Ազգային բանակը մեր պետականության անվտանգության և շարունակականության երաշխավորն է, պետականակերտման գործընթացում մեր ժողովրդի ամենակարևոր նվաճումներից մեկը, որ կայացման իր անցած հերոսական ճանապարհով դարձել է մեր ազգային ինքնության անքակտելի մասնիկը: Ինչպես […]
11:13 28.01.2022
Բանակի օրվա առթիվ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր, Կառավարության անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
11:11 28.01.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ։ Ծանր ու ճակատագրական ժամանակահատվածում հայ ժողովուրդը ուժերի գերլարումով կարողացավ կայացնել մեր բանակը։ Մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում եւ մեր տարածաշրջանում առկա բարդ փոխհարաբերությունների պայմաններում բանակի հզորացումը և մարտունակության բարձրացումը մեր […]
11:05 28.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓3536 նոր դեպք ✓8707 թեստավորում ✓ 267 առողջացած ✓ 0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 361 754 դեպք, որոնցից 335 227-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 709 073 թեստավորում:
10:48 28.01.2022
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ․ «Այսօր Հայոց բանակի 30 ամյակն է։ Խոնարհում և հավերժ փառք բոլոր այն զինվորներին ու հրամանատարներին, ովքեր անկախ Հայաստանի բանակի երեսնամյա պատմության ընթացքում անմահացան հանուն Հայոց պետականության հաստատման ու ամպրապնդման, Հայաստանի ու Արցախի անվտանգության, չերերացին թշնամու առաջ։ Ձեր օրինակով Հայաստանում սերունդներ են դաստիարակվում ու ոգեշնչվում […]
10:43 28.01.2022
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի և հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ․ «Հայոց բանակի հարգարժա´ն գեներալներ, սպաներ, սիրելի զինվորներ 30-ամյա անկախ պետականության կերտմանը զուգահեռ է կազմավորվել Հայոց բանակը, որն իր ձևավորման օրվանից անցել է փառավոր մարտական ուղի՝ թրծված բազում հաղթանակներով և, ցավոք, անդառնալի կորուստներով։ Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման և […]
10:41 28.01.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ․ «Սիրելի հայրենակիցներ, հունվարի 28-ը մեզ համար տարվա ամենահիշարժան օրերից մեկն է: Այդ օրը միահամուռ նշում ենք Հայոց բանակի տոնը: Զինված ուժերը մեր անկախ պետականության կերտման և զարգացման հիմնաքարն ու անվտանգության գլխավոր երաշխավորն են: Բոլորս գիտենք, թե ինչ դժվարությունների, զրկանքների գնով են ստեղծվել, կայացել ու […]
10:38 28.01.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Հունվարի 28-ի` Բանակի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր սահմանների վրա գիշերուզօր կանգնած զինվորներին, սպաներին և նրանց ընտանիքների անդամներին: Հայոց ազգային բանակը կամավորի ու պրոֆեսիոնալ զինվորականի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի համատեղ ջանքի, ոգու և […]
10:34 28.01.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Բանակի օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց Բանակի օրվա առթիվ։ Վստահ եմ՝ բոլորս էլ համակարծիք ենք, որ հայ զինվորը պատվով է կատարել ու շարունակում է նույնկերպ կատարել իր առջև դրված խնդիրները: Այսօր մեր պարտքն է գլուխ խոնարհել մեր նահատակված եղբայրների, որդիների հիշատակի առջև, […]
10:18 28.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս երեք տասնայմակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով: Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս […]
10:10 28.01.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Բանակի օրը։ «Այսօր Հայաստանում նշվում է Բանակի օրը, և մենք մեր երախտիքն ենք հայտում զինված ուժերի ծառայողներին և շնորհակալություն հայտնում Հայաստանին ռազմական գործակցության, այդ թվում՝ միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար։ ❤️💙🧡 Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար: Ուժ և տոկունություն ենք մաղթում նրանց […]
09:38 28.01.2022
Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի հետ համատեղ պատժամիջոցներ է մշակում գազային ոլորտում ռուսական նոր նախագծերի դեմ։ Դրանք գործի կդրվեն Ուկրաինայի շուրջ էսկալացիայի դեպքում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Պարբերականի հաղորդմամբ՝ պատժամիջոցների գազային փաթեթը մշակվում է ԱՄՆ-ի աջակցությամբ։ Նշվում է, որ ռուսական ածխաջրածնային արդյունաբերությանը հարված հասցնելու Եվրոպայի պատրաստակամությունը կարող է վնասել եվրոպական ընկերություններին, […]
