11:35 27.01.2022
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է Էնթոնի Փրայսի՝ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։ Ինչպես հայտնում են ընկերությունից, Էնթոնի Փրայսը ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին […]
11:31 27.01.2022
Հունվարի 25-ին Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին: Արարողությունը, որին ներկա էր նաև Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Սանտիագո Կաֆիերոն, տեղի ունեցավ նախագահի նստավայրում՝ Վարդագույն տանը: Համավարակային սահմանափակումներով պայմանավորված` արարողությանը նախագահի հետ առանձնազրույց նախատեսված չէր:
11:14 27.01.2022
«Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»: Ո´չ տոնական օրերը, ո´չ փոխվող ժամանակները իշխանություն չունեցան այն տաղանդի վրա, որը Բեյրութից պիտի գար Հայաստան ու Հայաստանը ճանաչելի դարձներ աշխարհին: Տիգրան Եղիայի Մանսուրյան «Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն […]
11:04 27.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 2556 նոր դեպք ✓7407 թեստավորում ✓ 264 առողջացած ✓ 2 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358 218 դեպք, որոնցից 334 960-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 700 366 թեստավորում:
10:52 27.01.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։ 2021 թ-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ կետով ՀՀ մուտք գործելու համար պարտադիր՝ կորոնավիրուսային թեստի, պատվաստման սերտիֆիկատի կեղծ բացասական պատասխաններ պատրաստելու և իրացնելու կասկած հարուցող դեպքերից 9-ով, ՀՀ ՔԿ ԵՔՔՎ «Զվարթնոց» […]
10:16 27.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից […]
09:49 27.01.2022
Հյուսիսային Կորեան անհայտ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Kyodo գործակալությունը, հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին, հայտնում է, որ այն ընկել է երկրի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Վնասի մասին տեղեկություն չի ստացվել։ Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն իր հերթին հայտնում է, որ հարևան երկիրը ենթադրաբար փորձարկել է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ։ Արձակումն իրականացվել […]
09:38 27.01.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային։ Փոխվարչապետը շնորհավորել է ՄԱԿ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ժողովրդավարության, անվտանգության, խաղաղության և կայունության խթանմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համատեքստում։ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված Հայաստանում COVID-19-ի […]
09:29 27.01.2022
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է իր թվիթերյան էջում, որ ողջունում է ԱՄՆ պատասխանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ առաջարկներին և կոչ է անում շարունակել դիվանագիտական ջանքերը։ «Ողջունում եմ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր պատասխանն անվտանգության հարցով ՌԴ առաջարկներին։ Միայն դիվանագիտությունը կտա հնարավորություն՝ հասնելու կայուն կարգավորման Ուկրաինայի ժողովրդի և Եվրոպայի ժողովուրդների համար»,-գրել է Բորելը։ Նա […]
09:20 27.01.2022
«Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ «Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով»։ Այս մասին ասվում է կուսակցության տելեգրամյան ալիքում։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հավանություն է տվել Դոնբաս զենքի մատակարարումների նախաձեռնությանը։ Նա նշել է «Դոնբասի ժողովրդի պաշտպանության և Կիևի ռեժիմին զսպելու անհրաժեշտությունը, որին Արևմուտքը զինում է և դրդում խելահեղ […]
09:09 27.01.2022
«Նորմանդական ձևաչափի» առաջնորդների քաղաքական խորհրդատուների հաջորդ բանակցությունները տեղի կունենան 2 շաբաթից, Բեռլինում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը «նորմանդական ձևաչափի» (ՌԴ, Գերմանիա, Ուկրաինա, Ֆրանսիա) առաջնորդների քաղաքական խորհրդատուների հանդիպման արդյունքներով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ Փարիզում 8․5 ժամ տևած հանդիպմանն անդրադարձ է կատարվել առկա տարընթերցումներին, Մինսկի համաձայնագրերի տարբեր մեկնաբանություններին։ […]
08:52 27.01.2022
Պատերազմից խուսափելու միակ հնարավորությունը բանակցելն ու պայմանավորվելն է անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն կան մարդիկ, որոնք աշխատում են, շահարկումներ են անում էսկալացիայի ուղղությամբ, ինչ-որ մեկը՝ չհասկանալով, իսկ ինչ-որ մեկը՝ իրականացնելով հստակ քաղաքական գիծ։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում, փոխանցում է TASS-ը։ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պահել դեպի արևելք […]
