12:30 20.01.2022
«Օմիկրոնը» սրում է մի շարք քրոնիկ հիվանդություններ, ինչպիսիք են` սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունները, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, քաղցկեղը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է բժիշկ-սրտաբան Բեռնարդ Էշբի թվիթերյան գրառումը։ Նշվում է, որ COVID-19-ով հիվանդների մոտ սրտի կաթվածի ռիսկն աճում է և պահպանվում շաբաթներ անց։ Omicron exacerbates chronic illnesses such as CVD, CKD, COPD, cancer etc. In cardiology, […]
12:23 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Նշված անձին խնդրվում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
12:20 20.01.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 30 տարի առաջ՝ հունվարի 20-ին, […]
12:16 20.01.2022
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 351 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 38 306 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 16,58%, վերջին 14 օրը –10,9%, վերջին 7 օրը – 11,73%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 021 943 դեպք: Ապաքինվել է ևս 3 043 […]
11:37 20.01.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։ Գեներալ-լեյտենանտ Դեմոկրիտոս Զերվակիսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, […]
11:34 20.01.2022
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է: Հարց. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արձագանքելով սահմանագծման և […]
11:31 20.01.2022
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է պետական շքանշանով: Այն կոնգրեսականին ԱՄՆ-ում փոխանցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը: «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի պետական շքանշանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից: Պետական շքանշանը նվիրված է Հայաստանի և […]
11:10 20.01.2022
Հունվարի 19-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 38 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1109 քաղաքացու հետազոտություն, […]
11:08 20.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 621 նոր դեպք ✓ 5838 թեստավորում ✓ 103 առողջացած ✓ 1 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349 329 դեպք, որոնցից 333 857-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8026 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 660 375 թեստավորում:
10:52 20.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ […]
10:49 20.01.2022
Պոլսահայ մտավորական, «Ակոս» պարբերականի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքի անունով Փարիզում վայր կանվանակոչվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետի՝ Եվրոպայի, միջազգային հարաբերությունների և Ֆրանկոֆոնիայի գծով տեղակալ Առնո Նգատչան: Փարիզի քաղաքապետի տեղակալը գրել է, որ հունվարի 19-ին ոգեկոչում են 15 տարի առաջ Ստամբուլում սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը: Նա […]
10:25 20.01.2022
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու հարցով։ Նա տեղեկացրել է, որ 2013 թվականից աշխատում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական: Երկրորդ, այնուհետև՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան կապակցությամբ 2017 թվականի մարտ ամսից գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի […]
10:16 20.01.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը, ազատվելով Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսչի պաշտոնից, սույն թվականի հունվարի 20-ից ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում։ Արժանապատիվ Տ․ Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի […]
09:51 20.01.2022
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան անհանգստացած են Արևելյան Երուսաղեմի Շեյխ-Ջարահ արաբական թաղամասում բնակիչների արտաքսման կապակացությամբ։ Այս մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Ֆրանսիայի ԱԳՆ-ը, փոխանցում է TASS-ը։ «Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել արտաքսումը և Արևելյան Երուսաղեմում պաղեստինյան շինությունների ավերումը»,-ասված է հայտարարության մեջ։ Բացի այդ, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կոչ […]
09:30 20.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աբովյանի, Սևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Անիի, Արթիկի, Աշոցքի, Արարատի, Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և […]
09:21 20.01.2022
Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը: Նա ընդգծել է Հայաստանի իշխանությունների եւ խորհրդարանի ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարի եւ թափանցիկության […]
09:09 20.01.2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել է Ռուսաստանին գնահատել շահն Արևմուտքի հետ համագործակցությունից և խոստովանել, որ Ուկրաինայում կոնֆլիկտի ուժային լուծումն անհնարին է։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ «Ռուսական կողմը գիտի մեր վճռականության մասին։ Հուսով եմ, որ նա նաև գիտակցում է, որ համագործակցության շահերը գերազանցում են հետագա առճակատման գինը»,-հայտարարել է կանցլերը։ Շոլցը նաև հայտնել է «ռուսական […]
08:45 20.01.2022
Սաուդյան Արաբիայի հյուսիսում գրանցվել է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ մինչև -6։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի օդերևութաբանության ազգային կենտրոնին։ Նշվում է, որ սա ամենացածր ջերմաստիճանն է երկրում վերջին 30 տարում։ Սառնամանիքներ են գրանցվել հյուսիսային Էլ-Կուրայաթ և Արար շրջաններում։ Թուրայֆում սառնամանիքն ուղեկցվել է ձյան առատ տեղումներով։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ անոմալ ցուրտը կպահպանվի մինչև շաբաթվա […]
08:33 20.01.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել պնդմամբ, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա աղետ կդառնա Մոսկվայի համար։ «Եթե նրանք իրականացնեն այն, ինչին ունակ են սահմանին կենտրոնացրած իրենց ուժերով, ապա դա աղետ կդառնա Ռուսաստանի համար»,-ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Բայդենը հավելել է, որ ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցները պատրաստ են լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը։ Ռուսական […]
08:20 20.01.2022
րտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևանում, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ […]
08:10 20.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 1/5 շենք, Նարեկացի թաղ. 43 […]
12:51 19.01.2022
Musk Factor գիտաֆանտաստիկ, երգիծական ֆիլմի ստեղծագործական կազմը համալրել է դոկտոր Արմեն Խրլոփյանը, ով աշխատում է NASA-ի կողմից աջակցվող TRISH-ի (Translational Research Institute for Space Health) գիտական խորհրդատվական խորհրդում։ Դոկտոր Խրլոփյանը կենսաֆիզիկայի փորձագետ է, ով աշխատում է ինչպես տիեզերագնացի աշխատունակության, այնպես էլ տիեզերական զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու հարցում։ Վերջինս որպես գիտական խորհրդատու միացել է Musk Factor-ի թիմին։ […]
12:46 19.01.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, ծանր վիրավորանքի՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության, որսագողության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի, ավտոմեքենա […]
12:35 19.01.2022
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Գյումրի քաղաքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է քաղաքի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ։
12:27 19.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]