09:27 28.01.2022
Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Հայկական բանակը 30 տարեկան է: Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ հաղթանակներ և կորուստներ: Մեր ընկած հերոսների հիշատակը հավերժ է, իսկ մեր հաղթանակները՝ անխուսափելի: Հայի կամքը քարից էլ ամուր է, մեր հոգին հանձնվել չգիտի: Կեցցե՜ն մեր հերոսները Կեցցէ՜ Հայոց բանակը Կեցցէ՜ […]
09:20 28.01.2022
Հունվարի 27-ին, ժամը 23:06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ք., ծնված 1969 թ․) դուրս է եկել ճանապարհի […]
09:12 28.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սպիտակի […]
09:03 28.01.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում վստահեցրել է նրան Վաշինգտոնի և դաշնակիցների կողմից աջակցության հարցում, ինչպես նաև խոստացել օժանդակել Ուկրաինայի տնտեսությանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն անցած տարի Ուկրաինային է տրամադրել ավելի քան կես միլիարդ դոլար՝ զարգացման և մարդասիրական օգնության համար, և […]
08:49 28.01.2022
Բիշքեկն ու Դուշանբեն պայմանավորվել են սահմանին կրակի լիարժեք դադարեցման, ինչպես նաև կոնֆլիկտի վայր ուղարկված հավելյալ ուժերի ու տեխնիկայի դուրսբերման շուրջ։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը, փոխանցում է TASS-ը։ Նշվում է նաև, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն բացելու երթևեկությունը Բատկեն-Իսֆանա (Ղրղզստան) ավտոճանապարհով, ինչպես նաև սահմանային շրջաններում իրականացնելու կողմերի իրավապահ մարմինների […]
08:36 28.01.2022
Լևոն Աֆեյանը նշանակվել է Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոս։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Կանադայում ՀՀ դեսպանությունը շնորհավորում է Լևոն Աֆեյանին՝ Քվեբեկ նահանգում (նստավայրը՝ Մոնրեալ) ՀՀ պատվո հյուպատոս նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն իր պատասխանատու պաշտոնում»,-նշված է գրառման մեջ:
12:52 27.01.2022
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում կազմակերպված հրավերքին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասանական կազմը, մշակույթի գործիչներ, հրավիրյալ այլ անձինք: Ողջույնի խոսքով հանդես են եկել նախարար Վահրամ Դումանյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Թատրոնի […]
12:46 27.01.2022
Բանակի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է, քանի որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարությունից։ «Հետաձգվել է, քանի որ երկրում համաճարակային իրավիճակը կտրուկ սրվել է, բանակի ղեկավար կազմում և հրավիրվածների շարքում կան կորոնավիրուսով վարակվածներ»,- հայտնեցին նախարարությունից։
12:21 27.01.2022
Հաշվի առնելով արցախցիների՝ այս պահին դեռևս առկա սոցիալական որոշ խնդիրներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի դրամական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին։ Ըստ այդմ՝ արցախցիները ևս երկու ամիս (հունվար և փետրվար ամիսների համար) աջակցություն կստանան հետևյալ չափերով՝ ✅ Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն […]
12:18 27.01.2022
Հունվարի 26-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1718 քաղաքացու հետազոտություն, որից […]
12:04 27.01.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի բանաձևի նախագիծ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը: Պատգամավորները բանաձևի նախագծին կից նաև զեկույց են ներկայացրել, որում նշվում է, որ մոնիթորինգային խումբը ողջունում է փաստը, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման […]
11:56 27.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 484 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 699 մարդ, ևս 27-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 73 250 թեստ, այստեղից 44 185-ը՝ արագ, իսկ 29 065-ը՝ «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ […]
11:48 27.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, կաշառակերության և ընտանեկան բռնության՝ 3-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ծանր վիրավորանքի ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների […]
11:37 27.01.2022
Հունվարի 26-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022թ. Ձմեռային նստաշրջանի ընթացքում Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: