TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Իսակովի պողոտայում «Lada 21099»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին․ կա տուժած

09:52 24.01.2022

Հունվարի 24-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Lada 21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ն․, ծնված 1987թ․) դուրս է […]

̰
Բուրկինա Ֆասոյի նախագահի ընտանիքը լքել է երկիրը՝ զինված ապստամբության մասին լուրերի ֆոնին

09:35 24.01.2022

Երեկ երեկոյան Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում զինվորականները կրակոցներ են արձակել նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Ավելի ուշ նրանք ազատել են գեներալ Ժիլբեր Դիենդերին, ում իշխանությունները 2015 թվականին դատապարտել էին հեղաշրջման փորձի համար։ Նախագահ Ռոշ Մարկ Կաբորեի ընտանիքը լքել է երկիրը՝ զինված ապստամբության մասին լուրերի ֆոնին։ Այս մասին հայտնում է LSI Africa պորտալը։ Ավելի վաղ […]

̰
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

09:22 24.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Հրազդանի (Հանքավանի ավտոճանապարհ՝ ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե […]

̰
Կամերունի գիշերային ակումբում գազի բալոններ են պայթել․ կան զոհեր

09:13 24.01.2022

Կամերունի գիշերային ակումբում հրդեհի զոհ է դարձել 17 մարդ, ևս 7-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Յաունդեում։ Հրդեհը բռնկվել է Բաստոս շրջանում գտնվող Liv’s Nightclub Yaouba գիշերային ակումբում և արագ տարածվել դեպի այն սենյակը, որտեղ գտնվել են սննդի պատրաստման համար նախատեսված գազի բալոնները։ Նշվում է, որ գազի […]

̰
Ուկրաինա է հասել ամերիկյան զենքի երկրորդ խմբաքանակը

08:58 24.01.2022

ԱՄՆ-ի ռազմական օգնության երկրորդ խմբաքանակն է հասել Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն իր թվիթերյան էջում։ Ավելի քան 80 տոննա սպառազինությամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի օդանավակայանում։ Ըստ լուսանկարների՝ խմբաքանակում ներառված են մեկանգամյա օգտագործման ձեռքի նռնականետեր (M141 Bunker Defeat Munition): Օրերս ուղարկվել էր 200 մլն դոլարի օգնության առաջին խմբաքանակը՝ մոտ 91 […]

̰
Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ուղևորությունից

08:46 24.01.2022

ԱՄՆ Պետդեպը հունվարի 23-ին խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ ՌԴ ճամփորդելուց՝ ռուս-ուկրաինական սահմանին պահպանվող լարվածության, քովիդին առնչվող իրադրության և ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու դեսպանատան սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Բացի այդ, ամերիկացիներին խորհորդ է տրվել Ռուսաստանից Ուկրաինա չուղևորվել ցամաքով և մոտ չգտնվել երկու երկրների սահմանին։ «Ռուսաստանի ուժեղացված ռազմական ներկայության և Ուկրաինայի հետ սահմանային շրջանում շարունակվող […]

̰
Հրդեհ Եղվարդում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

08:33 24.01.2022

Հունվարի 23-ին, ժամը 23:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների 5/13 հասցեում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (մոտ 150 քմ): Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […]

̰
Պետդեպը թույլ է տվել իր դիվանագետներին լքել Ուկրաինան

08:20 24.01.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է Կիևում ԱՄՆ դեսպանատան իր ծառայողներին սեփական ցանկությամբ լքել Ուկրաինան, սակայն կարգադրել նրանց ընտանիքի անդամներին լքել երկիրը։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել դիտարկել երկրից հեռանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով Կիևում ԱՄՆ դեսպանատանը։ «Թույլտվությունը հնարավորություն է տալիս այդ աշխատակիցներին հեռանալ, եթե նրանք ցանկանում են, նրանց հեռանալը պարտադիր […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս փոխադրամիջոցների համար

08:09 24.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Անվաշղթաների կիրառման դեպքում Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի […]

̰
SHANTNEWS

13:00 22.01.2022

̰
Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները

11:19 22.01.2022

Այսօրվանից  ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները։ Հիշեցնենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանի` հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել

11:14 22.01.2022

Հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1334 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք

11:04 22.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 940 նոր դեպք ✓ 5812 թեստավորում ✓ 127առողջացած ✓ 0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 350 897 դեպք, որոնցից 334 109-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 669 792 թեստավորում:

̰
Այսօր Վրաստանում ստորգետնյա 3 ցնցում է գրանցվել

10:48 22.01.2022

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի Երկիրն ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ այսօր Վրաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել, փոխանցում է 1tv.ge-ն։ Կենտրոնի տվյալներով՝ այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ և այն գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 04:46-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,7 մագնիտուդ: Այսօր ևս երկու երկրաշարժ է գրանցվել, որի էպիկենտրոնը գտնվել է Սամեբայի […]

̰
Մեքսիկայի հյուրանոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա

10:42 22.01.2022

Մեքսիկայի Կինտանա-Ռո նահանգի Xcaret հյուրանոցում անհայտ անձը կրակ է բացել կանադացի զբոսաշրջիկների ուղղությամբ։ Զբոսաշրջիկներից 3-ը վիրավորվել են, հոսպիտալացվել, նրանցից մեկն ավելի ուշ մահացել է։ Այս մասին հայտնել է նահանգի հանրային անվտանգության հարցերով քարտուղար Լուսիո Էրնանդես Գուտիերեսը։ Հայտնի է, որ տղամարդը կրակ է բացել հյուրանոցի հյուրերի միջև վեճից հետո։ Հրաձիգը թաքնվել է։ Անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերից […]

̰
Toyota-ն դադարեցնում է արտադրությունը 11 գործարաններում

10:25 22.01.2022

Ճապոնական խոշոր ավտոարտադրող Toyota-ն հայտարարել է երկրի ներսում 11 գործարանների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։ Ճապոնիայում Toyota-ն ունի 14 գործարան։ Աշխատանքի դադարեցման պատճառներն են քովիդի դեպքերի աճն ու կիսահաղորդիչների մասնակի սղությունը։ Այս մասին հայտնում է Nikkei Asia-ն։ Ընդհանուր առմամբ կդադարի աշխատել 21 արտադրական հոսքագիծ։ Ընկերությունը կկրճատի առաջարկը 47 հազար մեքենայով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել ընկերության […]

̰
Կանադայում անվանափոխում են արքայազն Էնդրյուի անունը կրող դպրոցը

10:12 22.01.2022

Կանադայի Նոր Շոտլանդիայի նահանգում գտնվող դպրոցը, որն անվանակոչված է բրիտանացի արքայազն Էնդրյուի պատվին, կանվանափոխեն՝ թագավորական ընտանիքի անդամի նկատմամբ բռնաբարության գործով շարունակվող հետաքննության ֆոնին։ Այս մասին հայտնել է ուսումնական հաստատության տնօրեն Քրեյգ Քեմփբելը։ «Մենք փոխում ենք անվանումն արքայազն Էնդրյուի մասին բացասական տեղեկությունների պատճառով, այլ ուղղությամբ շարժվելու համար»,-ասել է նա CNN-ի եթերում։ Տեղի բնակիչները կարող են առաջարկներ […]

̰
SHANTNEWS

09:59 22.01.2022

̰
115 տարեկանում մահացել է ամենատարեց ամերիկուհին

09:50 22.01.2022

115 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է Նեբրասկա նահանգի բնակչուհի Թելման Սաթքլիֆը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նրա 94-ամյա զարմիկին։ Սաթքլիֆն ամենատարեց ամերիկուհի է ճանաչվել 2021 թվականի ապրիլի 17-ին։ Նա նաև աշխարհի 7-րդ ամենատարեց մարդն էր։ Ընկերուհին՝ Լուելա Մեյսոնը, բացահայտել է Սաթքլիֆի երկարակեցության գաղտնիքը։ Նա կարծում է, որ ընկերուհուն հաջողվել է նման տարիքի հասնել, քանի […]

̰
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 340 միլիոնը․ ԱՀԿ

09:39 22.01.2022

ԱՀԿ-ն հայտնում է պանդեմիայի ողջ ընթացքում աշխարհում գրանցված վարակման 340 543 962 և մահվան 5 570 163 դեպքի մասին։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել 3 472 227 մարդ, գրանցվել է մահվան 9 184 դեպք։ Պանդեմիայի ընթացքում առավելագույն ցուցանիշը գրանցվել է հունվարի 20-ին, երբ 24 ժամում հայտնաբերվել էր վարակման 3 933 […]

̰
Պորոշենկոն Զելենսկուն միավորման կոչ է արել

09:25 22.01.2022

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն միավորման կոչ է արել գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն, սակայն նշել, որ իրենք ընկերներ չեն լինի։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ «Զելենսկին վստահաբար չի լինի իմ ընկերը, և ես դա գիտեմ։ Սակայն այսօր կոչ եմ անում՝ մենք բոլորս պետք է միավորվենք սպառնալիքի, իրական սպառնալիքի առջև, քանի որ սպառնալիքի թերագնահատումը նույնպես […]

̰
ԱՄՆ-ն ծրագրում է տարհանում Ուկրաինայի դեսպանատնից․ CNN

09:12 22.01.2022

Կիևում ԱՄՆ դեսպանատունը խնդրել է Պետդեպին թույլատրել ոչ հիմնական ողջ անձնակազմին և նրանց ընտանիքներին վերադառնալ Վաշինգտոն։ ԱՄՆ-ը ծանուցել է Ուկրաինային, որ, ըստ ամենայնի, տարհանումը կսկսվի հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ուկրաինական կառավարությանը մոտ աղբյուրը, որին հղում է անում CNN-ը, հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել է […]

̰
Ճապոնիայի հարավում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ

08:57 22.01.2022

Ճապոնիայի հարավարևմտյան ափին գրանցվել է 6,3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Տարերային աղետի էպիկենտրնը գտնվել է Օյտա պրեֆեկտուրայում՝ 73 հազար բնակիչ ունեցող Սաիկի քաղաքից 24 կմ հեռու։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է մոտ 42 կմ խորության վրա։ Kyodo News-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով տուժել է 4 մարդ։ Ցնցումները զգացվել են նաև Ճապոնիայի […]

̰
ԱՄՆ-ից ուղարկված մահաբեր զենքի առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա

08:46 22.01.2022

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի հատկացրած 200 մլն դոլարի ռազմական օգնության առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։ ԱՄՆ-ին 200 մլն դոլարի հավելյալ օգնության տրամադրման մասին որոշումն ընդունվել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեկտեմբերին։ Խմբաքանակն այսօր առավոտյան հասել է Կիևի Բորիսպոլ օդանավակայան։ Բեռը ներառում է մոտ 91 հազար կգ մահաբեր զենք։ Դեսպանատանը նշել […]

̰
Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվել

08:34 22.01.2022

Ամերիկացի դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել։ Նրա արտաճանապարհային GMC Yukon մեքենան հարվածել է Toyota Prius-ին, որի կին վարորդը տուժել է։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Դերասանը չի տուժել։ Բախման հետևանքով դերասանի մեքենան մասամբ հայտնվել է Toyota-ի վրա։ Վթարի ականատեսները հայտնում են, որ տեղի ունեցածը նման էր կինոհնարքի։ Դերասանը մտադիր […]

̰
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է

08:19 22.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:09 22.01.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խանջյան փ. 43, 45 շենքեր, Նալբանդյան փ. 116 շենք, Սայաթ-Նովա պող. 29, 31, 33 շենքեր, Եր․ Քոչարի փ. 9, 11, 17, 21/1, 25, 27 շենքեր, Զավարյան փ. 57/19 շենք, Կորի փ. […]

̰
SHANTNEWS

13:00 21.01.2022

̰
Տաշիրում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

12:47 21.01.2022

Հունվարի 20-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի պահվող զենք-զինամթերք կա: Ոստիկանները Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի սկզբնամասում կանգնեցրել և ստուգել են նշված ավտոմեքենան։ Հետևի նստելատեղին դրված էր «Վեպր» տիպի ինքնաձիգ, օպտիկական նշանառության սարք, ինքնաձիգի լիցքավորված փամփշտատուփ։ Մեքենայում հայտնաբերվել է նաև ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և երկփողանի […]

̰
Հունվարի 20-ից 21-ը բացահայտվել է հանցագործության 74 դեպք

12:41 21.01.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու` 7, բնակարանային գողության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման`4, յուրացնելու կամ վատնելու, ծանր վիրավորանքի և թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման ու սպանության […]

̰
BACK_TO_TOP