TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ավանի ոստիկանները հայտնաբերել են 36-ամյա տղամարդուն դանակահարած անձին

12:38 21.01.2022

Հունվարի 19-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Ավանի Իսահակյան թաղամասի 4-րդ շենքից որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 36-ամյա տղամարդու։ Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն ծանր մարմնական վնասվածքը պատճառել է 34-ամյա տղամարդը, որը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին հայտնաբերվել […]

̰
Ըստ զեկույցի՝ ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է, ամերիկյան շահերի վրա ազդեցությունը՝ ցածր. VOA

12:17 21.01.2022

Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում: Զեկույցի նպատակն է օգնել ամերիկյան վարչակազմին արտաքին քաղաքականության մշակման հարցում, փոխանցում […]

̰
Գյումրիում տարածված գազի հոտը օդորանտի սահմանված չափաբաժնից ավել ներարկման արդյունք է

12:14 21.01.2022

Գյումրիում հունվարի 20-ի երեկոյան տարածված գազի հոտը Շիրակի Գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) կողմից փորձարկման աշխատանքներում օդորանտի (անուշահոտ, բուրավետ բաղադրիչ.-խմբ) սահմանված չափաբաժնից ավելի ներարկման արդյունք է: Պատասխանատուների վստահեցմամբ՝ ընդամենը հոտ է և ոչ գազի արտահոսք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Գյումրիում և մասամբ Ախուրյանում տարածված գազի հոտը անհանգստություն […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել

12:00 21.01.2022

Հունվարի 20-ին կատարվել է 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1261 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Աբովյան քաղաքի բնակիչը ձերբակալվել է համաքաղաքացու սպանության կասկածանքով

11:58 21.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը Աբովյանի բժշկական կենտրոնից ստացվել է 2022թ. հունվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, որով ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժինը տեղեկացվել […]

̰
ԵՄ-ն ակտիվ աշխատում է ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ․ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵՄ պատվիրակության հետ

11:56 21.01.2022

Հունվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի […]

̰
Արձակուրդի ընթացքում Սուրեն Պապիկյանին կփոխարինի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը

11:51 21.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա […]

̰
Սիսիան Պօղոսեանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

11:41 21.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-ասված է որոշման տեքստում:

̰
«Ֆլայ Արնա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Փափազյանը

11:33 21.01.2022

«Ֆլայ Արնայի» խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, ով ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է տնօրենների խորհրդի անդամների և նախագահի նշանակման մասին։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է […]

̰
Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հայկական առաջին ֆիլմն է

11:30 21.01.2022

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այս առիթով թանգարանը 2022 թվականի հունվարի 19-ին և 20-ին՝ The MoMA […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 628 նոր դեպք, մահվան դեպք չկա

11:05 21.01.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 628 նոր դեպք ✓ 3605 թեստավորում ✓ 125 առողջացած ✓ 0 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 957 դեպք, որոնցից 333 982-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 663 980 թեստավորում:

̰
Նոր նշանակում Քննչական կոմիտեում

10:58 21.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Վրեժի Շառոյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից: Կենսագրություն Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 2-ին, […]

̰
Սևանում «Opel»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է

10:49 21.01.2022

Հունվարի 21-ին, ժամը 05։17-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 142 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1984 թ․) բախվել է ծառին, ինչի […]

̰
Արցախում տեղացած առատ ձյան պատճառով ներպետական որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

10:16 21.01.2022

Արցախի Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ներպետական որոշ ճանապարհներ դժվարանցանելի են։ «Արցախուղի» ՓԲ ընկերությունը ձյան մաքրման և աղցանման աշխատանքներ է իրականացրել Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն, Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա միջշրջանային ճանապարհահատվածներում։ Այս պահին ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով երթևեկող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մայրաքաղաքում մաքրման աշխատանքներն իրականացրել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներն ու ՊՈԱԿ-ները։ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական […]

̰
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:13 21.01.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Արագածի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գավառի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Ճամբարակի (ասֆալտբետոնե ծածկին […]

̰
Գանայում բեռնատար է պայթել․ կա առնվազն 17 զոհ, 60 վիրավոր

10:04 21.01.2022

Առնվազն 17 մարդ է զոհվել Գանայի արևմուտքում՝ Բոգոսո քաղաքի մոտ բեռնատարի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բեռնատարը, որում եղել են պայթուցիկ նյութեր՝ նախատեսված լեռնաարդյունաբերական աշխատանքների համար, բախվել է մոտոցիկլետին։ Պայթյունի վայրում բազմաթիվ շինություններ են ավերվել։ Հաղորդվում է մոտ 60 տուժածի մասին։

̰
SHANTNEWS

09:59 21.01.2022

̰
Երկրում իրադրության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը կանխակալ բնույթ է կրում․ Ղազախստանի ԱԳՆ

09:51 21.01.2022

Ղազախստանում իրադրության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը կանխակալ բնույթ է կրում, հիմնված է ոչ օբյեկտիվ եզրակացությունների ու տվյալների վրա։ Ղազախստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում նման փաստաթղթերի ընդունում մինչ պաշտոնական հետաքննության արդյունքների հրապարակումը, հայտնել է հանրապետության ԱԳՆ-ը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Եվրախորհրդարանի պատգամավորները հինգշաբթի լիագումար նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընդունելի էին բանաձև՝ Ղազախստանում մարդու իրավունքների պաշտպանությանն […]

̰
Այսօր Ժնևում տեղի կունենա Լավրով-Բլինկեն հանդիպումը

09:22 21.01.2022

Այսօր Ժնևում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ինչպես սպավում է, քննարկումների գլխավոր թեման կլինեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Բլինկենն արդեն հայտարարել է, որ հանդիպման չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը ռուսական փաստաթղթերին։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է քննարկեն ընթացիկ իրավիճակն ու տեսնեն՝ կա՞ […]

̰
Արևմուտքի երկրները չեն ձգտում սպառնալիքի տակ դնել Ռուսաստանի և նրա ժողովրդի անվտանգությունը․ Բլինկեն

09:02 21.01.2022

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ողջ աշխարհին ուշադրություն դարձնել Ուկրաինայում և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Արևմուտքի երկրները չեն ձգտում սպառնալիքի տակ դնել Ռուսաստանի և նրա ժողովրդի անվտանգությունը, Ուկրաինայի շուրջ էսկալացիայի պատասխանատվությունը կրում է Կրեմլը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ճեպազրույցի ժամանակ։ «Եթե կարողանայի խոսել ռուս ժողովրդի հետ, նրան կասեի, որ […]

̰
Լիբերիայում եկեղեցու վրա զինված հարձակման և հրմշտոցի զոհն է դարձել 29 մարդ, այդ թվում՝ 11 երեխա

08:51 21.01.2022

Լիբերիայի մայրաքաղաք Մոնրովիայում մի խումբ զինված տղամարդիկ հարձակում են գործել եկեղեցու վրա հենց պատարագի ժամանակ։ Փախուստի փորձը հանգեցրել է ներսում հրմշտոցի, որը 29 մարդու կյանք է խլել։ Զոհերից 11-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, Նյու-Կրու-Թաուն շրջանում։ Հարձակման պահին եկեղեցում հարյուրավոր մարդիկ են եղել։ Ականատեսներից մեկը հայտնել […]

̰
Բալթյան երկրներն Ուկրաինա կմատակարարեն Javelin հակատանկային հրթիռային համալիրներ․ WSJ

08:40 21.01.2022

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե Վաշինգտոնն ամերիկյան ինչ զենք է թույլատրել բալթյան երկրներին փոխանցել Կիևին։ Մասնավորապես The Wall Street Journal-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել առ այն, որ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի իշխանություններն Ուկրաինային փոխանցել ամերիկյան արտադրության զենք․ խոսքը Javelin հակատանկային հրթիռային շարժական համալիրների և Stinger զենիթահրթիռային համակարգերի […]

̰
Աշխարհում քովիդից մահվան դեպքերի օրական աճի ռեկորդը թարմացվել է

08:30 21.01.2022

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս ԱՀԿ-ն արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 336 մլն դեպք։ Ավելի քան 5․5 մլն մարդ մահացել է քովիդի հարուցած բարդություններից։ Պանդեմիայի սկսվելուց ի վեր առաջին անգամ աշխարհում հայտնաբերված դեպքերի թիվը 24 ժամում գերազանցել է 3․7 միլիոնը (3 777 104)։ Սա ռեկորդային ցուցանիշ է։Այս մասին են վկայում ԱՀԿ-ի տվյալները։ Նախորդ ռեկորդը՝ 3․4 […]

̰
Տիգրանաշենի ոլորաններում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է

08:18 21.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:11 21.01.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 1 շենք, Խանջյան փ. 33, 35 շենքեր, Հանրապետության փ. 76, 78 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Ն․Ստեփանյան փ. 12 շենք, Մոլդովական փ. 48/4 շենք, […]

̰
SHANTNEWS

13:00 20.01.2022

̰
Ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ

12:55 20.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի մի շարք […]

̰
Հունվարի 19-ից 20-ը բացահայտվել է հանցագործության 70 դեպք

12:54 20.01.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու` 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների […]

̰
Խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են

12:32 20.01.2022

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման, այդ թվում՝ իրազեկվածության բարձրացման, մասնագետների կարողությունների հզորացման ուղղությամբ։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում։ Նրանցից 9-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնք խնամվում են մասնագիտացված խնամատար ընտանիքներում։ Հիշեցնենք, որ խնամատար ընտանիքներում […]

̰
Երկու քահանաներ կարգալույծ են հռչակվել  

12:31 20.01.2022

Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Տեր Մեսրոպ քահանայի կողմից հոգևոր ծառայությունից հրաժարվելու խնդրագիրը։ Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Հարավային Ռուսաստանի հայոց թեմում ծառայած ու հանգստի կոչված, ապա ընտանիքով Միացյալ Նահանգներ տեղափոխված Տ. Պետրոս քահանա […]

̰
BACK_TO_TOP