12:20 19.01.2022
2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ 1-02 զանգած տղամարդը հայտնել է, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք բժշկական դիմակով մուտք էին գործել ՍՊԸ գանձապահի աշխատասենյակ և բացահայտ հափշտակել մոտ 13 […]
12:17 19.01.2022
Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններն առաջանում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ՝ ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։ Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել հետևյալ դեպքերում՝ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ […]
12:13 19.01.2022
Ոչ ոք չի կարող երաշխավորել նոր պատերազմի հնարավորության իսպառ բացակայությունը, սակայն հիմա այդպիսի հնարավորությունը շատ փոքր է։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, փոխանցում է News.am-ը։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը հարձակում կնշանակի ՀԱՊԿ-ի վրա եւ պարզապես չի կարող աննկատ մնալ։ «Մենք տեսանք Ղազախստանի […]
12:11 19.01.2022
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկա մեկնելուց առաջ հայտարարել Է, որ իր այցը կարող Է դառնալ շրջադարձային գործոն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը: «Այցը կարող Է շրջադարձային գործոն դառնալ Ռուսաստանի հետ Իրանի քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում, ինչպես նաեւ կարող […]
12:03 19.01.2022
Այսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 15-րդ տարելիցն է: 2007 թ.-ի հունվարի 19-ին՝ ժամը 15.00-ին, խմբագրատան դռան առջև թուրք ազգայնականների կողմից սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը: Այս օրը Ստամբուլի տարբեր վայրերում կազմակերպվում են Դինքի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ, հիշատակի և ոգեկոչման արարողություններ։ Հիշեցնենք, որ 2007 թ. հունիսին Հրանտ Դինքին հետմահու ՀՀ նախագահի մրցանակ […]
11:54 19.01.2022
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության սակրավորները այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ: Հայտնաբերված […]
11:19 19.01.2022
Հունվարի 18-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1055 քաղաքացու հետազոտություն, […]
11:11 19.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Նորիկի Սահակյանը 2022 թվականի հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: Կենսագրություն Կամո Նորիկի Սահակյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին, […]
11:07 19.01.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓ 563 նոր դեպք ✓ 5285 թեստավորում ✓ 38 առողջացած ✓ 3 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 708 դեպք, որոնցից 333 754-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8025 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 654 537 թեստավորում:
10:58 19.01.2022
Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են` ➡️ կոկորդի ցավ, ➡️ քթից արտահոսք, ➡️ չոր հազ ➡️ գոտկատեղի ցավ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի […]
10:53 19.01.2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրված այցի շրջանակում ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնում է France Presse-ը։ Այսօր առավոտյան պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևում։ Այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Պետդեպի հայտարարության համաձայն՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը կհաստատի Վաշինգտոնի հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
10:48 19.01.2022
«Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը խախտել է դիվանագիտական էթիկան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը»,-հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան, փոխանցում է TASS-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Վալերի Պեկրեսի ԼՂ այցի հետ […]
10:37 19.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հունվարի 18-ին ընդունել է Գերմանիայի ակադեմիական ծառայության (DAAD) պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բուհական և հետբուհական կրթության տարբեր աստիճաններում DAAD-ի հետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ողջունելով գերմանական պատվիրակությանը՝ Կարեն Թռչունյանը նշել է, որ որպես DAAD-ի շրջանավարտ՝ շատ լավ պատկերացնում է առկա բոլոր խնդիրները, և նախարարությունը պատրաստակամ է հանդես գալու համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված համապատասխան […]
10:28 19.01.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունվարի 3-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 38 դեպք, որից 31 դեպքով հաշվարկվել է 18.361.672 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 421.872 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես` […]
10:17 19.01.2022
Brent նավթի մեկ բարելի գինը 2014 թվականի հոկտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 89 դոլարը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները, հայտնում է РИА Новости-ն։ Brent-ի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,60 տոկոսով՝ հասնելով 89,03 դոլարի, WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1,80 տոկոսով՝ հասնելով 86,36 դոլարի։ Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով նավթի պահանջարկի […]
10:08 19.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […]
09:50 19.01.2022
Իսպանիայի Լեոն քաղաքում 112 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան։ Այս մասին հաղորդում է Գինեսի ռեկորդների գրքի կայքը։ Նշվում է, որ մահը վրա է հասել տանը։ Գարսիան 112 տարեկան և 341 օրական էր։ Տղամարդը Գինեսի ռեկորդների գրքում էր հայտնվել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին։ Նա ծնվել էր Լեոնում 1909 թվականի փետրվարի […]
09:41 19.01.2022
Հունվարի 18-ին, ժամը 23:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 1-ին փողոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արարատյան փողոցի սկզբնամասում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Տ․ […]
09:33 19.01.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է կազմակերպությունում գլխավորել գլոբալ հանրային շահերի բարձր մակարդակի խորհրդատվական մարմինը։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Գուտերեշն իր առաջարկությունը նամակով է ուղարկել Մերկելին, դեռևս պատասխան չի ստացվել։ Պարբերականը հստակեցնում է, որ գլոբալ հանրային շահերի ներքո ՄԱԿ-ը դիտարկում […]
09:27 19.01.2022
Ղազախստանի հատուկ ծառայությունները վկայություններ են գտել առ այն, որ երկրում անկարգություններին մասնակցություն են ունեցել այլ երկրներից ժամանած մի շարք արմատական ծայրահեղական կազմակերպությունների անդամներ։ Այս մասին հայտնել է հանրապետության պետքարտուղար Երլան Կարինը «Խաբար-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ հետաքննությունը ցույց է տվել, որ դեկտեմբերի երկրորդ կեսին Ղազախստանի տարածք է ժամանել օտարերկրացիների խումբ։ Նրանք հունվարի 7-ին և […]
09:16 19.01.2022
Ռուսական զորքերը կարող է ներխուժել Ուկրաինա հյուսիսային ուղղությունից՝ Բելառուսի տարածքից՝ ռուս-բելառուսական զորավարժությունների ժամանակ։ Նման ենթադրություն է արտահայտել Պետդեպի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է Korrespondent-ը։ Դիվանագետի խոսքով՝ մանևրումների նախապատրաստման քողի ներքո ռուսական զորքերի Բելառուս ուղարկման մասին տեղեկությունը մտահոգություն է առաջացնում։ «Կարծում եմ, որ բելառուսների համար երկրի մասնակցությունը նման հարձակման կլինի միանգամայն անընդունելի»,-նշել է պաշտոնյան։ Նա ընդգծել […]
09:00 19.01.2022
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն արձագանքել է Ուկրաինայի տարածք ներխուժելու Կրեմլի պլանների մասին ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին՝ կոչ անելով Վաշինգտոնին Կիևին չդրդել «նոր սադրանքների»։ Այս մասին ասվում է դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան հայտարարության մեջ։ «Հերթական անգամ ընդգծում ենք․ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ինչ-որ մեկի վրա։ Սեփական հողում զորքերի տեղաշարժի պրակտիկան մեր սուվերեն իրավունքն է։ Կոչ ենք անում դադարեցնել հիստերիան […]
08:45 19.01.2022
Իրավիճակն Ուկրաինայում հանդիսանում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության առանցքային հարց, ինչի հետ կապված Միացյալ թագավորության կառավարությունը հետևում է ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով բրիտանական ԱԳՆ-ի ներկայացուցչին։ «Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթ ուղղություն է ԱԳՆ-ի համար։ Ինչպես շատերն են ենթադրում, մենք գործողությունների հստակ պլան ունենք իրադրության […]
08:34 19.01.2022
Պետդեպարտամենտում կարծում են, որ Բելառուսի սահմանադրության փոփոխումը կարող է հանգեցնել հանրապետության տարածքում Ռուսաստանի միջուկային ուժերի տեղակայման։ «Սահմանադրական փոփոխությունների այդ նախագծերը կարող են վկայել տարածքում ինչպես ՌԴ սովորական, այնպես էլ միջուկային ուժերի տեղակայում թույլ տալու պլանների մասին»,-հատարարել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն։ Պետդեպը Բելառուսում ՌԴ միջուկային ուժերի տեղակայման հեռանկարները գնահատում […]
08:20 19.01.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի, Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան քաղաքներում, Գեղաքունիքի մարզի Սևանի, Շիրակի մարզի Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում […]
08:10 19.01.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան Առինջ՝ Աշխաբադի փ. 1 /2/2/ շենք, Աշխաբադի փ. 7 /1/4/ շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տաշքենդի փ. 2 /1/1/, 4 /1/2 /, 5 /2/3/, 6 /1/3/ շենքեր, Խուդյակովի […]
12:42 18.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծի լրամշակված տարբերակը: ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը, հիշեցնենք, նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Մինչ երկրորդ ընթերցումն ու վերջնական քննարկումը օրինագիծը լրամշակվել և խմբագրվել է` հիմք ընդունելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները: Առաջարկվող […]