08:30 27.01.2022
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատ) պատգամավորները լիագումար նիստի ժամանակ հավանություն են տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք չեղարկում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Ղազախստանի ժողովրդի ասամբլեայում (նախագահին կից հանրային խորհրդատվական մարմին) և Անվտանգության խորհրդում։Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Այն մասին, որ մաժիլիսը (ստորին պալատը) ավելի վաղ հավանություն էր տվել այդ փոփոխություններին, հունվարի 19-ին […]
08:19 27.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գեղարքունիքի մարզի Գավառ […]
08:10 27.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգված ՝ Թոթովենցի փ. 1, 3, Գայի պող. 11, 13 բնակելի շենքերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Ավան՝ Սայաթ Նովա թաղ. 1/5, Աճառյան փ. 6, 8, 10, 12, […]
12:44 26.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, սառը զենքի հայտնաբերման՝ 11, ծանր վիրավորանքի՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման` 6-ական, ընտանեկան բռնության՝ 5, բնակարանային գողության՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, […]
12:37 26.01.2022
Հայաստանում 2021 թվականի ընթացքում տուգանային միավորների համակարգի կիրառմամբ կասեցվել է 4809 վարորդական իրավունք, 395 անձ զրկվել է այդ իրավունքից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: 2020 թվականի հունվարի 1-ից գործում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվող տուգանային բալերի համակարգը։ Ըստ այդմ, վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ […]
12:35 26.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջից: Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Նիկոլ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար:
12:23 26.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 78 172 թեստ։ Դրականության ցուցանիշը. օրական – 22,42%, վերջին 14 օրը –15,32%, վերջին 7 օրը – 19,58%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 092 684 դեպք: Ապաքինվել է ևս 5 087 […]
11:59 26.01.2022
2021 թ․ հունիսի 7-ին Երևանի Հ. Բաբայան և Հյուսիսային ճառագայթ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 15-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 25-ին, ժամը 17.10-ին, ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ ամիսներ առաջ վրաերթի ենթարկված 15-ամյա Լիլիթ Հայրապետյանը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է նախաքննություն: `
11:18 26.01.2022
Հունվարի 25-ին կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 7 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1652 քաղաքացու հետազոտություն, որից […]
11:11 26.01.2022
Աֆրիկայի հարավ-արևելքում 37 մարդ է զոհվել «Անա» արևադարձային փոթորկի պատճառով։ Այս մասին հայտնում է Africanews-ը։ Նշվում է, որ հունվարի 22-ին փոթորիկը հարվածել էր Մադագասկարին։ Դրա հետևանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են 34 մարդու մահվան։ 65 հազար մարդ մնացել է անօթևան։ Երկուշաբթի՝ հունվարի 24-ին, բնության տարերքը հասել է Մոզամբիկի կենտրոնական շրջաններ։ Այնտեղ, Reuters-ի հաղորդմամբ, զոհվել […]
11:04 26.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 1931 նոր դեպք ✓7721 թեստավորում ✓ 147 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 355 662 դեպք, որոնցից 334 696-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8033 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 692 959 թեստավորում:
10:50 26.01.2022
Մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 501 հազար ֆրանսիացու մոտ։ Մահացել է 364 մարդ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը։ Սա օրական ամենամեծ աճն է պանդեմիայի ողջ ընթացքում։ Վերջին մեկ օրում քովիդի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափ է ստացել ավելի քան 312 հազար ֆրանսիացի։ Պատվաստման լիարժեք կուրսն անցել է բնակչության մոտ 80 տոկոսը։ Իսկ Իտալիայում մեկ […]
10:43 26.01.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք: Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ: Ստացված օպերատիվ տվյալներն […]
10:41 26.01.2022
Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեքենային առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցերի` ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում: «Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ […]