10:38 26.01.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու և այլ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռք են […]
10:20 26.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Փաստաթղթի մշակումը պայմանավորված է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված «Լիցենզավորման մասին» և «Կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին›› օրենքներով, որոնցով նախադպրոցական ծառայությունները և այլընտրանքային ծրագրերի իրականացումը համարվում […]
10:12 26.01.2022
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ Մեկ տարի առաջ՝ հունվարի 26-ին, ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախում ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն, որի ղեկավարումը վերապահվեց ինձ, իսկ նախարարության կառուցվածքում միավորվեցին ԱՀ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: ՆԳ նախարարությունը կազմավորվեց Արցախի համար վճռորոշ ժամանակաշրջանում, երբ պատերազմից հետո օրակարգում անվտանգության ապահովման հարցն […]
10:05 26.01.2022
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ափից 70 կմ հեռավորության վրա ոչ մեծ նավ է շրջվել, որում գտնվել է 40 մարդ։ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը որոնումներ է իրականացնում, գրում է AFP-ն։ Հունվարի 25-ի առավոտյան անհայտ անձից տեղեկություն է ստացվել, որ ինքը ծովում մի մարդու է փրկել։ Փրկված անձը պատմել է, որ 39 այլ անձանց հետ Բահամյան կղզիները լքել […]
09:48 26.01.2022
Հունվարի 25-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտոր Ստեֆան Պալաժի ուղեկցությամբ շրջայց է կատարել Լյուքսեմբուրգի համալսարանում և ծանոթացել հաստատության հետազոտական և կրթական ծրագրերին։ Նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության և դասախոսական անձնակազմի հետ։ Անդրադառնալով երկու երկրների միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցությանը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, […]
09:40 26.01.2022
Հունվարի 26-ին, ժամը 01:42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեպար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգեպար գյուղի գերեզմանատան մոտակայքում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 35 մ […]
09:33 26.01.2022
Ճապոնացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ «օմիկրոնը» շտամն ավելի կայուն է, քան կորոնավիրուսի նախորդ տարբերակները և կարող է ավելի երկար պահպանվել մարդու մաշկի և պլաստիկե մակերևույթների վրա։ Կիոտոյի բժշկական համալսարանի թիմի եզրակացությունները հրապարակվել են BioRxiv պորտալում։ Պարզվել է, որ պլաստիկե մակերևույթների վրա սկզբնական՝ ուհանյան շտամի և «ալֆա», «բետտա», «գամմա», «դելտա» տարբերակների «կյանքի» միջին […]
09:23 26.01.2022
Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Սարի Թաղի կամրջի հարևանությամբ, բախվել են Mazda, Mercedes և Infiniti մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, […]
09:09 26.01.2022
Վաշինգտոնը տեղեկացրել է Մինսկին, որ վերջինս կբախվի արևմտյան երկրների արագ և վճռական պատասխանին, եթե թույլատրի, որ իր տարածքն օգտագործվի Ուկրաինայի վրա հարձակման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պետդեպի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։ Փրայսի խոսքով՝ նման իրավիճակում ՆԱՏՕ-ն կարող է դիմել Բելառուսի հետ սահմանակից երկրներում դաշինքի ուժերի մեծացման քայլին։ Հունվարի 24-ին Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն […]
09:02 26.01.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինային զենք մատակարարելուց հրաժարվելը բացատրել է նրանով, որ Գերմանիան Կիևին աջակցում է այլ միջոցներով։ Այս մասին նա հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Korrespondent-ը։ «Վերջին տարիներին դաշնային կառավարությունը բազմիցս ընդունել է (Ուկրաինային) մահաբեր զենք չմատակարարելու որոշում։ Դրա համար կան պատճառներ, որոնք բնական են։ Այդուհանդերձ, մենք, […]
08:49 26.01.2022
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը կոչ է արել Գերմանիային ուժեղացնել ռազմական աջակցությունն Ուկրաինային, ինչպես Լոնդոնն է արել։ Այս մասին գրում է The Independent-ը։ Պատասխանելով Ուկրաինային զենք վաճառելուց հրաժարվելու գերմանական կառավարւթյան որոշման մասին հարցին՝ Թրասն ասել է․ «Մեզ իսկապես հարկավոր է, որպեսզի մեր բոլոր դաշնակիցներն ակտիվանան»։ Նա հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է […]
08:37 26.01.2022
Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 21 մլն մարդ, ինչը հանդիսանում է նոր առավելագույն ցուցանիշ պանդեմիայի ողջ ընթացքում։ Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը, համեմատած նախորդ 7-օրյա ժամանակահատվածի հետ, աճել է 5 տոկոսով, մահվան դեպքերինը՝ 1 տոկոսով։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է TASS-ը։ Ինչպես նշվում է ԱՀԿ ամենշաբաթյա տեղեկագրում, հունվարի 17-23-ը […]
08:24 26.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, […]
08:16 26.01.2022
Տավուշի նախկին մարզպետ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության առաջարկով՝ ստանձնել է միության տնօրենի պաշտոնը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ստանձնել եմ մեծ պատասխանատվությամբ և հաջողության համոզումով»,-գրել է նա։
08:10 26.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 1, 3 շենքեր, Գայի պող. 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 5 շենքեր, Մառի փ. […]
12:54 25.01.2022
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, հայտնել է, որ հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ: Այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» էջում:
12:20 25.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. 1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր, 2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական […]
12:12 25.01.2022
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի համաթիվը, ըստ որի` 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես նշում է զեկույցում, Հայաստանի ԿԸՀ (խմբ. կոռուպցիայի ընկալման համաթիվ) 2021 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ (49 միավոր),իսկ ստանդարտ սխալի չափը հավասար է 3.76-ի (2020-ին այն հավասար […]
12:05 25.01.2022
Պոլսո Հայոց Սահակ Բ պատրիարքն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հունվարի 13-ին պատրիարքի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել, ինչից հետո նա մեկուսացել էր պատրիարքարանի առանձնարանում: Պատրիարքարանից հայտնում են, որ հունվարի 24-ին արված թեստի պատասխանը բացասական է եղել, և Պոլսո Հայոց պատրիարքը վերադարձել է իր ծառայությանը:
11:56 25.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 89 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, ծանր վիրավորանքի՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու` 8, թմրամիջոցի հայտնաբերման` 9, բնակարանային գողության և խարդախության՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, […]
11:48 25.01.2022
Վրաստանի Բակուրիանիի 5 958 քմ տարածքով անտառն անցած տարվա դեկտեմբերին 49 տարով տրվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջը՝ Նունու Թամազաշվիլիին, հայտնում է Aliq.ge-ն։ Պետական գույքի փոխանցումը կատարվել է Գույքի ազգային գործակալության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի հրամանով։ Անտառի հատուկ օգտագործման պայմանագիրը Հանրային ռեգիստրը գրանցել է դեկտեմբերի 28-ին։ Ըստ փաստաթղթերի՝ նշված տարածքը դեռևս ոչ գյուղատնտեսական է և […]
11:40 25.01.2022
Հունվարի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ալափարս-Չարենցավան ճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին, որը մինչ շտապօգնության բժիշկների ժամանելը մահացել է: Կատարվում է քննություն:
11:25 25.01.2022
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Մեյմարյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Ներկայացնելով Արամ Մեյմարյանին, նախարարը առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ մասնավոր հատվածում երկար տարիների աշխատանքային փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք նախարարության աշխատանքներին նոր լիցք կհաղորդեն ու արդյունավետության նոր շեմ կսահմանեն։ […]
11:14 25.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 762 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 160 մարդ, ևս 42 հիվանդ՝ մահացել: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 74 200 թեստ, այստեղից 51 865-ը արագ, իսկ 22 335-ը «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. […]
11:04 25.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 1332 նոր դեպք ✓5713 թեստավորում ✓ 155 առողջացած ✓ 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8032 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 685 238 թեստավորում:
10:45 25.01.2022
Հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1544 քաղաքացու հետազոտություն, […]